Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Հետևելով Հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության ու հեղինակների ընտրության շուրջ ծավալվող հանրային տարակարծիք տրամադրություններին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանի նախաձեռնությամբ, հուլիսի 31-ին կազմակերպել է աշխատանքային հանդիպում։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Մայրենի», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ծրագրերը մշակող աշխատանքային խմբի անդամները և փորձագետներ։ Այս մասին տեղեկացրել է պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող չափորոշչի և առարկայական ծրագրերի փոփոխության անհրաժեշտության պատճառներն ու մշակվող տարբերակում տրված լուծումների, դրանց չափելիության հարցը, պարտադիր և լրացուցիչ ուսումնառվող նյութերի, գրականության, հեղինակների և ստեղծագործությունների ցանկի ընտրության մոտեցումները, դրանց նպատակահարմարության որոշարկման սկզբունքները, ազգային գրական ժառանգության, հայ դասականների ընդգրկվածության ու «հայ գրականություն» եզրույթի կիրառության շուրջ հիմնավորումները, վերջնարդյունքների վրա կառուցված և գիտելիքը կիրառելու կարողությունները զարգացնող կրթության համակարգի ներդման հետ կապված մարտահրավերները, փորձարկման ընթացակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև ուսումնառության նյութերի, դասագրքերի, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին և գործընթացներին, դրանց ռիսկերը նվազեցնելու միջոցներին, նախադպրոցական կրթության բաղադրիչը՝ որպես հանրակրթության անբաժանելի մաս ծրագրի սկզբնական մակարդակում ընդգրկելու վերաբերյալ հարցերին, միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) մասնագիտական ոլորտների վերաբերալ թեմաներ ընդգրկելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալ ծրագրի խելամիտ համադրելիությանը քոլեջում և ուսումնարանում իրականացվող մասնագիտական մոդուլային ծրագրերի հետ և այլն։ Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերջնական լրամշակման փուլում ևս անդրադառնալ ձևակերպված լուծումներին։ Անդրադառնալով հանդիպմանը՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել հզոր ազգային դպրոցի ու միջազգային կրթական տարածքում մրցունակ երիտասարդության կայացմանը։
11:04 - 01 օգոստոսի, 2020
Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելեցի Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկեցինք շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ եղանք նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշեցինք նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր: Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»:
10:34 - 28 հուլիսի, 2020
Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին:«Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»,- ասված է գրառման մեջ:
16:50 - 20 հուլիսի, 2020
Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ հույն գործընկեր՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը.«Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար:Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը ողջ տարածաշրջանի համար այս ճգնաժամային պահին:Այս համատեքստում մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և իրավիճակի ցանկացած սրացումից խուսափելու համար զինադադարի կոչ ենք անում:Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը»»։
15:01 - 16 հուլիսի, 2020
Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Նոր ժողովրդավարության» պատգամավոր Կոնստանտինոս Պ. Գյուլեքասի հայտարարությունը. «Ինչպես Հունաստանը և Կիպրոսը շարունակաբար դիմադրում են թուրքական ագրեսիվ սադրանքներին, այնպես էլ այլ երկրներ, ինչպիսին է Հայաստանը, նմանատիպ ճնշման է ենթարկվում Անկարայի կողմից, որը բերում է կովկասյան տարածաշրջանում ագրեսիվ գործողությունների, նրանց սահմանների վրա հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման: Եվ, փաստորեն, սրանք այն երկրներ են, որոնք անցյալում առերեսվել են թուրքական քաղաքականության կողմից իրականացված ողբերգական գործողությունների հետ, ինչպես որ հայերը, որոնք Թուրքիայի այն ժամանակվա վարչակազմի կողմից ենթարկվեցին ցեղասպանության և դրան նույն ոճրագործների կողմից հաջորդեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները:Մենք դատապարտում ենք Թուրքիայի այս ապակայունացնող գործողությունները, որոնք դեմ են ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը, որն աշխատում է բոլոր տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության համար, և ոչ թե լարվածություն հրահրելու և ռազմական գործողությունները շարունակելու»:
18:04 - 15 հուլիսի, 2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ կատարվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում: Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրինագծերի փաթեթի փոփոխությունները ներկայացրեց Վահագն Թևոսյանը: «Առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ շաբաթական՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք»,- ասաց Թևոսյանը: Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
14:36 - 13 հուլիսի, 2020
Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար |armenpress.am|

Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»: Օրինագծով առաջարկում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից, կլինի օրինագծի չափանիշներին համապատասխան, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ իրենք այս փուլում «ձեռնպահ» կքվեարկեն օրինագծին, հետագայում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում իրենց առաջարկները կներկայացնեն նախագծի վերաբերյալ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 «կողմ», 1 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով:
18:05 - 08 հուլիսի, 2020
Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար |lragir.am|

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար |lragir.am|

lragir.am: Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս: Եվ իհարկե, չմոռանանք Իրանի հայ համայնքի մասին, որը հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում»,-նիստի ավարտին նշեց Մխիթար Հայրապետյանը: Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը ղեկավարում է նաև ՀՀ ԱԺ 4 միջխորհրդարանական հանձնաժողովներից մեկը՝ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը:
10:15 - 08 հուլիսի, 2020
Դրական եզրակացություն է տրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին. Մխիթար Հայրապետյան

Դրական եզրակացություն է տրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման  Բաբաջանյանի և իր կողմից հեղինակված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին: «Հարկ եմ համարում հիշեցնել, որ սույն նախագիծը, որը համարում եմ մեկ և կես տարվա օրենսդիր գործունեությանս կարևորագույն աշխատանքներից մեկը, գալիս է փոխարինելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ իս, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իմա՝ հնացած է: Իսկ ինչի՞ մասին է սույն նախագիծը: Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել և զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը: Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարանային դաշտի ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որևէ սուբյեկտ կկարողանա համարվել ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն: Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է: Նախագծով կարգավորվում է նաև մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով»,- գրել է պատգամավորը:
10:49 - 11 հունիսի, 2020
Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին: Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»)»:
09:09 - 05 հունիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով: Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»:
09:28 - 22 մայիսի, 2020
Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի մայիսի 12-ի նիստում: «Մեր կարևորագույն անելիքը պետք է լինի մեդիագրագիտությունը: Եթե չկա մեդիագրագիտություն, ապա ամեն ժամ ՀՀ քաղաքացին մանիպուլացվելու, մոլորեցվելու սպառնալիքի առաջ է լինելու: Պետության կողմից hասարակության հետ աշխատանքը չունի այլընտրանք: Մեդիագրագիտությունն է, որ լուծելու է այն խնդիրը, որի առջև կանգնած է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է ունենք այնպիսի կրթված հանրություն, որը հստակ կտարանջատի կեղծիքն ու սուտը առողջ ու հիմնավորված քննադատությունից»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը նշեց, որ սուտն ու կեղծիքը տարածում են որոշ լրատվամիջոցներ, սակայն իրենք չեն պատրաստվում կասեցնել դրանց գործունեությունը: «Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք փակի, բայց ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործուն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց պատգամավորը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:
11:34 - 12 մայիսի, 2020
Շրջանառության մեջ է դրվել եթերը մաքրելու, վարակազերծելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը. Մխիթար Հայրապետյան

Շրջանառության մեջ է դրվել եթերը մաքրելու, վարակազերծելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը. Մխիթար Հայրապետյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի,  Լիլիթ Մակունցի և իր`  Մխիթար Հայրապետյանի կողմից: Կից պատգամավորը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:
22:24 - 27 ապրիլի, 2020