Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում
 |azatutyun.am|

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, APA-ին փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Բաքուն նշում է, որ եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, ինչպես նաև երեք երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի՝ հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում։ Չիկովանին այս մասին հայտնել է երեկ Թբիլիսիում Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։
11:48 - 13 մարտի, 2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։   Այցը ՀՀ տեղի է ունենում 2023 թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։   ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։   Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։   Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։   Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:   Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։   Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։   Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
18:54 - 05 մարտի, 2024
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:
09:57 - 28 փետրվարի, 2024
ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և իրականացնել ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով եվրաինտեգրման ճանապարհին։ Հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստում: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թեկնածու երկրի կարգավիճակը, որը Վրաստանին տրվել է 2023 թվականի դեկտեմբերին, նոր մակարդակի ջանքեր է պահանջում։ Նա նշել է, որ Բրյուսելը մտադիր է մեծացնել Թբիլիսիին տրամադրվող օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Այժմ այդ գումարը կազմում է 63 մլն եվրո։ Նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ «Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և այդ առումով ունենք շատ ամուր փաստարկներ։ Միևնույն ժամանակ, Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է Կոբախիձեն, նաև վստահեցրել, որ Թբիլիսին ակտիվորեն աջակցում է Կիևին՝ «ելնելով վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ բարեկամությանից»։
12:56 - 21 փետրվարի, 2024
Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե
 |1lurer.am|

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մեր քաղաքականության մասին է, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, և մենք շատ ամուր փաստարկներ ունենք այդ հարցում։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար. դա մեր քաղաքականությունն է, որին մենք հետևում ենք և պատրաստվում ենք հետևել հետագայում»,- հայտարարել է Կոբախիձեն՝ Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
21:34 - 20 փետրվարի, 2024
Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:02 - 15 փետրվարի, 2024
Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար: Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավա­րության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»:
19:21 - 09 փետրվարի, 2024
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել
 |armenpress.am|

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել |armenpress.am|

armenpress.am: Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։ Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։ «Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 
12:15 - 09 փետրվարի, 2024