ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am:  Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:    
22:58 - 12 մարտի, 2021
Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|

Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Նրա գործն ուղարկվել է դատարան։ Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: 
15:15 - 22 փետրվարի, 2021
Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|

Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մերժել է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Գործով մյուս մեղադրյալների՝  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցների հարցով Դատախազության բողոքների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։ Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ախոյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Մեզ հետ զրույցում Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի բողոքի քննությունն այսօր կայացել է և հետաձգվել մինչև փետրվարի 23-ը։ Չախալյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Վերջինիս մակագրվել է նաև Շխիմյանի մյուս պաշտպանյալի՝ Տիգրան Չոբանյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս գործով դատական նիստ է նշանակվել փետրվարի 22-ին։  
21:20 - 18 փետրվարի, 2021
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Հիշեցնենք, Գևորգ  Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել։
21:39 - 04 փետրվարի, 2021
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մնաց ուժի մեջ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մնաց ուժի մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ  օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վարոսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: 2020 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճել: ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Դավիթ Գրիգորյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գոռ Վարդանյանը՝ պաշտոնեական կեղծիքը կատարելուն օժանդակելու համար:
19:04 - 29 հունվարի, 2021
Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Այվազյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։ Միհրան Պողոսյանն ասաց, որ դատախազության բողոքի գործով դատական նիստ է նշանակված եղել հունվարի 8-ին, սակայն նիստը հետաձգվել է։ Քրեական գործով Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, պաշտպանը նաև խուզարկության թույլտվություն տալու որոշումն է բողոքարկել։ Վերաքննիչ դատարանից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։  
20:09 - 13 հունվարի, 2021
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը: Նա հայտեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են Վճռաբեկ դատարան դիմել։ «Վերաքննիչ դատարանը գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է որոշում կայացներ ու կամ բավարարեր մեր միջնորդությունը, կամ էլ դատախազության միջնորդությունը բավարարեր»,-ասաց պաշտպանը։ Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ իր նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում ՝կառավարության հրաժարականը պահանջելու համար:
18:38 - 11 օգոստոսի, 2020
Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է Տիգրան Սահակյանին |hetq.am|

Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է Տիգրան Սահակյանին |hetq.am|

hetq.am: Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։ Այս տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Դատավոր Տիգրան Սահակյանի աշխատակազմից հայտնեցին, որ գործով նիստի օր դեռևս նշանակված չէ։ Սնանկության դատարանի դատավոր Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է նաև Դատախազության բողոքը՝ Արա Կուբանյանին չկալանավորելու որոշման դեմ, սակայն այս բողոքը դեռևս չի մակագրվել։ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 21-ին  հաղորդագրություն է տարածել՝ դատավորների հետ կապված քրեական գործի վերաբերյալ, հայտնել, որ դատավորներին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից: Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
17:05 - 30 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այսպիսով, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ այլ անձինք, դատավորներ, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ազարյանին: Մերժման որոշմանը նրանք արձագանքեցին ծափահարություններով: Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է: Նախարարի միջնորդության դեմ առարկել էր Ազարյանը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեկին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով:
14:39 - 09 հուլիսի, 2020