Կորոնավիրուս

Կորոնավիրուսի հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ. Ավանեսյան

 |armenpress.am|

Կորոնավիրուսի հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում:  ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: «Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նախարարը: Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի, թե կգնա դեպի կայունացում: Նախարարը չբացառեց, որ  համաճարակային իրավիճակի սրացմանը զուգահեռ սահմանափակումների կարիք լինի: «Մեր խորհուրդն է՝ բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, ովքեր ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչև սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին պատրաստ լինի: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: 
14:45 - 21 հուլիսի, 2022
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ ԱՆ-ն  հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ ԱՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում: «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները. պատվաստվել COVID-19-ի դեմ, ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք, կրել դիմակ, հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել, խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան, պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխել փակ տարածքները: Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում: Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն  ստանալու համար»,-նշվում է հաղորդագրությունում:
14:41 - 16 հուլիսի, 2022
Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|

Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել է, 13 հիվանդ գտնվում է ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում համավարկը կրկին սկսել է ընդլայնվել, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 78 ախտահարված, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը մայիսի սկզբից ի վեր: Ամենից շատ հիվանդացածներ են Պրահայում՝ 155 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Համավարակի սկզբից Չեխիայում COVID-19-ով է հիվանդացել ավելի քան 3,9 միլիոն մարդ: Մահվան դեպքեի քանակը կազմել է 40340, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:51 - 13 հուլիսի, 2022
COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում. ԱՀԿ

COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում. ԱՀԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։ Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ: Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ (բուստեր) պատվաստում` կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար:
15:49 - 10 հուլիսի, 2022
«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել է բոլոր COVID-սահմանափակումները

 |armenpress.am|

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել է բոլոր COVID-սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում է դիմակի ռեժիմը: Այդ մասին հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում: «Համաճարակաբանական գործընթացի շարունակվող նվազման ինտենսիվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցնում է ավելի վաղ մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակի ռեժիմի, ինչպես նաեւ գիշերային ժամերին հասարակական սննդի աշխատանքի եւ մի շարք այլ միջոցառումների արգելքները»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այսպիսով, չեղարկվում է դիմակների պարտադիր կրումը, զանգածային միջոցառումների անցկացման արգելքը եւ հասարակական սննդի վայրերում սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի կողմից: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրադրության վատանալու դեպքում սահմանափակիչ միջոցները կարող են վերականգնել»: Նաեւ պահպանվում են հակահամաճարակային միջոցները հիվանդացած անձանց ժամանակին հայտնաբերելու համար եւ այն միջոցառումները, որոնք ապահովում են համաճարակային գործընթացի մոնիթորինգը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:33 - 01 հուլիսի, 2022
Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, վերացնել հրավերի պահանջը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ.-ին կառավարությունը պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը ՀՀ մուտք գործող բոլոր անձանց համար վերացրել էր՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Գործադիրը որոշեց նաև ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը և Վիետնամը։
13:51 - 30 հունիսի, 2022