Միջազգային օլիմպիական կոմիտե

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Այն տեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի  նախաձեռնությամբ։

ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների եւ այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։

ՄՕԿ նախագահն այժմ Թոմաս Բախն է:

Իրանցի ըմբիշը մահապատժի է ենթարկվել․ ՄՕԿ-ում ցնցված են տեղի ունեցածից
 |shantnews.am|

Իրանցի ըմբիշը մահապատժի է ենթարկվել․ ՄՕԿ-ում ցնցված են տեղի ունեցածից |shantnews.am|

shantnews.am: Իրանցի ըմբիշ և խառը ոճի մարտիկ Նավիդ Աֆկարին մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 12-ին։ Նա մեղավոր էր ճանաչվել 2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ թիկնապահի սպանության մեջ, հաղորդում Է Reuters-ը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ մարզիկին մահապատժի են ենթարկել առավոտյան: Մահապատիժը տեղի է ունեցել Ֆարս նահանգում։ Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) հայտարարել են, որ ցնցված են տեղի ունեցածից։ Կազմակերպության մամուլի ծառայությունում նշել են, որ խնդրել են խնայել Աֆկարիին։ «Խորապես վշտացնում է, որ ամբողջ աշխարհի մարզիկների կոչերը և ՄՕԿ-ի անդրկուլիսային աշխատանքը չեն հասել նպատակին։ Մեր մտքերն Նավիդա Աֆքարիի ընտանիքի և ընկերների հետ են»,- ասված է ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ։ Աֆկարիին մահապատժի են դատապարտել սեպտեմբերի 2-ին։ 27-ամյա մարզիկը երկու մահապատիժ է ստացել կառավարության դեմ հանրահավաքներին մասնակցելու համար, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին: The Human Rights Activists News Agency կազմակերպությունը գրում է, որ ըմբիշին խոշտանգել են, որպեսզի ստիպեն խոստովանել հանցագործությունները։
10:38 - 13 սեպտեմբերի, 2020
Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․  արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․ արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե'ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)Սերժ Սարգսյան(2008-2018)Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։ Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։ Մտածենք։ հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։
13:24 - 17 հունիսի, 2020
Տոկիոյի ՕԽ-ն կարող է անցկացվել, եթե անգամ չգտնվի Covid-19-ի պատվաստանյութը |armenpress.am|

Տոկիոյի ՕԽ-ն կարող է անցկացվել, եթե անգամ չգտնվի Covid-19-ի պատվաստանյութը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Զոն Կոատեսը: Վերջինս փաստել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել շարունակել նախապատրաստվել խաղերին, և ՄՕԿ-ն այդպես էլ վարվում է: Կոատեսը շեշտել է, որ խաղերի անցկացումը կարող է չչեղարկվել, եթե անգամ պատվաստանյութը չգտնվի: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 
22:17 - 30 ապրիլի, 2020
Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|

Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|

hetq.am: Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Այդ մասին  գրում է BBC-ն։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են միջազգային մի շարք խոշոր մրցումներ կամ ազգային առաջնություններ, սակայն պաշտոնական Տոկիոն շարունակում է հայտարարել, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան նախապես հայտարարված ժամկետներում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։ ԱՄՆ լողի ֆեդերացիայի նախագահ Թիմ Հինչին հայտարարել է, որ մեկ տարով Օլիմպիական խաղերի հետաձգումը կլինի ճիշտ և պատասխանատու քայլ։ Շաբաթ օրն այդ կոչին միացել է նաև Ֆրանսիայի ջրային սպորտաձևերի ֆեդերացիան։ Նորվեգիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ մասնավորապես նշվում է. «Մեր հստակ խորհուրդը նրանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը չպետք է կայանան մինչ այն պահը, երբ COVID-19 կորոնավիրուսը կանցնի ամբողջական վերահսկողության ներքո»։ Մեծ Բրիտանիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Նիկ Քուարդը նույնպես հարցականի տակ է դնում այս տարվա ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակահարմարությունը։ Ըստ նրա՝ ֆեդերացիան նույնպես կմիանա հետաձգելու կոչերին։ Զուգահեռաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է անում պատրաստվել մրցություններին։ Սակայն բազմաթիվ մարզիկներ հանդես են գալիս Օլիմպիական խաղերի հետաձգման օգտին։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:27 - 22 մարտի, 2020
Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին: Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ջուլֆալակյանը, որը ժողովին մասնակցել է Ըմբշամարտի միջազգային միության կողմից, իր գրառման մեջ ներկայացրել է քննարկման թեման: «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին... Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:Հարցերը տարբեր էին՝ . մարզումների իրականացման համար անհնար պայմաններ. սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն. վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով. դոպինգային ստուգումների անհնարինություն. օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր. խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն. խաղերի հետաձգում և այլն... Տրվեցին այս պահին հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ: Այս պահին շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա: Եվ կրկին հղում անելով նախագահ Բախին՝ ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը:
11:56 - 19 մարտի, 2020