Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան։ Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում։

1993-1996թթ. սովորել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում, 1996-2000թթ. գերազանցությամբ ավարտել է Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն բաժինը, 2001-2004թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտում։

2013 թ. մարտի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Միքայել Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Ամուսնացած է Սերժ Սարգսյանի դստեր հետ։

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ 

Քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան

Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան

Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա նշել է, որ այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։ Ավելի վաղ Գեւորգյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ ՊԵԿ նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը: Նա նշել էր նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով:
00:06 - 29 ապրիլի, 2020
Մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար գումար տեղափոխելը «փողերի լվացում» որակելը Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է․ փաստաբան

Մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար գումար տեղափոխելը «փողերի լվացում» որակելը Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին ՊԵԿ-ի տարածած հայտարարությանն առ այն, որ Միքայել Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Փաստաբանը նշել է, որ միջնորդում են հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը՝ հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգային պահանջների մինիմալ պահպանմամբ, այլ ոչ թե պաշտոնապես հայտարարվեր հաջորդ օրենքի խախտման մասին, այն է՝ հետախուզում է հայտարարվել առանց խափանման միջոց կիրառելու որոշման առկայության:Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։Հ.Գ. ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել»։  
11:43 - 23 ապրիլի, 2020
Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք: 23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։  Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:42 - 22 ապրիլի, 2020
Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ: Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ. «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»: Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում. «Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողեր լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ, սպասելի է դառնում»: Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել.«Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»: Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:57 - 22 ապրիլի, 2020