Մայք Պոմպեո

Մայք Ռիչարդ Պոմպեոն ամերիկացի քաղաքական գործիչ եւ փաստաբան է, ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2018-ի ապրիլից ծառայում է որպես Միացյալ Նահանգների 70-րդ պետքարտուղար: Նա ԱՄՆ բանակի նախկին սպա է։ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն էր 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի ապրիլ:

Պոմպեոն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ էր 2011 թվականից մինչեւ 2017 թվականը՝ ներկայացնելով Կանզասի 4-րդ կոնգրեսական շրջանը: Եղել է Կանզասի ներկայացուցիչ հանրապետական ազգային կոմիտեում։ 

Նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Պոմպեոյին պետքարտուղարի պաշտոնում 2018-ի մարտին, իսկ Սենատի կողմից հաստատվել է 2018-ի ապրիլի 26-ին ՝ 57–42 քվեարկությամբ։

ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|

ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները մտադիր Է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում: Ելույթը հեռարձակվել Է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել Է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնվել Է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում: «Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել Է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել Է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել Է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին: Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ Է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Փոմպեոն կրկին մեղադրել Է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում Է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված Է Փոմպեոն: ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել Է պետքարտուղարը, վերանայել Է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առեւտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք Էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Փոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար եւ որը ձգտում Է հասնելու վերընտրման, իրականացրել Է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»: «Ամերիկան պաշտպանված Է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա Էլ, հնարավոր Է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում Է Փոմպեոն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:47 - 26 օգոստոսի, 2020
ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|

ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Լիտվայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով գրում է barrons.com-ը։ «Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է երկրում ամրապնդել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բիգենը նաև հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին»։ «Նա շատ տպավորիչ անձնավորություն է, և ես հասկանում եմ, թե ինչու է այդքան հայտնի իր երկրում»,- Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին ասել է Պետքարտուղարության աշխատակիցը։ Նշվում է, որ Լիտվա կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի հետ, որպեսզի նրանց հետ քննարկի Բելառուսի ճգնաժամը, «Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքների դիմակայությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը»։
10:25 - 25 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։ Ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»: Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»:
12:50 - 20 օգոստոսի, 2020
Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Ցանկացած երկիր, որ վճարում է երրորդ ուժերին ամերիկացիների սպանության համար, պատասխան է տալու նման պահվածքի համար, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` մեկնաբանելով ամերիկյան մամուլում վերջերս ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գումար է առաջարկել «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։ «Եթե Ռուսաստանը գումար է առաջարկում ամերիկացիների կամ արևմտյան այլ պետության քաղաքացիների սպանության համար, ապա ստիպված է լինելու շատ լուրջ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես հենց դա եմ փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին։ Դրա հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք պատմությունից և հիշում ենք, որ Ռուսաստանը նախկինում զինում էր «Թալիբանին», - նշում էր Փոմփեոն։
13:26 - 13 օգոստոսի, 2020
Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը պետք է երկարաձգվի․ Փոմփեո |azatutyun.am|

Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը պետք է երկարաձգվի․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իրանի դեմ սահմանված զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկով։ Անցած գիշեր ԱՄՆ մայրաքաղաքում նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ համոզմունք հայտնելով, որ Թեհրանը պետք է զուրկ լինի սպառազինությունների համաշխարհային շուկայում գործարքներ կնքելու անսահմանափակ հնարավորությունից։ «Հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը երկարաձգելու պաշտոնական առաջարկ կներկայացնի։ Անվտանգության խորհրդի առաքելությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Անվտանգության խորհուրդը խեղկատակության կվերածի իր իսկ առաքելությունը, եթե հնարավորություն տա ահաբեկչության թիվ մեկ հովանավոր հանդիսացող պետությանը ազատորեն զենք գնել», - հայտարարում էր Փոմփեոն։ ՄԱԿ-ի կողմից Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Սահմանված արգելքը զրկում է Իրանին մի շարք զինատեսակներ, այդ թվում` տանկեր ու ռազմական օդանավեր գնելու հնարավորությունից։
14:18 - 06 օգոստոսի, 2020
ԱՄՆ պետքարտուղար. «Կարևոր է, որ Վրաստանի 2020 թվականի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ» |aliq.ge|

ԱՄՆ պետքարտուղար. «Կարևոր է, որ Վրաստանի 2020 թվականի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ» |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Գիորգի Գախարիան պետքարտուղարի հետ քննարկել է  Վրաստան-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խարտիայի՝ Վաշինգտոնում ծրագրված լիագումար նիստը, որը հետաձգվել է քովիդ-19-ի պատճառով: Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետը և ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել են երկրի գլխավոր մարտահրավերների՝ օկուպացիայի և օկուպացված տարածքներում գոյություն ունեցող ծանր իրավիճակի, տարածաշրջանի և ընդհանրապես, Եվրաատլանտյան անվտանգության մեջ Սև ծովի անվտանգության դերի մասին, ինչպես նաև անդրադարձել Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Վրաստանի մասնակցությանն ու հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններին: Պոմպեոյի խոսքով՝ կարևոր է, որ 2020 թվականի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ: Հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն ևս մեկ անգամ նշել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության և որ Ռուաստանը պետք է կատարի 2008 թվականի՝ կրակի դադարեցման մասին ստանձնած պարտավորությունները:
13:55 - 28 հուլիսի, 2020
Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|

Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարը Տեքսասում Չինաստանի դիվանագիտական առաքելության փակումը մտավոր սեփականության համակարգված գողության հետ է կապել: Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը՝ ամերիկյան մտավոր սեփականության համակարգված գողության պատճառով, երեկ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Գողացվում է ոչ միայն ամերիկյան մտավոր սեփականությունը, սա նաև եվրոպական մտավոր սեփականություն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է արժենում, լավ աշխատատեղեր աշխատասեր մարդկանց համար Եվրոպայում և Ամերիկայում, որոնք գողացվել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից», - ասել է պետքարտուղաը: Չինական կողմին վերջնաժամկետ է տրվել մինչև ուրբաթ երեկո՝ ԱՄՆ-ի իշխանությունների կարգադրությունը կատարելու և Հյուսթոնում դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու համար: Այնտեղ աշխատում է շուրջ վեց տասնյակ մարդ: Պաշտոնական Պեկինը, հիշեցնենք, Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակն «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից:
13:36 - 23 հուլիսի, 2020
ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
09:31 - 16 հուլիսի, 2020
ԱՄՆ-ը չեղարկեց Իրանի դեմ պատժամիջոցների՝ 2015-ի միջուկային պայմանագրից բխող բացառությունները |azatutyun.am|

ԱՄՆ-ը չեղարկեց Իրանի դեմ պատժամիջոցների՝ 2015-ի միջուկային պայմանագրից բխող բացառությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չեղարկում է Իրանի հետ միջուկային պայմանագրից բխող գրեթե բոլոր բացառությունները Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցում: Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ Իրանը շարունակում է միջուկային առճակատումը: Վաշինգտոնը 60 օր ժամանակ է տալիս ռուսաստանյան, չինական և եվրոպական ընկերություններին՝ դադարեցնելու Իրանի միջուկային օբյեկտեների հետ աշխատանքը: 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է գալիս Իրանի և աշխարհի գերտերությունների միջև մոտ երեք տարի առաջ կնքված պատմական համաձայնագրից՝ «նոր թափով վերականգնելով» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:
14:14 - 28 մայիսի, 2020