ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ՝ զգալիորեն բարձրացնելով ապահովագրվածների ֆինանսական պաշտպանվածությունն առողջապահական ծառայություններ ստանալիս, կնվազեցնի առողջապահական ծախսեր կատարելու պատճառով շատ ժամանակ իրենց միջոցները կամ խնայողությունները կորցրած անձանց թիվը։ Ակնկալվում է, որ ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը։ Համակարգի ներդրման փուլը նախատեսվում է սկսել օրենքի և ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը կիրականացնի նոր ստեղծվելիք հիմնադրամի կողմից: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առաջին և հետագա փուլերում համակարգում ընդգրկվող շահառուների ցանկին, համակարգի ներդրման հնարավոր ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, մակրոտնտեսական ազդեցությանը: Մտքերի փոխանակության շրջանակում ներկայացվել է մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով նաև համակարգի ներդրումից հետո բժշկական կենտրոններ առողջապահական հոսքերի հնարավոր ավելացումն ու այլ գործոններ: Վարչապետի խոսքով` առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ: «Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովման, մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման, ինչպես նաև համակարգում կանխիկի շրջանառության վերացման անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:
17:00 - 20 հունվարի, 2024
Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան
 |tert.am|

Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավամեսյանը: «Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։ «Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։ Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե  հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։ Նշենք, որ երեկ Մամուլը գրել էր, որ 6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսել են Մարտունիի ԲՊ-ի կատուցման համար, բայց հիվանդանոցը չի գործում:
13:52 - 18 հունվարի, 2024
Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով
 |armenpress.am|

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով |armenpress.am|

armenpress.am: Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ  առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը: «2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի,  որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային: Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված  այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-ասաց փոխնախարարը: Նախարարի տեղակալը նշեց՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար: Ջումայանի խոսքով՝ այս բլոկում երկրորդ ամենամեծ փոփոխությունն անցումն է էլեկտրոնային իմունիզացիային: 0-ից 18 տարեկանների, ինչպես նաև մեծահասակների բոլոր պատվաստումային գործընթացը նույնպես կդառնա էլեկտրոնային՝ սկսած ծննդատնից: Ըստ նրա՝ նախարարի հրամանը շրջանառության մեջ է և ընդունելուց հետո ողջ համակարգը կանցնի էլեկտրոնային տարբերակին: «Պիլոտային ծրագիրն արդեն իսկ ներդրվել է, իրականացրել ենք նաև վերապատրաստումներ բժիշկների և բուժքույրերի համար: Սա լավ է նաև նրանով, որ քաղաքացու հավելվածի մեջ իր բոլոր պատվաստումները կլինեն հասանելի»,-նշեց Արտակ Ջումայանը: Փոխնախարարն ընդգծեց, որ այս երկու կարևոր նախաձեռնություններին կանցնեն  առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ջումանյանն անդրադարձավ առաջնային օղակում իրականացվող հաջորդ կարևոր քայլին՝ ամբուլատոր քարտի ներդրմանը, որը վերաբերում է այնտեղ ստացած ծառայություններին, և դրա  էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Ըստ նրա՝ այս  մասով նույնպես մեծ  ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով։ 
11:57 - 18 հունվարի, 2024
Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները․ Ավանեսյան |tert.am|

Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները․ Ավանեսյան |tert.am|

tert.am: Շտապօգնության ծառայությունը կբարեփոխվի, զանգերը կֆիլտրվեն, մի մասը կուղղորդվի առաջնային օղակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բարեփոխումների ծրագիրը մեծ տեմպերով առաջ է գնում։ Մենք արդեն սկսել ենք շտապօգնության ծառայության թե՛ ձևի, թե՛ բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիրը։ Փոփոխվում են շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմները, ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ երբ շտապ օգնության են դիմում, սակայն դա կանչի ենթակա կարիք չէ, այս դեպքերում զանգերը կուղղորդվեն առաջնային օղակ՝ տեղամասային բժշկին, որ այս օղակն իր պարտականությունների շրջանակում ապահովի բուժօգնությունն ու թեթևացնի շտապ օգնության կանչերի ծանրաբեռնվածությունը։ «Մտածում ենք նաև առաջնային օղակում ավտոմոբիլային որոշակի հնարավորություններ ստեղծելու շուրջ, քննարկվում է ծրագիրը, այն կներկայացվի նաև մասնագետների քննարկմանը»,- նշեց նախարարը։ Ըստ նոր մշակվող ծրագրի՝ առաջնային օղակի բժիշկները ևս պետք է կարողանան կանչերի սպասարկում իրականացնել այն դեպքերում, երբ դրանք շտապ օգնության ծառայության կանչ չեն։ Նախարարը կարծում է, որ այսպես հնարավոր կլինի թեթևացնել համակարգի աշխատանքն ու հնարավորություն տալ սպասարկելու իսկապես հրատապ բուժօգնության կարիք ունեցող կանչերը։
21:03 - 17 հունվարի, 2024
Երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել և փորձել են տնային պայմաններում «բուժել». մանրամասներ՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

Երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել և փորձել են տնային պայմաններում «բուժել». մանրամասներ՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ հունվարի 14-ին ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ:«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուկ են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում Այրվածքաբանության ազգային կենտրոնում գնալով ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։Հունվարի 13-ին՝ գիշերը 1:30-ին, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել են թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա են եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3-րդ աստիճանի շնչառական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս:Հաջորդ օրը՝ հունվարի 15-ի առավոտյան բուժառուի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն՝ ցավալի բարդություններից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:08 - 15 հունվարի, 2024
Շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ

Շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ

Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել է, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ «Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։  Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։  Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։  Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոստանյանը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր հայտնել բռնության ենթարկված բժշկի մասին։
16:10 - 13 հունվարի, 2024
Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավոր չարաշահումների գործով հարցաքննվել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանն այս մասին հայտնեց ասուլիսում: «Հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ կամ նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերին (խմբ․ 2023 թվականի)»,- ասաց նախարարը: Հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում չարաշահումների առիթով քրեական գործ էր հարուցել:  Հարցաքննվել են տասնյակից ավելի անձնիք: Կոմիտեից հայտնել էին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էին շուրջ 1 տասնյակ անձինք: Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից մինչև 2021-ի հունվար զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
15:09 - 12 հունվարի, 2024
Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը
 |armeniasputnik.am|

Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v id="anchor" class="anchor">   Հայաստանում ներկրվող որոշ դեղեր մի շարք երկրների համեմատ ավելի թանկ են տարբեր պատճառներով, որոնցից մեկն ավելացված արժեքի հարկն է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հայաստանը դեղերի նկատմամբ ունի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), դրա համար մեզ մոտ դրանք ավելի թանկ են, քան, օրինակ, Վրաստանում։ Դեղերի արժեքի վրա ազդում է նաև այն, որ Հայաստանը բավական փոքր շուկա է։ Տվյալ շուկայում լինելու համար յուրաքանչյուր դեղորայքային կազմակերպություն գնային քաղաքականություն է մշակում, որը տարբերվում է մեծ շուկաներից»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով` լինում են մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը, այնուամենայնիվ չի կարելի մեկ դեղի գնի տարբերությունը դիտարկել այնպես, թե ընդհանուր Հայաստանում դեղորայքը թանկ է մեկ այլ երկրի համեմատ։ Նախարարը շեշտեց, որ իրենց գնահատմամբ` ապահովագրության բարեփոխման շրջանակում գնորդի և դեղերի գների կարգավորման համար նախատեսված մեխանիզմները նույնպես ազդելու են դեղերի գների վրա։ Այս պարագայում, սակայն, շատ ավելի մատչելի և մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, հետևաբար պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն դրանց համար։
14:05 - 12 հունվարի, 2024
Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Առաջին օրվանից համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել ենք ամբողջական բժշկական փաթեթը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները արցախցիներին տրամադրվում են պետության կողմից փոխհատուցմամբ և անվճար են»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա։ «Քաղաքացին նախ պետք է գրանցվի ամբուլատոր օղակում՝ որևէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում, այնտեղ ստանա առաջնային բուժօգնությունը, այնուհետև կարիքի պարագայում բժշկի կողմից տրամադրված ուղեգրի միջոցով ստանա հիվանդանոցային բժշկական ծառայությունները»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում նրանց տրամադրվել է 5796 հիվանդանոցային բժշկական ծառայություն՝ պետպատվերի շրջանակներում։
12:02 - 12 հունվարի, 2024
Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|

Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին արձանագրվել է մահացության ցուցանիշի նվազում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «2023 թվականին գրանցել ենք հիմնական հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերի նվազում։ Սա կարևոր ձեռքբերում է, որպեսզի մենք տարեցտարի նվազեցնենք մահացության ցուցանիշը և տարեցտարի ունենանք առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների աճ։ Սա կնշանակի, որ մենք հնարավորինս փոքր թվով հիվանդություններ ենք բաց թողնում մեր շրջանակից և դրանք չեն բարդանում ու մահվան դեպքեր չեն արձանագրվում»,– նշեց Ավանեսյանը։ Նախարարի խոսքով` միտումը գրանցվել է թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛ սրտանոթային, թե՛ շաքարային դիաբետի մասով։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք Հայաստանում մահացության հիմնական պատճառներն են։ Ըստ Ավանեսյանի` 2023 թվականը ՀՀ առողջապահության նախարարության համար մի կողմից բարեփոխումները իրականացնելու տարի էր, մյուս կողմից էլ մարտահրավեր էին առաջացել, որոնք պետք է լուծվեին (նկատի ունի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները հոգալուն առնչվող հարցերը. խմբ.)։ Ավանեսյանը նաև հայտնեց, որ 2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 845 դեպք սպասարկվել է։ Սա 74 981-ով շատ է 2022 թվականի համեմատ։
11:43 - 12 հունվարի, 2024
Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան
 |tert.am|

Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Ըստ նրա՝ սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ; Համաճարակաբանության վարչության պետի տեղեկացմամբ՝ հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: «Նվազել է հոսպիտալացվածների թվաքանակը. Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացվեր ցուցանիշ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա: Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են:
13:27 - 05 հունվարի, 2024
Տոնական օրերին 10-15 տարեկան անչափահասներն ալկոհոլային թունավորում են ստացել, պայթուցիկներից տուժած 2 անձի մատների անդամահատման կարիք է եղել. Արմեն Մուրադյան

Տոնական օրերին 10-15 տարեկան անչափահասներն ալկոհոլային թունավորում են ստացել, պայթուցիկներից տուժած 2 անձի մատների անդամահատման կարիք է եղել. Արմեն Մուրադյան

Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր: Այդ մասին ասված է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Ֆեյսբուքի էջում։ «Համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ` տարաբնույթ գանգատներով: Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է թվով 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք: «Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել: Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը՝ շմոլ գազից, 5-ը՝ քիմիական թունավորում և ևս 8-ը ալկոհոլային թունավորմամբ են ընդունվել: Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան: Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել արտակարգ պատահարների թիվը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հետևանքներից: Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին»,- նշված է գրառման մեջ:
14:56 - 03 հունվարի, 2024
Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր. Անահիտ Ավանեսյան

Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր. Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամանորյա շնորհավորանքը. «Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է: Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար: Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր: Սիրելի' հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար: Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»։
12:43 - 31 դեկտեմբերի, 2023