ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը

Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը և զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին: Ըստ աղբյուրի՝ Ռաբաբ Ֆատիման նշել է, որ Երևանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը: 
19:32 - 14 դեկտեմբերի, 2023
Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Այսօր Երևանում կայացավ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Խմբի անդամ են Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բութանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նեպալը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Երեք տարին մեկ ցանկը թարմացվում է։ Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ: «Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը», - նշել է Բադալյանը:  
12:20 - 14 դեկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին

Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։ Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
22:26 - 12 դեկտեմբերի, 2023
150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և առաջնորդներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և առաջնորդներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

Միջազգային լայն ճանաչում և համբավ ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։ Համատեղ կոչ-նամակը ստորագրողները լուրջ անհանգստություն են հայտնում կալանավորված անձանց, ներառյալ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և գործողություններ են պահանջում։ Նախագահ Ալիևը քաղաքական հաշվեհարդարը նախընտրում է արդարությունից: Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»,- ընդգծել է նամակն ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանյանի հետ։ Նրա անարդարացի բանտարկությունը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց: «Մենք կոչ ենք անում նախագահ Ալիևին կատարել միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տուն։ Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել տեղաշարժի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք: Հաշվի առելով COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի ներկայացրած հայտը՝ անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը։ Փոլմանը մեկն է նամակն ստորագրած անձանցից, որոնց թվում են նաև, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը: «Ռուբեն Վարդանյանի և մյուսների ապօրինի կալանավորումը խախտում է նրանց հիմնարար իրավունքները։ Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»,- ասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։ Նամակում շեշտվում է, որ հայ գերիների կալանավորումը միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։
18:12 - 12 դեկտեմբերի, 2023
Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը |armenpress.am|

Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում դեկտեմբերի 14-15-ը կկայանա դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Նախարարական հանդիպումն անցկացվելու է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմացկուն տնտեսությունների» խորագրով և հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: Միջոցառմանը մասնակցելու են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները: Միջոցառմանը մասնակցելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման,  ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը: Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:
17:11 - 12 դեկտեմբերի, 2023
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան

Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 11-12-ը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներն ու արձագանքներն ամրապնդելու ուղղությամբ: Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ քայլեր կձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման և հաշվետվողականության ազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Որպես ապագային միտված հանձնառություններ՝ առանձնացվել են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև իրավահավասարության մասին օրենքի ընդունումը:
15:01 - 12 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանը կհյուրընկալի կլիմայական COP29 հաջորդ համաժողովը
 |1lurer.am|

Ադրբեջանը կհյուրընկալի կլիմայական COP29 հաջորդ համաժողովը |1lurer.am|

1lurer.am: Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) հաջորդ համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Ըստ Bloomberg-ի՝ արևելաեվրոպական խմբում տարաձայնությունները հարթվել են այն բանից հետո, երբ Բաքվի դիմումը ստացել է Մոսկվայի և Երևանի աջակցությունը։ Գործակալության տվյալով՝ Ռուսաստանը դեմ է եղել Բուլղարիայում համաժողովի անցկացմանը։ Հարցը, թե ով է ընդունելու COP29-ը, քննարկվել է երկու շաբաթ։ 2024 թվականին համաժողովը, ռոտացիայի շրջանակում, պետք է հյուրընկալի Արևելյան Եվրոպայի երկրներից մեկը։ Սակայն կողմերը չէին կարողանում համաձայնեցնել որոշումը։ Ըստ Bloomberg-ի՝ Մոսկվան հայտարարել է, որ կարգելափակի Եվրամիության անդամ ցանկացած երկրի հայտ՝ «Ուկրաինային դաշինքի աջակցության պատճառով»: Կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևն ասել է, որ աջակցել են Ադրբեջանի թեկնածությանը: «Համաժողովն առաջին անգամ կանցկացվի Կովկասում և առաջին անգամ՝ Արևելյան Եվրոպայի մի երկրում, որը Եվրամիության անդամ չէ»,- ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը: Բուլղարիան կամավոր հրաժարվել է համաժողովն ընդունելու իր հայտից: Հայաստանը նույնպես հանել է իր թեկնածությունը հօգուտ Բաքվի՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին։
20:34 - 11 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա |armenpress.am|

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, հաղորդում է «Ալջազիրան»: Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝  15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է ՝թեև ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չեն աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: «Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը ցանկություն չունի տեսնել կայուն խաղաղություն, լուծում»,- ասել է Ռոբերտ Վուդը: Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը:
12:08 - 09 դեկտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով, միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրումը կարևոր է. քննարկում՝ ԱԳՆ-ում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով, միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրումը կարևոր է. քննարկում՝ ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը: Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն: Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանն, ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ, Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով: Հանդիպմանը, բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից, մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականներ: Փախստականների համաշխարհային ֆորումը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 13-ից 15-ը, անցկացվում է չորս տարին մեկ անգամ և փախստականների հարցերի վերաբերյալ ամենամեծ միջազգային հավաքն է: Ֆորումի նպատակն է նպաստել 2016 թվականի Նյու Յորքի հռչակագրի և 2018 թվականի Փախստականների համաշխարհային համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ երկրների կողմից կամավոր հանձնառությունների ստանձման միջոցով:
16:27 - 08 դեկտեմբերի, 2023
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է: Նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծել է նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը: Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»: Անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է.«Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»: Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը:
19:17 - 29 նոյեմբերի, 2023
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը՝ մանրամասն անդրադարձ կատարելով դրա շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով սահմանված միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախների ապահովման համար անհրաժեշտ գործողություններին։ Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև 2024 թվականին Խորհրդի աշխատանքների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ կլիմայական բաղադրիչ ունեցող միջոցառումների արդյունավետ համակարգման և ներդաշնակեցման նպատակով։
10:23 - 28 նոյեմբերի, 2023
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը՝ մանրամասն անդրադարձ կատարելով դրա շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով սահմանված միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախների ապահովման համար անհրաժեշտ գործողություններին։ Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև 2024 թվականին Խորհրդի աշխատանքների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ կլիմայական բաղադրիչ ունեցող միջոցառումների արդյունավետ համակարգման և ներդաշնակեցման նպատակով։
18:47 - 27 նոյեմբերի, 2023
Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է. Արթուր Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է. Արթուր Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել են Հայաստանում կրթական գործընթացի կազմակերպմանը: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հետաքրքրվել է, թե ինչպես են հասցեագրվում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումները կրթության բովանդակության, մասնավորապես՝ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մեջ, ինչպես նաև, թե ինչ գործիքակազմ է կիրառվում կրթության մեջ երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի առաքելությունը. «Իսկապես, երկարատև խաղաղության հարցում շատ կարևոր է կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի կրթության բովանդակության մեջ երբևէ չի գործել «հակա» գաղափարը: «Ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշիչը գիտելիքի և հմտությունների կողքին հավասարապես շեշտադրում է սովորողի արժեքները և դիրքորոշումները, որոնք, իհարկե, ամբողջությամբ արտացոլում են և համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային դրույթներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ նոր չափորոշչով առաջադրվող կարողունակությունների մեջ, որպես առանձին բաժին, առկա է քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակությունը։ «Հանրակրթության բովանդակության մեջ գերակշռում են պետականակենտրոն մոտեցումները: Այդուհանդերձ, անկախ պատմական տարբեր ժամանակներում մեր երկրին և ժողովրդին պատուհասած փորձություններից՝ Հայաստանի կրթական ծրագրերը մշակվել են բացառապես մեր երկիրը սիրելու և պաշտպանելու պատրաստակամության և գիտակցության ձևավորման տեսանկյունից», — ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը և շեշտել՝ հանրակրթության պետական չափորոշիչն ու ծրագրերը լիովին համահունչ են երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման տրամաբանությանը: Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին կարևորել է կրթական ծրագրերում պատմական իրողությունների երկկողմանի և ամբողջական ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս արդարացի մոտեցումներ ցույց տալու նպատակով: Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է միջազգային չափանիշներով Ադրբեջանի հանրակրթության բովանդակության ուսումնասիրումը՝ բացահայտելու հայատյացության դրսևորումները։ Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է տարածաշրջանային լեզուների՝ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցում, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար մի շարք իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովմանն ու ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն այդ ուղղությամբ: Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն իրենց բնօրրանից՝ հետևում թողնելով հազարամյակների մշակութային ու կրոնական ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին՝ մասնավորապես ներկայացնելով պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ խեղաթյուրելու միջոցով հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջազգային կառույցների, այդ թվում՝ առաջնահերթ ՄԱԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության առումով՝ ներկայացնելով, որ ցայսօր Ադրբեջանը  խոչընդոտում է մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
15:08 - 22 նոյեմբերի, 2023