Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցում համագործակցության հեռանկարներն են քննարկել
 |factor.am|

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցում համագործակցության հեռանկարներն են քննարկել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ։  Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «զրույցի ընթացքում կրկին ընդգծվել է նախագահ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական այցի կարևորությունը, նշվել, որ այդ այցը նպաստել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։ Երկու երկրների ղեկավարները ևս մեկ անգամ անդրադարձել են Շուշիի հռչակագրի կարևորությանը և գոհունակություն հայտնել դրա հաջող իրականացման կապակցությամբ։ «Զրույցի ընթացքում Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել։ Ղեկավարները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, ապագա շփումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմն էլ հայտնում է, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները։  
14:28 - 27 փետրվարի, 2024
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ |tert.am|

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ |tert.am|

tert.am: Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։ «30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի շրջանն ազատագրվել է 44 օրում» (չակերտները՝ Tert.am)։ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը կընդունի դա, մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես հայկական սփյուռքի կողմից։ «Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելու».
16:56 - 25 փետրվարի, 2024
Խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում. Էրդողան
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում. Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։ Ըստ Էրդողանի՝ «Ղարաբաղի օկուպացիայի ավարտը հույսի ճանապարհ է բացել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։ «Կարևոր է չփակել այդ պատմական պատուհանը»,- ասել է Էրդողանը և հավելել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին։ Թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարել է Իլհամ Ալիևը, քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ «Այսօր, իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Դրա շուրջ ևս մանրամասն քննարկումներ են անցկացվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված պլաններ ունենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահի հրավերով երեկ է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա։    
18:43 - 19 փետրվարի, 2024
Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|

Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, երեկ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում Ալիևին ու նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։ Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։ Ըստ թուրքական կողմի՝ Ալիևն ու Էրդողանն այսօր երկկողմ հանդիպում կունենան, սպասվում են համաձայնագրերի ստորագրում, ապա երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Նախքան Թուրքիա այցելելը Ալիևը Գերմանիայում մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ, ավելի քան կես տարվա դադարից հետո, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բանակցեցին: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, թե եռակողմից հետո Գերմանիայի կանցլերը բանակցությունների սրահում մենակ է թողել Ալիևին ու Փաշինյանին ու նրանց պատվիրակություններին։
09:48 - 19 փետրվարի, 2024
Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը
 |azatutyun.am|

Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերին»։ «Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Վեհաժողովից: ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ է թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
15:11 - 16 փետրվարի, 2024
Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:02 - 15 փետրվարի, 2024
Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
 |armenpress.am|

Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգային ամենակարևոր հարցեր են եղել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունը, Լիբիայում ծավալվող քաղաքական իրադարձությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Էրդողանին Եգիպտոս այցի ժամանակ ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։
18:13 - 14 փետրվարի, 2024
Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
 |factor.am|

Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները |factor.am|

factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։ Նա նշել է, թե Ադրբեջանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, իր գործունեությամբ և անցած ժամանակաշրջանում համագործակցությամբ «ոչ միայն էական ներդրում է ունեցել այս կազմակերպության հիմնարար սկզբունքների իրականացման գործում, այլև առաջատար դեր է խաղացել»։ «Այս որոշումը նշանակում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքից։ Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական վեճերն ու հակամարտություններն աճում են ամբողջ աշխարհում, բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքը։ ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
17:10 - 12 փետրվարի, 2024
Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|

Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Հունաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները նախապայման են Եվրոպա-թուրքական հարաբերությունների բարելավման համար։ Շաբաթ օրը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետրիտիսը։ Այդ մասին հայտնում է Kathimerini-ն։ «Հունաստանը միշտ աջակցել է Թուրքիայի եվրոպական կուրսին։ Դա բխում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ավելի լայն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի կայունության շահերից»,- ասել է նա։ Միաժամանակ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են՝ ընդգծեկով, որ անհրաժեշտ է մշտապես ցուցադրել, որ Թուրքիան ևս պատրաստակամութուն ունի բարելավելու եվրո-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան, ըստ նրա, պետք է ընդունի ԵՄ անդամ երկրների համար բարձր զգայունություն ունեցող հարցերը: Կիպրոսի վերաբերյալ նա նշել է, որ «պետք է շոշափելի ապացույցներ լինեն, որ պատրաստակամություն կա շարունակել երկխոսությունը Կիպրոսի հարցի շուրջ՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»: «Հունաստանը ներկա կլինի այս գործընթացին»,- ընդգծել է նա։ Ինչպես նշում է հունական լրատվամիջոցը, Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև ԵՄ-Աֆրիկա և ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։
14:38 - 04 փետրվարի, 2024