Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին |armenpress.am|

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին |armenpress.am|

armenpress.am։ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: Այս մասին գրում է  Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ: «Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը: Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում], մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով: «Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում: Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը:
11:33 - 22 սեպտեմբերի, 2021
Հայկ Կոնջորյանը՝ խմբակցության ղեկավարի թեկնածու․ ինչ է քննարկվել ՔՊ վարչության անդամների և պատգամավորի թեկնածուների հետ հանդիպմանը |1lurer.am|

Հայկ Կոնջորյանը՝ խմբակցության ղեկավարի թեկնածու․ ինչ է քննարկվել ՔՊ վարչության անդամների և պատգամավորի թեկնածուների հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցներն աշխատանքային հարցերի են անդրադարձել, խոսել նաև կադրային նոր փոփոխությունների մասին: Հանդիպումից հետո «Լուրերի» թղթակիցը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը:  Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր: «Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Լիլիթ Մակունցը: Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
19:08 - 10 հուլիսի, 2021
Վարչապետի առաջարկին առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից արձագանք եղել է․ Մակունց

Վարչապետի առաջարկին առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից արձագանք եղել է․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր՝ խորհդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրաժարականի թեմային։   Հարցին՝ արդյոք պատճառը դիտորդների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստում արած հայտարարությունն է եղել, Մակունցն ասաց․ «ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»։ Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դիտորդների տեղակայման վերաբերյալ արձագանքներ եղե՞լ են։ «Բոլորդ հանրային կերպով տեսել եք  թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի առաջարկին։ Եղել է արձագանք Միացյալ նահանգների կողմից, առանձին արձագանքներ հնչել են թե՛ Կանադայից,  որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում հստակ։ Գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների կողմից, այդ թվում՝ Լիտվայի։ Մենք կարող ենք այս պահին ամրագրել, արձանագրել, որ հանրային արձագանքը առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ»,-ասաց Մակունցը։ Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ կան արձագանքներ, բայց պետք է հասկանալ, որ այդ գործընթացը մեխանիկական գործընթաց չէ։ «Որևէ առարկա որևէ տեղից վերցնել տեղափոխելու խնդիր չէ, պետք է հասկանանք, որ առաջարկը արվել է միջազգային հանրությանը, և նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այս երեք երկրները ներգրավված են Մինսկի խմբում, և երեք կողմից էլ եղել է պատրաաստակամություն։ Հիմա, մեր կարծիքով, Ադրբեջանի դաշտում է, այսինքն՝ որոշողը ըստ էության իրենք են»։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը,  ըստ որի «Հայաստանը ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, Լիլիթ Մակունցն ասաց․ «Ես հակված եմ մեջբերել ՀՀ վարչապետի պաշտոնական տեսակետը և խոսքերը, ոչ թե Ադրբեջանի նախագահի, ինչը և կոչ կանեմ և կխնդրեմ անենք բոլորս։ Վարչապետը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և ոչ թե միջանցքի»։
12:42 - 31 մայիսի, 2021
ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

Աժ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերևարվել են հայ զինվորներ։ Այս մասին ԱԺ նիստի սկզբում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամաբ»,- նշեց նա։ Մակունցի խոսքով՝ հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ «Միգուցե, այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների։ Ես կարծում եմ, որ հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն, այն գործընկերները, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարացումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ պետք է հստակ գնահատական ստանա»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
10:11 - 27 մայիսի, 2021
Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին

Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հարցին։ «ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողներից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ այն բոլոր դեպքերում, երբ այդ անձիք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել։ Բոլոր նման դեպքերի համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է ՝ ոչ թե այդ մարդկանց արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա նման դեպքերի համար ոչ միայն գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հենց այդ կառույցը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելու գործընթացը»։ Մակունցը հավելեց, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ոչ միայն քաղաքական խոսքով, այլ ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքով։ «Այստեղ որևէ հակասություն չկա, այո մենք պնդում ենք, որ այն անձիք, ովքեր հայտ են ներկայացնում զբաղվել քաղաքականությամբ, չեն կարող դրանք համատեղել» Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ քննարկումներ չկան։ «Հուսանք նման առիթ չի լինի»։ Անդարադառնալով հարցին, թե ինչու են յոթերորդ գումարման ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը ընտրություններին չմասնակցելու մասին նույն տեքստով հայտնել, Մակունցն ասաց․ «Արտակ մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը միգուցե իրար հետ  խորհրդակցել են տեքստերի բովանդակության վերաբերյալ, ամեն դեպքում ես չեմ կարող դրանց բովանդակության վերաբերյալ բան ասել։ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»։ Նա նաև ասաց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նույնպես չի ընդգրկվելու ՔՊ ցուցակում։ Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։
12:48 - 26 մայիսի, 2021
Իմ տեղեկություններով փաստաթղթում չկան Տավուշի գյուղերի վերաբերյալ կետեր․ Լիլիթ Մակունց

Իմ տեղեկություններով փաստաթղթում չկան Տավուշի գյուղերի վերաբերյալ կետեր․ Լիլիթ Մակունց

Վարչապետը այլ շեշտադրումներով է խոսել 100 տոկոսով ՀՀ շահերից բխող որևէ փաստաթղթից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ «Նա նշել է, որ այն պայմանները, որոնք եթե բավարարվեն, ապա այդ պայմաններով որևէ հարց դիտարկելը` տվյալ պարագայում իր նշած հարցը 100 տոկոսով կարող է բխել ՀՀ շահերից։ Այսինքն` այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը պարտադիր է»։ Մակունցն ասաց՝ իր տեղեկություններով ռուսական կողմը Հայաստանին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր։ «Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմը արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»։ Անդրադառնալով համացանցում շրջանառվող փաստաթղթին՝ Մակունցն առաջարկեց հետևել պաշտոնական աղբյուրներին․ «Ես կարծում եմ, որ դժվար չէ գուշակել, որ եթե այդ կետերը լինեին, դրանք չէին փակվի, այլ դրանք նույնպես կհրապարակվեին այդ աղբյուրների կողմից, ։ Ես գիտեմ առաջարկի մասին, առաջարկները կարող են հնչել բանավոր , կարող են հնչել գրավոր, եթե ընթանում են բանակցություններ, ապա դրանց մասին լիազորված է խոսել համապատասխան կառույցը»,- հավելեց Մակունցը։  Խոսելով ՀԱՊԿ արձագանքի մասին վերջինս նշեց, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Մակունցի կարծիքով ԱԳ նախարարը առաջիկայում հնարավորության դեպքում կներկայացնի իրավիճակը։ «Ինչ վերաբերում է ռուսական կողմի միջնորդությանը ապա մենք նշել ենք, որ հարցը մեզ համար տարբեր դաշտերում է, այսինքն այն, որ ադրբեջանական ուժերը թափանցել են ՀՀ տարածք, այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ, այսինքն այդ հարցերը տարբեր են»,- եզրափակեց Մակունցը։
15:10 - 20 մայիսի, 2021
«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի |armenpress.am|

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը: ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»: Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին: Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝ նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում: ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»:
13:10 - 06 մայիսի, 2021
Մակունցը բարբարոսություն որակեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը |armenpress.am|

Մակունցը բարբարոսություն որակեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բարբարոսություն որակեց «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում: «Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը: Խմբակցության ղեկավարն ընգծեց, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում: «Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- նշեց Լիլիթ Մակունցը:
11:10 - 04 մայիսի, 2021
ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց

ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց

Ընտրությունների անցկացման համատեքստում եկեք ընդգծենք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունների շրջանակը։ Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության, ինչպես նաև ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, լավագույն օրենսդրություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Մակունցն իր խոսքում նշեց, որ ընտրությունների կազմակերպման համատեքստում՝ հատուկ և առաջնային կարևորագույն դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողվոը, կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ։ Պատգամավորի խոսքով պետք  է հստակ առանձնացվեն թե՛ որն է Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում։ Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ աշխատանքներ չեն կատարվում հանրապետության նախագահի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետներում ստորագրի փոփոխությունների փաթեթները և առարկություններ չունենա, Մակունցն ասաց․ «Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել,որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին ես և իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլ նաև ներկայացրել ենք ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը։ Ինչպես գիտեք, ԸՕ-ն մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք 3 մասի՝ համամասնական ցուցակների հետ կապված,որն արդեն ընդունվել է, երկրորդ՝  այսօրվա մեր քննարկման առարկան, և երրորդը՝  արդեն կլինի մյուս փաթեթը։ Այո՛, ես անձամբ նախագահի աշխատակազմին եմ ուղարկել այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտութուն լինի նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ մեն պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ և նաև ի գիտություն ընդունել բովանդակային առումով իրենց դիտարկումները։ Այդ առումով դեռևս արձագանք չեմ ստացել»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: 
12:06 - 28 ապրիլի, 2021
Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ «Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։ Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։ Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:31 - 23 ապրիլի, 2021