Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի,  ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,- ասաց նախարարը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ 1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը. 2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա. 3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել. 4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։ Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը: 
12:12 - 25 հունիսի, 2020
Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2020 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ գյուղում բնակվող, չաշխատող ծնողները 2020 թ.-ի հուլիսի 1-ից ծնված երեխաների համար: ️Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ: -Վերացվել է նաեւ նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի: – Պարզեցվել է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: -Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում»:
10:24 - 19 հունիսի, 2020
Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Սրա վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…» Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում: Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։ Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։ Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»:
21:55 - 18 հունիսի, 2020
Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները: Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250 հազար դրամի սահմաններում: 2019 թ. նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։ Քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման շրջանակում մշակվել է սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգի նոր կոնցեպտը, ներդվել է պայմանով նպաստ ծրագիրը, պարզեցվել են ընթացակարգերը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողներին հնարավորություն է տրվել զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով: Լրամշակման փուլում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով կներդրվի ընտանիքի տնտեսական կայունացման նոր նպաստ՝ աղքատության փուլային հաղթահարման նպատակով: Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումների մեղմման, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նպատակով վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300 հազար դրամ՝ նախկինում սահմանված 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն: Վերանայվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն։ Մշակվել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։ 2019-ին ավելացել են շուրջ 89 հազար 300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվել է նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, և Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվել է ծայրահեղ աղքատության գծին հավասար: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը: 2019-ին մեկնարկել է մանկատան 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա օգոստոսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100 հազար դրամ: 30 տոկոսով բարձրացել է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը: Այս պահին որոշումը վերաբերում է 152 մարդու: Համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել 2020 թվականին բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով: Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13 հազար 513 աշխատանք փնտրող: Ընդգծվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի գծով բյուջետային հատկացումները շեշտակի ավելացել են՝ 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով:Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական¬ների ռազմավարությունը և միջոցա¬ռումների ծրագիրը, Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը: Լրամշակման փուլում են 2020-2030 «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման և Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունները: Վարչապետ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել նախարարության 2019թ. կատարած աշխատանքից և կարևորել վերը նշված ռազմավարությունների սեղմ ժամկետներում ընդունումը, դրանց մեջ ներառված միջոցառումների և ծրագրերի ներառումը ՀՀ պետական բյուջեում: Կառավարության ղեկավարն ընդգծել է Զբաղվածության պետական գործակալության գործունեության արդիականացման անհրաժեշտությունը և զբաղվածության էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը: Վարչապետի խոսքով՝ այդ հարթակում պետք է ներառվի ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրող քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկատների երեխաների համար բարձր որակավորմամբ կրթության ապահովումը, ինչը նրանց հետագա կյանքում կդարձնի առավել մրցունակ: Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև նախարարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներից և հանձնարարել գերատեսչության աշխատանքը հետագայում դարձնել առավել դինամիկ և ինտենսիվ:
17:15 - 17 հունիսի, 2020
Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|

Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն որոշակի հաշվարկներ է իրականացրել անաշխատունակության նպաստի՝ մեկուսացվածներին նպաստ տալու նախագծի վերաբերյալ, այն շրջանառվում է շահագրգիռ կողմերի շրջանում՝ վերջնական կարծիքի համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված որևէ խնդիր չունենք, քննարկել ենք և համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին մենք խնդրել ենք, որ նորից քննարկենք, որպեսզի նաև ֆինանսական գնահատականը հասկանանք: Նախարարությունը որոշակի հաշվարկներ իրականացրել է, և այժմ դա շրջանառել ենք շահագրգիռների շրջանում, որպեսզի վերջնական կարծիք ձևավորենք»,-ասաց Բաթոյանը: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձինք, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, սակայն երկրորդ ընթերցմամբ հեղինակի հորդորով նախագիծը չընդունվեց և ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ: Հեղինակ Զեյնալյանը նշել էր, որ առկա են հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Նախարարությունից նշել էին, որ նախագծի հետ կապված կա ֆինանսական անորոշություն:
13:19 - 12 հունիսի, 2020
Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի խնայողությունների հաշվին ձեռք է բերել 2 փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 19 214 անձ, որոնցից 8 623-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 2019-ին շուրջ 6 500 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամքի ծառայություններ է ստացել նախարարության համակարգում գործող հաստատություններում: 2019-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրումը: 2020-ի համար ընդլայնվել է տեսականին, բարելավվել են մեխանիզմները, գործընթացները՝ աջակցության միջոցներ տրամադրելու համար: 2019-ին խնայողությունների շնորհիվ ձեռք է բերվել երկու փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար»,-ասաց Բաթոյանը: Նար խոսքով՝ հաստատությունում ապրող մարդիկ կտեղավորվեն այդ համայնքային փոքր տներում՝ համայնքում ներառվելու հնարավորությունն օգտագործելու համար:
12:24 - 12 հունիսի, 2020
Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան

Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավոք, Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ: « Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար», - գրում է Ալինա Նիկողոսյանը:
17:04 - 16 մայիսի, 2020
Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում: «Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)»,- ասաց նախարարը: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են. երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ. վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։ 2020 թվականին նախատեսվում է. միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է։ Զարուհի Բաթոյանն ասաց, որ որևէ սահմանափակում չկա։ Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»՝ կատակով ակնարկելով, որ շատերը կցանկանան օգտվել ծրագրից: «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։ «Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:49 - 14 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացնող նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել անձին հորդորելով, խաբեությամբ, բռնության գործադրելով և այլ միջոցներով ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը:  ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մայիսի 8-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Այդ արարքներ կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատվարձի 200-ապատակից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամեկտով»,-ներկայացրեց Բաթոյանը: Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:  Այդ դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերը նշված արարքները կատարվեն  կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել  4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Բաթոյանը վստահեցրեց՝ նախագծի նպատակն է ընտանիքի, ընտանիքի մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
18:07 - 08 մայիսի, 2020
Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը․ Զարուհի Բաթոյանի զեկույցը

Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը․ Զարուհի Բաթոյանի զեկույցը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ազգային ժողովի իր տարկան զեկույցում ասաց։   «Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ ստեղծելու նպատակով մշակվել և արդեն 2020 թվականին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ և կից ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն ստեղծվեց այդ համակարգը ձևավորելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Կարիքի գնահատման միասնական համկարգի ստեղծումը կուղեկցվի սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման և մեկ պատուհանի միջոցով՝   հասցեական ծառայությունների մատուցմմաբ։ Կապիտալ ծախսերը ևս սոցիալական ոլորտի բարեփոխման մասն են կազմել։ 2019 թվականին համաշխարհային բանկի  վարկային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել համալիր սոցիալական ծառայությունների 9 տարածքային կենտրոններ, հայաստանի 9 համայքներում։ 2020 թվականներին նախատեսվում է ավարտին հասցնել ևս այդպիսի 11 կենտրոն։ Կարևորելով ժողովրդագրության իրավիճակի բարելավումը կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնց արդյունքում 2020 թվականի հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը ՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300․000 դրամ, նախկինում սահմանված 50․000  և 150․000 դրամի փոխարեն։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանելով 26․500 դրամ, նախկինում սահմանված 18․000 դրամի փոխարեն։ Գյուղական համայքներում բնակվող ընտանիքների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի  նպաստի իրավունք կսահմանվի անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։ Ծնելության խթանման, երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մշակվել  է«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության» 2020-2023 թվականների ծրագիրը։ 2019 թվականին կառավարությունը  մի շարք կարգավորումներ է ընդունել առավել համապարփակ կերպով ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները արդյունավետ պաշտպանության և աջակցման   միջոցներ  տրամադրելու ուղղությամբ։ Մասնավորապես հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմի ներկայացվող պահանջները  և չափորոշիչները։ Սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները, հաստատվել  է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, որի շնորհիվ Հայաստանում  ներդրվել է ընտանիքում բռնության դեպքերի համապարփակ վիճակագրության հավաքագրման մեխանիզմ։ Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  մասին օրենքի նախագիծը, որով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց այլ անձանց հետ հավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Շարունկավել են հաշվանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդելի ներդրման աշխատանքները։ 2019 թվականին 100 տոկոսով ապահովվել է  հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներից  օգտվելու կարիքը՝ պետական հավաստագրերի տրամադրման միջոցով։ Իսկ 2020 թվականից ընդլայնվել է նաև տեսականին, բարելավվել են պայմանները դրանք ձեռք բերելու համար։ 2019 թվականին ձեռք են բերվել երկու փոքր տներ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման  և համայնքում ապրելու նրանց իրավունքը ապահովելու նպատակով։ Հետևողական լինելով երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու հարցում մի շարք միջոցոառումներ են իրականցվել։ Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը։ Շարունակվում են աշխատանքները խնամատար ընտանքիների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ 25 խնամատար անձանց համար կազմակերպվել են վերապատրաստումներ։ Գործուն քայլեր են իրականացվել որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման, երեխայի որդեգրման իրավունքի իրացման գործընթացի բարելավման ուղղությամբ։ 2019 թվականին կայացել է 112 մրցույթ ավելի քան 11,000 շահառուների ՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ընտանիքում բռնության կամ թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ 2020 թվականին տարբեր տիպի ծառայություններ տրամադրելու  համար։ Արդյունքում ծառայությունների մի մասը ներդրվել է առաջին անգամ։ Տարեցների համար ծառայությունները  ավելացել են գրեթե երեք, իսկ երեխաների համար՝ 6 անգամ, ընդգրկելով Հայաստանի բոլոր խոշոր բնակավայրերը։ 2019 թվականին համակարգում արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր դարձավ 2020 թվականից բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով։ 2019 թվականի ընթացքում ավելի քան 80  օֆլայն քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր խնդիրների շուրջ։ Ամփոփելով զեկույցս ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության  և դրա ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին  և մեր բոլոր գործընկերներին, որոնք կիսում են մեր նպատակները և ջանքեր չեն խնայում, որպեսզի ՀՀ քաղաքացին ապրի արժանապատիվ կյանքով»։
14:57 - 07 մայիսի, 2020
2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների,զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը․ Զարուհի Բաթոյան

2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների,զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը․ Զարուհի Բաթոյան

2019 թվականը սոցիալական պաշտպանության ոլոտում առանձնացել է ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման պատմություններով, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքներով։ Ազգային ժողովի նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարար Զորուհի Բաթոյանը ներկայցարեց նախորդ տարում կատարված աշխատանքները՝ «Ինչպես երեկ վարչապետը նշեց իր ելույթում 2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը։ Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորման, այլև համակարգային փոփոխության  արդյունք է։ Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվեց նոր, նվազագույն կենսաթոշակի չափ եզրույթը և կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվեց ծայրահեղ աղքատության գծին հավասար, ուստի այդ գծի փոփոխությունը կենթադրի կենսաթոշակների և նպաստների սահմանաչափերի փոփոխություն՝ անկախ քաղաքական թիմի կամքից։ Աշխատանքը համարելով աղքատության հաղթահարման առաջնային գործիք 2019 թվականին կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի խրախուսի զբաղվածությունը՝ այդ թվում, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների շրջանում։ Նրանց հնարավորություն տալով զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով, միևնույն ժամանակ չզրկվելով պետական ֆինանասական աջակցությունից և մյուս արտոնություններից։ Այսպիսով 20 տեսակի աշխատանք այսօր այդ իմաստով հասանելի է վերը նշված խմբի համար։ Տարեվերջին մեկնարկեց  աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի միջոցով 1000 ընտանիք ընդգրկվեց անասնապահությամբ զբաղվելու ծրագրում, ինչը նշանակում է, որ երկու և ավելի երեխա ունեցող այս ընտանիքները նպաստից բացի ստացան իրենց սեփական աշխատանքով կայուն եկամուտ ունենալու և աղքատությունից աստիճանաբար դուրս գալու հնարավորություն։ Այս ծրագրի համար կառավարությունը հատկացրել է լրացուցիչ մեկ միլիարդ դրամ, որը ի սկզբանե նախատեսված էր ընտանիքի կենսամակարդակի բարձրացման ուղղված միջոցառման համար, որպես նպաստ։ 2019 թվականին մեկնարկեց նաև մանկատան շրջանավարտների համար բնակարանների գնման, վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվեց 1․9 միլիարդ դրամ վերը նշված բյուջեից, այսինքն ի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառմումներից։ Այս ծրագրով մենք սկսեցինք իրականացնել դեռևս 2003 թվականի կառավարության կողմից տրված, բայց այդպես էլ չիրականացած խոստումը, այսօր արդեն 133 քաղաքացու տրվել են վկայագրեր և ընթացքը կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերը»։
13:27 - 07 մայիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով:Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնվող ծնողը, որի ամուսինը չի աշխատում։Շահառու չեն հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր• ընտանեկան նպաստ են ստանում,• չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,• մինչև 2020 թ.-ի մարտի 12-ն ունեցել են հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և նախորդ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 500,000 դրամ և ավելին,• 2020 թ. Մարտի 31-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9 և լրացրեք դիմումը:Հետևեք դիմումի մուտքագրման ուղեցույցին»:  
15:57 - 01 մայիսի, 2020
Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|

Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել են որոշում, որով 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է մոտավորապես 36 հազար շահառուով։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին խնդրեց ներկայացնել, թե ընդլայնելուց հետո ովքեր կարող են օգտվել միջոցառումից։ «Ոլորտները, որոնք ավելացրել ենք՝ հագուստի արտադրություն, կոշիկի եւ այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքեննարերի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիկական գործունեություն՝ տպագրական ծառայություն եւ 40-ից 99 տոկոս՝ տեսակարար կշռով տուժած ոլորտներ։ Սրանք այն ոլորտներն են, որոնցով մենք ավելացնում ենք շրջանակը։ Բյուջեն կկազմի միայն 2 մլրդ դրամ այս 36 հազար անձանց դեպքում։ Նոր ընդգրկված անձինք կարող են դիմել մայիսի 4-ից»,- ասաց Բաթոյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ այն տնտեսվարողները, որոնք նախկինում իրենց ՊԵԿ ներկայացրած հաշվարկներում գործունեության դասակարգիչը սխալ էին նշել, կարող են մինչեւ մայիսի 5-ը ճշտված հաշվարկներ ներկայացնելու միջոցով ճշտել իրենց գործունեության տեսակը եւ դառնալ այս միջոցառման շահառու։
12:57 - 30 ապրիլի, 2020
Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

data.hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։  Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։ Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։ Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։ Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։ «Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,- հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մենք նախարարից խնդրել էինք նաև ներկայացնել 2018 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած չորս հայտարարագրերի եկամուտները՝ նշելով դրանց ստացման աղբյուրները։ Վերջինս, սակայն, այդ հարցին չի պատասխանել։  Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։  Ավելին՝ data.hetq.am-ում
09:16 - 30 ապրիլի, 2020
Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

data.hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։  Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։ Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։ Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։ Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։ «Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,- հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մենք նախարարից խնդրել էինք նաև ներկայացնել 2018 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած չորս հայտարարագրերի եկամուտները՝ նշելով դրանց ստացման աղբյուրները։ Վերջինս, սակայն, այդ հարցին չի պատասխանել։  Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։  Շարունակությունը՝ data.hetq.am կայքում։
22:44 - 28 ապրիլի, 2020