ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը

Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:    Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:    Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
20:03 - 06 մարտի, 2024
Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը․ Սուրեն Պապիկյանի ելույթը՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը

Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը․ Սուրեն Պապիկյանի ելույթը՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել  և ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Իր ելույթում Պապիկյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի պետականաշինության առանցքային դերակատարներից է։   «Այսօր Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել։ Բայց մի բան հաստատ է․ Վազգեն Սարգսյանը մեր պետականաշինության առանցքային դերակատարներից էր, նրանցից մեկը, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու, նրա ճակատագրի համար պատասխանատվություն կրելու և առջևից քայլելու պատրաստակամությունը։ ««Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էինք գրողներս, լրագրողներս, բայց դա բախտի բան չէր, ես եմ ընտրել իմ ճանապարհը»։ Սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Անշուշտ, գրիչը զենքով փոխարինելու որոշումը խորապես գիտակցված էր՝ խավարից բողոքելու փոխարեն խավարում սեփական մոմը վառելու վճռականությամբ»,- ասել է Պապիկյանը։ Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինի հանդեպ, տարբեր խավի, տարիքի, մտավոր ունակությունների և մտածելակերպի տեր մարդկանց հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու տաղանդը, սեփական ժողովրդի հետ պարզ ու անկեղծ խոսելու կարողությունը, իր բառերով ասած՝ անտրամաբանական ատելությունը տրամաբանված սիրո վերածելու ջանքն ու հավատը մի երկրում, որը բառերով սիրելու երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այլ համընդհանուր սիրո երկիր է։ «Վազգեն Սարգսյանն ասում էր՝ անկախությունը քննարկվող արժեք չէ, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է։ Արժե անկախ լինել՝ թեկուզ աղքատ։ Սովը, աղքատությունն անցողիկ բաներ են, մնայունն անկախությունն է, ասում էր, որ պարզապես հավատում է Հայաստանի ապագային։ Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Անկախությունը բացարձակ արժեք է՝ ընդգծում էր Վազգեն Սարգսյանը։ Այսօր էլ նրա խոսքերն արդիական են, և անկախության հավերժականությունն ապահովելու համար յուրաքանչյուրս անմնացորդ նվիրումով պետք է անենք մեր գործը և այդկերպ ապացուցենք, որ սիրում ենք հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի չի կարող լինել թե պետություն, թե անկախություն․ ահա այս հավատի, այս պատասխանատվության ու վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։ Այս յուրահատուկ շաղախով բանակաշինության գաղափարի շուրջ համախմբվեցին ազատագրական կռիվներով անցած ֆիդայիններն ու կադրային սպաները, գիտնականներն ու գրողները, հասարակ հայ մարդիկ։ Ու նաև այդ ամուր շաղախի շնորհիվ է, որ մեր բանակը կանգուն է մինչ օրս ու ամենածանր փորձություններից հետո ոտքի կանգնելու, մեջքը շտկելու հաստատուն ծրագրեր է իրականացնում»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ երկրի սահմաններն ամրացնում ենք քրտինքով։  «Որպես պետական գործիչ՝  նա եկել էր, որի ր զինակիցների ու համախոհների հետ առաջնորդեր իր սահմանները քրտինքով պաշտպանելու ժողովրդի հույժ կարևոր առաքելությունը և ասեր՝ «Ես տվել եմ ամեն ինչ ու ձեռք եմ բերել հպարտություն։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքն ապագային»։ Բանակի դերը պետության ու ժողովրդի կյանքում ավելի լավ չես ձևակերպի ու ավելի լավ չես հուշի ինքնաճանաչման հայելու մեջ սեփական արատները տեսնելու և այդ արատներից ձերբազատված ապագա կառուցելու խորհուրդը»,- նշել է նա։ Երկրին սպառնացող վտանգները տեսնելու և մատը ցավի վրա դնելու Վազգեն Սարգսյանի ունակությունը բացառիկ էր։ «Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ»,- Վազգեն Սարգսյանի խոսքերը մեջբերել է Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը սա ասել է խորը ցավով ու շատ էր ուզում, որ  «մենք մեր երկրի տերը դառնանք, մենք որոշենք մեր ուղին, մեր ընթացքն ու հանգրվանը, որտեղ ուզում ենք հասնել»։ Պապիկյանն ասել է, որ գրողին հատուկ իր զգացմունքային ու հախուռն խառնվածքով հանդերձ՝ Վազգեն Սարգսյանը նրբանկատ պետական գործիչ էր, երբ խոսքը վերաբերվում էր երկրի ապագային, ազնիվ էր ու խոհեմ։ «Նա հզոր անհատականություն էր, այդ պատճառով էլ կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։ Ու փոխադարձ սիրո, վստահության ու հավատի ամենալավ գնահատական Վազգեն Սարգսյանին տվեց ժողովուրդը՝ կոչելով Սպարապետ։ Սպարապետը գիտեր ինչպես խանդավառել մարդկանց, ինչպես վարակել հայրենասիրությամբ, նվիրումով ու խիզախությամբ՝ հանուն հայրենիքի, հանուն պետականության։ Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»,- եզրափակել է պաշտպանության նախարարը։
10:48 - 06 մարտի, 2024
ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է

ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է

Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, դրան հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Պապիկյանը հայտնել է, որ, ի թիվս այլնի, քննարկել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Հունաստանի ՊՆ ղեկավարը իր հերթին հնարավոր է համարել Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը։ Նիկոս Դենդիասը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինս Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։
21:10 - 04 մարտի, 2024
Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը
 |civilnet.am|

Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը |civilnet.am|

civilnet.am: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- մարտի 4-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։ Նիկոս Դենդիասը նշել է նաև, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պապիկյանն ու Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված էր հայկական կողմի հաղորդագրությունում։
17:13 - 04 մարտի, 2024
Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը
 |armenpress.am|

Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։ Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը:
17:07 - 04 մարտի, 2024
Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան
 |news.am|

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան |news.am|

news.am: Խորհրդանշական է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջեւ առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանմդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների եւ ընդհանուր մոտեցումների վրա: Այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը: Այն իրա իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունենրով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում եւ իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո 2 երկրների միջեւ ձեւավորված պաշտպանության ոլորտում համագործակցության հենց սկզբից: Իսկ մնացածը պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված նոր ոլորտն եր են: Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները եւ այլն»: Պապիկյանը հանելեց, որ Դենդիասին ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, եւ կարեւորել բարեկամ Հունաստանի փորձագիտական ու գործնական աջակցության կարիքն այս հարցում. «Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորել ենք 2023-ի դեկտեմբերին իմ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը: Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  Այս համատեքստում արժեք նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին: Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
16:31 - 04 մարտի, 2024
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։  
14:52 - 04 մարտի, 2024
Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։

Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։ ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։
21:21 - 03 մարտի, 2024
Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան

Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան

Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  «Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր:Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ: Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ` ռազմաուսումնական հաստատություն ավարտող սպաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի բարձր աշխատավարձ ստանա: Եթե մարդը 4 տարի սովորում, ամեն տարի քննություն է տալիս, դեռ չեմ խոսում ավարտական քննությունների մասին, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո նույն քննությունը տա, որ աշխատավարձի աճ ունենա: Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան ու դրանից հետո միայն քննության անհրաժեշտություն առաջանա:Նույնը վերաբերվում է օրինակ` զինվորական ակադեմիաներին: Զինվորականը ՀՀ-ում կամ արտերկրում ակադեմիա է ավարտում` մի մասը զորամասի հրամանատար նշանակվելու, մի մասը գեներալական պաշտոնների համար, նույն մարդկանց ասում են` դե ատեստացիա հանձնեք, որ աշխատավարձ բարձրանա: Մի բան էլ. ԱԺ-ում ՔՊ-ականներն իրար հերթ չտալով խոսում էին այն մասին, թե վատ է՞, որ իրենք այս օրենքով զինծառայողներին մղում են գիտելիքների կամ ֆիզիկական վիճակի բարելավման` անուղղակի խոստովանելով, որ բանակը հասցրել են մի մակարդակի, երբ մասնակիցների կեսից ավելին համապատասխան որակներին չի տիրապետում: Երկրորդ, ոչ միայն վատ չի, այլ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց չեն ասում, թե ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու և այլն: Բանակում կան կոնկրեր օղակներ-ստորաբաժանումներ, պատասխանատուներ, ովքեր կոնկրետ պատասխանատվություն ունեն զինծառայողների մասնագիտական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստության համար: Հիմա պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա: Իհարկե, անբավար գնահատականների հանգամանքն իր մեջ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր էլ ունի, սակայն փաստ է, որ թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, ոմանց համար, միգուցե, մոտիվացիա ստեղծվել, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված»»,-գրել է Աբրահամյանը:
11:49 - 02 մարտի, 2024