ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

ՏԿԵՆ-ում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցը

ՏԿԵՆ-ում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցը

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցացիայի (AMRF) պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի համայնքապետերի նախագահ Միշել Ֆուղնիեղը, Կորդոռի համայնքների միության նախագահ Բրունո Բետհենոնը, Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Հակոբյանը, Համայնքապետերի միության քարտուղարուհի Էլեն Բղեգիեն։ Պատվիրակության այցի նպատակը Գործընկերության շրջանակային համաձայնագրի քննարկումն ու համաձայնեցումն էր։ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ հավելելով, որ ՀՀ համայնքերի խոշորացմամբ պայմանավորված ՀՀ համայնքների միությունը ձևավորման փուլում է, և ՀՀ ՏԿԵ նախարարությունը կանի ամեն բան համաձայնագրի լրամշակված տարբերակը կազմելու և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցացիայի (AMRF) հետ նոր համաձայնագիր կնքելու համար։ Պատվիրակության անդամներն իրենց կողմից ավելացրեցրել են, որ ունեն հստակ նպատակներ ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցում և պատրաստակամ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գյուղական համայնքների կարիքների գնահատման հարցում։ Ֆրանսիայի համայնքապետերեի նախագահ Միշել Ֆուղնիեղն ավելացրել է, որ իրենք ցանկանում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ համայնքերին, և իրենց փորձը նկատի ունենալով՝ կանեն հնարավորը ՀՀ համայնքների տնտեսական զարգացմանը նպաստելու գործում։
11:07 - 28 նոյեմբերի, 2023
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:   Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։   Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։   Նախարարի հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։   Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։   Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։   Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։
18:58 - 27 նոյեմբերի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն: ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները: Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:
09:35 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է
 |armenpress.am|

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է |armenpress.am|

armenpress.am: ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ կառավարության ընդհանուր քաղաքականությունը բնականաբար ուղղված է ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովմանը։ Այս պահին ճանապարհային դեպարտամենտի կողմից կատարվում են որոշակի փոփոխություններ Հայաստանի ճանապարհային ցանցում, որոնք շուտով կընդունվեն կառավարության կողմից։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի հիմնական դրույթները։  «Ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջությունը մենք դիտարկում ենք որպես անվտանգ, կայուն, հասանելի, թվային և հուսալի համակարգ։ Առհասարակ մեր տեսլականը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի թիրախներին։ Անվտանգ ճանապարհներ ունենալու համար նախ և առաջ հանգամանորեն ուսումնասիրել ենք վիճակագրությունը։ Ռազմավարության մեջ ներառվել են մանրամասն վերլուծություններ և դետալացված նյութեր։ Վերջին տարիներին ավտոմեքենաների թվաքանակի աճի պատճառով հատկապես Երևանում բարձրացել է երթևեկության ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում ավելացել է ՃՏՊ-ների քանակը»,- տեղեկացրեց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի թիրախային քաղաքականություն վարել և առաջնահերթ ուշադրություն դարձնել ՃՏՊ-ների կանխարգելման աշխատանքներին։ Ռազմավարության տեսլականը ենթադրում է մինչև 2050 թվականը գրեթե զրոյացնել մահացությունների քանակը։ Հայաստանը միացել է նաև ստոկհոլմյան հռչակագրին, որով նախատեսված է մինչև 2030 թվականը հիսուն տոկոսով կրճատել մահացությունների թիվը։ Ըստ Ղալեչյանի՝ հենց սա է լինելու ռազմավարության գլխավոր թիրախը։ «Որպես ելակետ՝ ընտրվել է 2021 թվականին արձանագրված պատահարների վիճակագրությունը։ Ռազմավարությունը հիմնված է նաև «անվտանգ համակարգ» մոտեցման վրա, որում ներառված են ՄԱԿ-ի հինգ հիմնական նպատակներին համահունչ սկզբունքներ, այսպես կոչված՝ հենասյուներ։ Դրանք են ճանապարհային անվտանգության կառավարումը, անվտանգ ճանապարհները, անվտանգ երթևեկության մասնակիցները, ավելի անվտանգ մեքենաները և հետվթարային արձագանքը։ Այս ուղղություններով իրականացվող միջոցառումները մեզ օգնելու են հասնել թիրախային նպատակներին։ Երթևեկության անվտանգ համակարգը պետք է արտացոլվի նաև օրենսդրության մեջ համապատասխան բարեփոխումների տեսքով»,- ասաց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ երթևեկության մասնակիցների վարքաբանական փոփոխությունն ամենաշատ քննարկվող թեման է։ Հիմնախնդիրների ընկալումը, վերահսկողության հետագա խստացումը նույնպես կարևոր ուղենիշներ են։ «Կառավարության կողմից իրականացվում են հսկայական ծրագրեր՝ ճանապարհային ցանցն ավելի բարվոք դարձնելու և անվտանգության ավելի արդյունավետ տարրեր ներդնելու ուղղությամբ։ Անվտանգության միջոցառումները պետք է ունենան բավարար և կայուն ֆինանսավորում՝ բացառելով ծախսերի կրճատումներն անվտանգության հաշվին։ Ճանապարհատրանսպորտային տվյալների հավաքագրման ու հաշվառման վերլուծական համակարգի արդիականացումը նույնպես առաջնային թիրախ է, որին միանալու է ճանապարհային դեպարտամենտը՝ տվյալների հիման վրա մշակելով հստակ քաղաքականություն»,- մանրամասնեց ՏԿԵ փոխնախարարը։ Ղալեչյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը վերացնել ճանապարհների վթարավտանգ հատվածները և յուրաքանչյուր փուլում իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ և ռիսկերի գնահատում, ինչի արդյունքում մեր ճանապարհները կունենան բարձր վարկանիշավորում։ Ըստ էության՝ նոր կոնցեպտուալ բնույթ է ստանալու «հանդուրժող ճանապարհային միջավայր» հասկացությունը։ Թիրախներից են նաև անվտանգ տրասնպորտային միջոցների ավտոպարկի թարմացումն ու տեխզննման համակարգի բարելավումը, ինչպեսև իրազեկման նպատակով կրթական ծրագրերի իրականացումը։ Կարևորելով վերջին բաղադրիչը՝ Ղալեչյանն ասաց, որ ճանապարհային երթևեկության կանոնները հանրակրթական դպրոցներում կդառնան մշտական ուսուցման առարկա, ինչն իրականացվելու է հանրային իրազեկման արշավ կազմակերպելու օրակարգի շրջանակում։ «Ռազմավարության հիմքում կարևոր նշանակություն ունի հետվթարային ծառայությունների բարելավման գործընթացը, որպեսզի կարիքավորներին հնարավորինս արագ հասցվի առաջին օգնությունը։ Բոլոր ուղղություններով ունենք հանգամանորեն մշակված միջոցառումների և գործողությունների ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների կողմից»,- եզրափակեց ՏԿԵ փոխնախարարը։ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն էլ ընդգծեց, որ առաջարկվող ռազմավարությունը նախորդից տարբերվում է իր հեղափոխական մոտեցումներով։ «ԵՄ գրեթե բոլոր երկրներն անցել են տվյալների հավաքագրման նոր համակարգի, ինչը թույլ է տալիս կատարել ամփոփ վերլուծություն բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են ճանապարհային անվտանգությանը։ Մասնավորապես կարևորվում են ԿԱԴԱՍ համակարգի չորս փոփոխականները, որոնք առնչվում են վթարների մասին տվյալների հավաքագրմանը, ճանապարհներին, տրանսպորտային միջոցին և հետիոտնին։ Համաշխարհային բանկը կատարել է ուսումնասիրություն՝ մեր համակարգը համեմատելով ԿԱԴԱՍ համակարգի հետ, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի բացթողումներ ենք ունեցել նախկինում։ 2022 թվականին մեր ճանապարհային ոստիկանությունը կատարել է փոփոխություններ տվյալների հավաքագրման բազայում և մոտեցումներում, ինչի շնորհիվ արդեն ունենք ավելի բարվոք իրավիճակ։ Այդուհանդերձ դեռ կա զարգացման տեղ, առավել ևս, որ ռազմավարության մեջ ընդգրկված են կոնկրետ թիրախներ»,- ասաց Շահինյանը։  
18:03 - 15 նոյեմբերի, 2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ
 |shantnews.am|

Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ |shantnews.am|

shantnews.am: «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որ եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն ունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրամադրվի 50 մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ համահարթեցման դոտացիաների բաշխման հիմնարար քանակական ցուցանիշներից է բնակչության թիվը: Ընդգծվել է, որ բնակչության ու բնակավայրերի թվով է որոշվում համայնքի՝ ծառայություններ մատուցելու ծախսերի մասշտաբը: Ըստ Վաչե Տերտերյանի՝ տեղական ինքնակառավարման համակարգի ե՛ւ դոտացիաները, ե՛ւ ծառայությունները, ե՛ւ վճարները հաշվարկվում են հաշվառված բնակիչների քանակով. «Մենք այսօր այլ կատեգորիա, վարչական միավոր չունենք. չնայած լավ կլիներ ունենալ փաստացի եւ ժամանակավոր բնակիչ: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր բնակավայրերում մարդիկ ավելացել են, ծառայություններն ու ծախսերը շատացել են, բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք օգտագործել հաշվառված բնակչություն եզրույթը»: Զեկուցողը նշել է, որ համայնքային բյուջեներ ուղղվող եւ օրենքով սեփական եկամուտ ամրագրված գումարները տնօրինվում են համայնքի ավագանու կողմից: Լրացուցիչ 5 մլն բնակավայրերին հատկացվելիք գումարները եւս կտնօրինվեն համայնքի ավագանու կողմից. «Ակնհայտ է, որ դրանք կուղղվեն այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք հատուկ են սահմանամերձ բնակավայրերին»: Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարեւորել է ներկայացված փոփոխությունները: Պատգամավորի կարծիքով սահմանամերձ բնակավայրերում խնդիրները շատ են, եւ լրացուցիչ ֆինանսական հատկացումները զգալի աջակցություն կլինեն համայնքներին: Խորհրդարանը նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
13:28 - 14 նոյեմբերի, 2023
Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին այս տարի Ռուսաստանից գնել և Հայաստան ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին: Այդ մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,- ասված է հայտարարությունում։ Հոկտեմբերի 6-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով․ «Յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով»։ Խնդրանքը մասնակի բավարարվել էր, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն էին ստացել Ռուսաստանից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։
12:43 - 03 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան
 |aysor.am|

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին  ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց: «Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝  նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:
16:36 - 31 հոկտեմբերի, 2023
Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ
 |1lurer.am|

Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ |1lurer.am|

1lurer.am: Ատոմակայանի մասով ունենք 2 պրոցես. ծրագրերից մեկը վերաբերում է շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որն արդեն մեկնարկել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս, ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջինիս շրջանակում 7 միլիարդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Ըստ Սանոսյանի՝ մյուս ծրագիրը վերաբերում է ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացմանը:  «Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել [ատոմակայանի աշխատանքի] կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է, որպեսզի մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի համապատասխան լիցենզիաներով, թույլտվություններով մինչև 2036 թվականը: Ահա, հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
15:11 - 31 հոկտեմբերի, 2023
«Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը»․ ՏԿԵ փոխնախարարը խոսել է Ադրբեջանից գազ գնելու մասին

«Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը»․ ՏԿԵ փոխնախարարը խոսել է Ադրբեջանից գազ գնելու մասին

Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը: Այս մասին EurAsia Daily պարբերականի փոխանցմամբ երեկ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ խոսելով Ադրբեջանից գազ գնելու մասին։ «Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք նոր գազատարի շինարարություն Վրաստանի տարածքով՝ մեր երկիր գազ հասցնելու համար։  Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և մենք կկարողանանք համագործակցել ու դիվերսիֆիկացնել մեր էներգահամակարգերը, ինչպես այն ժամանակներում»,- հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը:
10:24 - 27 հոկտեմբերի, 2023
Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Տերտերյան |1lurer.am|

Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Տերտերյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։ «Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում, նպատակներում և ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ»,- ասաց Վաչե Տերտերյանը։  Նրա խոսքով՝ առաջին հանգամանքը, որ բերում է դրան, այն է, որ մենք 2022 թվականին էներգետիկայում արդեն իսկ ներդրել և անցել ենք ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, ինչն էականորեն փոխել է իրավիճակը. մասնավորապես մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր ռազմավարությունում և ծրագրում։ Փոխնախարարը նշեց, որ երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների՝ հատկապես և մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։ «Այս տեմպերը լավ իմաստով ավելի հուսադրող են և ավելի մեծ, ինչը մեզ հնարավորություն է տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման կամ ավելի պոզիտիվ դարձնելու տրամաբանությամբ։ Հատկանշական է, որ մենք էներգետիկայի բնագավառում ռազմավարության մեջ արձանագրել ենք ցուցանիշներ, որոնք թղթակցվում են մեր միջազգային հարաբերություններով ամրագրված գործընթացներով։ Մենք այս պարագայում նոր ցուցանիշ ենք մտցնում 40 թվականի համար, և ոչ միայն ֆիզիկապես ֆիքսում ենք. նախ ֆիքսված 1000 ՄՎտ-ը փոխում ենք և ընդհանուր առմամբ արձանագրում ենք, որ մինչև 2000 ՄՎտ կունենանք վերանկանգնվող էներգետիկա: Դրա մեջ ուղիղ իմաստով հաշվարկված չէ նաև 2 ուղղություն. մեկ հիմնական ուղղություն՝ քամու վերականգնվող էներգետիկան, որը հիմա որոշակի ակտիվություն է դրսևորում, բայց միայն արևով մենք այդ ցուցանիշը կապահովենք, և 2-րդ՝ մենք մինչև 2030 և 2040 թվականները սահմանել ենք 50 և 60 տոկոս ցուցանիշներ արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի մասով։ Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ, մասնավորապես, արևային և այլ վերականգնվող էներգետիկ աղբյուրների ներդրման հետ»,- նշեց Վաչե Տերտերյանը։
12:26 - 26 հոկտեմբերի, 2023
Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների մասին

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների մասին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Անահիտ Սիմոնյանը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, գնահատել վերջիններիս այցն այս իրավիճակում և հույս հայտնել, որ հայ-հունգարական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման նոր բովանդակային մակարդակի կհասնեն։ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից, Կառավարության օժանդակության ծրագրերից, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերից։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը շեշտել է, որ տրամադրված են շարունակական համագործակցության։
09:55 - 24 հոկտեմբերի, 2023
Հայաստանն ու Իրանը ստորագրեցին «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը

Հայաստանն ու Իրանը ստորագրեցին «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը

Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրվեց «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ՝ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ «Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով»,- նշված է հաղորդագրությունում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
14:06 - 23 հոկտեմբերի, 2023
Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|

news.am: Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ասուլիսի ժամանակ, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից: «Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան և որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ  կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետև  գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները հայտնվել են այնպիսի վիճակում, որ գուցե կա կեցավայր, սակայն անհրաժեշտ մինիմալ կենցաղավարման պայմաններ չկան»,- ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ ստացվող հումանիտար օգնությունը իերնք պահեստավորում են, ստուգում պիտանելիությունը և ըստ կարիքների գնահատման՝ բաժանում մարզպետարաններին, վերջիններս էլ համապատասխանաբար համայնքներին:
17:32 - 21 հոկտեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը: Փոխնախարարն ընդգծել է տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։ Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և Կառավարության ռազմավարությունից: Նախարարի տեղակալը ներկայացրել է Կառավարության հաստատած օժանդակության ծրագրերը և նշել, որ Կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր մոնիթորինգ է անցկացվում.  կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է: Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից: Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:
17:49 - 20 հոկտեմբերի, 2023