Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նրա համոզմամբ, պետք է տարբերակել վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից՝ առաջ գնալու համար։ Թագուհի Թովմասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Թագուհի Թովմասյան․ - Յուրաքանչյուր ոք, ով խոսում է ատելության խոսքի, վիրավորանքի և ընդհանրապես այդ դատապարտելի երևույթների մասին, առաջին հերթին սեփական օրինակով պետք է ծառայի՝ դու ինչ ես անում և ինչ պատասխան ես ակնկալում։ Ես ամբողջ կյանքում էդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենսուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության։ «Ազատություն»․ - Իբրև մարդու իրավունքների պաշտպան եք Դուք, քանի որ ղեկավարում եք այդ հանձնաժողովը, պետք է Ձեր նպաստը բերեք դրան, որպեսզի այդ ատելության խոսքը, կամ փոխադարձ մեղադրանքները մտնեն խորհրդարանական օրենսդրական ձևաչափերի, էթիկայի կանոնների մեջ։ Կարծում եմ Դուք էլ այնդտեղ գործ ունեք անելու, տիկին Թովմասյան, այդպես չէ՞։ Թագուհի Թովմասյան․ - Այո, ես համաձայն եմ, որ ես էլ իմ նպաստը պետք է ունենամ, և մենք պետք է իսկապես տարբերակենք վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից, սրանք պիտի տարբերակենք, որպեսզի կարողանանք գնալ առաջ։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
13:20 - 16 օգոստոսի, 2021
Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Դուք գիտեք՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Վերջինս հարցրել էր, թե արդյո՞ք Թովմասյանը պատասխանատվություն կրում 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» դաշինքի գործողությունների համար մինչև 2020թ․ նոյեմբեր, երբ Թոմվասյանը դուրս եկավ խմբակցությունից։ «Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչս, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Արձագանքելով պատասխանին՝ Ռուբինյանը հարցրեց, թե արդյո՞ք Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից տեղյակ է ամբողջապես։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ նշեց․ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով և խմբակցությունը, ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ ընդդիմադիր խմբակցություն է, և պատասխանատվությունը ընդդիմադիր խմբ պատգամավորների դեպքում այլ է։ Բնականաբար ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»։
11:00 - 12 օգոստոսի, 2021
Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը
համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ խոսնակ

Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ խոսնակ

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այս մասին հայտնել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը։ Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
15:26 - 13 ապրիլի, 2021
Առաջարկվում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ |1lurer.am|

Առաջարկվում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:   Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:     Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:   Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:  Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում որոշում է կայացվել պետտուրքից ազատման արտոնություն սահմանել նաև զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների համար՝ ժառանգական վկայագիր ստանալու դեպքում:   ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին, սակայն այս օրինագծի համար այս հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է: Նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:
11:35 - 05 ապրիլի, 2021
Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|

Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, մասնավորապես, ըստ նրա, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը և այլն:   Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջերով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ:    Արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետ գումար չի գանձնվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար:  Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում: Պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր են նախատեսվել, երբ, օրինակ, Վերաքննիչ դատարանը մերժում է հայցը և այլն»,- նշեց նա:   Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ սահմանված նոր դրույքաչափերը քաղաքացիներին չեն զրկում դատարանի մատչելիությունից, հակառակը՝ կբացառվեն չարաշահումների դեպքերը: «Պետական տուրքը դատարանների ծախսերի ապահովումն ու անհիմն հայցերից պաշտպանվածությունն է: Հետևաբար պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ: Երբ պետական տուրքը չհիմնավորված ցածր է, քաղաքացիներն ավելի չպաշտպանված են, քանի որ իրենց դեմ կարող են չհիմնավորված հայցերով դատարան դիմել: Նոր դրույքաչափերի սահմանումը կթոթափի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը և ողջամիտ ժամկետ կսահմանվի այն քաղաքացիների հայցապահանջների համար, որոնք արդարացիորեն դիմել դատարան իրենց իրավունքների վերականգնման համար»,- ընդգծեց փոխնախարարը:  Այս նախագծի համար ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է, նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:
15:21 - 22 փետրվարի, 2021
Ամփոփվեցին ատելության խոսքի դեմ պայքարի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները |1lurer.am|

Ամփոփվեցին ատելության խոսքի դեմ պայքարի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները:  Աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ Խումբն աշխատել է պետական գերատեսչությունների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ:  Նրա խոսքով՝ ատելության դեմ պայքարի գործընթացը բաժանվել է մի քանի փուլի: Կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել Քրեական օրենսգրքում մեծացնել ատելություն, թշնամանք հարուցող հանցագործությունների տեղաբաշխումը:  Խանդանյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են առաջարկել Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, «Վարչական իրավախախտումների մասին» և այլ օրենքներում, որոնք կներկայացվեն 2021-ի ընթացքում: «Բոլոր օրենքներով պետք է կարգավորենք խտրականությամբ արտահայտված ատելության խոսքը և դրա պատասխանատվության ձևերն ու տեսակները»,- ասաց պատգամավորը:  Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց աշխատանքային խմբի գործունեությունը և ֆիքսեց խմբի գործունեության ավարտը:
12:48 - 11 հունվարի, 2021
Հանձնաժողովը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշել ազգային փոքրամասնությունների օր |tert.am|

Հանձնաժողովը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշել ազգային փոքրամասնությունների օր |tert.am|

tert.am: Աժ-ում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, այն վարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նիստի սկզբում Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել կազմի փոփոխություն. Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ  Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2001 թվականի հունիսի 24 -ի թիվ 1, 200 օրենքը լրացնել 13.2 հոդվածով ,ՀՀ ազգային փոքրամասնության օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Բաքոյանը նշեց՝նախագիծը կարևորում է նրանով, որ չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, բայց Հայաստանում ապրում են շուրջ 11 ազգային փոքրամասնություն և անհրաժեշտ է, որ փոքրամասնությունների  առանձին օր նշվի: «Յուրաքանչյուր ոգ ունի իր էթնիկ ինքնության պահպանման իրավունքը և ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների զարգացման իրավունք: Այս օրենքի ընդունումը քայլ է, որը ուշադրություն է հրավիրելու ազգային փոքրամասնությունների կյանքի խնդիրների և դժվարությունների վրա»,- նշեց նա:
12:06 - 11 հունվարի, 2021
Հանձնաժողովը հավանություն տվեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը |1lurer.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողվը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանն արձանագրությունը ստորագրել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին: Փոխնախարարը նշեց, որ արձանագրությունը կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ: Արձանագրությունն, ըստ Գրիգորյանի, Երեխաների իրավունքների կոմիտեին հնարավորություն կտա իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու և լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը: Փոխնախարարի խոսքով՝ վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:  Հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
11:57 - 11 հունվարի, 2021
Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է․ Արթուր Հովհաննիսյան |hetq.am|

Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է․ Արթուր Հովհաննիսյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այն ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Պատգամավորը մինչ հիմնավորումները ներկայացնելն ասաց, որ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և կազմակերպման տիրույթում են, և չկան առանձին պահանջներ, որոնց պետք է բավարարի թեկնածուն: Այնուհետև Հովհաննիսյանը սկսեց ընթերցել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից, օրինակ դեկտեմբերի 17-ի գրառումը, որում մասնավորապես ասված է` «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: Հովհաննիսյանի խոսքով` Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահը, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Տեղեկացնենք, որ քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէ: ԲՀԿ-ական պատգամավորները դեկտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին հայտնել են, որ նոր թեկնածու չեն առաջադրելու, եթե նրանք երկշաբաթյա ժամկետում թեկնածու չառաջադրեն, հանձնաժողովի նախագահի քվոտան անցնելու է իշխող մեծամասնությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրանցվելուց հետո լքել է նիստերի դահլիճը:
11:40 - 29 դեկտեմբերի, 2020
Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության դիմաց, խոստանում եմ ձեր տված վստահության քվեով շարունակել պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ. Նաիրա Զոհրաբյան

Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության դիմաց, խոստանում եմ ձեր տված վստահության քվեով շարունակել պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ. Նաիրա Զոհրաբյան

Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Սիրելի հայրենակիցներ,    Փոքրիկ եւ քինախնդիր մարդը`Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց: Բայց քանի որ ինքը շատ փոքր մարդ է, եւ իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել: Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է։  Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սեւանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած`անմաքուր մարդիկ են եւ այո՛, ես էդպիսի մադկանց հայրենիք չեմ հանձնելու: Եվ այո՛, էդպիսի մարդիկ իրավունք չպիտի ունենան որոշելու իմ երկրի ճակատագիրը։ Որովհետեւ մի անգամ որոշեցին ու էդ որոշման արդյունքում մենք հանձնեցին Արցախն ու Հայաստանը կանգնեցրեցինք պետականության կորստի առաջ: Ես ոչինչ չունեմ ասելու «Իմ քայլի» պատգամավորներին. նրանք ընդամենը կատարողներ են, ովքեր երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն փոքրիկ քինախնդիրի հրահանգը: Եսնրանցանկեղծորենխղճումեմ։ Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության հանդեպ: Ես խոստանում եմ ձեզ, որ վստահության այն քվեն, որ տվել եք ինձ որպես պատգամավորի, ահա այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ, ինչը համարում եմ մեր պետության ու պետականության ամենամեծ ողբերգությունը` Ցեղասպանությունից հետո: Որպես պատգամավոր շարունակելու եմ իմ բազմաթիվ ազնիվ համախոհների հետ միասին պայքարել երիտհայերի այս իշխանության դեմ, որոնք ջարդեցին մեր պետության ողնաշարն ու հողին հավասարեցրեցին մեր արժանապատվությունը: Իմ կամքը կոտրել հնարավոր չէ, ինձ որեւէ բանով վախեցնել հնարավոր չէ։ Որպես հանձնաժողովի նախագահ միշտ, այդ թվում պատերազմի օրերին, արել եմ շատ ավելին, քան երիտհայերի այս իշխանության արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային կառույցների հետ աշխատող ինստիտուտները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որի կատարած աշխատանքը անգնահատելի է: Որպես միջազգային կառույցներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր, շարունակելու եմ իմ  համառ աշխատանքը` Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար, շարունակելու եմ զբաղվել ռազմագերիների եւ սոցիալական բոլոր այն խմբերի խնդիրներով, ովքեր դրա կարիքն ունեն: Ու դրա համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ: Ես պատգամավոր եմ, ով ունի ամենակարեւոր մանդատը`ձեր վստահությունը: Իսկ փոքրիկ  քինախնդիրը անպայման հեռանալու է եւ մեկ րոպե անգամ չկասկածեք՝ կանգնելու է դատարանի առաջ ու դա  անխուսափելի է: Երկուշաբթի օրը ես չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի եւ նրա կամակատարների կազմակերպած նիստին: Ես նրանց ասելիք չունեմ: Իմ խոսքը ուղղված է ձեզ, իրապես արժանապատիվ հայեր ու ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ,  մենք ուղղելու ենք մեր պետության ճկված ողնաշարը, որովհետեւ Նիկոլի եւ նիկոլականության աղետի արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնել են ծանրագույն խնդիրների առաջ:  Իսկ փոքրիկ քինախնդրին ես անկեղծորեն խղճում եմ: Նրա ճակատին այլեւս սեպագիր դաջվել է դավաճանի խարանը, ինչը հայ ժողովրդի պատմության  որեւէ էջում այլեւ հնարավոր չի լինելու մաքրել:  Դրանից մեծ խարան հայի համար չկա: Իսկ ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից»,- գրել է Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել:
15:02 - 26 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|

Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:«Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները: Արձանագրել ենք իրենց բառերը՝ ներքին լսարանին ուղղված, որոնցով ցույց ենք տալիս, որ այն, ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետև եթե այս պայմաններում անգամ մեկ օր, մեկ ժամ էթնիկ հայը իրենց հետ հայտնվի մեկ տանիքի ներքո իրենց հետ, բացառվում է խոսել կյանքի իրավունքի, առողջության իրավունքի մասին»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ը հայտնեց, որ ապացույցներ ունեն նաև, որ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական ցանցերի էջերով ատելություն է տարածվում: «Այդ աշխատակիցները տարածում են ատելություն, վիրավորանքներ, խրախուսում են բռնությունը: Սա միջազգային կազմակերպություններում նրանց աշխատանքի կանոնների կոպիտ խախտում է»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են թիրախային կերպով ուղարկել կոնկրետ կազմակերպություններին:Նա ընդգծեց՝ բոլոր ապացույցները, այդ թվում՝ քաղաքացիների, ռազմագերինի, զինծառայողների հանդեպ խոշտանգումների վերաբերյալ, հավաքագրվում են, մշակվում, տրվում են իրավական բնութագրումներ, կատարվում են թարգմանություններ, մատնանշվում են խախտումները, ներկայացվում է միջազգային կոնվենցիոն դրույթը, որին տվյալ արարքը հակասում է, այնուհետև դրանք ուղարկում ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորներին, միջազգային լրատվամիջոցներին, Հայաստանում ներկայացված բոլոր դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, այլ երկրներում ՀՀ դեսպանություններին:
18:49 - 04 նոյեմբերի, 2020
Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|

Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Միջազգային կառույցների հետ մանրամասն աշխատում ենք, մի քանի արձագանքներ եղել են Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երեք անգամ արձագանքել է: Այս մասին ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երրորդ արձագանքում մատնանշել է պատերազմական հնարավոր հանցագործությունների մասին, ինչը առաջընթաց էր: Արման Թաթոյանը նշեց, որ  Եվրոպայի խորհրդի հանձնակատարը մի քանի անգամ արձագանքել է, եվրոպական դատարաններում կան վարույթներ: «Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ, պետք է ընդգծել, ես սա ցավով եմ ասում որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ»,- ասաց նա և նկատեց, որ ՄԱԿ–ը, Եվրոպայի խորհուրդը ստեղծվել են մարդու իրավունքներ պաշտպանելու համար: Նա նշեց, որ մեր ամենակարևոր հարցերից է, որ նրանք այցելեն Արցախ:Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Արման Թաթոյանը նշեց, որ մենք պետք է գիտակցենք, որ քովիդի տարածման հետ կապված խնդիրներով բացի այն, որ մեր առողջությունը, կյանքն ենք վտանգում, մենք ծանրաբեռնում ենք մեր բժիշկներին, որոնք կարող էին դրա փոխարեն օգնել մեկ զինվորի: Նա կարևորեց անվտանգության կանոնների պահպանումը և նշեց, որ խնդիրներ կան հիվանդանոցներում:
18:23 - 04 նոյեմբերի, 2020
ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է |armenpress.am|

ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է |armenpress.am|

armenpress.am: armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՄԻՊ-ի աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի ավելացել և ավելանում է: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե  գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե ստեղծված իրավիճակով»,-ասաց Թաթոյանն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Եթե 2015-ին ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 5200 բողոք, 2016-ին՝ 5013, 2017-ին՝ 6417, ապա 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ: Այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Այս տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում: «Մենք ունենք դրական լուծված գործերի 3 անգամ աճ՝ համեմատած նախորդ մի քանի տարիների հետ»,-ասաց Թաթոյանը:
18:05 - 04 նոյեմբերի, 2020