Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կքննարկվեն հայ-ճապոնական համագործակցության հարցեր. Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Կքննարկվեն հայ-ճապոնական համագործակցության հարցեր. Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունից:  Այցի շրջանակում Վահան Քերոբյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (ROTOBO-Japan Association for Trade with Russia and NIS) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ «Ռոտոբո» ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքաշինության և մեքենաշինության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել այդ նախագծում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։
16:52 - 13 նոյեմբերի, 2023
ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարարը նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղված ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:Վահան Քերոբյանը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:
17:15 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում |1lurer.am|

Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նոյեմբերի 9-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։ Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։
16:53 - 09 նոյեմբերի, 2023
Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան
 |1lurer.am|

Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մի շարք ցուցանիշներ: 2023-ի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4,3 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 55,8 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 4 միլիարդ 160 միլիոն դոլար, աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 56,3 տոկոս: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 136,6 միլիոն դոլար, նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 27,1 տոկոս: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 87,2 տոկոսով և կազմել  49,8 միլիոն դոլար: Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է 5 անգամ և կազմել է 14,6 միլիոն դոլար: Ներդրումների մասով ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 միլիոն դոլար: «ՌԴ-ից, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 միլիոն դոլար, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն այժմ երկրորդ տեղում է»,- ասաց Քերոբյանը: 2022-ին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 314,9 միլիոն դոլար, իսկ ստացվել է 135,8 միլիոն դոլար, բացասական սալդոն կազմել է մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2023-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի գանձվել է 375,1 միլիոն դոլար, ստացվել է 136,5 միլիոն դոլար, բացասական սալդոն 9 ամիսների համար կազմել է 238,6 միլիոն դոլար: Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ առևտրաշրջանառության արտոնյալ ռեժիմներ սահմանելու մասով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ. դրանք են Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան:
17:03 - 03 նոյեմբերի, 2023
Քերոբյանը հայտնել է, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում
 |armenpress.am|

Քերոբյանը հայտնել է, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։  Նա ասել է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։ «Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- ասաց Քերոբյանը։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։ Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։  
15:10 - 31 հոկտեմբերի, 2023
Այս տարի ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1,200 դոլար. Քերոբյան
 |tert.am|

Այս տարի ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1,200 դոլար. Քերոբյան |tert.am|

tert.am: ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար: Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024-ին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում ենք կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,- ասաց Քերոբյանը: Նա հավելեց, որ առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: «Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար, ինչպես նաև, տնտեսական  վերլուծությունների կենտրոնի  ուսումնասիրություններով կամ հաշվարկներով 1 զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ, այսինքն ներգնա զբոսաշրջությունից ՀՀ–ի բյուջե  մտնում է մոտ 100 միլիարդ  դրամ,- ասաց Քերոբյանը»:
14:54 - 31 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  «Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ  դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը,  որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով»,- նշվում է հաղոդրագրության մեջ։
14:49 - 28 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։   Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին կատարած այցի ընթացքում։   Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի և այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորության շուրջ։   Առանձին անդրադարձ է կատարվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) Հայաստանի անդամակցության հնարավորությանը և այդ շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարներին։
13:50 - 23 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։ Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման, R&D նորարարական գրասենյակների հիմնադրման, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) կիրառման կարևորությունը։
10:45 - 23 հոկտեմբերի, 2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:   Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
11:41 - 18 հոկտեմբերի, 2023
Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։   ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարները հայկական կողմին առաջարկել են դիտարկել ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը՝ հետագայում համապատասխան խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու նպատակով։
11:15 - 17 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:   Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։   Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։   Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
20:13 - 16 հոկտեմբերի, 2023
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։ Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ «Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
11:29 - 13 հոկտեմբերի, 2023