Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար։ Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին։

1987-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1995 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, ապա դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ, ապա նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ.  նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից  նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար: ՀՀ ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ջանջուղազյանը անդրադառնալով պաշտոնական դրամաշնորհներին՝ նախ հիշեցրեց, որ ունենք բյուջետային աջակցության դրամաշնորհներ և նպատակային դրամաշնորհներ: Նպատակային դրամաշնորհներից բացի, կան նաև ԵՄ-ի և անդամ երկրների վարկային ծրագրեր, որոնք նույնպես պետբյուջեի մաս են կազմում: «Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրերի համար ԵՄ-ից փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ՝ ճշտված ծրագրերի շուրջ 31տոկոսը: Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես չեն իրականացվել կամ իրականացվել են տարբեր չափերով: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհները կազմել են գրեթե կեսը կամ 4 մլրդ 451 մլն դրամ: Վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, փաստացի արձանագրվել է 57 տոկոս ստացում»,-ասաց նախարարը: Նա շեշտեց՝ նպատակային ծրագրերի դեպքում միջոցները հասանելի և առկա են, սակայն դրանք օգտագործվում են և արտացոլվում են պետբյուջեում այն չափով, որքանով այն ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են:
13:06 - 11 հունիսի, 2020
Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին ՀՀ պետբյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ:   ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,-ասաց Ջանջուղազյանը: Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:
11:20 - 11 հունիսի, 2020
Ֆինանսների նախարարը ներկայացրել է գերատեսչությունների՝ 2019 թվականի ծախսերի կատարողականները

Ֆինանսների նախարարը ներկայացրել է գերատեսչությունների՝ 2019 թվականի ծախսերի կատարողականները

Անդրադառնանք նախագահի աշխատակազմի 2019 թվականի բյուջեին ՝ փաստացի օգտագործվել է  1 մլրդ 452 մլն դրամ կամ ճշտված ծրագրի շուրջ 96 տոկոսը։  Ընդ որում, ծրագրիրը ճշտվել է 350 մլն դրամի չափով, ի սկզբանե ծրագիրը  1 մլրդ 145 մլն դրամ էր : 2018 թվականի համեմատ 248 միլիոն դրամի չափով նվազում է եղել, այլ կերպ ասած հաշվետու տարվա ընթացքում նախագահի աշխատակազմի կողմից օգտագործվել են շուրջ 15 տոկոս պակաս ֆինանսական  միջոցներ։  Այս մասին  Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:  Վերջինս ներկայացրեց նաև մի քանի գերատեսչությունների  բյուջեի կատարողականները։ Նա մասնավորապես տեղեկացրեց․ «Ազգային ժողովի համար հաշվետու տարում նախատեսված 5 միլիարդ 254 միլիոն դրամ ծրագրային ցուցանիշը տարվա ընթացքում ճշտվել է, կազմելով՝ 6 միլիարդ 231 միլիոն դրամ, սակայն փաստացի օգտագործումը կազմել է՝ 5 մլրդ 821 մլն դրամ կամ ճշտված ցուցանիշի  93,4%-ը ։ 2019թ.  վարչապետի աշխատակազմի համար նախատեսված էր  շուրջ 17,3 մլրդ դրամ։ Տարեկան կատարման  ընթացքում այն ճշտվել է, կազմելով 18,9 մլրդ դրամ: Փաստացի  արձանագրվել է 14,5 մլրդ դրամի օգտագործում է կամ ծրագրային ցուցանիշի շուրջ 77 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 15 տոկոս  կամ՝ 3․3 միլիարդ դրամի չափով նվազում։  Սահմանադրական դատարանի բյուջեն 2019թ. համար շուրջ 725 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն պահպանվել է նույնությամբ: Փաստացի  օգտագործվել է շուրջ 682 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի  94%-ը , ինչը 2018 թվականի համեմատությամբ ավել է շուրջ 15 տոկոսով։ Դատական համակարգի համար հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 11․8 միլիարդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 95․5 տոկոսը։ Այն շուրջ 33 տոկոսով ավելին է, քան 2018 թվականին։ Արդարադատության նախարարությանը՝ 2019թ. համար հատկացվել է  շուրջ 16,9 մլրդ դրամ: Տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 20 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 96 տոկոսով կամ  19,1 մլրդ դրամի  չափով։  Այս դեպքում նույնպես ծախսերի աճ կա՝ 18 տոկոսի չափով։ Դատախազությունն օգտագործել է պետական բյուջեից  շուրջ 5․4 միլիարդ դրամ, կամ նախատեսված ծրագրային մեծության 99 տոկոսը։ Դատախազության դեպքում նույնպես  նախորդ տարվա համեմատ կա աճ՝ շուրջ 880 միլիարդ դրամ, կամ 20 տոկոս։ Քննչական կոմիտեի ծախսերի համար օգտագործվել է 8․1 միլիարդ դրամ, որը կազմել է ծրագրի շուրջ 97․2 տոկոսը։ Այս դեպքում նույնպես աճել է 32 տոկոսով ծախսերը՝ 2018 թվականի համեմատ։ ՀՔԾ բյուջեն կազմել է շուրջ 740 միլիոն դրամ, որի դիմաց արձանագրվել է շուրջ 98 տոկոսի օգտագորրծում, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ՝ 11 տոկոս։  Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեից օգտագործել  է 1․1 միլիարդ դրամ, ինչը կազմել է ծրագրային մեծության 98 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ հատկացումների չափը չի փոխվել։ ԿԸՀ-ն օգտագործել է 672 միլիոն դրամ, կազմելով ծրագրի 52 տոկոսը»։ 
14:09 - 09 հունիսի, 2020
ՄԻՊ գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել , քան 2018-ին․ Ատոմ Ջանջուղազյան

ՄԻՊ գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել , քան 2018-ին․ Ատոմ Ջանջուղազյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք ՄԻՊ-ի կողմից կառավարվում են: Այդ հատկացումների համար 2019-ին նախատեսված միջոցները փոքր ինչ ավելի են եղել՝ մոտ 25 տոկոսով, քան 2018-ին էր: Այս մասին  Ազգային ժողովում՝ «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն քննարկմանն  ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս իր խոսքում նշեց։  «Ընդհանուր առմամբ փաստացի օգտագործվել է 513 մլն դրամ՝ նախորդ տարվա 400 մլն դրամի փոխարեն: Միջոցներն օգտագործվել են այն բյուջետային ծրագրերի և միջոցառումների համար, որոնց շրջանակում նախատեսված է եղել ՄԻՊ-ի կողմից միջոցառումների ֆինանսավորումը:  2019 -ը առանձնահատուկ էր այն առումով, որ բյուջեն հաստատվել էր ծրագրային ձևաչափով։ Երկու բյուջետային ծրագրում 14 միջոցառում է նախատեսված եղել ՄԻՊ-ի կողմից, ինչը այդ չափով իրականացվել է»,- եզրափակեց Ջանջուազյանը:
11:04 - 09 հունիսի, 2020
Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այս մասին խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը հիշեցրեց, որ թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել. «2014 թվականի զարգացումների արդյունքում 2015-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա»,-ասաց նախարարը: Անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում իրեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են: Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել: Նախարարի խոսքով` ծրագիրն ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակ`  հարկ չվճարելու: «Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր  միջացառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ և բյուջեի մասնակությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան  սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամյսակային գումարի վերաբերյալ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են: «Մենք ասել ենք` գնում ենք այն ճանպարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին թե ոչ, դրա որի շրջանակներում Երևանի  առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասաց նա: Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:24 - 08 հունիսի, 2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 14 միջոցառում:
12:53 - 08 հունիսի, 2020
Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

hetq.am: Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը: Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով` այդ գումարից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի գումար ստանալու հնարավորություն»,- ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանությունում նախորդող տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության որևէ ծառայող նախկինում տարեվերջին ամբողջական դրույքաչափով պարգևատրում չի ստացել. կարող եմ ասել` հեղափոխական մի բան էր»,- ասաց Սարգսյանը: Խոսելով նախորդող տարվա վիճակագրության մասին` ոստիկանապետն ասաց, որ այսօր պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել: «Հայտնի կանոն կա` հանցագործության լավագույն կանխումը դեպքերի բացահայտումն է»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել: «Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետության ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս, 652 միլիարդ դրամն ընդհանուր առմամբ վերականգնվել է»,- ասաց նա:
15:52 - 05 հունիսի, 2020
Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն |armenpress.am|

Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նախատեսում է 2020 թվականի պետական բյուջեի՝ նախատեսված դեֆիցիտը ֆինանսավորել թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. Արժույթի միջազգային հիմնադրամի հետ որոշակի գումարի շրջանակում արդեն կա պայմանավորվածություն, մնացածը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:  Նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված 2020 թվականի բյուջեի համար ԱԺ-ին առաջարկել էին նախատեսված 162 մլրդ դրամի դեֆիցիտի փոխարեն ֆիքսել մոտ 324 մլրդ դրամը: «Ապրիլին հրապարակված տեղեկատվության համաձայն ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության անկումը կլինի շուրջ 3.5 տոկոս: ԵՄ-ի համար կանխատեսվում է շուրջ 7.5 տոկոս անկում, իսկ ՌԴ-ի համար՝ 5.5 տոկոս անկում:  Դա ենթադրաբար չի կարող իր արտացոլումը չգտնել մեր՝ այս տարվա սպասումների տեսակետից: Եվ այդ 324 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում մենք գնահատեցինք, որ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ներգրավել շուրջ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ»,-ասաց նախարարը:  Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, այդ միջոցները կօգտագործվեն պետական բյուջեի կարիքները բավարարելու համար: «Ընդհանուր առմամբ 280 մլն դոլարն արդեն հասանելի է: Բայց 35 մլն դոլարն էլ հասանելի կլինի աշնանը սպասվող ծրագրի երրորդ վերանայման արդյունքներով: Ակնկալվում է, որ տարբերությունը մենք կֆինանսավորենք ներքին շուկայում պետական լրացուցիչ պարտք թողարկելու ճանապարհով»,-ասաց Ջանջուղազյանը: Պետության գնահատմամբ՝ կա այդ պոտենցիալը: «Մեր կարծիքով՝ վստահությունը բավականին խորն է, և տեղական ներդրողների հետ մեր համագործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի: Դրա շրջանակում մենք ակնկալում ենք, որ տարբերութունն ամբողջությամբ հնարավոր կլինի ֆինանսավորել ներքին աղբյուրներից պարտքի թողարկման ճանապարհով»,-ասաց նախարարն ու նշեց՝ դիտարկում են նաև այլ աղբյուրներ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների շրջանակում:  Նախարարը վստահեցրեց նաև, որ ներկա վարկանիշը թույլ է տալիս նաև մտածել միջազգային ֆինանսական շուկայում եվրապարտատոմսեր թողարկելու մասին: 
14:31 - 05 հունիսի, 2020
Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը միայնակ չի եղել իր խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են մեր գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեզ հետ է ներդրումային հանրույթը, պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել։ Եվ այս նախագծով մենք շարունակում ենք մեր երկարատև համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ 2019 թվականին ԱՄՀ հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Եվ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 206 մլն-ն արդեն հասանելի է։ Իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի հավանություն տրվի այդ վարկային համաձայնագրին»,- ասաց Ջանջուղազյանը։ Ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ և յուրաքանչյուր երկրում տնտեսական աճ։ Մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում կլինի անկում։ Եվ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանախատեսվել։«Հետևաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, և Հայաստանի դեպքում ևս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետևաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
13:23 - 04 հունիսի, 2020
ԱԱԾ-ի, ՊՆ-ի եւ ոստիկանության ծառայողների ճանապարհածախսը կփոխհատուցվի․ Տոնոյան |armtimes.com|

ԱԱԾ-ի, ՊՆ-ի եւ ոստիկանության ծառայողների ճանապարհածախսը կփոխհատուցվի․ Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների՝ 350 եւ ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։ 350-700 կմ մեկնելու եւ վերադառնալու համար կհատկացվի 10 հազար դրամ, իսկ 700 եւ ավելի կմ մեկնելու եւ վերադառնալու համար՝ 20 հազար դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաեւ Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում, ու մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչեւ Երևան գալու համար, դրանից ավելի փոխհատուցում չէր տրամադրվում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական, սակայն պայմանագրայինների դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիտարկել ոչ թե դժվար չափելի տրանսպորտային ծախսի հատուցում, այլ փոխարենը քննարկել վարձատրության մաս դարձնելու տեսակետից։ «Պարո՛ն Տոնոյան, դուք նախագծի միայն մի մասն ասացիք՝ ինձ թվաց՝ մյուս մասը չկարեւորելուվ. 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում: Ես համաձայն եմ, որ հեռավորությունը պիտի նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակած չէ միայն ՀՀ տարածքն ու հարակից տարածքը»,- ասաց Ջանջուղազյանը։ Արձագանքելով Ջանջուղազյանին՝ Տոնոյանն ասաց, որ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնալ-գալու մասին է. «Պարո՛ն Ջանջուղազյան, բացի դրանից, 700 կիլոմետրը պատահական թիվ չէ»:
16:30 - 30 ապրիլի, 2020
Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի արդյունքում տուժած ոչ մի քաղաքացու՝ անգամ չգրանցված աշխատողի խնդիր անուշադրության չի մատնվելու, կառավարությունը պարզապես քննարկում է քաղաքացուն որպես տուժած գնահատելու չափորոշիչները, աջակցության ձևը: Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ նիստում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:  Զոլյանը նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալու առաջարկը գնահատեց պոպուլիստական: Նա նախարարին առաջարկեց պարզ, ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչու է Մարուքյանի առաջարկը վտանգավոր:  Անդրադառնալով սոցիալական աջակցությանը՝ Ջանջուղազյանը վերահաստաստեց կառավարության մոտեցումը՝ բոլոր նրանք, որոնք համավարակի արդյունքում տուժել են, ուշադրության կենտրոնում են, քննարկվում են բոլոր հնարավոր և անհնար առաջարկները: «Կարևորն այն է, որ դա հնարավոր լինի ընդունել, գնահատել և գալ այն եզրակացության, որ խնդիրն առաջացել է համավարակի պատճառով: Մեր մտադրությունն այն է, որ ոչ մեկ չպետք է դուրս մնա իրականացվող, հրապարակված միջոցառումից, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անցյալ 1-2 տարում չեն անսացել հորդորին՝ գրանցվել աշխատելիս, պարտավորությունները պատշաճ կատարել: Բայց ամբողջ խնդիրը նրանց տեղորոշման մեջ է, նրանց ճանաչման՝ որպես տուժածներ: Շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցներն իմանան, որ անուշադրության չի մատնվելու ոչ մեկի խնդիրը»,-ասաց նա ու նշեց՝ այդ խմբի համար առաջակը կքննարկվի, որոշում կկայացվի, թե որ չափորոշիչներով կճանաչվեն որպես տուժողներ և ինչպիսի սոցիալական օժանդակություն ցույց կտրվի: Նախարարը շեշտեց՝ ոչ մի անգամ ըստ էության չեն ասել, թե կա օժանդակության անհրաժեշտություն և դրա համար չկան միջոցներ: Նա նշեց՝ այդ օժանդակությունը կլինի գանձապետական միասնական հաշվի մնացորդներից, թե ներգրավվող միջոցների հաշվին, կարծում է, որ քաղաքացուն չի հետաքրքրի: Դրանք ավելի շատ հետաքրքրում են մասնագիտական շրջանակներին: Զոլյանը նկատեց՝ ստացվում է, որ եթե գնան այն ճանապարհով, որ օրինակ 500 հազար մարդու գումար տան՝ անկախ նրանից՝ նրանց մի մասը դրա կարիքն ուն, թե ոչ, դա կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ: Ջանջուղազյանը արձագանեց՝ բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան դրականը, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև հոգեբանական և բարոյական:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին: Ջանջուղազյանն արձագանքել էր՝ նշելով, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի: Իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, ինքը կարծում է, որ դրա ճանապարհն այն է, ինչը կառավարությունն ընտրել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունը: Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել և հաստատել է 14 միջոցառում, որոնցով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ առանձին անհատների:
13:05 - 29 ապրիլի, 2020
Բավարար չափով ճկունություն ենք տալիս. բյուջեի օրենքի փոփոխությունների մասին |armenpress.am|

Բավարար չափով ճկունություն ենք տալիս. բյուջեի օրենքի փոփոխությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությանը ծախսեր կատարելու առումով ճկունություն է տրվում միայն համավարակի հետ կապված միջոցառումների իրականացման համար: Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ապրիլի 29-ի նիստում նախագծի քննարկմանը: Նա նկատեց, որ պատգամավորների շրջանում կա տարընկալում, թե առաջարկվող նախագծում սկզբունքորեն վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը, որը կապված է բյուջեի կատարման նկատմամբ վերաբերմունքի արտահայտությանը: Նա ընթերցեց նախագծի առանցքային հատվածները, որպեսզի փորձի փարատել պատգամավորների մտահոգությունները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցերեց՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին: Նա վստահեցրեց, որ խոսքը չի վերաբերում բյուջեով նախատեսված մնացած բոլոր միջոցառումներին:  «Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,-եզրափակեց նախարարը:
11:54 - 29 ապրիլի, 2020
Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:
17:43 - 28 ապրիլի, 2020
Կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոցներ. Ջանջուղազյանն անդրադարձավ քննարկումներին |armenpress.am|

Կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոցներ. Ջանջուղազյանն անդրադարձավ քննարկումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամը ազատ միջոց չէ, և, հետևաբար, կառավարությունը չունի այդքան ազատ միջոցներ: Այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:   Թունյանը նշեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: Նա հետաքրքրվեց, թե այդ ինչ գումար է: Արձագանգելով՝ Ջանջուղազյանը նշեց՝ վստահ չէ, որ իր համար լիարժեքորեն պարզ է, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը: «Բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը, գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ, 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է  պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը: Գանձապետական միասնական հաշվի մնացորդի մաս է, օրինակ, հարկերի միասնական հաշիվը, որի մնացորդը հարկ վճարողների կողմից վճարված, բայց դեռևս հաշվետվություններով չհիմնավորված և, հետևաբար, հարկ վճարողին պատկանող միջոց է: Դրա մաս են նաև համայնքների բյուջեներին պատկանող միջոցները, որոնց ամբողջ շրջանառումը կազմակերպվում է գանձնապետական միասնական հաշվի միջոցով: Ջանջուղազյանը նշեց՝ հետևաբար կառավարությունը չի կարող օգտագործել համայնքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: Նա շեշտեց՝ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: Եվ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նախագծով  հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավվի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն:
13:25 - 28 ապրիլի, 2020
Լրացուցիչ պարտք ներգրավելու կարիք կա. ԱԺ-ն քննարկում է բյուջեի նախագծի փոփոխությունները |armenpress.am|

Լրացուցիչ պարտք ներգրավելու կարիք կա. ԱԺ-ն քննարկում է բյուջեի նախագծի փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նախ անդրադարաձավ համավարակի հետևանքով առաջ եկած շոկերին, նկատեց՝ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է շուրջ 3 տոկոս, և այն իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների, հետևաբար, նաև Հայաստանի տնտեսության վրա: Մետաղների, նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը նույնպես դիտարկվում են որպես արտաքին ցնցումներ:   Ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա: «Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում»,-ասաց Ջանջուղազյանը: Նախարարը նշեց՝ ըստ էության մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար: «Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում, և ակնկալվում է, որ 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր»,-ասաց Ջանջուղազյանը: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը: Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: «Որպեսզի այդ պակասուրդը ֆինանսավորվի, անհրաժեշտ է, ըստ էության, բյուջեով նախատեսվածից 2 անգամ ավելի ներգրավել պարտքային միջոցներ: Եվ ներկայացված 150 մլրդ դրամանոց փաթեթի ֆինանսավորումը և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջեն մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Այդ նպատակով առաջարկվում է այս տարվա բյուջեում փոփոխություն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ:
12:45 - 28 ապրիլի, 2020