Տեսանյութեր

Tech նստենք, ճիշտը խոսենք #3 ՏՏ ոլորտը՝ պետական գործընթացներում, Instigate Robotics և DigiТec 2023

Tech նստենք, ճիշտը խոսենք #3 ՏՏ ոլորտը՝ պետական գործընթացներում, Instigate Robotics և DigiТec 2023

«Tech նստենք, ճիշտը խոսենք»-ի երրորդ էպիզոդում զրուցում են Instigate Robotics ընկերության համահիմնադիր, տնօրեն Հրանտ Մանասյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։ - ՏՏ ընկերությունների՝ արտակարգ դրություններին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։ - Instigate Robotics-ի գործունեության, ուժային կառույցների կառավարման համակարգերում առկա խնդիրները հասկանալու և լուծումներ տալու, հայկական ընկերությունների լուծումները ստեղծվող համակարգին ինտեգրելու մասին - Աշխատանքներում ՆԱՏՕ-ում ծառայող հայ փորձագետների ներգրավելու, ՆԱՏՕ-ական և սովետական մոդելով կրթված զինվորականների տարբերությունների մասին։ - DigiTec-ի՝ կապեր ստեղծելու ու երեխաներին ոգևորելու հնարավորություն լինելու մասին։ - Սեփական կրթական ծրագրով, հաստիքային մոդելով, տեխնոլոգիական բաղադրիչով ու կառավարման համակարգով 25-օրյա վարժական հավաքների մասին։ - DigiTec-ին ՈՄԱ-ի ու «Ազատազէնի» մասնակցության մասին։ - Տեխնոլոգիական համայնքի` մեծամիտ լինելու և հայկական երազանքներ չունենալու մասին։
13:30 - 06 հոկտեմբերի, 2023