Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը

Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մասնակցելու է Կապան համայնքի ավագանու ընտրություններին: Գրառումը ստորև. «Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին։ Այս տարի մեր համայնքում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և ես համագործակցելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով ընտրական ցուցակը։ Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։ Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։ Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակած ձեր աջակցությունն ու վստահության բարձր մակարդակն ավելին, քան պարտավորեցնող են։ Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինք»-ի հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակե՛նք կառուցել, շենացնել և հզորացնել մեր Կապանը»:
22:41 - 06 հոկտեմբերի, 2021
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

1lurer.am: Օրեր շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում տեղակայված, երեկ էլ Արցախից Հայաստան ուղևորվող պատանիների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի ծառայողների գործողությունների մասին խոսել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Դեսպանը հերթական անգամ շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը: «Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել կայուն լուծում, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել տարատեսակ միջադեպերով վտանգել քաղաքացիներին: Վերջերս Հայաստան այցելեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, և հենց այս թեմաները մենք քննարկեցինք վարչապետի, արտգործնախարարի հետ: Ընդգծեցինք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, հեշտացնել բանակցությունների սեղան վերադառնալու գործընթացը, որովհետև խաղաղությունն իրոք կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ դրա համար կարևոր է ագրեսիայի ու ատելության խոսքի կրճատումը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
16:25 - 18 սեպտեմբերի, 2021
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին: «Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին: «Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
15:37 - 17 սեպտեմբերի, 2021
Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|

Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|

hetq.am: Այս ամսվա սկզբին Կապանի ավագանու 15 անդաներից 8-ը հրաժարական են ներկայացրել: Ընդ որում՝ սկզբից վեցն էին ներկայացրել, օրեր անց՝ եւս երկուսը: Սա նշանակում է, որ առաջիկայում լինելու են ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ Կապանում անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչը ներկայում կիրառվում է Երեւանի, Գյումրու ու Վանաձորի համանքային ընտրություններում: Այսինքն՝ կապանցիները ընտրելու են տարբեր ուժերի, որոնք ընտրական շեմը հաղթահարելուց հետո ներկայացված են լինելու ավագանու կազմում, իսկ հետո ավագանու անդամները ընտրելու է համայնքի ղեկավարին: Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելն անսպասելի էր: Ըստ նրա՝ մինչ այդ տարաձայնություններ կա խմորումներ չեն եղել ավագանու անդամների հետ, հակառակը՝ բոլորը ջերմ հարաբերություններ ունեին: Համայնքապետը տեղյակ է ավագանու 8 անդամի հրաժարականի պատճառների մասին, սակայն դրանց չի ցանկանում անդրադառնալ՝ նշելով, թե ճիշտ է համարում, որ հենց նրանք հայտնեն իրենց հրաժարականի իրական պատճառների մասին: Հարցին, թե ներկայում ինչ մթնոլորտ է Կապանի համայնքապետարանում, Գեւորգ Փարսյանը պատասխանում է՝ աշխատանքային նորմալ մթնոլորտ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք 8 հոգու հրաժարականները դիտարկում է որպես սաբոտաժ իր նկատմամբ, Կապանի համայնքապետը պատասխանում է. «Սա պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների եւ նման ձեւով ուզում են ինձնից ազատվել»: Իր անձի նկատմամբ տրամադրվածությունը Փարսյանը կապում է պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակի հետ, մասնավորապես՝ նրա հետ, որ պատերազմից հետո ինքը հրապարակայնորեն հակաիշխանական դիրքորոշում է ունեցել: Կապանի ղեկավարի հետ զրուցել ենք նաեւ այս ամիս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու միջադեպի մասին: -Պարոն Փարսյան, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված: Ինչի՞ արդյունքում բացվեց ճանապարհը, ի՞նչ քննարկվեց, ի՞նչ փոխհամաձայնություն ձեռք բերվեց: -Երկու օր բանակցություններ ընթացան, որոնց մասնակցում էին ռուս սահմանապահների հրամանատարական կազմը եւ մեր ԱԱԾ-ի ներկայացուցիչները։ Վերջնարդյունքում եկան համաձյանության, եւ ճանապարհը բացվեց մի վերապահումով․ տեղադրվեցին բետոնե արգելապատնեշներ ռուս սահմանապահների հսկողության ներքո՝ երթեւեկությունը դանդաղեցնելու համար։ Երկու հատվածում բետոնե արգելապատնեշ է դրվել՝ Որոտանում եւ Նոր Առաջաձորում։ Այդտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահները, որոնք ճանապարհի այդ հատվածներում իրենց վերակարգերը, անձնակազմի թիվը մեծացնելու են, որ ամբողջովին ապահովեն անվտանգ երթեւեկությունը։ -Հիմա, Ձեր կարծիքով, անվտա՞նգ է երթեւեկելն այդտեղով: -Ռուս սահմանապահները երեկվա դրությամբ ինձ երաշխավորեցին, որ այդ հատվածներում երթեւեկելն անվտանգ է։ -Իսկ օդանավակայանի մոտ ի՞նչ վիճակ է: -Այդտեղ վիճակն անփոփոխ է: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
10:02 - 31 օգոստոսի, 2021
Կապանի քաղաքապետը հերքում է լուրերը, թե քաղաքում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման

Կապանի քաղաքապետը հերքում է լուրերը, թե քաղաքում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետերի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարել, ըստ որի՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ մի քանի կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ինչը, ինչպես արդեն հայտնել ենք, հաստատում է նաեւ Վերիշենի ղեկավարը։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
13:33 - 12 մայիսի, 2021
Կապանը՝ որպես ՀՀ-ի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավորությամբ տրվել է միջոցառումների մեկնարկը

Կապանը՝ որպես ՀՀ-ի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավորությամբ տրվել է միջոցառումների մեկնարկը

Կապանը որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի միջոցառումների մեկնարկը տրված է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին Կապանում հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը, նախարարության Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և այլք։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Միջոցառումները շարունակվել են  Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում,  որտեղ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։ «Մեծ պատիվ է գտնվել Կապանում այս կարևոր իրադարձության շրջանակում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ։  Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, և մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը։ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած և համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի և հասարակական կազմակերպությունների ջանքերով երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ և հետաքրքիր միջոցառումներով։
15:59 - 01 մայիսի, 2021
Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականին երիտասարդական մայրաքաաք ճանաչված Կապան քաղաքի համար տարին բավական ակտիվ է լինելու: «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակում միջացառումները մեկնարկելու են մայիսի 1-ին:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվելու է միջոցառումներով հագեցած ծրագիր: «Բուն ծրագիրը միայն բացման ու փակման միջոցառումները չեն: Տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել Կապանում: ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Կապանում առկա ռեժիմով: Խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերներին գալ և այստեղ մասնակցել նիստին: Դրանից բացի, Կապանում անցկացվելու է «100 գազափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումները նախատեսվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամսիներին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության երիտասարական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ մայիսի 1-ին՝ նախագծի մեկնարկի օրը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, և իրենք ակնկալում են երիտասարդների ակտիվ մասնակցություն: «Պատվիրակությունները Երևանից և այլ շրջաններից առավոտյան կլինեն Կապանում և քաղաքապետարանի այգու մոտից երթով կշարժվեն դեպի Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կխոնարհեն արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և համայնքապետարանի միջև: Այնուհետև կբացվի երիտասարդների նկարների ցուցահանդեսը: Օրվա ընթացքում սպասվում է համերգային ծրագիր»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:     Միջոցառումները կլինեն նաև հաջորդող ամիսներին ինչպես համայնքային, այնպես էլ մարզային, համապետական նշանակության: Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: «Բոլորին հրավիրում ենք Կապան: Կոչ ենք անում երիտասարդներին ավելի ակտիվ լինել: Մշակութային միջոցառումներից բացի անցկացվելու է սպորտլանդիա, կլինեն նաև քննարկումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Կապանի երիտասարությունն իսկապես զգա քաղաքի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Պատասխանատուները նշեցին, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են: 
13:17 - 28 ապրիլի, 2021
Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հային պատկանող մեքենայի ուղղությամբ. Կապանի քաղաքապետ |armdaily.am|

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հային պատկանող մեքենայի ուղղությամբ. Կապանի քաղաքապետ |armdaily.am|

armdaily.am: Տեղեկություններ էին տարածվել, որ Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց տեղեկությունը։ Նա տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապանից Երևան գնացող մեքենայի հետ։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։ Կապանի քաղաքապետը նշեց, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշեց, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը։
14:00 - 06 ապրիլի, 2021
Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.   «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։    Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»։    
20:22 - 14 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյան, հեռացիր և կանգեցրու երկրի գահավիժումը, կապանցիները պահանջում են քո հրաժարականը. Կապանի քաղաքապետ |tert.am|

Նիկոլ Փաշինյան, հեռացիր և կանգեցրու երկրի գահավիժումը, կապանցիները պահանջում են քո հրաժարականը. Կապանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են ձեր հրաժարականը, կանգնեցրեք այս ծանրագույն վիճակը և թույլ տվեք կայունացնել երկիրը: Այս մասին այսօր Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Կապան համայնքում առաջացած հետպատերազմյան իրավիճակը մեզ ավելի ու ավելի վճռական է դարձնում, հասկանում ենք՝ Նիկոլի և նրա կազմի հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը ձեր եղբայրներն են, խնդրում ենք ձեզ, պահանջում ենք, կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը, դա դուք կարող եք անել ձեր հրաժարականով »,-ասաց Գևորգ Փարսյանը: Փարսյանը քաղաքացիներին ներկայացրեց իրավիճակը դեկտեմբեր ամսվա դրությամբ, երբ պահանջել են նահանջել և զիջել կարևորագույն սահմանագծեր, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղյակ չի եղել այդ որոշումներից և իրենց սատարելով՝ ասել՝ պետք է պայքարենք, կռիվ տանք և երբևէ չհանձնեք այս կարևորագույն սահմանագծերը: «Նոյեմբերի 9-ից մտավախություն կար, որ  հնարավոր է դեկտեմբերին ինչ-որ բնագծեր զիջենք, ես խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, նոյեմբերի 23-24-ին մեր գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Գասպարյանի հետ, այնտեղ նաև ներկա էին վարչապետի հրաժարականը պահանջող ԳՇ-ի գրեթե բոլոր գեներալները: Պարոն Գասպարյանը ասեց այդ սահմանագծերի կարևորության մասին և այդ անվտանգության գոտու հատվածի մասին անգամ չպետք է քննարկումներ լինեն, եթե այդ գոտու հարցը քննարկվի, ապա այդ բնագծերի համար պայքար կմղվի և այդ անկլավը ոչ մի պարագայում չի զիջվի»,- ասաց Գևորգ Փարսյանը: Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանը հորդորել է, որ տվյալ տարածքներում ԶՈՒ-ը պետք է ամրանան և շահեկան տեղ գրավեն. «Օնիկ Գասպարյանը ասաց՝ ամրանում ենք և մենք սկսեցինք ամրանալ, մեր համար շահեկան բարձրունքներ գրավեցինք, բայց 15-ին մեզ հյուր եկավ ռուս խաղաղապահներից մեկը և հարցրեց՝ երբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել և ես մնացի շվարած, մեզ ասեցին՝ ո՞նց, տեղյա՞կ չեք»,- ասաց նա: Գևորգ Փարսյանը նշեց, որ կապանցիներով ստիպված են եղել ճանապարհը փակել, բայց այդ մշակույթը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է վերանա: Փարսյանը հավելեց՝ շատ ցավալի է, որ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար պետք է ճանապարհ փակել, և կրկնակի ցավալի է, որ տվյալ ժամանակահատվածում ճանապարհ փակելու մեթոդը աշխատեց. «Այս երկրում այս իշխանությունների օրոք, եթե ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհ փակես»: Քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնից հեռացնել մի մարդու, ով այդ ողջ ընթացքում հայրենասեր կերպով փորձել է խոչընդոտել տարածնքերի զիջմանը, և իր կազմում է պահում նախարարի, ով գրչի հարվածով կարևորագույն տարածքներ է հանձնում: «ԳՇ պետը տեղյակ չէր՝ ինչ է կատարվում. այն մարդուն, որ հայրենասեր է, նվիրված իր գործին, ուզում են հեռացնել, իսկ նախարարին, որի համար ընդհանրապես հետաքրքիր էլ չի մեր սահմանների անվտանգությունը, գրչի մի հարվածով ստորագրում է հուշագիր, որտեղ հստակ ասվում է՝ դեկտեմբերի 18-ին պետք է Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններից դուրս բերենք մեր զորքերը»,- ասաց Գևորգ Փարսյանը:
16:49 - 27 փետրվարի, 2021
Կապանի օդանավակայանն արդեն պատրաստ է թռիչքներ սպասարկել
 |1lurer.am|

Կապանի օդանավակայանն արդեն պատրաստ է թռիչքներ սպասարկել |1lurer.am|

1lurer.am: Ծովի մակարդակից 705 մետր բարձր Կապանի «Սյունիք» օդանավակայանն է: 2017-ից մեկնարկած վերակառուցման աշխատանքներն ավարտվել են: Նոր վարչական շենքն ու թռիչքուղին պատրաստ են ցանկացած պահի թռիչքներ սպասարկել, նաև առանձին հրապարակ՝ ուղղաթիռների համար:Կարեն Վարդանյան, «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ տնօրեն - Ունենք սերտիֆիկատ, 2020 թվականի նոյեմբերին ստացել ենք միջազգային սերտիֆիկատ, կարող ենք սպասարկել չվերթեր:Օդանավակայանի սահմանից դուրս՝ աջ հատվածում, ռուս խաղաղապահներն են, դիմացի սարին՝ ադրբեջանական հենակետը: Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո տարածված լուրերը, թե դեկտեմբերի 1-ից օդանավակայանի տարածքն անցնելու է Ադրբեջանին, ապատեղեկատվություն է. 24/7 ռեժիմով վերասկվում է անվտանգությունը: Ճիշտ չէ նաև, թե օդանավակայանի հարակից տներից, կամ գյուղերից մարդիկ լքել են իրենց տները:Ճանապարհը տանում է մոտակա՝ սահմանային Եղվարդ համայնք: Ադրբեջանի հենակետերին մոտ Միհրանի տունն է: Պատշգամբից տեսանելի են բոլոր շարժերը: Նոր տեղորոշումից հետ գյուղի դաշերից որոշները մոտ են հենակետերին: Ձյունն այստեղ դեռ չի հալել, բայց տեխնիկայով երկու անգամ դաշտերը փխրեցրել են՝ գարնանացանի համար, հիմնականում ցանում են գարի և ցորեն;Միհրան Սարգսյան, Եղվարդի բնակիչ - Ցանքս արել ենք, մեր դաշտերն է, բայց իրենց ավելի մոտիկ է: Գարնանը պատրաստվում ենք դաշտերը ցանել: Իջնում են դաշտերը, այցելում սահմանապահներին: Արտառոց ոչինչ չեն տեսել, ադրբեջանցիներին տեսնում են մոտիկից՝ վրաններում են կամ դրոշի մոտ: Ոչ պատերազմի օրերին, առավել ևս հիմա, գյուղից ոչ ոք չի մեկնել, նույնիսկ կանայք՝ մնացել են, որ թիկունքից օգնեն տղաներին:Պատերազմից հետո քննարկվող թեման սահմանի անվտանգությունն էր, բայց խուճապային վիճակներ այստեղ չեն եղել: Դպրոցն ու մանկապարտեզը՝ մոտ 60 երեխայով, աշխատել են: Դատարկ տներ գյուղում կան, բայց տիկին Ծովիկն ասում է, որ այդ երեք տներում չեն ապրում 10-ը տարուց ավելի: Երեխաներին էլ չի ստիպում, որ մնան գյուղում: Ինքն ասել է՝ ապրեք, որտեղ ուզում եք: Տղաները մնացել են գյուղում:Ծովիկ Հախյան, Եղվարդի բնակիչ - Երեխաներն ասում ենք՝ մենք մեր գյուղից ուր գնանք, մեկ է՝ հետ կգանք, մենք այստեղ կապված ենք: Կապանում և հարակից շրջաններում անորոշությունը փոխվել է սովորական առօրյայով: Անհանգստություն կար, երբ տեսել էին, թե ադրբեջանցիները Կապանից տեսանյութեր էին հրապարակել: Գուրգեն պապն ասում է՝ ոչինչ, անտառն առանց աղվեսի չի լինում, փորձում են խուճապ տարածել:Սյունիքում կյանքը հանգիստ է՝ մարզպետն է վստահեցնում: Ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ամեն շաբաթ ամփոփում են կատարված և կատարվելիք աշխատանքները՝ սահմանային անվտանգությունից մինչև տնտեսական հեռանկարներ:Մելիքսեթ Պողոսյան, Սյունիքի մարզպետ - Քիչ խոսենք, շատ աշխատենք, ամեն ինչ իր տեղը կընկնի, ուրիշ խնդիր չունենք, որ չի լուծվում, քաջի համար անհնար ոչինչ չկա:Մարզպետի հետ հանդիպումը Գորիսում էր՝ մշակած ծրագրով ծրջում է սահմանային բնակավայրերով, ցուցակագրում անելիքները; Ասում է՝ իր համար մարզպետի պաշտոնն առաքեություն է, պետք է արդարացնի սյունեցու սպասելիքները:Մելիքսեթ Պողոսյան - Հարենիքը մեկն է, մենք՝ շատ: Մարդ միչև վերջին շունչը պիտի պայքարի հայրենիքի համար:Ինքը երեք պատերազմ է տեսել, շատերին է կորցրել: Շատերին էլ գտել է պատերազմի դաշտում; Մի խնդրանք ունի՝ հայրենիքի մասին խոսելիս քաղաքական երագներ չմտցնել; Սյունիքում զգոն ապրելը նոր չէ, այստեղ բոլորը սահմանապահ են:
22:33 - 08 փետրվարի, 2021
«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: Նախարարի տեղակալը շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին՝ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ չնայած համավարակի և պատերազմի հարուցած բարդություններին՝ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի՝ ի դեմս Կապան խոշորացված համայնքի, համատեղ ուժերով երիտասարդական կյանքն այս տարի առանձնակի կաշխուժանա Կապան քաղաքում և հարակից բնակավայրերում: Նախարարի տեղակալը շեշտադրել է տարվա ընթացքում երիտասարդական մայրաքաղաքում հնարավորինս շատ պետական ու միջազգային տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը և նախարարության պատրաստակամությունն արտահայտել այդ ծրագրերը Կապան քաղաք և Սյունիքի մարզ ուղղորդելու առումով: Կողմերն արձանագրել են այն փաստը, որ ԱՊՀ Երիտասարդության խորհրդի նիստում հաստատվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու մեր երկրի ստանձնած հանձնառությունը, որը ևս նախատեսվում է իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում: Երիտասարդական մայրաքաղաքում ծրագրվող միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Կապանում երիտասարդական համաժողովի անցկացման հնարավորությունը, որին կարող է մասնակցել նաև սփյուռքահայությունը՝ հեռավար ձևաչափով: Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում երիտասարդական մայրաքաղաքում իրականացվելիք միջոցառումներին, որոնք նախարարությունը պատրաստվում է կյանքի կոչել իր և գործընկեր կառույցների միջոցներով:
20:43 - 26 հունվարի, 2021