Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Ավետիք Չալաբյանը պնդում է՝ քաղաքական ճշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից
 |azatutyun.am|

Ավետիք Չալաբյանը պնդում է՝ քաղաքական ճշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր մինչ իր գործով դատական նիստի մեկնարկը հայտարարեց, որ քաղաքական ճնշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից: Արա Չալաբյանը երեկ գրել էր Ֆեյսբուքում, որ այլևս չի աշխատում՝ առանց հստակեցնելու՝ ինքը սեփակա՞ն դիմումի համաձայն է դուրս եկել, թե՞ հեռացվել է: Նա 2020 թվականից գլխավոր դրամատան Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն էր, մինչ այդ էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում: Ավետիք Չալաբյանն էլ այսօր չպարզաբանեց՝ եղբայրը հեռացվե՞լ է աշխատանքից, թե՝ ոչ, բայց հայտարարեց՝ իր գործունեության պատճառով է: «Իրենից պահանջել են, որ ինքը դիմում գրի: Եվ երբ այս քրեական գործի պիկը կանցնի, մենք կանդրադառնանք դրան, որովհետև այդ պահանջը եղել է բացարձակ ապօրինի, որևէ հիմք չկա իմ եղբորն աշխատանքից հեռացնելու համար: Նա միջազգային մակարդակով հեղինակավոր մասնագետ է, իրականացնում է Համաշխարհային բանկի համար տեխնիկական աջակցության հսկայական ծրագրեր այլ երկրներում, որևէ բիծ չկա այդ մարդու կենսագրության վրա», - ասաց Չալաբյանը: Կենտրոնական բանկից այսօր ևս չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե չունեն Չալաբյանի համաձայնությունը։ Կառույցը չի մեկնաբանում Ավետիք Չալաբյանի հայտարարությունը, թե եղբայրը քաղաքական ճնշումների պատճառով է կորցրել աշխատանքը։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ եղբայրը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ «Կենտրոնական բանկի բարձրաստիճան աշխատակից լինելով, նա մշտապես պահպանել է բացարձակ քաղաքական չեզոքություն: Նա իմ հասարակական կամ քաղաքական գործունեության հետ ոչ մի անմիջական կապ չունի, նրա միակ կապը արյունակցական կապն է: Այսինքն՝ նրա նկատմամբ ճնշումը ապօրինության գագաթնակետն է», - նշեց ընդդիմադիր հասարակական գործիչը: Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Ավետիք Չալաբյանը պնդում է՝ իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում իրեն ու ընտանիքի անդամներին: Կասկած չունի՝ անձամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով: Կառավարությունից էլ այս հայտարարություններին օրեր շարունակ չեն արձագանքում։ «Ես կուզենային հանուն արդարության ասել, որ կալանավայրում իմ նկատմամբ որևէ ճնշում չի եղել, ճնշումներ եղել են դրանից դուրս՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ ես իսկապես հանցանք եմ կատարել, ընտանիքիս նկատմամբ ճնշումներով, որի մասին ես արդեն ասացի», - ընդգծեց նա: Չալաբյանը շուրջ երկուսուկես ամսյա կալանքից նախօրեին էր ազատվել: Դատարանն առաջին նիստում չէր հասցրել քննել այդ հարցն ու դատախազությունն էլ նոր միջնորդություն չէր ներկայացնել: Մինչ դատական նիստի մեկնարկը Չալաբյանի փաստաբանը հայտարարությամբ հանդես եկավ: Վարազդատ Հարությունյանն ասաց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, նոր է հետազոտվել: Պաշտպանական կողմը խնդրեց դատական նիստը 1 շաբաթով հետաձգել: Դատախազը չառարկեց միջնորդությունը: Դատարանը որոշեց հետաձգել նիստը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով երկուշաբթի օրը։
16:22 - 29 հուլիսի, 2022
ԿԲ. «Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին»
 |hetq.am|

ԿԲ. «Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին» |hetq.am|

hetq.am: Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անկմանը հաջորդում են ավելի երկար վերականգնման ժամանակահատվածներ։ Այս մասին հայտնել են Կենտրոնական բանկից:  Գլխավոր դրամատանը նախ խնդրել էինք մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված 2022 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերի գրանցած բացասական եկամտաբերությունը։ Ինչպես նաև՝ եթե առաջիկայում ևս կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները շարունակեն տուժել, ԿԲ-ն, լինելով այդ համակարգը վերահսկող մարմինը, ունի՞ որեւէ ծրագիր մասնակիցների կուտակած գումարների կորուստը մեղմելու համար։ Որպես երկրորդ հարցի պատասխան՝ ԿԲ-ից պարզապես հորդորում են քաղաքացիներին չանհանգստանալ։ «Օրինակ՝ 2014 թվականիի արժութային շուկաների ցնցման, 2020 թվականի կորոնավիրուսի ընթացքում դարձյալ գրանցվել է բացասական եկամտաբերություն, սակայն կարճ ժամանակ հետո ֆոնդերի փայերի արժեքը վերականգնվել է»,- նշում են ԿԲ-ից։ Շեշտվում է, որ կուտակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում հաշվառվում են կենսաթոշակային ֆոնդերի փայեր, որոնց քանակը ոչ միայն չի նվազել, այլև անընդհատ աճում է, քանի որ յուրաքանչյուր ամիս ստացված կուտակային հատկացումների հաշվին ձեռք են բերվում նոր փայեր։ Սակայն, փաստ է, որ այդ փայերի ընդհանուր արժեքը դրամական արտահայտությամբ նվազել է, ինչն էլ և կարևոր է մասնակիցների համար։ Քաղաքացիներն ու փորձագետներն անհանգստացած են՝ ի՞նչ կլինի, եթե իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները շարունակեն բացասական արդյունքներ գրանցել։ Փորձագետների մի մասն էլ համարում է, որ ֆոնդերում կուտակված գումարները կարելի է ավելի արդյունավետ կառավարել։  2022 թվականի առաջին երկու եռամսյակներում մասնակիցների մեծ մասի մոտ կենսաթոշակային հաշվի մնացորդը դրամական արտահայտությամբ նվազել է, քանի որ նվազել է կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը (դրամական արտահայտությամբ): ԿԲ-ից սա պայմանավորվում են արտասահմանյան բաժնետոմսեր։    Շարունակությունը՝ hetq.am-ում
13:42 - 27 հուլիսի, 2022
Քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու անկանխիկ գործարք կատարելիս. ԿԲ

Քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու անկանխիկ գործարք կատարելիս. ԿԲ

Կենտրոնական բանկը հրապարակել է 2022 թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները: Դրանք ներկայացնում ենք ստորև. 1. Ի՞նչ է կարգավորում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով: 2. Ո՞րն է Օրենքի նպատակը և ի՞նչ ազդեցություն այն կունենա: Առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները, անկանխիկ վճարելու ցանկության դեպքում, պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրականացումը: Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական ազդեցություն: Քաղաքացին հնարավորություն է ստանում անկանխիկ կենսակերպ վարել, ինչի շնորհիվ, բացի կարճաժամկետում կանխիկի հետ կապված ռիսկերից և անհարմարություններից խուսափելուց, երկարաժամկետում նրան հասանելի են դառնում նաև ֆինանսական ավելի լայն ծառայություններ: Մասնավորապես, հաշիվ ունենալն ու անկանխիկ գործարքներ իրականացնելը հնարավորություն է տալիս ավելի լավ կառավարելու դրամական միջոցները, խնայողությունները, կուտակելու վարկային պատմություն, դիմելու վարկային գծի համար և այլն: Երկարաժամկետ կտրվածքով Օրենքը նպաստելու է նաև մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում: Բացի այդ, թվայնացմանը զուգընթաց հասանելի է դառնում տվյալների ավելի արդյունավետ վերլուծությունը, ինչը քաղաքացիներին ավելի կատարելագործված ու անհատականացված ֆինանսական ծառայությունների մատուցման հնարավորություն է ստեղծում: 3.Արդյո՞ք անկանխիկ եղանակով գործարք իրականացնելու դեպքում սպառողն ավելի բարձր գին չի վճարելու, քան կանխիկի դեպքում: Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր: Այս առումով քաղաքացին չպետք է տուժի: Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան ծառայություններ մատուցող, ապրանք վաճառող կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում: 4. Որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները: Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն: Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը: Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%: Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար: 5. Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց: ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում: Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների: Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով: 6. Արդյո՞ք տերմինալներով վճարումը համարվում է անկանխիկ գործարք: Ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել: 7. Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում»: Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար: Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով: 8. Կա՞ անհրաժեշտություն ձեռք բերելու նոր հաշվիչ դրամարկղային սարքեր (ՀԴՄ): Անկանխիկ վճարումներ իրականացնելու համակարգը հնարավոր է ակտիվացնել ՀՀ առևտրային բանկերի միջոցով օրենքին համապատասխանող բոլոր ՀԴՄ սարքավորումների վրա: Այս սարքավորումներն այս պահին փոխելու կարիք չկա: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վճարահաշվարկային համակարգերի զարգացման, նոր ֆինանսական գործիքների ու լուծումների ի հայտ գալու հետ մեկտեղ նշված սարքավորումներին ներկայացվող պահանջներն ընդլայնվում և փոփոխվում են: Հետևաբար, ժամանակի ընթացքում հին սերնդի ՀԴՄ սարքավորումները կարիք է լինելու փոխարինել նորով: 9. Այսպես կոչված «MF» մոդելի ՀԴՄ-ների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան: Partner MF-2351 տերմինալը համակարգում շահագործման է հանձնվել 2015թ․ մայիսից: Այս տերմինալի՝ անվտանգության պահանջներին համապատասխանության շահագործման ժամկետը լրանում էր 30.04.2020 թ-ին: ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով այդ ժամկետը 2020թ-ին երկարաձգվել էր մեկ տարով՝ մինչև 30․04․2021թ.։ Միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված պահանջի համաձայն՝ 12․10․2018թ-ից սկսած, քարտ ընդունող նոր գրանցվող վաճառակետերում տերմինալները պարտավոր են սպասարկել անհպում քարտեր, ինչպես նաև ունենալ անվտանգության նշված պահանջներին համապատասխանություն։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ 01․04․2023թ․, ըստ որի՝ վաճառակետերում տեղադրված բոլոր տերմինալները պարտադիր պետք է սպասարկեն անհպում քարտեր և ունենան անվտանգության նշված պայմանները։ 10. Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը: Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում է իրականացվել։ Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին. արձագանքել են այս երկու կազմակերպությունները: Հարկ է ընդգծել, որ Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով: 11. Առաջացնելո՞ւ են ՀԴՄ սարքավորումների կարգավորումները հավելյալ ծախսեր: Հաշվի առնելով ներկա փուլում տնտեսվարողների համար հավելյալ ծախսային բեռ չստեղծելու անհրաժեշտությունը, աշխատանքներ են տարվել բանկային համակարգի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է հնարավորինս օպտիմալացնել ՀԴՄ սարքերի վրա անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգերի ակտիվացման հետ կապված վճարները և պայմանները: Մասնավորապես, ըստ ծրագրին մասնակից 2 բանկերի առաջարկի՝ զրոյական շրջանառության դեպքում գանձվելու է ամսական վճար՝ Երևանում 4600 ՀՀ դրամի, այլ քաղաքներում՝ 3000 դրամի, գյուղերում՝ 1000 ՀՀ դրամի չափով, իսկ շրջանառության հետ մեկտեղ անկանխիկ վճարումների դիմաց գանձվող միջնորդավճարները նվազեցվելու են այս գումարից: 12. Արդյո՞ք համակարգը և տնտեսվարողները պատրաստ են հուլիսի 1-ից գործարքների անկանխիկ իրականացմանը: Եթե տնտեսվարողները համապատասխան կարգավորումները դեռ չեն իրականացրել, ապա նրանք ծանուցումներ կստանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ նշված երկու բանկերից որևէ մեկի միջոցով համապատասխան կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց, սպասարկող բանկի մասին տեղեկանալուց և ՊԵԿ հարթակում համապատասխան դիմումը լրացնելուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կամ մասնագիտացած կազմակերպության կողմից: Միևնույն ժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:
14:04 - 08 հուլիսի, 2022
Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|

Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը: Վարչապետն այն համարում է կարևորագույն բարեփոխումներից մեկը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ թեմայի վերաբերյալ մի քանի շեշտադրում արեց՝ գործընթացն ավելի պարզ ներկայացնելու համար: «Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, ինչպես նաև որոշակի ծառայությունների մասով անկանխիկ վճարումների իրականացում: Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն»,- ասաց Գալստյանը: Ինչ վերաբերում է վճարային տերմինալներին և մասնավորապես ՀԴՄ-ների վրա դրանց ֆունկցիոնալության ավելացմանը, Գալստյանը նշեց, որ այս պահին հարցը լուծված է: «Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք համաձայնության, որ տնտեսվարողների բեռը հնարավորինս մինիմալ լինի: Հիմա մենք ունենք մոտավորապես 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք պոստ տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, ու դա մենք հնարավորինս արագ տեմպերով կիրականացնենք: Գերխնդիրն այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա վճարել մարդուն անկանխիկ, որ օգտվի քեշբեքի մեխանիզմից»,- ասաց Գալստյանը: Նա շեշտեց, որ կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի: «Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե նա վճարում է կանխիկ, առավել ևս անկանխիկ եղանակով»,- ասաց նա: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:43 - 23 հունիսի, 2022
ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին

ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը: 
19:36 - 22 հունիսի, 2022
ԿԲ-ն պատժամիջոցներ է կիրառել մի շարք փոխանակման կետերի նկատմամբ

ԿԲ-ն պատժամիջոցներ է կիրառել մի շարք փոխանակման կետերի նկատմամբ

Կենտրոնական բանկը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ։ «2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տևական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության և գնային չարաշահման դրսևորումներ: Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք փոխանակման կետեր, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել են հակամրցակցային համաձայնություն և սահմանել հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու և եվրոյի մեծածախ առուվաճառքի միասնական փոխարժեքներ: Համաձայնեցված փոխարժեքները հրապարակվել են rate.am տեղեկատվական հարթակում, ինչն ազդել է այլ փոխանակման կետերի գնորոշման վարքագծի վրա՝ հանգեցնելով նշված արժույթների մասով ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների»,- ասված է ԿԲ հայտարարությունում։ Արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի և լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։
18:26 - 20 հունիսի, 2022
ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ»
 |hetq.am|

ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների շրջանում թյուրընկալում կա, որ եթե իրենք քարտով վճարումներ իրականացնեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու։ Այսպիսի կարգավորում չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին անկանխիկ գործառնությունների փոփոխությունների թեմայով քննարկմանն ընդգծեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։  Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ։ Օրինակ՝ առևտուրը, տարատեսակ ծառայությունների դիմաց վճարումները, անշարժ գույքի առուվաճառքը և այլն։  Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։ Այս տարվա հուլիսի 1-ից այն կտարածվի Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա, 2023 հուլիսից՝ մարզերի վարչական կենտրոնների և 2024 հուլիսից՝ մնացած բոլոր բնակավայրերում: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումները սահմանում են բացառություններ, որոնց դեպքում, անկախ գործարքի չափից, միայն անկանխիկ պետք է կատարվեն վճարումները։ Օրինակ՝ բժշկական հաստատությունների, փաստաբանական, հաշվապահական, կրթական ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։  Սահմանվում է, որ բացառապես անկանխիկ են վճարվում նաև աշխատավարձերը, կենսաթոշակները, պետական կամ համայնքային բյուջեներ կատարվող ցանկացած վճարումներ։   «Գրավատները վարկերը տրամադրելու են անկանխիկ ձևով, եթե այդ վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը գերազանցող, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը գերազանցող։ Գրավատներից բացի, մյուս վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ»,- նշեց Երանուհի Թումանյանցը։ Իրավիճակը կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն ու Աշխատանքի տեսչական մարմինը Անկանխիկ գործարքների վերաբերյալ նոր փոփոխությունների կատարումը կվերահսկեն  երեք պետական մարմիններ։  Առաջինը Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկողություն է սահմանում տնտեսվարողների նկատմամբ։ Մյուսը՝ Կենտրոնական բանկը, որ վերահսկում է իր կողմից լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները, գրավատները և այլն։ Երրորդը՝ Աշխատանքի տեսչական մարմինն է, որը արդեն կոնկրետ աշխատանքային հարաբերություններին՝ աշխատավարձերի վճարման գործընթացներին կհետևի։ Եթե ՀԴՄ սարքը խափանվի, լույս, ինտերնետ չլինի. oբյեկտիվ պատճառների դեպքում պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի Եթե օբյեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտները չկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել, ապա նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի, հայտարարեց Երանուհի Թումանյանցը։ «Եթե խոսքը ՊՈՍ տերմինալի մասին է, ապա այն երկու օրվա ընթացում փոխվում է, և այստեղ պատասխանատվության ոչ մի միջոց չի կիրառվում։ Եթե խոսքը ՀԴՄ-ի մասին է, որը նաև ՊՈՍ  գործառույթն ունի, ապա երեք ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի դրա մասին, 24 ժամվա ընթացքում այն վերանորոգվի, այստեղ ևս պատասխանատվության միջոց չի կիրառվում»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը։  Եթե ինտենետ կապն է խափանվում, լույն է անաջատվում, ապա դրանք օբյեկտիվ պատճառներ են, և նույնպես չեն կարող պատասխանատվության միջոց ենթադրել, որովհետև կա մեղքի բացակայություն։ Այլ բան է, երբ կարող է իրականացվել  վարչական վարույթ և պարզվել, որ կապը չի խափանվել, լույսը չի անջատվել, և դա պատասխանատվությունից խուսափման միջոց է եղել։  Գործարքի արհեստական բաղդատումը  ևս պատասխանատվություն միջոցներ է ենթադրում։ Օրինակ՝ եթե 2 մլն դրամ արժողությամբ մեքենան վաճառելիս գնորդը պայմանավորվում է վաճառողի հետ 10 ամսում 200 հազարական դրամով  վճարումն անել և այդպիսով խուսափել անկանխիկ գործարքից, ապա դրա բացահայտման արդյունքում պատասխանատվության միջոցներ են կիրառվելու։ «Աշխատում ենք բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» «Օրենսդրական և ենթաօրենսդրական կարգերի մասով նախապատրաստական աշխատանքները ավարտված են։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից կանխիկ վճարման ընդունման տեսանկյունից ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև՝ բիզնեսի կողմից, ֆինանսական կազմակերպությունների կողմից պատրաստվել են ՊՈՍ տերմինալների (POS-անգլ.՝ Point Of Sale - վաճառքի կետ) սերտիֆիկացման նախնական աշխատանքները և ըստ էության՝ ֆինանսական կազմակերպությունները այսօր պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է ՊՈՍ տերմինալներ ունենան, իրենց մոտ ակտիվացնել իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարների ընդունումը»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։  Տնտեսվարողների չի պարտադրվում միայն ՀԴՄ-ներով վճարումները ընդունել, կարող են նաև առանձին ՊՈՍ տերմինալներներ տեղադրել։  Ըստ ԿԲ փոխնախագահի երկու առևտրային բանկեր, որոնց անունները չեն նշվում, պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով ու մատչելի սակագներով միացնելու ՊՈՍ գործառույթը ՀԴՄ սարքերին։  Հարցին, օրինակ՝ արդյոք բոլո՞ր բուժհաստատություններն ունեն անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, այդ թվում՝ պոլիկլինիկաները, Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց՝  այո։ Այն հաստատությունները, որոնք դեռ չունեն, պատրաստվում են և շատ կարճ ժամանակահատվածում կունենան։  Բանկերը անկանխիկ գործառնություններն իրականցնելու համար այսօր տնտեսվարողներից գանձում են 1.5-3% միջնորդավճարներ, որը շատ բիզնեսների համար բավականին թանկ է։ Սա հենց առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որ բազմաթիվ տնտեսվարողներ առայժմ չեն ընդունում քարտային ու անկանխիկ վճարումներ։  Հովհաննես Խաչատրյանը հավաստիացնում է, որ ԿԲ-ն այսօր բանակցում է բանկերի հետ՝ միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ։ Այս օրենքով, ըստ ԿԲ փոխնախագահի, մի քանի խնդիր է լուծվում։ Առաջին հերթին՝ հարկային թափանցիկություն կապահովվի, կկրճատվի տնտեսության ստվերը, կապահովվի քաղաքացու՝ անկանխիկ վճարելու իրավունքը։  Հարցին, թե ինչու՞ է այս ամենն արվում պատրադրանքով և չի թողնվում տնտեսվարողների ու քաղաքացիների հայեցողությանը, Հովհաննես Խաչատրյանը հիշեցնում է, որ երկու կողմն էլ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել զարգացնելու անկանխիկի շուկան, սակայն այսօր Հայաստանը անկանխիկ գործառնությունների ծավալներով բավականին հետ է զարգացող երկրներից։  «Ազգային վճարահաշվարկային համակարգը, վճարային քարտերը մեզ մոտ թափանցել են շատ վաղուց, ֆինանսական համակարգում կարգավորումները խիստ են, մեծ հաշվով, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հետ ենք ընկել գործընկեր այլ երկրներից»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 16 հունիսի, 2022
Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ

 |armenpress.am|

Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու, դրանով պայմանավորված, բանկերը ցուցաբերում են կոնկրետ վարքագիծ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որը չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալիս: ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մոտեցում է փոխվել: «Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասաց Մարտին Գալստյանը:  
17:43 - 14 հունիսի, 2022
Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի. ԿԲ-ն հակված չէ նման լուծման

 |armenpress.am|

Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի. ԿԲ-ն հակված չէ նման լուծման |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարբեր ոլորտների արտահանողներ իրենց դժգոհությունն են հայտնում դրամի արժևորման կապակցությամբ, քանի որ տուժում են: «Հայաստանում դրամի փոխարժեքը ազատ լողացող է և դա համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը: Մենք այս պահի դրությամբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք ու աճը սահմանել ենք 4.9 տոկոս՝ պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով: Այդ նույն արտաքին պահանջարկը Հայաստանի  տնտեսությունում նպաստեց դրամի որոշակի արժևորմանը, ինչը նաև թույլ տվեց որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Չի բացառվում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը որոշակի խնդիրներ առաջացնի որոշ ընկերությունների համար: Խնդրի լուծման մի տարբերակը, որ առաջարկվում է, դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեզրկելն էր: Այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր ալիք, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ներառյալ արտահանողներին»,-ասաց Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը դառնա անկառավարելի, ապա այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են լուրջ խնդիրներ: Կենտրոնական բանկը կարծում է, որ կարևոր է կառավարության հետ կոորդինացված քաղաքականություն ունենալը, որի շրջանակում կկարողանան որոշակիորեն զբաղվել գնաճի խնդիրներով: Մարտին Գալստյանը նշեց, որ կառավարության կողմից էլ հասցեական, ոլորտային մոտեցում պետք է լինի այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում:
16:58 - 14 հունիսի, 2022
12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա 4 տոկոսին. ԿԲ կանխատեսումը

 |armenpress.am|

12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա 4 տոկոսին. ԿԲ կանխատեսումը |armenpress.am|

armenpress.am: ԿԲ խորհուրդը հունիսի 14-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%:  2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: «Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է»,- նշեց Մարտին Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ: «Ստեղծված իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-նշեց ԿԲ նախագահը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
16:30 - 14 հունիսի, 2022
Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում ապրանքների գնաճին: «Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության ու մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պիտի հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նշեց՝ այս փուլում, երբ փոխարժեքն արժևորվել է,  զուգահեռաբար ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են: «Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ունենք միջազգային գների շատ մեծ աճ:  Բացի դրանից՝ արտահանողների հետ մեր շփումներում շատ հաճախ լսում ենք տրանսպորտային մեր խնդիրների մասին: Երբ խոսում ենք, փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, առաջնային է Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը: Ունենք արտահանողներ, որ ժամանակին արտահանում էին Ռուսաստան Լարսով, ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում: Հիմա նույն արտահանողը կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է  ճանապարհին, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև դա տևում է 15 օր, եթե դատարկ է վերադառնում, դա տևում է 3 օր: Այսինքն՝ այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են: Պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվել են թե ոչ»,- ասաց նա:
12:37 - 13 հունիսի, 2022
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից  հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։ «Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել  նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»: ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։    
19:14 - 06 հունիսի, 2022
Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»: Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են: Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա: Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս: Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:
17:04 - 31 մայիսի, 2022
ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ |armenpress.am|

ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանում և տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախային ցուցանիշ: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացման ժամանակ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին: Երիցյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն վերջին կանխատեսումն արել է մարտ ամսվա դրությամբ, հաջորդը կարվի հունիսին: Նա ընդգծեց՝ գնաճն արդեն սկսել էր նվազել և պետք է հայտնվեր 6-6.5 տոկոսի շրջանակներում: «Այդուհանդերձ, նոր շոկեր կան՝ կապված տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Գնաճի մասով դրսից եկող հիմնական շոկը էներգակիրների թանկացումն է և տրանսպորտային արժեշղթաների խեղումը, որը աշխարհի մակարդակով լոգիստիկ ծախսերը բարձրացրել է: Այս պահին գնահատում ենք այս շոկերի ազդեցությունները: Չնայած այդ ազդեցությունները որոշակի առումով տեսնում ենք արդեն, վերջին ամսվա գնաճը նորից սկսեց դեպի վերև շարժվել, բայց մենք կարծում ենք, որ մեկ եռամսյակ հետո գնաճը նորից հակառակ ուղղությամբ կգնա»,- ասաց Երիցյանը: ԿԲ նախագահի տեղակալը նշեց՝ ԿԲ-ի քաղաքականությունը, տոկոսադրույքի բարձրացումն իր ազդեցությունն ունենալու է, միջին ժամկետում 12-ամսյա կտրվածքով, եթե այլ շոկեր չլինեն, գնաճը վերադառնալու է իր թիրախին. թիրախը 4 տոկոսն է, թույլատրելի շեղման չափը՝ + - 1.5  տոկոս: ԿԲ նախորդ կանխատեսման համաձայն՝ գնաճը թիրախին գրեթե վերադառնում էր: «Հիմա, երևի, նույն տեղաշարժը կլինի: ԿԲ-ն իր գործիքներով ի վիճակի է գնաճն արագ վերադարձնել իր թիրախին, ուղղակի դա մեր տնտեսության համար շատ ավելի ծախսատար կլինի: Ընդունված կանոն կա, եթե շոկն առաջարկի շոկ է, այսինքն՝ ծախքերն է ավելացնում, ապա ԿԲ-ն պետք է արձագանքի միայն երկրորդային էֆեկտների, որ գնաճը չարագանա: Այս պահի դրությամբ մեր իրականացրած քաղաքականությունն ապացուցել է, որ գնաճը չի արագանում, ետ է վերադառնում: Գնաճը կարագանար, եթե վերջին մեկ տարվա ընթացքում իր պիկից հակառակ ուղղությամբ չշարժվեր»,- ասաց Երիցյանը: Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ նախորդ կանխատեսման իրականություն դառնալը մի քիչ հետաձգվում է, բայց համոզմունք կա, որ գնաճը կսկսի վերադառնալ դեպի թիրախը այս տարվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ գնաճը կվերադառնա թիրախին:
16:06 - 31 մայիսի, 2022