Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:   Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:   ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը։   Գեղամ Գևորգյանը կարևորել է այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:   ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝ հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:   Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:
19:01 - 03 նոյեմբերի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
19:12 - 30 հոկտեմբերի, 2023
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան
 |armeniasputnik.am|

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%–ով։ Այս մասին Բիշկեքում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%–ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի։
16:45 - 26 հոկտեմբերի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները: Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները: 
15:59 - 23 հոկտեմբերի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:  ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել մասնավորապես բնակապահովման խնդրին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
19:56 - 06 հոկտեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպանը պայմանավորվել են ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն արդյունավետ դարձնելու ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպանը պայմանավորվել են ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն արդյունավետ դարձնելու ուղղությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները: Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: 
12:08 - 15 սեպտեմբերի, 2023
Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Պայմանավորվածություն չունենք հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասաց Գրիգորյանը։ Լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ որքան էլ ապաշրջափակման հարցը առանձին դիտարկվի, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակման մասին կարող է խոսք լինել, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ «Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,- ավելացրեց Գրիգորյանը։ Ինչ վերաբերվում է տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի մասով փոխադարձ ընկալմանը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ, կարծես թե, այդ մասով կողմերի միջև համաձայնություն կա, սակայն դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։ «Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։  Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։  Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում»,- եզրափակեց Գրիգորյանը։
13:14 - 04 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ փոխվարչապետ
 |armenpress.am|

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Հայաստանի վերջերս փոխանցված առաջարկներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։
12:27 - 04 սեպտեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին |armenpress.am|

Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերը, փոխվարչապետը պատասխանեց․ «Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք հարմարավետություն»,- ընդգծեց Գրիգորյանը։ Փոխվարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկա վնասվեց։ Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։
12:07 - 04 սեպտեմբերի, 2023
Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։  Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: 
11:29 - 24 օգոստոսի, 2023