«Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» ուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Նախագահը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ 

Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդ՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան)։

«Հայրենիք» կուսակցությունը գործում է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

2021թ․ ՀՀԿ-ի հետ կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքն անցել է 8-րդ գումարման խորհրդարան, որտեղ կունենա 7 պատգամավոր։

 

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել Վանեցյանին աառաջադրված մեղադրանի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ Ցավոք սրտի, նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը՝ այսօր՝ ժամը 16.00, նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ։ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքի համաձայն իբր. «նա, նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Այսպես. Արթուր Վանեցյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նախկին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ Արթուր Վանեցյանը բնականաբար չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները։ Կրկին համոզված ենք, որ ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին։
19:49 - 15 նոյեմբերի, 2020
Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլեւ, կիրառելով իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքները  ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչների, հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար: Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու եւ սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաեւ ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը: Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ: Բազմիցս շեշտել ենք, որ ազգադավ իշխանությունների դեմ պայքարում  առաջնորդվում ենք սահմանադրականությամբ եւ օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության եւ նրան սատարող խմբավորումների: Սեփական վարքագծի հիվանդագին մտասեւեռումը տարածելով իր ընդդիմադիրների նկատմամբ` իշխանությունը մարդկանց ահաբեկելու ապարդյուն փորձեր է կատարում` առանց հասկանալու, որ ապօրինաբար բանտարկված յուրաքանչյուր հայրենասերի փոխարինում են տասնյակ նվիրյալներ: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների եւ համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար: Հայրենիքի փրկության մեր պայքարը շարունակվում է:
16:05 - 15 նոյեմբերի, 2020
ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի  ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
21:51 - 14 նոյեմբերի, 2020
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, թե Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։ «Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։ Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։ Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- ասված է հայտարարության մեջ  
17:55 - 14 նոյեմբերի, 2020
Տեղի է ունենում երրորդ հանրապետության կյանքում ամենաստոր քաղաքական հետապնդումը, որի շարժառիթները դավաճանական են. «Հայրենիք»

Տեղի է ունենում երրորդ հանրապետության կյանքում ամենաստոր քաղաքական հետապնդումը, որի շարժառիթները դավաճանական են. «Հայրենիք»

Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԱԾ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225'1 («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») և 307'1 («Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը») հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Երեկ ձերբակալվել է նաև «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը (225'1 հոդված): Տեղի ունեցածը անկասկած քաղաքական հետապնդում է Արցախը՝ թշնամու զոհասեղանին դրած իշխանությունների կողմից և հետապնդում է մեկ նպատակ. մեկուսացնել քաղաքական ընդդիմության առաջնորդներին Արցախը թշնամուն հանձնելու դավաճանական ծրագիրը, ըստ ներկայացված ժամանակային պլանի, կյանքի կոչելու համար: Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Իրավական պատճառաբանությունները» դեռևս անհայտ են: Ըստ մեր տեղեկությունների՝ Արսեն Բաբայանին տանում են Հատուկ քննչական ծառայություն: Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար»: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարՍոս Հակոբյան
14:43 - 12 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

Շուրջ 17 կուսակցություններ՝ այդ թվում՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն տարածել են համատեղ հայտարարություն, որով պահանջում են կառավարության եւ վարչապետի հեռացումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան եւ չիրագործված:   Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից: Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝ 1.    ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,2.    իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:Սիրելի հայրենակիցներ, օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում»:  1    «Ազատություն» կուսակցություն2    «Ազգային անվտանգություն» կուսակցություն3    «Ազգային օրակարգ» կուսակցություն4    «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն5    «Ազգային համաձայնություն» կուսակցություն6    «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն7    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն8    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն9    «Երկիր Ծիրանի» կուսակցություն10    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն11    «Համերաշխություն» կուսակցություն12    «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն13    «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն14    «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն15    «Հայրենիք» կուսակցություն16    «Մեկ Հայաստան» կուսակցություն17    «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն    
19:39 - 09 նոյեմբերի, 2020
Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին
 |armtimes.com|

Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին |armtimes.com|

armtimes.com: Մեծ հաշվով ոչ մի գնահատական չունեմ: Ուզում են հանրահավաք անել՝ թող անեն: Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու հայտարարությանը: Ռուբինյանի կարծիքով՝ հանրային մոբիլիզացիա չի ապահովվի 2 պատճառով: «Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառները նրանք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»: Ռուբինյանն ընդգծեց նաև՝ «Հայրենիք» կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա: «Կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից և որը հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և հետագայում սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
14:26 - 22 սեպտեմբերի, 2020