Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում․ Մակրոն

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
01:28 - 20 սեպտեմբերի, 2023
«Իրադրությունն Արցախում ու սահմանին, Ալիևի հետ քննարկումների պատրաստակամություն»․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

«Իրադրությունն Արցախում ու սահմանին, Ալիևի հետ քննարկումների պատրաստակամություն»․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերվող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: Նախագահ Մակրոնն ընգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
11:42 - 09 սեպտեմբերի, 2023
Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե
 |azatutyun.am|

Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահի կողմից «ճնշման լեզվի» օգտագործումն անթույլատրելի է, մեկնաբանելով Մակրոնի կողմից այսօր հնչեցրած հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ «Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական   նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը դեսպանների համաժողովում իր ելույթի ժամանակ։
19:23 - 28 օգոստոսի, 2023
Այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ Մակրոնը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին
 |factor.am|

Այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ Մակրոնը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին, խոսել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ Le Point. Դուք խոսեցիք մինչև Կովկաս հասնող ավելի ընդարձակ Եվրոպայի մասին… 2020 թվականին դուք ասացիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է, բայց Ադրբեջանն ութ ամիս է՝ շրջափակել է տարածաշրջանը։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումն անվանել է ցեղասպանություն սովի միջոցով։ Ի՞նչ եք Դուք անում։ Էմանուել Մակրոն. Մեր մոտեցումը հստակ է, մենք ցավում ու դատապարտում ենք, բայց այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։ Le Point. Նույնիսկ  ի հեճուկս միջազգային փորձագետների կողմից մատնանշվող ցեղասպանության գործընթացի՞… Էմանուել Մակրոն. – Ես ձեռնպահ կմնայի այս տերմինը հապճեպ գործածելուց: Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի  փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված։
12:39 - 25 օգոստոսի, 2023
Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:«Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:  Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:  Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:  Վաղը կարող է ուշ լինել:Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:
17:37 - 23 հուլիսի, 2023
Էմանուել Մակրոնը մտադիր է փոփոխություններ անել ֆրանսիական կառավարության կազմում
 |hetq.am|

Էմանուել Մակրոնը մտադիր է փոփոխություններ անել ֆրանսիական կառավարության կազմում |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում փոփոխություններ կկատարի կառավարության կազմում։ Ընդ որում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կպահպանի իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ Վերջինիս տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը մինչև շաբաթվա վերջ կհայտարարի կառավարությունում փոփոխությունների մասին: «Գործադիր իշխանությունը պետք է աշխատի և պատրաստվի նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Կայունության և առարկայական աշխատանքի ապահովման համար նախագահը որոշում է կայացրել չփոխել վարչապետին», - իր աղբյուրի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։ Ավելի վաղ Մակրոնը կառավարության կազմում հնարավոր վերադասավորումների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի ֆոնին բազմիցս ընդգծել էր, որ վարչապետ Բորնը վայելում է իր լիակատար վստահությունը: Կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո, որը լայնածավալ բողոքի ալիք բարձրացրեց ողջ երկրում, Ֆրանսիայի նախագահը վարչապետին 100 օր ժամանակ տվեց կառավարության գործունեությունը «վերագործարկելու» համար: Այդ ժամկետը լրացել է հուլիսի 14-ին։ Ֆրանսիական կառավարության ղեկավարը մտադիր է առաջիկայում ներկայացնել կատարված աշխատանքի արդյունքները։
10:29 - 19 հուլիսի, 2023
Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին
 |aysor.am|

Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Լրագրողներն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցին, թե քանի որ նոր է Ֆրանսիայից վերադարձել, արդյո՞ք ճշտել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն արդյոք ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցն այստեղ հենց Փաշինյանն է։ «Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - նշեց Խանդանյանը։ Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։ Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։
13:40 - 14 հուլիսի, 2023
Երախտապարտ ենք ԼՂ հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում նշանակալի ջանքերի համար. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Երախտապարտ ենք ԼՂ հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում նշանակալի ջանքերի համար. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:  «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության վեհ գաղափարների շուրջ, համաժողովրդական կամքի հաղթանակն ամրագրեցին համաշխարհային պատմագրության էջերում և Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրով ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։ Ֆրանսիայի դավանած՝ համամարդկային նշանակություն ունեցող բարձր արժեքները ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաև Ձեր երկրում ապաստան գտած՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայորդիների համար։ Հանուն Ֆրանսիայի և նրա ազատության, հանուն համամարդկային արժեքների պաշտպանության սեփական կյանքը նվիրաբերած Միսաք Մանուշյանը լավագույնս է մարմնավորում Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի շնորհակալ վերաբերմունքն ու ազատության համար մաքառման նրա արդար մղումները։ Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու՝ Ձեր պատմական որոշման համար։ Այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանզի Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան: Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։ Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։ Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը: Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»,- ասվում է ուղերձում։
12:17 - 14 հուլիսի, 2023
Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծմանը․ ՀՀ նախագահը՝ Մակրոնին

Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծմանը․ ՀՀ նախագահը՝ Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովրդի ուղենշած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները դարձել են համամարդկային արժեքներ, որոնք ոգեշնչել են նաև հայ ժողովրդին` ժողովրդավարության և իրավունքների գերակայության ճանապարհով առաջ շարժվելու համար: Այդ արժեքներին նվիրվածության և մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա ամուր բարեկամության վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակաբար ընդլայնվող առանձնաշնորհյալ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։ Օգտվելով առիթից՝ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հայրենիքի և ժողովրդի համար մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր առաջնորդությամբ Ֆրանսիայի հասարակության կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող բացառիկ համերաշխության և մշտապես մեր կողքին լինելու համար։ Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր անձնական հանձնառությունն ու հետևողական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծմանը, իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորմանն ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։  
11:44 - 14 հուլիսի, 2023
Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա
 |tert.am|

Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա |tert.am|

tert.am: Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։ «Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում: «2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը: «Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գործընթացի վրա, այլև վարկաբեկել են Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում», - եզրափակել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- Մակրոնն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։ Արձագանքելով նախագահի այս պատասխանին՝ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել է․ «Պարո՛ն Նախագահ, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ դուք գործնական աջակցություն ցույց կտաք արցախցի մեր հայրենակիցներին։ Գիտենք, որ մեր ընկեր Մուրատ Փափազյանը՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, տարբեր առիթներով ձեզ հետ քննարկել է Արցախում տիրող տագնապալի և խորապես մտահոգիչ իրավիճակը, նույն պահանջով և նույն մակարդակով դիմում ենք Ձեզ։ Պետք է պարզ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է հայկական դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած խոսակցություն կամ մտադրություն»։ 
14:52 - 06 հուլիսի, 2023
Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները» |armenpress.am|

Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները» |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին և վերադառնալ Ֆրանսիա, որպեսզի նախագահի կառավարության անդամների հետ արտակարգ հանդիպումը։ Այս մասին գրում է Le Monde պարբերականը։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ուսումնասիրվում են ստեղծված իրավիճակին արձագանքելու «բոլոր տարբերակները»։ Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։ Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։ Մակրոնը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է 492 շենք, հրկիզվել 2000 մեքենա, հանրային ճանապարհների վրա իրականացվել է 3880 հրկիզում։
16:27 - 30 հունիսի, 2023