Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ։ Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին։ 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սեւանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։ 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։ 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։ 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։ 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Տեղեկությունը հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:  Շարունակությունը՝ factor.am-ում։
15:53 - 26 հունիսի, 2020
Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության նախկին երկու պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության: Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նշված չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար: Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: ՀՔԾ հաղորդագրությունն առավել մանրամասն՝ այստեղ:
13:25 - 25 հունիսի, 2020
Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Քրեական գործով պարզվել է, որ1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:  Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին: Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին: Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը  Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ: Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2.762.275  ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում: Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:56 - 19 հունիսի, 2020
Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

civilnet.am: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել ու կոռուպցիոն բնույթի քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ աղմկահարույց գործերի մեծամասնությունը երկար ժամանակ է, ինչ նախաքննության փուլում է, ու քննությունն իրականացնող մարմինը դեռ գործը չի ուղարկում դատարան։ Որոշ դեպքերում ապօրինի օտարված գույքն ուղղակի հետ է վերադարձվում, և գործը կարճվում է։ ՍիվիլՆեթը քննչական մարմիններին հարցումներ է ուղարկել և ամփոփել մի շարք քրեական գործերի ներկա ընթացքը։  «Խութ» հիմնադրամի նախկին տնօրենը՝ մեղադրյալ, վնասի  չափը պարզ չէ 2019-ի սեպտեմբերին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Խութ» հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարած նվիրատվությունների հարցով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ավանի թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձը քաղաքացիներից պահանջել է գումարներ փոխանցել հիմնադրամին՝ շինթույլտվություն տրամադրելու դիմաց։  «Խութ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել միայն հիմնադրամի նախկին տնօրենին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախկին տնօրենը եղել է Կարինե Վարդանյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2005-2018  թթ․։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննության ներկա փուլում տուժողներ չկան, հասցված վնասի չափը հաշվարկված չէ։  «Գումարային փոխանցումների, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են կոմիտեից։  Չարաշահումներ ֆուտբոլում. Ռուբեն Հայրապետյանը վկա է 2019-ի հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆեդերացիան հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել ակադեմիաների կառուցապատման պայմանագրերը։ Դրանց կառուցումը միլիոնավոր դոլարներ էր արժեցել։  Հրապարակումից ամիսներ անց ոստիկանության 6-րդ վարչությունում  հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։  Մարտի 13-ին քննչական կոմիտեից հայտնել են, որ այս գործում ներառված են նաև փաստեր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքերի ընթացքում չարաշահման վերաբերյալ։  «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ է արձակվել։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող  Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Վերջինս երկու ամսով կալանավորվել է։  «Սույն քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Վանեցյանը հարցաքննվել են որպես վկա և ունեն վկայի դատավարական կարգավիճակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։  Չարաշահումներ զինվորականներին բնակարաններ բաշխելու ընթացքում. Վիգեն Սարգսյանը երկրում չէ 2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործի հարուցումից հետո այն Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտեին։ Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել և պարզվել, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։  Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե մասնավորապես ինչ դրվագով է պաշտպանության նախկին նախարարը չարաշահել իր լիազորությունները։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դա նախաքննական գաղտնիք է։  Հետախուզում են ճոպանուղու նախկին տնօրենին 2019-ի ապրիլին գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունը հարկեր չվճարելու տեսքով պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ Ճոպանուղին պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն  հավատարմագրային կառավարման է հանձնվել «Լեռնատուր» ընկերությանը։ Ընկերության նախկին տնօրենը՝ Ասատուր Պողոսյանը, գործով մեղադրյալ է և հետախուզվում է։ Հարցերին, թե արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկա և նախկին նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը հարցաքննվել են այս գործով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից չեն պատասխանել։  Սիգի գործով մեղադրյալներ, կալանավորվածներ չկան  2019-ի հուլիսին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018 թթ․ ապօրինի արդյունահանվել, արտահանվել է ավելի քան 44 000 կիլոգրամ սիգ։ Հարուցվել էր քրեական գործ։ Դրան նախորդել էր հրապարակում այն մասին, որ սիգի որսով, պահածոյացմամբ ու արտահանմամբ է զբաղվում  «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի համասեփականատեր է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Պարզվել էր նաև, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրենը մինչև պաշտոն զբաղեցնելը եղել է «Գալիլիա»-ի տնօրեն։  Մարտի 2-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ««Գալիլիա» ՍՊԸ-ի աշխատակիցները քրեական գործի քննության շրջանակում  հարցաքննվել են և ներկա փուլում դատավարական կարգավիճակ չունեն»։ Քրեական գործով մեղադրյլաներ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան։  «Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասի հստակ չափը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գործով անցնող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։  Վլադիմիր Գասպարյանը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ «Հետք» էլեկտրոնային թերթը 2018-ի օգոստոսին գրեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարբեր սխեմաների կիրառման արդյունքում ձեռք է բերել Երևանի Հաղթանակի զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկը՝ 200 000 դոլարով, այնինչ այն գնահատվում էր 3 միլիոն դոլար։ Առանձնատան սեփականատեր է եղել գործարար Աղասի Դանիելյանը, ապա՝ ոստիկանապետի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ Այնուհետև վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գույքը դրվել է աճուդի, և այդ ժամանակ այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, որը գնումից օրեր անց առանձնատունը նվիրել է Գասպարյանի որդուն։  2018-ի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  2020-ի մարտի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործով այլ մանրամասներ, այդ թվում՝ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ, չենք կարող հայտնել»,- նշված է պատասխանում։  Ապրիլի 13-ին «Հետքը» հաղորդեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին ոստիկանապետը 900 միլիոն դրամ պետք է փոխհատուցի առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Անկախ դատական ելքից՝ Հատուկ քննչական ծառայությունում առանձնատան վերաբերյալ քրեական գործը շարունակվում է։  Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը քրեական հետապնդման չեն ենթարկվի 2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում է ներկայացրել, որ 2012-2016 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բաժնեմասի շորթում կատարելու և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու հարցում մի ցուցմունքում նշվել է [տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պաշտոնեական լիազորություններն անցել է։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։  Հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ «քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։  Հատուկ քննչական ծառայությունը մեկ այլ հարցման պատասխանել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։  «Ձորահէկ»-ի մասնավորեցում. մեղադրյալը միայն Սեյրան Օհանյանն է 2019-ի մայիսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ ուսումնասիրվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործըթնացը։ Հիդրոէլեկտրակայանը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ դատախազության՝ բարձր եկամտաբերություն ունեցող «ՁորաՀԷԿ»-ը, որի արժեքը օտարման պահին կազմում էր 8 միլիարդ դրամ, օտարվել է 3,6 միլիարդ դրամով։  Գնորդը եղել է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Իրավաբանական անձանց էեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ մի քանի օֆշորային ընկերություններից զատ՝ այստեղ բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Ավելի ուշ ՀԷԿ-ն անցել է «Ռեալ էներգո ինվեստ գրուպին», որն իր հերթին պատկանում է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։  ՀԷԿ-ի օտարման հետ կապված մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 3 միլիոն դոլարի վատնում թույլ տալու համար։ ՀՔԾ-ից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր՝ արդյոք Միքայել Մինասյանը, Արմեն Պետրոսյանը և Լեոնիդ Արևշատյանը հրավիրվել ու հարցաքննվե՞լ են այս գործով։ Ստացվել է պատասխան, որ նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ նշված տեղեկությունը չի տրամադրվում։  Ազգային պատկերասրահի անհետացած նկարների նախաքննությունը շարունակվում է 2019-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը հաղորդեց Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային առարկաների անհետացման մասին։  Ըստ դատախազության՝ Ազգային պատկերասրահի հետ միավորված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում թանգարանային առարկաների առկայության ստուգման ժամանակ պարզվել է, որ բացակայում են 626  անուն թանգարանային առարկաներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի «հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարն ու Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» գեղանկարը։  Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքների անհետացման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը ևս շարունակվում է։  Քննչական կոմիտեից Սիվիլնեթին վստահեցրել են, որ մեծածավալ քննչական աշխատանքներ են կատարվում՝ բացակայող մշակութային արժեքների ցանկը ու դրանց անեհտացման հանգամանքները պարզելու համար։ Այս գործով ևս մեղադրյալներ չկան։  Կարճևանի հողերը կվերադարձվեն, Հովիկ Աբրահամյանը օտարման հետ կապ չունի Հայաստան-Իրան սահմանի մոտ «Մեղրի ազատ տնտեսական գոտուն» հարակից հողերի օտարման գործով շրջանառվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունները։ Այս գործը, ի տարբերություն վերը թվարկածների, հասել է մինչև դատարան, Կարճևան համայնքի ղեկավարն ու քարտուղարը պատժվել են տուգանքով։  Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն՝ 2014-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանը ժամանել է Մեղրի, մատնացույց արել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-իր տարածքները, իր ու Հովիկ Աբրահամյանի անունից հանձնարարել դրանք օտարել «Էսիէյ» ընկերությանը, որի սեփականատերը եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։  Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանն իր ցուցմունքում նշել էր, որ Մարտին Սարգսյանն իրեն ակնարկել է նշված գործողությունը չիրականացնելու դեպքում խնդիրներ առաջանալու մասին։ Այնուհետև կազմակերպվել է հողերի օտարման կեղծ աճուրդ, որով գյուղատնտեսական նշանակության 20 հեկտար հողը 1,5 միլիոն դրամով, 7 հեկտարը՝ 550 000 դրամով և 5 հեկտարը՝ 385 000 դրամով օտարվել են «Էսիէյ» ընկերությանը։ Որոշ հողատեսքեր համայնքի ղեկավարը օտարել է նաև իր հետ փոխկապակցված անձի։  Մարտին Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այս գործով ունեցել են վկայի կարգավիճակ։  Դատաքննության փուլում դատավճռով Կարճևանի համայնքապետը տոգանվել է 800 000 դրամով և երկու տարով զրկվել ՏԻՄ-երում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Նրա աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300 000 դրամով և մեկ տարի չի կարողանա աշխատել ՏԻՄ-ում։  «Ռադիո» ՓԲԸ-ի օտարում. մեղադրյալներ նորից չկան 2019-ի դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ ապօրինություններ են տեղի ունեցել «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման ընթացքում։ «Ռադիո» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում։ Ռադիոհեռարձակման կայանը հիմնվել է 1965-ին։   Մինչև մասնավորեցումը «Ռադիո» ՓԲԸ գույքը գնահատվել է 1,172 միլիարդ դրամ, սակայն մասնավորեցման գործըթնացի ժամանակ կեղծ տեղեկանքներ են կազմվել այն մասին, որ գույքն ունի 70  և ավելի տոկոսի մաշվածություն։ Այն գնահատվել է 412 միլիոն դրամ և օտարվել Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության։ Մինչև ոստիկանության հաղորդագրությունը, մամուլում հրապարակումներ եղան, որ «Ռադիո»-ի գնորդ կազմակերպության սեփականատերերն են մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  Հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Այստեղից Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Նախաքննության ներկա փուլում մեղադրյալներ չկան»։  «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- նշված է պատասխանում։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:52 - 23 ապրիլի, 2020
Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը |hetq.am|

Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։ Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։ Աղասի Դանիելյանի և Գասպարյանի զոքանչի միջեւ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։ Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի և կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։ Գասպարյանների հաշիվների և գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչև դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։ Դատարանն այսպիսի որոշման գալուց առաջ անդրադարձել է հայցվորի և պատասխանողների դիրքորոշումներին, վերլուծել փաստական հանգամանքները, մի քանի անգամ մեջբերել է «Հետք»-ում հրապարակված՝ առանձնատան գործարքը ներկայացնող հոդվածը։ Ըստ վճռի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ մյուս պատասխանողները դատական նիստերին չեն մասնակցել, հայցին պատասխան չեն ներկայացրել, դիրքորոշում չեն ներկայացրել նաև հայցի հիմքում ընկած և դատարան ներկայացված՝ «Հետքի» «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածում ներկայացված փաստերի վերաբերյալ։ Վճռի «Պատճառաբանություններ, վերլուծություններ և եզրահանգումներ» բաժնում դատավոր Արթուր Մկրտչյանը նշում է, որ պատասխանողների ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում նշել է, թե իր վստահորդները չեն վիճարկում պայմանագրերի կնքման հանգամանքները, բայց չեն ընդունում այն պնդումը, որ առանձնատան իրական գնորդը Վլադիմիր Գասպարյանն է եղել։ Այդուհանդերձ, հայցվորի ներկայացրած փաստերը ժխտող ապացույցներ դատարան չեն ներկայացվել։ Վերլուծելով փաստերը՝ դատարանը հատուկ անդրադարձ է կատարել Գասպարյանների, նրա զոքանչի, Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի վարքագծին։ Այս քաղաքացիական գործով դատավորը երկու անգամ դիմել է գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ կարծել է, որ փաստաբանն անհարգալից է գտնվել դատարանի նկատմամբ և զրպարտել է վերջինիս։ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումները դատավորը բողոքարկում է դատարաններում։ Ավելին՝ hetq.am-ում
09:22 - 14 ապրիլի, 2020
Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը |hetq.am|

Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Նման բովանդակությամբ դատավճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։ Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։ Աղասի Դանիելյանի և Գասպարյանի զոքանչի միջեւ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։ Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի և կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։ Գասպարյանների հաշիվների և գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչև դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։ Դատարանն այսպիսի որոշման գալուց առաջ անդրադարձել է հայցվորի և պատասխանողների դիրքորոշումներին, վերլուծել փաստական հանգամանքները, մի քանի անգամ մեջբերել է «Հետք»-ում հրապարակված՝ առանձնատան գործարքը ներկայացնող հոդվածը։ Ըստ վճռի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ մյուս պատասխանողները դատական նիստերին չեն մասնակցել, հայցին պատասխան չեն ներկայացրել, դիրքորոշում չեն ներկայացրել նաև հայցի հիմքում ընկած և դատարան ներկայացված՝ «Հետքի» «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածում ներկայացված փաստերի վերաբերյալ։Ավելին կարդացեք Hetq.am-ում։
21:44 - 13 ապրիլի, 2020
Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական. դատախազություն |news.am|

Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական. դատախազություն |news.am|

news.am։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այս մասին Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 19–ին որոշում է կայացվել Վլադիմիր Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375–րդ հոդվածի 2–րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի և կայացված որոշման ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Վլադիմիր Գասպարյկանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, ինչի կապակցությամբ վարույթն իրականացնող քննիչին 2019թ. սեպտեմբերի 20–ին տրվել է համապատասխան ցուցում։Տիգրան Աթանեսյան բողոքի վերաբերյալ, սակայն դատախազությունը որոշում չի կայացրել։Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալին չէր կարող մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ քրեական օրենսգիրքը խմբագրվել է և հիշյալ հոդվածը սկսել է գործել 2013–ից։Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018–ին, սակայն Վլադիմիր Գասպարյանը գործով, որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ տարի անց։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։Հավելենք, որ ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրեական գործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։
12:05 - 27 սեպտեմբերի, 2019
Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանությունը չարաշահելու վերաբերյալ գործը ՔԿ–ից չի ուղարկվի ՀՔԾ |news.am|

Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանությունը չարաշահելու վերաբերյալ գործը ՔԿ–ից չի ուղարկվի ՀՔԾ |news.am|

news.am: ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործը, որով մեղադրյալի կարգավիճակում է ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանը, չի ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։Նշենք, որ ավելի վաղ ՔԿ–ն հայտարարել էր, թե՝ հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:Դատախազությունը ստացել է գործը և հանձնարարել Քննչական կոմիտեին՝ շարունակել գործի նախաքնությունը։Հիշեցնենք, որ ՔԿ–ում հարուցված քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
11:33 - 23 սեպտեմբերի, 2019
Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ «Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը: Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։  
07:40 - 19 սեպտեմբերի, 2019
Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ոստիկանապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։«Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է»,-գրել է Տիգրան Աթանեսյանը՝ ավելացնելով, որ Վ. Գասպարյանը տեղի ունեցող քրեական գործընթացները դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ։
10:54 - 18 սեպտեմբերի, 2019
«Հեսա ես քո վրա ընենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես». Իսրայել Սարգսյանի հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ

«Հեսա ես քո վրա ընենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես». Իսրայել Սարգսյանի հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ

Քրեական աշխարհում «Կայարանցի Թևոս» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր Վերաքննիչ դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ հայտարարություն արեց, որի մասին նախկինում չի խոսել: Սարգսյանի խոսքով՝ երբ իրեն ձերբակալել են, տարել են Վովա Գասպարյանի մոտ, ու վերջինս խոստացել է նրա մասին «նենց կինո նկարել, որ կյանքում չմոռանա»:«Ինձ տարել էին մի սենյակ և անընդհատ հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում Մովսեսը, ո՛չ սպանության մասին էին հարցնում, ո՛չ այլ բանի, միայն ստիպում էին ասել Մովսեսի տեղը. ես էլ ասում էի՝ չգիտեմ»,-պատմեց Իսրայել Սարգսյանը: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը նախ Մովսես Ներսիսյանին պատվիրել է Թևոս Սաֆարյանի եղբոր սպանությունն, ապա ինքը սպանել Մովսես Ներսիսյանին: Սարգսյանի խոսքով՝ իր մոտ է գնացել Երևանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ Արա Զաքարյանն ու նրանք ևս հետաքրքվել են, թե որտեղ է Մովսես Ներսիսյանը: «Ձեռնաշղթաներով էի, եկավ ոստիկանության աշխատակիցներից մեկը, «Բերետա» տիպի ատրճանակը դրեց գոտկատեղիս, ասաց՝ սա քոնն է»,- պատմեց Սարգսյանն ու նշեց, որ ինքն այդ ժամանակ հայտարարել է, որ երբ ձերբակալել են, իր մոտ զենք չի եղել:Դրանից հետո, ըստ Սարգսյանի պատմածի՝ իրեն տարել են մի սենյակ, որտեղ հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին: «Տարան մի այլ սենյակ, նստեցրին մի կլոր սեղանի մոտ, 5 րոպե անց այնտեղ մտավ Վովա Գասպարյանն՝ իր շքախմբով: Այնտեղ Աշոտ Կարապետյանն էլ էր, Արա Զաքարյանն էլ: Կանգնեց դիմացս, երկու բառ ասաց ու գնաց: Էդ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ եք նկարում, հա՞, սաղ աշխարհով մեկ ցույց տալիս, հեսա ես քո վրա նենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես»,- ըստ Սարգսյանի՝ իրեն ասել է Վովա Գասպարյանն ու կատարել խոսքը: Շուտով «02» հաղորդաշարով ոստիկանությունը «ֆիլմ է» ցուցադրել այն մասին, որ սպանությունները կատարել են Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը: Սարգսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այս ամենի մասին խոսել չէր կարող, քանի որ այն ժամանակ իրավիճակը Հայաստանում այլ էր, և Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանապետն էր:Ամբաստանյալը վստահ է, որ իր վերաբերյալ գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին, քանի որ այն ժամանակ դատարանները հաստատում էին ԱԱԾ-ից ուղարկված բոլոր գործերով մեղադրանքները:
06:11 - 26 ապրիլի, 2019
Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել |armlur.am|

Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել |armlur.am|

armlur.am:  «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել: 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը: Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»: Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ Զինված ուժերը կենտրոնացվում Երեւան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել. «Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան»:  
05:42 - 23 ապրիլի, 2019
Վլադիմիր Գասպարյանի առանձնատները, մեքենաները և հաշիվները կալանքի տակ են. նրա դեմ դատական գործ է սկսվել |hetq.am|

Վլադիմիր Գասպարյանի առանձնատները, մեքենաները և հաշիվները կալանքի տակ են. նրա դեմ դատական գործ է սկսվել |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: «Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում: Քննության առարկա դարձած առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը մեր հրապարակումից հետո դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա նախկին ոստիկանապետի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, պահանջել է վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը մինչ օրս չի ստացել: Դանիելյանը տունը վաճառել էր Հեղուշ Գալստյանին, սակայն գումարը չէր ստացել: Դրանից հետո Գալստյանը չէր կատարել բանկում ստանձնած իր պարտավորությունները, որից հետո բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն: Դատաքննության սկզբում Աղասի Դանիելյանը փոխել է հայցի առարկան՝ դատարանից խնդրելով նաև, որ պատասխանողներ համարվեն նախկին ոստիկանապետն ու նրա կինը: Դրանից հետո, Դանիելյանը միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա: Դատարանը բավարարել է միջնորդությունը, իսկ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վարույթ է սկսել և արգելանքի տակ առել նշված անձանց հաշիվներն ու գույքը: Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը: Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները: Արգելանքի տակ են նաև Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը, Նոր գյուղի հողամասը, Կաթնաղբյուրի տունը, Էջմիածնում գտնվող հողամասը, ինչպես նաև «Իժ-2715» տեսակի ավտոմեքենան: Սուսաննա Գասպարյանի հաշիվների վրա նույնպես արգելանք է դրվել: Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ:
11:43 - 28 մարտի, 2019