Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|

Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մանարմասներ է ներկայացրել մայիսի 18-ից հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսման գործընթացից: Պարոն Կարապետյան, պարետի որոշմամբ անվտանգության խիստ չափանիշներ են սահմանվել, նաև սահմանվել է, որ կանգած ուղևորներ չպետք է լինեն տրանսպորտում, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը: Հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը մանրամասն ներկայացվել է պարետատան հայտարարությունում: Ներկայում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ նախ ձեռք բերելու այն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք են պարետատան որոշումը իրագործելու համար: Նաև քննարկում է ընթանում կառավարության գործընկերների հետ համատեղ: Իհարկե, հնարավոր է ապահովել վերահսկողությունը: Պետք է նախ ապավինել համապատասխան վերահսկող մարմինների աշխատանքին, ինչպես նաև մեր քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվությանը: Արդեն մտահոգություններ են հնչում, որ եթե սահմանվում է, որ հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորներ չպետք է լինեն, մարդիկ խնդրի առաջ կարող են կանգնել, կանգառներում մարդկային կուտակումներ կարող են լինել: Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր նաև համավարակից առաջ: Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր մեր տրանսպորտը և գիտենք, որ քաղաքապետարանը նոր տրանպորտային ցանցի գործարկման աշխատանքի փուլում է: Եվ, այո, թաքցնելու կարիք էլ չկա, որ լրացուցիչ սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա:
22:06 - 15 մայիսի, 2020
Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատային հատվածում սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ հանել շվաքարանը: Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ: Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել: Շնորհակալություն Տիգրան Գալստյանին՝  խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»,- գրել է նա:
18:50 - 08 մայիսի, 2020
Երևանի քաղաքապետրանի մամուլի խոսնակն անդրադարձել է հեղեղատար համակարգի խնդիրներին

Երևանի քաղաքապետրանի մամուլի խոսնակն անդրադարձել է հեղեղատար համակարգի խնդիրներին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկվա անձրևառատ եղանակը մեմաշատ երեկո է ապահովել սոցցանցերում. «Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երևան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը և սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երևանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն: Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է և սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երևանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետևանքների վերացման գործում: Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրևատար ուղիները: Քաղաքապետարանի առաջարկությամբ նաև նոր հեղեղատարներ են կառուցվում, և եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրևը խնդիր չի առաջացրել: Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը ևս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրևային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա: Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերևս չէր լինի, եթե վերևում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները և այլն: Ամեն դեպքում, կրկնեմ, թեև խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մեր մասնագետները պարբերաբար զբաղվում են», – ասված է գրառման մեջ:
14:37 - 07 մայիսի, 2020
Եթե օրենսդրությունը չի արգելում, դա արդեն անողի պատասխանատվության դաշտում է. Կարապետյանը՝ Թադևոսյանի նշանակումների մասին |armtimes.com|

Եթե օրենսդրությունը չի արգելում, դա արդեն անողի պատասխանատվության դաշտում է. Կարապետյանը՝ Թադևոսյանի նշանակումների մասին |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի:  Կայքը նաեւ մատնանշել էր, որ Թադեւոսյանի հետ սեփական բիզնեսում փոխկապակցված անձինք թաղապետարանում տարբեր ստորաբաժանումներում են աշխատում: Օրինակ՝ 2020 թվականին Թադեւոսյանն իր տեղակալ է նշանակել Գեւորգ Բադեյանին, իսկ վերջինիս տղան՝ Երեմ Բադեյանը, եւս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։  Թադեւոսյանի մյուս տեղակալը՝ Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար: Թաղապետարանում վերջին նշանակումներից է նաեւ Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ fip.am-ի, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից է եղել, որոնք ծեծ ու ջարդի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը քաղաքապետարանում որպես բաժնի պետ է աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կայքի հրապարակած տեղեկություններին, նկատեց, որ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Թելման Թադեւոսյանը մինչեւ այդ նշանակումը ղեկավարել է Նուբարաշեն վարչական շրջանը, եւ այդ պաշտոնում իր ցուցադրած արդյունքները հիմք են հանդիսացել, որպեսզի քաղաքապետը նրան առաջարկի ավելի ընդարձակ ու բազմամարդ վարչական շրջանի ղեկավարումը: «Պարոն Թադեւոսյանը պատվով կատարել է իր պարտականությունները Նուբարաշենում եւ շարունակում է կատարել Աջափնյակում: Ինչ վերաբերում է Թադեւոսյանի վարած կադրային քաղաքականությանը, կամ ներկայումս նրա հետ Աջափնյակում աշխատող այս կամ այն պաշտոնյային, կարծում եմ՝ ավելի տեղին է լսել հենց նրա մեկնաբանությունը: Համենայն դեպս ներկայումս կամ նախկինում այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասաց Կարապետյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
17:18 - 27 ապրիլի, 2020
Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։Մրցույթի մանրամասները՝ https://bit.ly/39DZGyC»
18:47 - 02 ապրիլի, 2020
Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները: «Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը:
11:20 - 29 մարտի, 2020
Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար. Հակոբ Կարապետյան |lragir.am|

Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար. Հակոբ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե Երևանի իշխանությունը որքանո՞վ է պատրաստ տրանսպորտի հնարավոր կոլապսին՝ հաշվի առնալով, որ շատ մասնավոր ընկերություններ այս օրերին հայտարարում են, որ վնասով են աշխատում և այսպես շարունակվելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը: «Կոլապսի հետ կապված՝ Աստված ոչ անի, եթե այդպիսի իրավիճակի հասնենք: Երևան քաղաքային համայնքի ենթակայությամբ գործող Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ: Ինձ երբեմն հարց են տալիս՝ ինչո՞ւ այդ ավտոբուսները չեն գործարկվում, այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար: Մենք կարող ենք համարել, որ հիմա ունենք տրանսպորտի հետ կապված լարված վիճակ, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա հավելեց՝ երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, այդ ռեզերվի միջոցով իրավիճակը վերականգնվում է: Նա ասաց, որ տեղյակ է՝ շահագործող ընկերությունները նվազեցրել են օրվա հարկերը: «Նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում՝ որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված»,- հավելեց Հակոբ Կարապետյանը:
15:27 - 21 մարտի, 2020
Կարևոր է` կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում. Հակոբ Կարապետյանը` Թեհմինա Վարդանյանին

Կարևոր է` կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում. Հակոբ Կարապետյանը` Թեհմինա Վարդանյանին

Շատ կարևոր է, որ հանրային հարթակում այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը: Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»: «Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան, այսինքն, դիրքորոշում չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների և հատկապես ավագանու մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում»,- գրել է Կարապետյանը:  
17:39 - 18 մարտի, 2020