ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Կասեցվել է «ԻԳԻԹ» պանրի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է «ԻԳԻԹ» պանրի արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ.) և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Սահմանվել է ժամկետ:
11:58 - 04 օգոստոսի, 2023
Սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել մի շարք երկրների սննդամթերքը

Սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել մի շարք երկրների սննդամթերքը

Հուլիսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ սննդամթերքը․ Լաբորատոր անհամապատասխանություն Հնդկաստան Գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով  Դանիա Թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով Ուկրաինա Թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով  Բրազիլիա Խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, իսկ  25492,43 կգ-ը լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։ Ուկրաինա Թռչնամիս՝ 482756 կգ, որից․ 4270 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով ոչնչացվել է, 435 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով վերադարձվել է, 53291 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշովվերադարձվել է, 365022 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) և խոնավության զանգվածային մաս ցուցանիշով չի թույլատրվել, 37016 կգ՝ խոնավության զանգվածային մաս, ցուցանիշով չի թույլատրվել, 2450 կգ՝ խոնավության զանգվածային մաս և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով ոչնչացվել է, 20272 կգ՝ Խոնավության զանգվածային մաս, ՄԱՖԱնՄՔ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով չի թույլատրվել Տավարի միս և ենթամթերք՝ 23110,7 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով չի թույլատրվել, որից 20000 կգ-ը պահեստային նմուշը եղել է վնասված։  ԱՄՆ Թռչնամիս՝ 852․58 կգ՝ խոնավության զանգվածային մաս ցուցանիշով ոչնչացվել է։ Բրազիլիա Թռչնամիս՝ 186365 կգ, որից․ 1850 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով ոչնչացվել է. 104010 կգ՝ խոնավության զանգվածային մաս, ցուցանիշով չի թույլատրվել, 55005 կգ՝ խոնավության զանգվածային մաս, լիստերիա (Listeria monocytogenes) և  ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով վերադարձվել է.  25500 կգ՝  խոնավության զանգվածային մաս և ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի թույլատրվել: Գերմանիա Թռչնամիս՝ 51000 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով վերադարձվել է։ Իրանի Իսլամական Հանրապետություն Կաթի փոշի՝ 21250 կգ, ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի թույլատրվել , Թռչնի ենթամթերք՝ 210000 կգ,  լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով չի թույլատրվել, Կերակրի աղ յոդացված՝  15000 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով չի թույլատրվել   Հնդկաստան Գոմեշի միս՝ 26000 կգ, ՄԱՖԱնՄՔ և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով վերադարձվել է: Պակիստան Հիմալայան կերակրի աղ (Crystals)՝ 600 կգ, կալիումի ֆերոցիանիդ և յոդի զանգվածամաս ցուցանիշով ոչնչացվել է: Վրաստան Թռչնամիս՝ 119816,109 կգ, որից․ 622, 415 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով չի թույլատրվել,  53534,485 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով ոչնչացվել է, 3436,44 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով վերադարձվել է, 16134,79 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ  ցուցանիշով ոչնչացվել է, 6075,02 կգ՝ խոնավության զանգվածային մաս և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով ոչնչացվել է, 40012, 959 կգ՝ խոնավության զանգվածային մաս և ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով վերադարձվել է։ Փաստաթղթային անհամապատասխանություն Ռուսաստանի Դաշնություն Թունաքիմիկատ՝ 10773.97 կգ, փաստաթղթերի անհամապատասխանություն, վերադարձ Իրանի Իսլամական Հանրապետություն Կաթնային սերուցք 50% ՝ 25000 կգ, թույլտվության բացակայություն, վերադարձ Խտացված կաթ՝ 19040 կգ, թույլտվության բացակայություն, վերադարձ Ինկուբացիոն ձու՝ 6740 կգ, թույլտվության բացակայություն, վերադարձ Արտահանող երկիրը՝ Վրաստան,  ծագման երկիրը՝  Թուրքիա Ծիրանենու, դեղձենու և նեկտարենու տնկիներ՝  21400 հատ, թույլտվության բացակայություն, վերադարձ։
15:31 - 02 օգոստոսի, 2023
Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել

Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել

Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ  վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ: Տեսչությունից հայտնում են, որ շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։ Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
11:35 - 21 հուլիսի, 2023
ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր

ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է․ - զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից, - չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին, - չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն, - չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ: Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Իրազեկման համար առիթ են հանդիսացել արձանագրված ահազանգերը թունավորումների վերաբերյալ, որոնք եղել են անհայտ ծագման սնկերից։
16:39 - 26 հունիսի, 2023
Ուսումնասիրվել է իրացվող պաղպաղակի համապատասխանությունը սահմանված նորմերին

Ուսումնասիրվել է իրացվող պաղպաղակի համապատասխանությունը սահմանված նորմերին

Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը,Դելիկասա ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը, Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ, «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ Մակնշման անհամապատասխանություններով արտադրատեսակների իրացումը կասեցվել է, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են նաև ըստ անվանման նույնականացման խնդիրներ (hամաձայն Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջի՝ եթե պաղպաղակի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, ապա դրա անվանման մեջ չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը): Ըստ այդմ` «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» և «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» արտադրատեսակների անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ։ Դիտարկման շրջանակներում նմուշառված «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները տրվել են լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում դրանցում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։ Հաշվի առնելով դիտարկման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները և առաջնորդվելով հետագծելիության սկզբունքով՝ վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում:
15:29 - 20 հունիսի, 2023
«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։ Այս մասին նշված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով»,- նշված է հաղորդագրության մեջ: Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
17:21 - 15 հունիսի, 2023
Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է․ ՍԱՏՄ

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է․ ՍԱՏՄ

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:11 - 14 հունիսի, 2023
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք․ Երևան): Մասնավորապես՝– արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, -չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից, – պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել, – սարքերը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:      
11:54 - 13 հունիսի, 2023
Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեություն է կասեցվել, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեություն է կասեցվել, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի (Հետք) հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ - արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, - առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։ Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
16:47 - 08 հունիսի, 2023
Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ

Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով: Ինչպես տեղեկանում  են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում նմուշներ են վերցրել իր և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023 թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: «Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։ «Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհամապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն)»,- նշված է հաղորդագրության մեջ: Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու կարգադրագիր: «Արաքս Թռչնաֆաբրիկա»  և Վլադ Հակոբյանի անվան  «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում: «Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել:
17:47 - 02 հունիսի, 2023
Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում

Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել. արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ. սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից. չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն. աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ։ Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
16:22 - 02 հունիսի, 2023
Հայաստանում թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը. ՍԱՏՄ

Հայաստանում թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ նախորդ մի քանի տարիներին արձանագրած սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին), հայտնում են ՍԱՏՄ-ից։ Աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձև աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում: Թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաև Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինի, անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը: Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ. թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ, թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը: Տեսչական մարմինը մշակել և կիրառում է վերահսկողության գործիքներ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունն ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու և սննդային կամ խաչաձև աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար: Հանրության հետ ակտիվ համագործակցությունը՝ ուղղված սննդային թունավորումների բացառմանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առաջնահերթություններից է:
15:49 - 29 մայիսի, 2023
Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը

Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից: Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում են, որ Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։ Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում:
12:03 - 24 մայիսի, 2023
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ երեկ՝ 18.05.2023 թ.՝ ժամը 22:30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա:   «Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:   Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18․05․2023 թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:55 - 19 մայիսի, 2023