Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|

Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|

tert.am։ Սա մանրախնդիր մոտեցում է, դա անարդար, ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով  «Իմ քայլի» կողմից Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագծի մշակմանը: «Նաիրա Զոհրաբյանն այն քաղաքական գործիչն է, որը բարձր մակարդակով կատարում է ինչպես իր` որպես հանձնաժողովի նախագահի, այնպես էլ ոչ միայն խորհրդարանում, նաև խորհրդարանից դուրս մարդու իրավունքների հետ կապված պարտականությունները։ Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած միջոցառման ամենաակտիվ գործիչներից է: Նրա ձայնը լսելի է և դրա համար նրան փորձում են լռեցնել, սակայն միևնույն է, չի ստացվելու, քանի որ նա կլինի հանձնաժողովի նախագահ, թե չի լինի, իր պայքարը շարունակելու է, հակառակը՝ դրանով նրա վարկանիշն ավելի կբարձրացնեն»,-ասաց Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` նաև միջազգային կառույցներից արձագանք կլինի, քանի որ Նաիրա Զոհրաբյանը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր պատվիրակության մշտական անդամ է: «Այն հիմնավորումը, որը նրանք ներկայացնում են, զավեշտալի է: Պատգամավորի քաղաքական հռետորաբանությունը չի կարելի շփոթել պետական գործունեության հետ, նրանք պետական մտածողության բացակայություն են ցուցաբերում»,-ասաց նա:
12:51 - 26 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել |armenpress.am|

«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նախագիծը ներկայացված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:  «Գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված է ներկայացված նախագծում: «Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:
17:01 - 25 դեկտեմբերի, 2020
Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին․ Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ․ Նաիրա Զոհրաբյան

Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին․ Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել է միջազգային կառույցներին։ Գրառումը՝ ստորև․«Այսօր այցելեցի Այրվածքաբանության ազգային կենտրոն. ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք։ Սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մեր մյուս զինվորներն արդեն դուրս են գրվել, բայց դեռ երկար վերականգնողական բուժում պիտի ստանան։Սպիտակ ֆոսֆորը զանգվածային քիմիական ոչնչացման զինատեսակ է, ինչը Ադրբեջանը կիրառեց այս պատերազմում։Միջազգային բոլոր կոնվենցիաներով քիմիական զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող սպիտակ ֆոսֆորի կիրառումը համարվում է ռազմական հանցագործություն։Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին։Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ»։
17:46 - 24 դեկտեմբերի, 2020
Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները, նոր պատերազմի դեպքում մենք կորցնելու ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները, նոր պատերազմի դեպքում մենք կորցնելու ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց, որ տեսակցել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 8 զինծառայողներին: «Այս պահին 8 զինվոր է մնացել, ովքեր սպիտակ ֆոսֆորից շատ ծանր այրվածքներ էին ստացել: Մեր բժիշկներն անում են առավելագույնը նրանց առողջացնելու համար,  բժշկական օգնությունը տրվում է պատշաճ մակարդակով: Միջազգային կառույցներն ինձնից խնդրել էին մանրամասն տեղեկատվություն սպիտակ ֆոսֆորի հետ կապված՝ ինչ հետևանքներ են ունեցել և այս պահին ինչ վիճակում են տղաները, ես քիչ առաջ ամբողջ տեղեկատվությունը փոխանցեցի միջազգային կառույցներին»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան համայնքի 12 տները Ադրբեջանին հանձնելու տեղեկությանը, որի մասին հայտարարել էր Գորիսի քաղաքապետը. «Պարոն Վաղարշակ Հարությունյան, գնացեք հիմա Սյունիք, ես ասում եմ որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, ով ամեն համայնքը անգիր գիտի: Դուք հանձնել եք թշնամուն Սյունիքի ամենակարևոր բարձունքները, հանձնել եք այնպիսի հատվածներ, որ, աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ Թուրքիան իրականացնելու է մեծ թուրանի իր ծրագիրը, մենք կորցնելու ենք Սյունիքը»:
14:32 - 24 դեկտեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

fip.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի բնակիչներն իրեն տեղեկացրել են, որ համայնքն ադրբեջանցիների տարածքն է դառնալու․ պետք է հանձնել: «Քիչ առաջ ինձ գրեցին Ճակատեն համայնքից, հիշեցնեմ որտեղ է Ճակատեն համայնքը, Շիկահողի կողքը՝ դեպի Մեղրի տանող ճանապարհը, բնակիչներն ասում են՝ հարգելի՛ գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։  Նշենք, որ Կապան խոշորացված համայնքն ընդգրկում է 38 բնակավայր, որոնց թվում է նաև Ճակատեն բնակավայրը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունը։ «Ոչ, նման հիմարություն ո՞վ է խոսել, բնակավայրի հանձնելու մասին տեղեկությունը սուտ է։ Գուցե գյուղացիները ահազանգել են, որովհետև անտենաներ կան, որոնք հանում են, դրանց հանելու մասին է երևի խոսքը, բայց բնակավայրը հանձնելու մասին խոսք չկա»,- ասաց նա։ 
16:11 - 22 դեկտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսվարողներին ստորացնելու և խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ. գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հրապարակվել են դեռևս 2020 թվականի մայիսի 5-ին՝ e-draft.am կայքէջում: «Ավելի քան մեկ ամիս նախագծերը քննարկվել են ոլորտի շահագրգիռ պետական, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Օրենքի նախագծով ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնք նպատակաուղղված են ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Այդ թվում՝ նախատեսվում է ներդնել •Պարզեցված կարգով համակենտրոնացումների թույլատրման ինստիտուտ, •Տուգանքների մեղմման մեխանիզմ: •Ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ փաստաթղթաշրջանառության վարում, տեղկատվության հավաքագրում, ինչը կհանգեցնի թե փաստաթղթաշրջանառության և թե ժամանակի էական կրճատման: Ընդ որում նվազագույնի կհասցվի նաև տնտեսվարողների հետ վարույթի շրջանակներում շփման ծավալը: Ինչ վերաբերում է Հանձնաժողովի՝ ապացույցներ ձեռք բերելու իրավասությունների և ստուգումների իրականացման մեխանիզմների հարցին, ապա այդ գործիքակազմը գերազանցապես նպատակաուղղված է փոքր տնտեսվարողներին գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողների հետ մրցակցային պայմաններում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Ընդ որում այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ և ԵԱՏՄ գործընկերների, Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ամրագրվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» խորագրով 2019 թվականի զեկույցում (UNCTAD Ivestment policy review of Armenia, 2019) , Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018 թվականին կազմված «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ վերտառությամբ հուշագիր-զեկույցում: Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ԱԺ-ում իրենց ընտրության ժամանակ հնչեցված ծրագրային ելույթներում անդրադարձել են ՏՄՊՊՀ-ի ստուգումների լիազորությունների ավելացման անհրաժեշտությանը: Փաստենք, որ Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները ևս  տարբեր տարիներին անդրադարձել են այդ խնդրին և առաջարկել են  բարեփոխել»,- ասված է պարզաբանման մեջ:
22:41 - 18 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար: Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»: Շարունակությունը՝ tert.am-ում
17:35 - 09 դեկտեմբերի, 2020
Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն: Իր համոզմունքը խորհրդարանական լսումներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները պաշտպանում են գյուղերի բնակիչները, գյուղապետերը: «Քիչ առաջ խոսեցի Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա, և այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում: Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով, եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հետո մեր հայրենիքը վերջանում է, ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- ասում է Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենը նորմալ է, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքներն են վերականգնվում: Զոհրաբյանը հետաքրքվեց, թե այդ դեպքում ինչու Հայաստանը չի վերադարձնում Խորհրդային Հայասանի մաս կազմող Արծվաշենը: Ըստ Զոհրաբյանի՝ պատերազմից խուսափել հնարավոր էր, բազմաթիվ մասնագետներ են դա պնդում, խուսափել հնարավոր էր, եթե չունենայինք ֆեյք իշխանություն: «Պարզվեց մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները բայրաքթարների դեմ պայքարեցին 44 օր: Այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցերով: Մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն, Հայաստանի իշխանության որևէ կառույց դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացում: Կա ելք, և այդ ելք մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա խաղաղ ճանապարհով, հավատում եմ արդյոք, որ նա հեռանա խաղաղ ճանապարհով՝ ոչ, որպես նրա հետ երկար տարիներ աշխատած մարդ ասում եմ՝ մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա»,- եզրափակեց Զոհրաբյանը:
13:17 - 07 դեկտեմբերի, 2020
Էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը. դա այդպես չէ. Արցախի անկախությունը կարող է ճանաչել բացառապես Ֆրանսիայի կառավարությունը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը. դա այդպես չէ. Արցախի անկախությունը կարող է ճանաչել բացառապես Ֆրանսիայի կառավարությունը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ես ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի որոշումը, բայց ուզում եմ՝ լինենք իրատես: Հիմա, քանի որ մեր հանրությունը ընթացակարգերին բնականաբար տեղյակ չէ, արդեն իսկ էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը: Դա այդպես չէ: Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը: Արցախի ճանաչումը բացառապես Ֆրանսիայի գործադիր մարմնի՝ Կառավարության տիրույթում է: Շատ կարևոր համարելով Սենատի կոչը Կառավարությանը՝ այդուհանդերձ, ես չեմ ցանկանում, որ սա «արծրունհովհաննիսյանական» հերթական էյֆորիկ, պաթոսախառն շարքից լինի»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Արցախի անկախությունը կարող է ճանաչել միայն և բացառապես Ֆրանսիայի կառավարությունը: «Ազնիվ և արդար կլինի Ֆրանսիայի Կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, ես երկու ձեռքով կողջունեմ դա, իսկ մինչ այդ սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը»,-նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
01:14 - 26 նոյեմբերի, 2020
Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին
 |tert.am|

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:
20:56 - 24 նոյեմբերի, 2020
Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը
 |1lurer.am|

Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը: Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:  Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախի համար զոհված զինծառայողների հիշատակը:  Մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց արտահերթ նիստ գումարելու հարցը՝ եռակողմ հայտարարությունը քննարկելու վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևապես, ըստ նրա, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը:   «Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել»,- հարցրեց Մարուքյանը: «Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր՝ ի՛նչ պետք է քննարկվեր, եթե պատգամավորները բացակա էին, դա անգործություն և պատահականություն չէր, դա դիրքորոշում էր, հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Նազարյանը:  Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» նախագահի ուղերձի մասին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Իմ քայլի» պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի Լիլիթ Մակունցը: Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:  
10:34 - 17 նոյեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ: Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ: Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը: Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են: Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում: Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը:
22:54 - 16 նոյեմբերի, 2020
Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան

Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագմավավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ մի օգտատեր սպառնում է իրեն և իր կուսակցությանը։ Զոհրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ։ Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով, ի դեպ, իրական օգտատեր է, եւ ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։ Այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ, լռեցնել իմ գործընկերներին։ Չի ստացվելու, հայրենադավները, հայրենիքի դավաճանները ամենածանր քրեական հոդվածներով պատժվելու են, հայրենիքի դավաճանները չեն ազատվելու ժողովրդի հաշվեհարդարից, Արցախը ծախողների անունը պատմության մեջ հավերժ գրվելու է որպես հայ ժողովրդի դավաճաններ եւ բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը օրերի հարց է։ Մեզ սպառնալով, մեզ վախեցնելով, մեր վրա տարբեր թափթփուկներ «քսի» տալով որեւէ մեկը չի ազատվելու պատասխանատվությունից։ Իրենց բաժին պատասխանատվությունից չեն խուսափելու նաեւ բոլոր նրանք, ովքեր այս օրերին լռում են, կամ սատարում են դավաճանությունը։ Տեղադրում եմ Messenger-ով ինձ եկած զանգի սքրինը: Իմ այս գրառումն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին և հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետում, պարոն գլխավոր դատախազ, դուք կբացահայտեք այս օգտահաշվից ինձ մահվան սպառնալիքներ հնչեցնողի ինքնությունը։ Չի հաջողվելու Հայաստանը վերածել բռնապետության, չի հաջողվելու մեզ լռեցնել։Քրեական գործեր հարուցելով, ապուշագույն մեղադրանքներով կալանավորելով ընդդիմադիր լիդերներին, փորձելով կասեցնել քաղաքական կուսակցությունները, դուք ձեր իշխանավարումը չեք երկարաձգելու, չի ստացվելու»։
18:17 - 15 նոյեմբերի, 2020