Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

«Ամեն ջանք գործադրելու ենք, որ միջանցքը հնարավորինս շուտ բացվի»․ Էրդողանը դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից

«Ամեն ջանք գործադրելու ենք, որ միջանցքը հնարավորինս շուտ բացվի»․ Էրդողանը դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևան կատարած մեկօրյա այցից վերառանալիս զրուցել է լրագրողների հետ։ Նա ներկայացրել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկված ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերը ու քննարկման արդյունքները։ Նա նշել է, որ առանձնահատուկ անդրադարձ են կատարել Ղարաբաղում տիրող իրադրությանը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Ադրբեջանի «արդար գործին»՝ դարձյալ շնորհավորելով նրանց «Արցախում հակաահաբեկչական գործողությունը» հաջողությամբ ավարտելու համար։ Էրդողանը դարձյալ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Նա հայտարարել է, որ Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների միջև ցամաքային և երկաթուղային գծերի ուղիղ կապի հաստատումը ավելի կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները։ «Այս հզոր կապի շնորհիվ այն ամենին, ինչին մինչ այս հասել ենք քայլելով, վազելով կհասնենք։ Այդ իսկ պատճառով մենք ձեռքից եկած ամեն ջանք գործադրելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի բացումը ռազմավարական հարց է և անշուշտ պետք է ավարտին հասցվի։ Նա նշել է, որ միջանցքի բացվելուն պես Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս գալ։ «Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը էլ ավելի կուժեղանա։ Ուրախալի է, որ Իրանից ևս դրական ազդակներ կան այս հարցում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի տարածքով անցնող միջանցքի» վեաբերյալ լրագրողի հարցին ՄԱՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է, որ այդ հարցի շուրջ կապի մեջ են եղել Թուրքիայի կառավարության հետ։ 
14:44 - 26 սեպտեմբերի, 2023
Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ

Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել էինք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Նախիջևանում են։  Էրդողանին ուղեկցել են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալինը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։  Երկու երկրների ղեկավարները նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, ապա հանդես են եկել մամուլի ասուլիսով։  Իլհամ Ալիևը, Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև այսօր կայացած հանդիպմանը, հայտնել է, որ դրա վերաբերյալ իրեն դեռևս տեղեկություն չեն փոխանցել, սակայն ինքը «հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրացիայի ընթացքը հաջողությամբ իրականություն կդառնա»։ Իլհամ Ալիևը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ․ «Նախիջևանն Ադրբեջանի հնագույն հողն է։ Դժբախտաբար 1920թ․ Սովետական իշխանության կողմից «Արևմտյան Զանգեզուրը» անջատվել է, և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև աշխարհագրական կապն ընդհատվել է»։ Էրդողանն էլ, իր հերթին, անդրադառնալով Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակմանը, նշել է, թե հպարտության առիթ է, որ գործողությունը հաջողությամբ ավարտվել է կարճ ժամանանակատվածում․ «Սրտանց շնորհավորում եմ հաղթանակած ադրբեջանական բանակին՝ ինչպես պատմական հաջողությունների, այնպես էլ խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար»,- ասել է Էրդողանը։  Թուրքիայի նախագհը նշել է, թե «վերջին հակաահաբեկչական գործողության հաղթանակի» արդյունքում նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում համապարփակ կարգավորման համար։ «Հայաստանից ակնկալում ենք, որ կբռնի իրեն մեկնած հաշտության ձեռքը և այսուհետ անկեղծ քայլեր կձեռնարկի»,- ասել է Էրդողանը։   
17:23 - 25 սեպտեմբերի, 2023
Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում |fip.am|

Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում |fip.am|

fip.am: Հայաստանյան լրատվամիջոցները, Տելեգրամում TRT-ի ռուսալեզու ալիքին հղում անելով, պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»։ Այս տեղեկությունը տարածել են մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ aysor.am, tert.am, panorama.am և այլն։ «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով թուրքական լրատվամիջոցները, պարզեց, որ Էրդողանը, Նյու Յորքում «Թուրքական տանը» պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախում ադրբեջանական հարձակմանը, սակայն նման հայտարարություն չի արել։ FIP․am-ն Էրդողանին վերագրվող խոսքերը չհայտնաբերեց թուրքական որևէ այլ լրատվամիջոցում (1, 2), և, մասնավորապես, TRT-ի անգլալեզու տարբերակում։ Ըստ թուրքական աղբյուրների, Էրդողանն ասել է․ «Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունն իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանն այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Բացի այդ, այս խմբերի կողմից Ղարաբաղում մեր եղբայրներին սպանելու փորձը իրադարձությունները տարավ ավելի վտանգավոր ուղղությամբ։ Զգուշացումներ են տրվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը։ Սրանից հետո Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց: Եվ նրանք այնտեղ ռազմական օպերացիան իրականացրին առանց ձգձգումների: Օպերացիայի ավարտից հետո ինձ տեղեկացրին, որ մոտ 90 կարևոր կետի են խփել և ամբողջությամբ ավարտել են իրենց գործը։ Նրանք պահանջել էին նաև ապահովել ամբողջ տեխնիկայի, զինամթերքի հանձնումը և հետ քաշվելը նախանշված վայրերից: Մեր երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել, և այսօր ես հանդիպել եմ նաև իմ գործընկեր նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի համար և ասաց. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել ենք մեր գործողությունն, այլևս ոչ մի խնդիր չկա»»: Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները, հիմնվելով տելեգրամյան մեկ հրապարակման վրա, Թուրքիայի նախագահին ՀՀ վարչապետի վերաբերյալ հայտարարություն են վերագրել, որը նա չի արել։ 
09:53 - 22 սեպտեմբերի, 2023
Թուրքիան երբեք Եվրամիության օգնության կարիք չի ունեցել․ Էրդողան |panorama.am|

Թուրքիան երբեք Եվրամիության օգնության կարիք չի ունեցել․ Էրդողան |panorama.am|

panorama.am: Թուրքիան երբեք Եվրամիության օգնության կամ աջակցության կարիք չի ունեցել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան 1963 թվակաին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են բաժանվել»։ Պատասխանելով ամերիկյան PBS հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու գործընթացից, Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԵՄ որոշումներին: «Եթե ԵՄ-ն դրական որոշում կայացնի, մենք կողջունենք այն: Վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիան մնացել է ԵՄ դռների մոտ: Մենք միշտ ինքնաբավ երկիր ենք եղել, երբեք օգնության կամ աջակցության կարիք չենք ունեցել ԵՄ-ի կողմից: Եվրամիություն, դա մեզ պետք չէ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
09:48 - 19 սեպտեմբերի, 2023
Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը
 |armeniasputnik.am|

Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափի հանդիպումներից առանձնացնել կոնկրետ մեկը։ «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ «Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»,– նշել է Փաշինյանը` մեկնաբանելով` արդյոք Էրդողանից արդեն առաջարկ ստացվել է, թե՞ ոչ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան առաջարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում իրականացնել։  
10:59 - 17 սեպտեմբերի, 2023
Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել
 |armenpress.am|

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Եվրոպական Միությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ՝ պայմանավորված Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակմամբ, որը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ «Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը։ Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցը, ըստ որի՝ Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիան դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն գործընթացը չի կարող վերսկսվել, քանի դեռ թուրքական կառավարությունը չի փոխել ուղղությունը։
17:06 - 16 սեպտեմբերի, 2023