Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ
 |tert.am|

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար». սկզբունքներ, որոնք, ըստ Ֆրանսիայի վարչապետի, «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։ Այս մասին գրում է lefigaro.fr կայքը: «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը», - հավելել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։ Գաբրիել Աթալը նաև քննադատել է Ռուսաստանի «դիրքորոշումը՝ չդատապարտելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում»: «Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա», - հավելել է նա: «Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը»,- ասել է Աթալը:
11:21 - 21 մարտի, 2024
Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։
16:03 - 20 մարտի, 2024
Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար և շեշտել, որ Հայաստանում բարձր են գնահատում այդ գործունեությունը: Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին: Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:
19:49 - 18 մարտի, 2024
Ռուսաստանում ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել. Ֆրանսիայի ԱԳՆ
 |tert.am|

Ռուսաստանում ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել. Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա պետության ղեկավար։ Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ ընտրություններն անցել են առանց «որևէ անաչառ միջազգային դիտարկման»։ Նրանք նաև դատապարտել են Ղրիմում և ՌԴ կազմ մտցված նոր շրջաններում քվեարկության անցկացումը։«Ռուսաստանում ընտրական գործընթացը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության  և ռեժիմի դեմ ցանկացած ձևի հակազդման նկատմամբ բռնաճնշումների, խոսքի ազատության անընդհատ աճող սահմանափակումների և անկախ լրատվամիջոցների գործունեության արգելման պայմաններում... Չեն պահպանվել նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուների՝ լրատվամիջոցներին հավասար հասանելիության վերաբերյալ միջազգային չափանիշները։Ազատ, բազմակարծիք և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են մարտի 15-ից 17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արձանագրությունների 99,7%-ի մշակումից հետո Վլադիմիր Պուտինը, որը մասնակցել է որպես ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է ձայների 87,31%-ը։ Նրան, ի թիվս այլոց, շնորհավորել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները։ 
14:11 - 18 մարտի, 2024
ՆԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացմանը վերաբերող հարցեր

ՆԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացմանը վերաբերող հարցեր

Մարտի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։ Վահե Ղազարյանը նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։
22:52 - 15 մարտի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն
 |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է՝ Ուկրաինայում պատերազմ է, որը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մակրոնն ընդգծել է՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։ «Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային։ «Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը․ - «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում: Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:
11:06 - 15 մարտի, 2024
Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Անդրկովկասում Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա |news.am|

Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Անդրկովկասում Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա |news.am|

news.am: Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր  կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։ Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։ «Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
10:31 - 11 մարտի, 2024
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՔՀԿ ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ
 |1lurer.am|

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՔՀԿ ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալություններով, որոնց թիրախը հերթական անգամ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության՝ երեկ տարածված հայտարարության մեջ: «Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին պահպանել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի և կարծիքի ազատությունն ու մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց: Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ է նշում ադրբեջանցի անկախ լրագրողների դերն ու խիզախությունը»,- նշված է գերատեսչության պաշտոնական կայքում:
14:56 - 09 մարտի, 2024
Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: -Պարոն դեսպան, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր որակ են ստացել, դեռ անցյալ տարի Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները: Պաշտպանության ոլորտում համագործակցությունն արդյոք երկարաժամկե՞տ կլինի և կխորանա՞: -Դա իրականում ոչ միայն պաշտպանական համագործակցություն է: Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մենք  երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ունեցանք Մյունխենում, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը Փարիզում էր և մասնակցեց Դիմադրության շարժման հայտնի անդամ, հայկական ծագում ունեցող Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը Ազգային պանթեոնում: Հանդիպեցին նաև նախագահն ու վարչապետը: Իհարկե, նշանակալի այց էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը Հայաստան, սա առաջինն էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախարարի համար, դա բավականին նշանակալից է: Մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք 32 տարի, անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 24-ից, բայց դրանք երբեք այսքան հագեցած ու վստահելի չեն եղել: Այո, մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, դա միայն ռազմական գնումների մասին չէ, որն, իհարկե, կարևոր է, այլ նաև վերապատրաստումների մասին է, այդ թվում՝ բարձրաստիճան հայ սպաների վերապատրաստումների: Խոսքը խորհրդատվության մասին է: Երբ երկու երկրների երկու ռազմական ակադեմիաների միջև առկա է այնպիսի պայմանագիր, ինչպիսին կնքվեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցի շրջանակում, դու, անշուշտ, կառուցում ես երկարաժամկետ համագործակցություն:  -Ի՞նչ եք կարծում այդ համագործակցությունը կընդլայնվի՞: -Մենք ականջալուր ենք հայ գործընկերների կարիքներին: -Պարոն դեսպան, Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը: Ինչպե՞ս կարձագանքեք սրան, Ֆրանսիան պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հետաքրքրություն, շահագրգռվածություն ունի: -Ի հակադրություն այդ որոշակի շրջանակների, որոնց դուք հղում եք անում՝ մենք ազդեցության ոլորտների տեսանկյունից չենք մտածում, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է: -Այսպիսով կարո՞ղ ենք ասել, որ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության մասին է: - Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին: -Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում:  Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցություններ, հանդիպումներ են եղել, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը: -Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ: Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը։ -Պարոն դեսպան, Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ ու շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության, սակայն, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար: Ըստ Ձեզ՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով: -Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ: Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից:
12:16 - 06 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը |tert.am|

Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը |tert.am|

tert.am: Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Նախկինում այս առաջարկը հավանության էր արժանացել երկրի Սենատի և Ազգային ժողովի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը անվանել է ազգային հպարտություն և ազդակ ամբողջ աշխարհին։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը սա անվանել է «հիմնարար քայլ, որը կմնա պատմության մեջ»: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում քվեարկությունից հետո Վատիկանը կրկին դեմ է արտահայտվել աբորտներին և հայտարարել, որ «չի կարող լինել մարդու կյանքը խլելու «իրավունք»»։
11:00 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը նկատել է՝ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։ «Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ»,- ասել է Գրիգորյանը։ Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա, Գրիգորյանն ասել է, որ զարմացած է այդ կարծիքներից։ «Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ»,- ասել է Գրիգորյանը։ Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը, արդյո՞ք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրեր էլ կան կքնված, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում»։
10:57 - 02 մարտի, 2024