Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Հաջիև
 |24news.am|

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Հաջիև |24news.am|

24news.am: Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ TRT World-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։ «Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ գործընթացն ավարտելու համար», - ասել է Հիքմեթ Հաջիևը:
11:55 - 30 դեկտեմբերի, 2023
Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր
 |armenpress.am|

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցին։ -Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։ -ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։
22:42 - 26 դեկտեմբերի, 2023
Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը
 |factor.am|

Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։ ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։ Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։ Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։ Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։
17:47 - 26 դեկտեմբերի, 2023
Լուկաշենկոն ու Ալիևը Դուբայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը
 |hetq.am|

Լուկաշենկոն ու Ալիևը Դուբայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ 19-րդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբայում քննարկել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը։  «Նրա հետ Դուբայում շփվել ենք նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին (նկատի ունի այնտեղ մնացած փոքրաթիվ հայերի, խմբ.)։ Ասում է՝ ոչ մեկին չենք դիպչի։ Մենք, ընդհակառակը, այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք»,- TACC գործակալության փոխանցմամբ Ալիևին մեջբերել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ ինքը ծանոթ է Ադրբեջանում առկա իրավիճակին։ «Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը, իշխանությունն այնտեղ ուժեղ է, կարող են դա անել՝ աջակցել և օգնել մարդկանց»,- նշել է Բելառուսի նախագահը։  Լուկաշենկոն անդրադարձել է նաև տաջիկ-ղրղզական սահմանային հիմնախնդրին։ Ըստ նրա՝ Տաջիկստանն ու Ղրղզստանը հաջորդ տարի կարող են ստորագրել սահմանների մասին պայմանագիր։  «Ես ողջ ժամանակ գովաբանում եմ ղեկավարներին (Տաջիկստանի ու Ղրղզստանի-խմբ.)։ Դե, պարզապես կեցցեն իրենք, սահմանների ավելի քան 90%-ը համաձայնեցվել է: Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի նրանք կստորագրեն սահմանի մասին պայմանագիր»,- հավելել է Լուկաշենկոն։ Ղրղզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ պետություններ են, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ երկու երկրների սահմանին գրանցվեն զինված բախումներ։ 
20:11 - 14 դեկտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին լուրը
 |hetq.am|

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին լուրը |hetq.am|

hetq.am: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին փոխանցում է TACC գործակալությունը։ «Ես որպես դիվանագետ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Գալուզինը։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղված ռուսական կողմի հրավերները՝ շարունակելու խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և դրանից հետո, մնում են ուժի մեջ ու մնում են բաց»,- հավելել է նա։ Խոսելով հարավկովկասյան երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ մինչև տարեվերջ շանս կա ստորագրելու այդ պայմանագիրը։ «Այս հարցը, հավանաբար, ավելի լավ է ուղղել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներին, բայց կցանկանայի ասել, որ շանս միշտ կա, իսկ կօգտվեն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, այ դա հարց է»,- ընդգծել է Գալուզինը։ Վերջինս նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունները, ու Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում և Երևանում հաշվի կառնեն համապատասխան առաջարկի հրատապությունը: «Մոսկովյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ մեր առաջարկները բաց բնույթ ունեն Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք հույս ունենք, որ Երևանում եւ Բաքվում հիշում են այդ մասին ու հասկանում են դա»,- եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը։
12:54 - 13 դեկտեմբերի, 2023
Եթե պայմանագրում ներառում ենք հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը․ Ալիեւ

Եթե պայմանագրում ներառում ենք հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը․ Ալիեւ

«Եվրոնյուզին» տված հարցազրույցում Ալիեւը կարծիք է հայտնել, թե «խաղաղությանն այլընտրանք չկա»․   «Եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկից։ Եւ, իհարկե, մենք ուզու ենք, որ Հայաստանը եւ այսօր, եւ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունն ու ամբողջությամբ հրաժարվի ցանկացած տարածքային պահանջից Ադրբեջանի հանդեպ»,- ասել է Ալիեւը։   Ադրբեջանի նախագահն աել է, որ իրենք մշակել են հինգ հիմնական սկզբունք, որոնք պետք է դրվեն խաղաղության համաձայնագրի հիմքում․   «[Հինգ սկզբունքներն են]․ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ուժի չկիրառում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, երկու երկրների միջեւ կոմունիկացիաների բացում, հարաբերությունների կարգավորում եւ մի շարք այլ կարեւոր գործոններ։ Դրանք բոլորը հիմնված են միջազգային իրավունքի վրա։   Համարյա երեք տարի ընթացող բանակցային գործընթացում ՀՀայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղի հայ փոքրամասնության հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ դա մեր ներքին գործն է։ Եւ եթե նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում եղել են ավելի շատ, քան հայերը՝ Ադրբեջանում՝ համարյա 300 հազար մարդ։   Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է լինի փոխադարձ։ Կամ մենք ներառում ենք ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ այդ երկու հարցերը, այդ թվում ոչ միայն հայերի վերադարձը Ադրբեջան, այլ նաեւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Եւ կարեւոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են 30 տարի առաջ, իսկ հայերը որոշել են հեռանալ երկու ամիս առաջ։ Հարցն այն է, որ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, հակառակ դեպքում մենք չենք մեկնաբանի այդ հարցը մեր խաղաղության համաձայնագրում։   Մինչ օրս Հայաստանից մենք չենք ստացել ինչ-որ հստակ բացատրություն այս հարցի վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի նույն ձեւակերպումը կիրառել երկու ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, կամ եթե այդ հարցն ընդհանրապես չներառվի, ապա խաղաղության կհասնենք։ Որովհետեւ դա եղել է Հայաստանի համար գլխավոր խոչընդոտը մեզ հետ բանակցություններում։ Այնպես որ տեսնենք՝ ինչ կլինի։ Եւ, անկեղծ ասած, տրամաբանորեն ես չեմ տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Ալիեւը։
12:46 - 09 դեկտեմբերի, 2023
Ալիեւը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ

Ալիեւը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Եվրոնյուզին», որում Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձելու մեջ։ Ալիեւն ասել է․   «Ես հույս ունեի, որ Հայաստանը չի ձգձգի [խաղաղության պայամանագրի] մեր մեկնաբանությունների վերաբերյալ գնահատականների գործընթացը։ Դրանցից վերջինը մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ պատասխանը ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ համարյա երկուսուկես ամիս նրանք գնահատում էին պայմանագրի մի քանի էջանի նախագիծը։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նրանք ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայամանագիր կնքելու լավատեսությունը տարեվերջին նվազել է։   Բայց, կարծում եմ, ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանիցներ վտարվել են հայկական կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազ․ քառակուսի կմ տարածք դատարկվել է»։   Նշենք, որ Ալիեւը հարցազրույցում նշում է՝ «հիմա նոյեմբերի վերջն է», բայց հարցազրույցը հրապարակվել է այսօր։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հաղորդել է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։   Ալիեւն ասել է, թե իրենք ենք եղել այն երկիրը, որը հանդես է եկել խաղաղության պայմանագիր կնքելու եւ դելիմիտացիայի աշխատանքներ սկսկելու առաջարկությամբ․   «Հիմա՝ «ղարաբաղյան պորտֆելը» փակելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստակամորեն կգնա մեզ հետ համաձայնության։ Ոորովհետեւ մեր ինքնիշխանության վերականգնումից եւ Ղարաբաղի ապօրինի անջատողական ռեժիմի լիկվիդացիայից հետո, կարծում եմ, գլխավոր հանգամանքը, որը Հայաստանին խանգարում էր ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլեւս գոյություն չունի»։
12:40 - 09 դեկտեմբերի, 2023
Կա՛մ պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ ընդհանրապես չենք խոսի այդ մասին․ Ալիև |azatutyun.am|

Կա՛մ պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ ընդհանրապես չենք խոսի այդ մասին․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն պահանջում է Երևանից երաշխիքներ, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի, այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց. Նվաճումներ և բարդություններ» խորագրով Բաքվում տեղի ունեցած համաժողովում: Այն, ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության, համատեղ կազմակերպել են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան և «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն» հաստատությունը: Միջոցառմանը ներկա են երեսուն երկրներից ժամանած վեց տասնյակ փորձագետներ: Նրանց հետ զրույցում Իլհամ Ալիևը ներկայացրել է պաշտոնական Բաքվի տեսակետը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, միջազգային դերակատարների և այսօր քննարկվող բուն նախագծի վերաբերյալ: Այն, ի դեպ, առանձնապես ծավալուն չէ: «Մի 6-7 էջ է, հոդվածների թիվը 20-ի էլ չի հասնում»,- ասել է Ալիևը, որը փաստաթղթի համաձայնեցման ձգձգման համար մեղադրում է բացառապես հայկական կողմին: Նրա պնդմամբ՝ «Երևանը 70 օր չի արձագանքել Բաքվին» և, ի վերջո, պատասխանը տվել է միայն այն բանից հետո, երբ այդ մասին ահազանգել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը: Հետևաբար, ըստ Ալիևի, միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ հայերն են հետաձգում գործընթացը: «Ինչո՞ւ էին հայերը հետագձում, դա նրանց սխա՞լն էր, թե՞ գուցե դա նրանց եվրոպացի նոր բարեկամների խորհուրդն էր, չեմ կարող դատել, կարող եմ միայն կասկած հայտնել»,- ասել է Ալիևը: Նա իր մեկնաբանություններում մի քանի անգամ ակնարկներ է արել «Հայաստանի եվրոպացի նոր բարեկամների» մասին, և, ամենայն հավանականությամբ, ակնարկները հասցեագրված էին Ֆրանսիային: Իլհամ Ալիևի խոսքով՝ Բաքուն վերջապես ստացել է հայկական կողմի գնահատականը: Հիմա այն վերլուծում է ադրբեջանական կողմը: «Մենք կուղարկենք մեր արձագանքը, և դրանից հետո հնարավոր կլինի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- նշել է նա: Նրա հավաստիացմամբ՝ «Ադրբեջանը ցանկանում է, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլինի», սակայն դրա համար անհրաժեշտ են երաշխիքներ. - «Հայերը պետք է մոռանան այսպես կոչված «ԼՂՀ» պատմության մասին և անցնեն սահմանազատման գործընթացին»: Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը: Առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է: «Մեր դիրքորոշումն էր չանդրադառնալ այս հարցին, և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ։ Ուստի, մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա պնդել է՝ ինչպես Ադրբեջանում, հայ փոքրամասնության իրավունքները կապահովվեն։ «Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։ Սա անտրամաբանական էր, քանի որ մենք ոչ մի արտասովոր բան չէինք առաջարկում: Մենք միայն առաջարկել ենք պահպանել փոխադարձության սկզբունքը։ Մյուս տարբերակը թեմային ընդհանրապես չանդրադառնալն է: Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, թե անպայման չէ կնքվի խաղաղության պաշտոնական փաստաթուղթ: Նա այդ առումով հիշատակել է նախկին ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները Ճապոնիայի հետ, ասելով, որ նախքան ռուս-ուկրաինական հակամարտությունն այդ երկու երկրները, ի պաշտոնե չստորագրելով խաղաղության պայմանագիր, սերտորեն համագործակցել են ամենատարբեր բնագավառներում: Ալիևը խոսել է նաև պաշտոնական Երևանի և հայոց ընդդիմության մոտեցումների մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն առանձապես չէր տարբերվում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից: Փաշինյանն էլ չէր ցանկանում գոնե մեկ սանտիմետր տարածք զիջել, և պարզապես Ադրբեջանն է նրան դա պարտադրել, ասել է Ալիևը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:11 - 06 դեկտեմբերի, 2023
Ալիեւ. Փաշինյանի հետ հանդիպումը պետք է «արդյունքի միտված լինի» |mediamax.am|

Ալիեւ. Փաշինյանի հետ հանդիպումը պետք է «արդյունքի միտված լինի» |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը պետք է լավ նախապատրաստված եւ «արդյունքի միտված լինի»: Ելույթ ունենալով «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» համաժողովում՝ Ալիեւն ասել է, որ իր օգնականը մշտական կապի մեջ է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատակազմի հետ: Խոսելով Գրանադայի հանդիպումից իր հրաժարվելու պատճառների մասին, Իլհամ Ալիեւն ասել է, որ դրանք երեքն էին: Առաջինը, նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի «կողմնակալ դիրքորոշումն է»: «Երկրորդը հերթական հակաադրբեջանական բանաձեւն էր, որը Եվրոպական Խորհրդարանը ընդունեց ճիշտ այն օրը, երբ նախատեսված էր իմ մեկնումը Գրանադա: Երրորդ պատճառն այն էր, որ այդ հանդիպումը լավ պատրաստված չէր՝ այն տեղի էր ունենալու մեր հակաահաբեկչական գործողությունից երկու շաբաթ անց, երբ իրավիճակը տեղում ամբողջությամբ փոխված էր», - ասել է Ադրբեջանի նախագահը: Խոսելով միջնորդական ձեւաչափերի մասին, Իլհամ Ալիեւն ասել է, որ ներկայում մնում են Մոսկվայի եւ ԵՄ հարթակները, քանի որ «եթե Միացյալ Նահանգներն ասում են, որ այլեւս չեն կարող Ադրբեջանի հետ սովորականի պես շարունակել հարաբերությունները, դա վերաբերվում է բոլոր ուղղություններին»: Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ արտահայտության հեղինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն այսօր Բաքվում է եւ ինքը հույս ունի լսել նրանից, որ հարաբերությունները շարունակվելու են business as usual սկզբունքով: «Հակառակ դեպքում կմնան միայն Մոսկվայի եւ Բրյուսելի ֆորմատները, ինչպես նաեւ մեր երկկողմ շփումները հայկական կողմի հետ», - ասել է Ալիեւը:
13:08 - 06 դեկտեմբերի, 2023
«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»․ Ալիև |azatutyun.am|

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am:«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումի ժամանակ։ «Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը։ Ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները միակարծիք էին, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետության ղեկավարը շեշտել է՝ Բաքուն ապացուցել է, որ երեք (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսի) երկրներն էլ սխալվել են։ «Չնայած իրենց պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է Ալիևը։ Բաքվի վերաինտեգրման առաջարկները դեռ ուժի մեջ են, և գրանցման պորտալը գործում է, այսօր նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Երկուուկես տարի առաջ, երբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, տեսանք, որ Ղարաբաղում հայկական մեծ զորախումբ կա, որոնք անտեսում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները», - ասել է Ալիևը։ Խոսելով Խաղարաբղի հայերի ճակատագրից՝ Ադրբեջանի նախագահն ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքվի դիրքորոշումը հստակ էր՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։ «Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես ասացի, որ եթե անջատողական առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր անջատողականների առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք Բաքվում սպասում են մեր դատական համակարգի վերջնական վճռին», - ասել է Ալիևը։ Անդրադառնալով ղարաբաղի հայերի հետ բանակցությունների Ադրբեջանի նախագահը նշել է՝ «նրանք հրաժարվեցին հանդիպել Եվլախում, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո իրենք երկու անգամ եկան այնտեղ»։ «Մեր ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ մենք առաջարկեցինք վերաինտեգրման մեխանիզմներ, սակայն և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ անջատողականների առաջնորդները, որոնք այժմ սպասում են դատավարությանը Բաքվի մեկուսարանում, հեգնանքով ընդունեցին վերաինտեգրման մասին իմ խոսքերը։ Մենք առաջարկել ենք նաև երկրորդ հանդիպումն անցկացնել Եվլախում, և ընդհանրապես այդ հանդիպումները դարձնել կանոնավոր։ Այս առաջարկը մերժվեց», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ իսկ «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո նրանք իրենք են համաձայնել գալ Եվլախ և ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Ալիևի խոսքով՝ Բաքվի վերաինտեգրման առաջարկները ներառում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ «Նրանց երաշխավորված էին իրավունքներ կրոնի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մենք նույնիսկ նրանց երաշխավորել ենք համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունքը, և նրանք կրկին հրաժարվել են»։
12:48 - 06 դեկտեմբերի, 2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ողջունել է վերջինիս ձգտումը` կնքել ամուր և արժանապատիվ խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո: Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ ամուր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նշել հարաբերություններում անհանգստություն առաջացնող վերջին դրվագները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես` խաղաղության գործընթացի շուրջ, նաև անդրադարձել բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը»,- նշել է Միլլերը: Նշենք, որ պետքարտուղարը զրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
09:55 - 28 նոյեմբերի, 2023