Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «ԱԺ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն»։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները մտահոգված են բացառապես պաշտոններով, «զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ Իրավիճակը աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է հանրությանն առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ կողմից հայտարարված հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիների՝ մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի կողմից տրված քվեից: Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: Միջազգային հանրությունը, չնայած պարլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք: Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերն, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»,- ասված է հայտարարությունում։
14:55 - 01 հուլիսի, 2022
Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան
 |news.am|

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան |news.am|

news.am: Հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի եւ ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ պայմանավորված հետագա զարգացումներով, նաեւ  ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»: Դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխխոսնակի պաշտոնը թափուր է, արդյոք խորհրդարանն այդ դեպքում լեգիտիմ է, նա արձագանքեց. «Լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա, ԱԺ-ն լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը: Խորհրդարանի ձեւավորման փուլում է անհրաժեշտ, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում: Այսինքն ընդդիմադիրները կարող են առաջադրել թեկնածուներ այս երկու պաշտոնի համար, եւ ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»: Ինչ վերաբերում է պնդմանը, որ ՔՊ-ի այս որոշումը քաղաքական է եւ պայմանավորված է նրանով, որ այդ գործիչները սուր են արտահայտվել իշխանության հասցեին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք են դրսեւորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ եւ մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»: Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ եւ որեւէ արդյունքի չի հասել, որովհետեւ այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»: Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել եւ դեռ հիմա էլ քննարկում են նաեւ ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի եւ Արմեն Գեւորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գեւորգյանի շահերը: Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։  
12:51 - 01 հուլիսի, 2022
«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից
 |azatutyun.am|

«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ Սաղաթելյանն ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
12:43 - 01 հուլիսի, 2022
Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան
 |news.am|

Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան |news.am|

news.am: Այս իշխանությունների գործունեության մեջ կարմիր թելով գնում է պետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին զուգահեռ կեղծ օրակարգեր ստեղծելը եւ դրա շնորհիվ իրենց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։ Նրա խոսքով, այս իշխանության նպատակն է բնազդային մակարդակում գոհ եւ ուրախ պահել մեր այն հայրենակիցներին, որոնք ատելությունից կուրացած չեն ուզում խոստովանել ու տեսնել, որ այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. «Այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝  դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, որոնք ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։ Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- հայտարարեց  Նազարյանը։ Նա նշեց, որ  այն 270 հազար քաղաքացիները, որոնք ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։ Սեւակ Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով  արտահերթ նիստեր էր հրավիրել, սակայն իշխող խմբակցությունը չէր մասնակցել. «Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։ «Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկանգամ  արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:
12:41 - 01 հուլիսի, 2022
Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցն է։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը 2022 թ․-ի հունվարի 17-ից հունիսի 29-ներառյալ, այսինքն 2022 թ․-ի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել թվով 198 բացակա։  «ԱԺ խորհուրդը ձևավորման պահից, այսինքն 2021 թ․-ի օգոստոս ամսից առ այսօր գումարել է թվով 25 նիստ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստերից միայն 7-ին է ներկա եղել, բացակայել է ԱԺ խորհրդի 18 նիստերից»։ Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել վերջինիս Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնարարություններ տալը։ Պատգամավորն ընդգծեց՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջինիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում։ «Բոլորովին պատահական չէ, որ պատգամավորի երդման տեքստում հստակ կերպով նշված է պատգամավորի պարտականությունը քաղաքացիական համերաշխություն ապահովելու հարցում, սակայն ինչպես թերևս բոլորս հիշում ենք, թե՛ Իշխան Սաղաթելյանը և՛ թե նրա գործընկերները հրաժարվեցին 8-րդ գումարման Աժ առաջին նիստի օրը տալու պատգամավորի իրենց երդումը»։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր երդումը, այլ քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել է հանրության մի շարք ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների։ Նա նաև նշեց, որ այս որոշմամբ նպատակ ունեն հետագայում ընտրելու ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը։
11:40 - 01 հուլիսի, 2022
Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

tert.am: Կամ կգան, խելոք կնստեն կամ կզրկվեն մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոնից զրկելու հարցին։ «Ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը ասաց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։ Սիմոնյանն անդրադարձավ նաև Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի խոսակցության հայտնի ձայնագրությանը, նշելով․ «Ես չեմ մեկնաբանելու անօրինական արված որևէ գործողություն, համարում եմ, որ անբարոյական կերպով արված այդ ձայնագրությունը ավելի շատ վնաս հասցրեց ձայնագրությունն անողին»։
13:00 - 30 հունիսի, 2022
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան
 |1lurer.am|

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց մանդատ չի տվել, հետևաբար չի կարող զրկել մանդատներից: Ի պատասխան՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:  «Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  
12:39 - 30 հունիսի, 2022
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին պատերազմելու «լեգիտիմության» բավարար պաշար ունի, և այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է․ Իշխան Սաղաթելյան

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին պատերազմելու «լեգիտիմության» բավարար պաշար ունի, և այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ Սաղաթելյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․«Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնհայտ փաստ է, և այդ մասին խոսում ենք ամեն օր։Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը՝ լուծելով մեկ խնդիր՝ իրավական ուժ տալ Բաքվում ու Անկարայում մշակված օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները ՀՀ-ի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն են կուտակում…Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պետք չեն։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին, մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։
13:24 - 28 հունիսի, 2022
«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը «Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով: Ավելին` երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։ Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։ Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները… Ակնհայտ է, չէ՞, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է, ու դեռ կան մարդիկ, որ պատրաստ են դրա հետ կիսել այդ պատասխանատվությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլը չէ, հայ ժողովուրդը հաղթած և ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է, բան չի փոխվել, հայը երբե՛ք ծնկի չի գալու: «Հաջորդը` Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։ Այսինքն` անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, խաբել, վերարտադրվել է, հիմա երկուսից էլ հրապարակային հրաժարվում է՝ ասելով` երաշխիք չկա: Եվ դեռ ժողովրդի մանդատից խոսում է նա, ով գիշեր-ցերեկ սպասարկում է մեզ ոչնչացնել ցանկացողների շահը։ Ավելին ասեմ՝ Նիկոլի դավաճանության և ազգակործան որոշումների մասին սկսել է խոսել նրա մոտ երկրի նախագահ աշխատող անձը, որը Մոսկվա կատարած այցի շրջանակներում երկու դրվագով հերթական անգամ խոստովանեց իր շեֆի դավաճանությունը՝ հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին։ Բայց այդքանից հետո էլ Նիկոլը կանգնում ու ասում է, թե ամեն ինչում հներն են մեղավոր։ Չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։ Մենք լավի, կարողի, գործի մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հների շարքում, թե` նորերի։ Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է։ Այս իշխանությունում կան մարդկ, որոնք ավելի հին են, քան «Պենտիում-1»-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, այլ նաև հասցրել են ծառայել Բրեժնևին ու Գորբաչովին։ Այն, ինչ օգտակար է, պետք է վերցնել անցյալից։ Այն, ինչ օգտակար չէ, պետք է թողնել այդ անցյալում»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
22:23 - 18 հունիսի, 2022
Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին «Դիմադրություն» շարժման՝ հունիսի 16-ի երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանի հայտարարության պատասխանը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ասել է, որ Փաշինյանի հետ «ունի պայմանավորվածություն, որ չխոսվի Արցախի կարգավիճակի մասին»։ «Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, որոնք ասում էին, թե դա այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Նա նշել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ նորմալ համակեցությանն ուղղված Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:48 - 17 հունիսի, 2022
Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում: Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին: «Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել են այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,- ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,- նշեց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:01 - 16 հունիսի, 2022