Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։ ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։  Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ՝ որպես արդարադատության նախարարի, և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։ Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող՝ Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։
13:33 - 18 հոկտեմբերի, 2022
Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Կոպիրկին

 |armenpress.am|

Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի դիտարկմանը, որ  այդ քայլերի մեծամասնությունը անհայտ են հասարակությանը և հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքի ֆոնին ժամանակը չէ՞ բարձրաձայնելու այդ քայլերը և նշելու, թե կոնկրետ ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը, Կոպիրկինը պատասխանեց, որ շատ բան հայտնի է, թե ինչ է ձեռնարկվում Ռուսաստանի կողմից, որովհետև աշխատում է լավ հայտնի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա: «Դա, փաստացի, առաջ քաշած խնդիրներ են,  որոնց լուծման դեպքում բոլոր կողմերի կարծիքով կլինի խաղաղություն և զարգացում: Մենք այդ ձևաչափերը գնահատում ենք, մենք մեծ կարևորություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին և մարտահրավերներին: Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր կողմերի շահերից է բխում: Եվ հայկական կողմից, և ադրբեջանական կողմից քաղաքական կամք կա: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափերով»,- ասաց Կոպիրկինը: ՌԴ դեսպանը հիշեցրեց նաև Ռուսաստանի ներկայությունը սահմանի «խնդրահարույց» շրջաններում: «Մեր զինվորականները, մեր խաղաղապահները, մեր սահմանապահները երկու կողմերի հետ գտնվում են կապի մեջ: Նրանք այստեղ աշխատում են և գործում են, և դա ևս կարևոր գործոն է կայունության ապահովման և հետագա էսկալացիան զսպելու համար: Միշտ ընթանում են քաղաքական երկխոսություններ և երկկողմ ձևաչափերով, և եռակողմ ձևաչափով: Կան պարբերական շփումներ, նաև  բարձր մակարդակում: Այսինք՝ դրանք համալիր քայլեր են և միջոցներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի իրավիճակը իսկապես չվատանա և , ի վերջո, առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,-  նշեց Կոպիրկինը: Կոպիրկինը հավելեց, որ անհիմն են շահարկումները, թե Ռուսաստան երես է թեքում  տարածաշրջանից ու Հայաստանից: «Պաշտոնապեսև հստակ  հայտարարում եմ, որ դա ավելին է, քան սպեկուլյացիան»,- ասել է դեսպանը:
14:50 - 05 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը: Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
14:41 - 05 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնել երկու կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար: Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:
15:12 - 04 հոկտեմբերի, 2022
Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

 |armenpress.am|

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: « Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասաց Կոպիրկինը: Նա հավելեց, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,- նշեց ՌԴ դեսպանը: Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին, Կոպիրկինն ընդգծեց, որ  պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը:  «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասաց դեսպանը:
16:56 - 29 սեպտեմբերի, 2022
ՀԿՏԿ տնօրենն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը

ՀԿՏԿ տնօրենն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը

Օգոստոսի 24-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը հանդիպման սկզբում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր Ռուսաստանի գերատեսչությունների, տարբեր ներկայացուցչությունների հետ։ Դեսպանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Կենտրոնի հետ համագործակցության պատրաստակամությունը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Տնօրեն Գոռ Ծառուկյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը՝ հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։ Ընդլայնված հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։ 
17:49 - 24 օգոստոսի, 2022
Նացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին՝ ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարում

 |armenpress.am|

Նացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին՝ ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարում |armenpress.am|

armenpress.am: Այն պայքարը, որ Խորհրդային Միությունը մղում էր 80 տարի առաջ նացիզմի` «դարչնագույն ժանտախտի» դեմ, այսօր էլ արդիական է մնում։ Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 14-րդ համագումարում։ ՌԴ դեսպանը հիշեցրեց, որ հայ վետերանների համագումարը անցնում է շատ խորհրդանշական օրերին, երբ բոլորովին վերջերս նշվեց Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը, իսկ երկու օր առաջ` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման 81-րդ տարելիցը։ «Այսօր մենք հիշում ենք հաղթանակի առաջին շքերթը Կարմիր հրապարակում 1945 թ. հունիսի 24-ին։ Այսօր, ինչպես երբևէ, կարևոր է հիշել անցյալի դասերը, հակազդել պատմությունը կեղծելու, ֆաշիստների հանցագործությունները ժխտելու և խորհրդային ժողովուրդների գործած սխրանքը նսեմացնելու փորձերին։ Կարևոր է, քանի որ արդար է։ Բայց կարևոր է նաև այն պատճառով, որ այն պայքարը, որը մղում էին խորհրդային մարդիկ 80 տարի առաջ, չի ավարտվել։ Կյանքը, ցավոք, ցույց է տալիս, որ նացիզմի, նացիզմին դիմակայելու թեման, այն չարիքը, որի դեմ պայքարում էին այն ժամանակ, արդիական է մնում։ Այսօր, երբ ռուսաստանյան զինված ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացնում, որի հիմնական նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացիան է, առանձնահատուկ հստակությամբ ես զգում ժամանակների, սերունդների կապը։ Հայրերի, պապերի, նախապապերի սխրանքները հերոսության, տոկունության, նվիրվածության օրինակ են ծառայում ռուսաստանցիների ներկա սերնդին։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շատ է արժևորում այն աշխատանքը, որն անում է Հայաստանի վետերանների միավորումը», - ասաց դեսպան Կոպիրկինը։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարի ղեկավար կազմում է և մասնակցում է միավորման նոր խորհրդի և խորհրդի նախագահի ընտրությանը։
13:49 - 24 հունիսի, 2022
ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին: Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել են դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները: ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «ՈՒԱԶ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար: Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։
15:16 - 14 հունիսի, 2022
Մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը. Սերգեյ Կոպիրկին

 |armenpress.am|

Մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Շնորհիվ պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների՝ մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։ Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում ընդգծել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:  «Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունը տարբերվել է ինտենսիվ, վստահելի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գծով ակտիվ փոխգործակցությամբ: Հետևողականորեն զարգացել և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով՝ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամաճարակային ցուցանիշները և կազմել շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը: Առանցքային նշանակություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային: Մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ- ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է դեսպանը: Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում և աջակցելու է այն ամենին, ինչը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար հիմքի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ և լարված աշխատանքներ է տանում տարածաշրջանային խնդիրների լուծման առումով, որոնք ուղղված են թե՛ տրանսպորտային և տնտեսական կապերի բացմանը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ, լիարժեք հարաբերությունների ձևավորմանը:
12:57 - 14 հունիսի, 2022
Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ
 |tert.am|

Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ |tert.am|

tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։ Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ: «Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։  
12:26 - 05 հունիսի, 2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը: Սերգեյ Կորպիրկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանության գործունեությանը բարձր գնահատելու համար և շեշտել, որ իրենց նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
11:32 - 27 մայիսի, 2022
ՀՀ-ում Ռուսաստանի  դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիքի մարզ։ ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։ Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, հանդիպել ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։ Սյունիքի Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակչության անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։ Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։
13:57 - 25 մայիսի, 2022
Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։
11:48 - 20 մայիսի, 2022