Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ 


Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու նախագծին |pastinfo.am|

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու նախագծին |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան նախագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցողը` ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, հայտնել է, որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն նոր մատակարարի հետ պայմանագիր կնքված չէ, հետևաբար՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչև նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը և համակարգի լիարժեք գործարկումն անխափան կերպով ապահովել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը։
12:57 - 03 դեկտեմբերի, 2020
Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին շրջանում քրեական գործերի էական աճ է արձանագրվել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը: «Բոլորիս հայտնի պատճառներով՝ գնալով քրեական գործերի վարույթների քանակը, նյութերի նախապատրաստումը, քրեական գործերի նախաքննության ծավալները մեծանում են, քրեական գործերի աճը տարեցտարի, նույնիսկ հաշվետու կիսամյակային շրջաններով արդեն ակնհայտ է: 2017-ին վարույթում քննվել է 20 հազար 57 գործ, 2018-ին՝ 25 հազար 675 գործ, 2019-ին՝  32 հազար 960 գործ, 2020-ի առաջին կիսամյակում եղել է 17 հազար 510 գործ: Բայց վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արդեն քրեական գործերի էական աճ է սկսվել՝ հատկապես զինվորական բնագավառում»,-ասաց Մելիքյանը: Նա նշեց՝ չնայած նախատեսել էին, որ 2021-ին վարույթում կլինի մոտ 33 հազար գործ, բայց հաստատապես ավելի շատ կլինի: Մելիքյանը նկատեց, որ գործերի քանակի հետ կապված՝ քննիչների ծանրաբեռնվածությունն ավելի է աճելու: Անդրադառնալով 2021-ի բյուջեին՝ նա նշեց, որ բյուջեով նախատեսվում էր 5 ծրագրով ֆինանսավորում ստանալ, սակայն 4-ն է լինելու: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառումը չի նախատեսվել, քանի որ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանն առաջարկվել է միջոցառումով նախատեսված անհրաժեշտ գրասենյակային գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքերի ձեռքբերման պահանջները ներկայացնել փոխվարչապետի գրասենյակ: Դա կատարվել է, և խնդիրը կարգավորվել է այդ ծրագրի շրջանակում:
15:30 - 04 նոյեմբերի, 2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

Հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Սուրեն Գրիգորյանը, որոնք ընդունվել են: Հիշեցնենք, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախաձեռնությամբ հստակեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը եւ երաշխիքները, սահմանվում են օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմաները: Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով էլ սահմանվում են առավել խիստ պատիժներ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:
15:53 - 28 հոկտեմբերի, 2020
ՍԴ դատավորների կենսաթոշակի չափի մասին օրինագիծը կառավարության համար ընդունելի չէր․ քննարկումը հետաձգվեց |armtimes.com|

ՍԴ դատավորների կենսաթոշակի չափի մասին օրինագիծը կառավարության համար ընդունելի չէր․ քննարկումը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ։ Օրակարգում 2 հարց է, որոնք հետաձգվել էին հերթական նիստից, քանի որ փաստաթղթերում լրամշակման կարիք կար։ Օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Այն հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր: Նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանը նշեց՝ որոշումը, որով սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի կարգն ու չափը, ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ «Այս պահին կա բաց մաս, եւ անհրաժեշտություն կա կարգավորման, ուստի նախաձեռնել ենք այս փոփոխությունը»,- ասաց պատգամավորը։ Այսպես՝ առաջարկվում է փոփոխություն, ըստ որի՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ 12 ամսվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի 75 տոկոսից։ Ընդ որում, հաշվարկվում է ոչ միայն հիմնական աշխատավարձը այլ նաեւ՝ լրացուցիչ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ այս մոտեցումն ընդունելի չէ։ «Հավելավճարը ներառում է նաեւ գիշերային եւ արտաժամյա աշխատանքը։ Առաջարկությունն ընդունելու դեպքում մենք գործնականում կունենանք մի իրավիճակ, երբ միեւնույն պայմաններում աշխատած դատավորները կստանան տարբեր կենսաթոշակներ»,- ասաց փոխնախարարը։ Պատգամավորները քննարկման արդյունքում նույնպես հանգեցին այդ մտքին։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:55 - 11 սեպտեմբերի, 2020
Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Օրինագծի հեղինակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:
16:36 - 07 սեպտեմբերի, 2020
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի հնգապատկման նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը |hetq.am|

Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի հնգապատկման նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել: Գործող օրենքով վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեկ միլիոն դրամ է, զրպարտության համար` երկու միլիոն դրամ, պատգամավորն առաջարկում է փոխհատուցման չափը հնգապատկել` դարձնելով 5 և 10 միլիոն դրամ: Ըստ նախագծի հեղինակի` տեղեկատվական դաշտում իրավիճակ է, երբ վիրավորանք և զրպարտություն գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլում թե իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Սիմոնյանն ընդգծեց` սա օրենք չէ լրատվամիջոցի դեմ, այլ` ստի, վիրավորանքի ու զրպարտության դեմ է:
15:05 - 07 սեպտեմբերի, 2020
Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|

Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ սա նախնական առաջարկ է: «Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը՝ որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,-նշեց նա: Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս նախաձեռնությամբ խնդիր չի լուծվելու, շատ ավելի խորքային խնդիրներ կան, Սիմոնյանն արձագանքեց, թե բոլոր նախագծերի վերաբերյալ կարելի է ասել, թե խորքային լուծում չեն տա: «Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը: Հարցին՝ գումարի չափը կարո՞ղ է զսպել, քանի որ այժմ էլ, թեև ավելի քիչ չափով, բայց գումարի չափ է սահմանված, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ գումարի չափը կարող է զսպել. «Որովհետև բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն կոնկրետ աշխատավարձով աշխատողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում, վերագրում իրենց: Կարծում եմ, որ դա իրենց կզսպի ու հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե ինչ-որ գործիչ դրանով ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»,-ասաց նա՝ նշելով, թե նախաձեռնությունը կեղծ օգտատերերին չի վերաբերում, որովհետև չի կարող պարզվել՝ ով է պատասխանողը: Շարունակությունը՝ tert.am-ում
14:43 - 07 սեպտեմբերի, 2020
Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

lragir.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նիստում քննարկվում է վիրավորանքի ու զրպարտության համար ավելի բարձր տուգանքներ սահմանելու նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  հեղինակել է նախծագիծ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ առկա օրենքով նշվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով վճարման փոխհատուցումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել և փոխհատուցման գումարի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով։ Զրպարտության դեպքում գործող օրենքով անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Առաջարկվում է այս դրույթը փոխարինել 10  000-ապատիկի չափով վճարման կարգով։ «Եթե դրամային վերածենք, այսօր 1 մլն-ը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն։ Բայց սա թողնվում է դատարանի որոշումը։ Դատարանը կարող է մեկ դրամի փոխհատուցում էլ սահմանել», նշեց Սիմոնյանը։ «Մենք բոլորս գիտենք, որ այսօր տեղեկատվական դաշտում տիրում է մի իրավիճակ, երբ վիրավորանքն ու զրպարտությունը գրեթե ամեն օր կարող է հանդիպել։ Ուստի, այն պարագայում, երբ համացանցը թույլ է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գրանցել էջեր, կայքեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, կարծում եմ՝ այս փոփոխությամբ մենք կկարողանանք հնարավորինս կանխել սուտը և զրպարտությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հասարակ ընթերցողներն ԱԺ-ից գործուն քայլեր են պահանջում այս ուղղությամբ։ Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին, բայց ըստ Ալեն Սիմոնյանի, կառավարությունից առաջարկություն կա տուգանքների չափերը սահմանել վիրավորանքի դեպքում նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատատիկի չափով։ Արդադադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց՝ կա հարցի երկրորդ կողմը, այստեղ խոսք է գնում խոսքի ազատության սահմանափակման մասին, որն, իհարկե, բացարձակ չէ։ Եվ որոշ դեպքերում պետք է սահմանափակվի այն։ «Մենք առաջարկում ենք, որ վիրավորանքի դեպքում սահմանվի ոչ ավելի, քան 2 մլն դրամ, իսկ  զրպարտության համար՝ ոչ ավելի, քան 3 մլն, որպեսզի արդար հավասարակշռության սկզբունքը չխախտվի և վտանգ չներկայացվի խոսքի ազատության համար», ասաց փոխնախարարը։
13:19 - 07 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Հանձնաժողովի նիստում կառավարության օրինագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: «Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաև նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը: «Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ:
12:05 - 07 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Հանձնաժողովում փաթեթը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: «Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ փաթեթը համատեղ հեղինակել են Առողջապահության և Արդարադատության նախարարությունները: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
11:30 - 04 սեպտեմբերի, 2020
Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: Հիմա հանրային ծառայությունը ոչ հրապուրիչ է, որովհետև, երբ վերացնում ես բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը, վերացնում ես, այսպես կոչված, սև մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել, և պրոֆեսիոնալի համար չես ապահովվում այնպիսի աշխատավարձ, որը կմղի նրան դեպի հանրային ծառայություն, դա արդեն խնդիր է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք ունենք տվյալ ոլորտի մասնագետների սղություն մասին, որ միշտ նույն մարդիկ են առաջադրվում:Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Հայաստանում մեծ չէ մարդկանց քանակը, որոնք ցանկանում են համալրել պետական հանրային ծառայության համակարգը։ «Իսկ պատճառը ցածր աշխատավարձն է։ Շատ է քննարկվել հավելավճարների, պարգևավճարների թեման, պետք է անկեղծ լինենք, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային որակյալ ծառայություն ստանալու համար, որակյալ և արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանան, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են, որովհետև անձը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, լինի անբասիր, ունենա ժողովրդավարական հիմնարար արժեքներ, որ ունենանք այն իրավական պետությունը, որը նախատեսում ենք ունենալ Սահմանադրության համաձայն»,- ընդգծեց նա:Հարցին՝ եթե առաջադրված թեկնածուների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, արդյո՞ք ապագայում ունենալու ենք ՍԴ-ի այն կազմը, որը վստահելի կլինի հանրության համար, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ հանրային վստահությունը դատական իշխանության վերաբերյալ չափազանց կարևոր է, սակայն այն «չպետք է խառնել, ինչ-որ խմբի և եղանակի դիրքորոշման հետ»: Ավելին՝ tert.am-ում
15:42 - 03 սեպտեմբերի, 2020
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, խմբակցության ներկայացուցիչների հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, խմբակցության ներկայացուցիչների հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունում Երվանդ Խունդկարյանի հետ եղել է հանդիպում: Խունդկարյանի հետ բազում հարցեր ենք քննարկել, նիստին մասնակցել եմ, հարցեր որպես այդպիսին չեմ ուղղել, քանի որ նրան բավական երկար եմ ճանաչում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ պետական –իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ ԱԺ-ում թեկնածուի քվեարկումը նրա համար է նախատեսված, որպեսզի ԱԺ-ի պատգամավորների մոտ ձևավորվի ընկալում , թե արդյոք այդ մարդը համապատասխանում է ՍԴ-ի դատավորի պաշտոնը զբաղեցնելուն և արդյոք այն մարդն է, որ ցանկանում ենք տեսնել ՍԴ-ում. «Քննարկումը արվում է հատուկ ընթացակարգով և հնարավորություն կունենանք լսել  և ստանալ պատասխաններ, իսկ քվեարկությունը գաղտնի է: Անդրադառնալով հարցին, թե միասնական քվեարկությունը բացակայո՞ւմ է, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ գաղտնի քվեարկության պարագայում միասնական քվեարկության մասին խոսելը հակասահմանդրական է, քանի որ պատգամավորն է որոշում՝ ինչպես քվեարկել՝ դա իր անձնական համոզմունքի և խղճի հարցն է: «ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը բավականին  դրական մթնոլորտում է անցել, ըստ էության,  խմբակցության ներկայացուցիչների հարցերի պատասխանները սպառիչ եղանակով տրվել են»: Հարցին, թե նախագահի  առաջադրած թեկնածուին մեկ անգամ մերժված լինելուց հետո կրկին առաջադրելը արդյոք տարակուսելի չէ՞, պատասխանեց, որ դա  նախագահի սահմանադրական իրավունքն է ներկայացնել թեկնածու ՍԴ դատավորի պաշտոնում, իսկ ԱԺ-ի իրավունքն է որոշել այդ անձը համապատասխանում է թե ոչ. «Պարոն Վաղարշյանի թեկնածությունն արդեն իսկ ներկայացվել է 7-րդ գումարման ԱԺ- ում, պատգամավորնեը լսել են, հնարավոր է Վաղարշյանը նոր հարցադրումներ և մոտեցումներ ներկայացնի, մենք պետք է հասկանանք, ինչպիսին է նրա տեսլականը ՍԴ-ի գոյության և դատավորի կարգավիճակի հետ կապված»: Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հրաժարականին, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դա իր անձնական որոշումն է, սակայն զարմացել է, որ խմբակցության հետ  մոտեցումների տարբերություն ունի. «Կարծես թե քննարկուների ժամանակ բոլորս առաջնորդվում էինք այն սկզբունքով, որ ՍԴ պետք է լինի ապաքաղաքականացված, պետք է լինի արժեքների դատարան և պաշտպանի ժողովրդավարական աժեքներ և կարծես թե այս  հարցի շուրջ ունենք կոնսեսուս, ոչ միայն ֆրակցիայում, այլև ամբողջ խորհրդարանում, ինձ համար զարամանալի էր Ավետիսյանի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը: Ավելին՝ tert.am-ում
14:42 - 03 սեպտեմբերի, 2020