Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։ «Թեև 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ։ Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց և ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները  «Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետևանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը՝ հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները և քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։    
14:22 - 26 փետրվարի, 2024
Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

1lurer.am: Նոր Նորք վարչական շրջանում շուրջ 50 հեկտար տարածք է ուսումնասիրվել, և կադաստրային քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հեկտարը տրամադրվել է Կենդանաբանական այգուն տարածքների ընդլայնման համար, իսկ 36 հեկտարը համայնքային սեփականություն է, ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «36 հա տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի զգալի հատվածն ինքնակամ կերպով սահմանազատված և ցանկապատված է: Բացի ցանկապատվածից՝ ընդհանուր առմամբ ինքնակամ շինություններով զբաղեցված է տարածքի շուրջ 4 հեկտարը»,- ասաց նա և հավելեց, որ նշված տարածք այցելությունից հետո պարզ է դարձել, որ հատվածի սկզբնամասում կան 4 մեծ ու փոքր բնակելի տներ, ցանկապատված է շուրջ 2,1 հեկտար տարածք: Այգու սկզբնամասում՝ Գայի պողոտային հարող տարածքում, կա 1900 քառակուսի մետր տարածք, որը, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կանաչապատման ենթակա տարածք է: «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի այդ հատվածը մասնավորեցվել: Դրան շարունակվող մասում՝ շուրջ 2 հեկտարի վրա, առկա են ցանկապատված տարածքներ: Ցանկապատված է այդ հատվածում շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ 4 տնակներում ապրում են բնակիչներ, որոնցից 1-ում՝ ընտանիք: Համայնքային սեփականություն հանդիսացող 36 հեկտար հողակտորից 26 հեկտարը պատրաստ է կանաչապատման: Ջուր չկա տարածքում, բայց տարածքների ազատումից հետո կազմակերպությունը պատրաստ է ոռոգման ջուր քաշել, իսկ մյուս գարնանն իրականացնել շուրջ 26 հեկտարի վրա քաղաքային ուրբան անտառի հիմնում: «Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք վարչական շրջանի, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,- ասաց Բեգոյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հենց այս շաբաթվա ընթացքում 26 հեկտարի բոլոր «քոլիկները» վերացնել: Նշեց, որ տասնամյակներով Երևանը կորցրել է ահռելի ծավալով կանաչապատ տարածք, և որ տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։ «Արդեն նվազագույնը 1-2 տարի է, որ վերջ է դրվում այդ տրամաբանությանը։ Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- եզրափակեց Ավինյանը:
13:31 - 26 փետրվարի, 2024
Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան
 |tert.am|

Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնեց Մուրադյանը։ Թեմայի վերաբերյալ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։ «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասաց նա։
10:40 - 26 փետրվարի, 2024
Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

tert.am: Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ «Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- պարզաբանեց նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում: Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի: Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները: Ավինյանն էլ ի պատասխան «Howo»-ներին հաջողություն մաղթեց։ Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում էին աղբահանության ոչ լիարժեք սպասարկումից և սոցցանցերում իրենց բակերում կուտակված աղբի նկարներն էին հրապարակում։
10:27 - 26 փետրվարի, 2024
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024 թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային ծավալուն գործողությունների, այդ թվում՝ տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001 թվականին։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փետրվարի 19-ին, ժամը՝ 19։45-ի սահմաններում իր կողմից վարած «NISSAN SENTRA մակնիշի ավտոմեքենան կայանել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի հետնամասում, որտեղ իջնելով ավտոմեքենայից, իր մեկ ուղևորի հետ ուղևորվել դեպի տարածքում գործող զինվորական պարագաների խանութ, որտեղ գնել է իր ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար նախատեսված թվով 3 հատ գազի գլանակ։ Այնուհետև վերադառնալով ավտոմեքենայի մոտ, մինչև այն նստելը, 23-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից և իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իր մոտ պահվող, դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ է արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, այնուհետև նստելով ավտոմեքենան, վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։ 2024թ․ փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին, և նույն օրը երեկոյան երիտասարդը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագրոծվող «Նիսսան» մանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկույամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է մասամբ և մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:04 - 24 փետրվարի, 2024
Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փասթաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործել՝ ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: 
18:07 - 21 փետրվարի, 2024
Տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստան»

Տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստան»

Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու որոշման նախագիծ է ներկայացրել վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային միջոցներից օգտվելու գների վերաբերյալ:   Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» խմբակցությունը: Հայտարարությունը ստորև. «Հարգելի՛ քաղաքացիներԵրևանում իշխող փոքրամասնության կոալիցիան, օգտվելով ավագանիում առկա իրավիճակից, քաղաքային տրանսպորտից օգտվելու գների կտրուկ բարձրացման գործընթաց է նախաձեռնել: «Մայր Հայաստանը» դեմ է այդ ամենին և ներկայացրել է փոխադրավարձի հետ կապված իր նախագիծը:   Ըստ այդմ՝ ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան, կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար, քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը կարող է նվազել: «Մայր Հայաստանն» առաջարկում է 1-օրյա, 7-օրյա, 1-ամսյա, 6-ամսյա և 1-ամյա տրանսպորտային քարտերի կիրառում, և եթե քաղաքացին 1 օրվա ընթացքում 4 և ավելի անգամներ օգտվում է քաղաքային տրանսպորտից, ապա այդ դեպքում միավոր փոխադրման արժեքը կարող է պակաս լինել 100 դրամից:   Մեր առաջարկներն են՝ 1) 1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ, 2) 7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2.000 դրամ, 3) 30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5.500 դրամ, 4) 180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,   5) 365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ: Մենք կոչ ենք անում քաղաքացիներին՝ պաշտպանել մեր առաջարկները: Իսկ եթե իշխանությունները չընդունեն մեր առաջարկներն ու գնան թանկացումների, ապա կոչ կանենք քաղաքացիներին դուրս գալ պայքարի՝ թույլ չտալու համար այդ թանկացումներն ու կանխելու գերշահույթներ ստանալու ՔՊԿ-ական ծրագրի իրականացումը»:  
17:42 - 19 փետրվարի, 2024
Եթե եղանակներն այսպես պահպանվեն, ապա կկարողանանք գարնան սկզբից ինտենսիվ փոսալցում անել. Երևանի քաղաքապետի տեղակալ |1lurer.am|

Եթե եղանակներն այսպես պահպանվեն, ապա կկարողանանք գարնան սկզբից ինտենսիվ փոսալցում անել. Երևանի քաղաքապետի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Այս տարի ավելի մեծ քանակով աղ ենք օգտագործել, քան նախորդ տարիներին, հետևապես դա որոշակիորեն արտահայտվել է ասֆալտի ծածկույթի քայքայման տեսանկյունից: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն որոշակի աշխատանք իրականացվել է, մրցույթներն ամփոփման փուլում են, և մեծ ծավալի աշխատանք է պետք իրականացնել, մանավանդ որ եղանակն արդեն թույլ է տալիս: Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ փոսալցումների վերանորոգման աշխատանքների մրցույթի բացումն այսօր է, և որ հայտերի գնահատումն իրականացնելուց հետո բոլոր լոտերի մասով (2 վարչական շրջանը կազմում է 1 լոտ, հետևապես կա 6 լոտ) համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո կճանաչվեն հաղթող կազմակերպություններ: «Եթե եղանակներն այսպես պահպանվեն, ապա կկարողանանք գարնան սկզբից ինտենսիվ փոսալցում անել՝ բոլոր նորմերը պահպանելով»,- ասաց քաղաքապետի տեղակալը: Ավինյանը Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին խնդրեց ստանձնել աշխատանքների վերահսկողությունը՝ բոլոր գործիքակազմերն օգտագործելով:
12:14 - 19 փետրվարի, 2024
Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

news.am: Մենք այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք արդեն կա՞ ձևավորված առաջարկ դրա հետ կապված, ինչին տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. ««Իլ դե Ֆրանսի» գործընկերների հետե էլ եմ հանդիպել, հեռահար հանդիպում էլ եմ ունեցել, իրենց կողմից որոշ առաջարկներ եմ ստացել, նմերկայումս քննարկման փուլում են, առաջիկա մի քանի օրում կարող ենք մի քանի որոշակի տարբերակներ ներկայացնել ձեր վերջնական հաստատմանը, որ կյանքի կոչենք»: Ավինյանն առաջարկեց այս շաբաթ քննարկում անցկացնել. «Արդեն հասկանանք, որոշումները կայացնենք, որպեսզի գարնանը արդեն սկսենք այդ գծերի իրականացման գործընթացը»,-ասաց նա:
11:34 - 19 փետրվարի, 2024
Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: «Մենք հանրակրթության տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է մոտ 4 անգամ, և դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել: Ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թ. ընթացքում Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ 30 տոկոսն, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են՝ վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հայտարարեց քաղաքապետը։
10:28 - 19 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:  Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:  Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով:  Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:    Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ: 
18:47 - 16 փետրվարի, 2024
Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

panorama.am: «Ցավոք սրիտի, ինչ ավագանու նիստը սկսվեց, սահմանին մեր զոհերի թիվը կրկնապատկվեց, ասում են արդեն 4 զոհի մասին»,-ավագանու արտահերթ նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Նա դիմեց քաղաքացիներին։ «Ժողովուրդ, սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, քանի ինքն է մեզ իշխում է, մենք ունենալու ենք զոհեր։ Ցավակցում եմ ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլև մեր բանակին և պետությանը։ Սա նորմա է, և միակ լուծումը, որ մենք չզոհվենք, երկիրը չփոքրանա և քարտեզները չփոխվեն, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց Հակոբյանը։ՔՊ խմբակցությունից անհամաձայնության ձայներ հնչեցիեն։«Որ խոսում եմ, խնդրում եմ չճպացնենք, զուտ դաստիարակված ձեզ պահեք, ես գոհ կլինեմ»-ՔՊ-ական ավագանու անդամին դիմեց Հակոբյանը։ Նա հայտնեց, որ իրեն ոչ մեկը չի կարող բան ասել։«Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք, հիմա թույլ տվեք ելույթ ունենալ»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և Ավինյանին հորդորեց կարգի հրավիրի ՔՊ-ականին։ Ավինյանն արձագանքեց.«Կարգի եմ հրավիրում՝ առաջինը Ձեզ»։ Սամվել Հակոբյանն ասաց, որ իր ելույթի ժամանակ իրեն խանգարում են։«Ձեր ելույթի ժամանակ դուք կոռեկտության սահմանները չպետք է անցնեք և պետք է խոսեք հարցի մասին, որը դրված է։ Երբ հարցեր կունենաք կտաք հարց ու պատասխանի ժամանակ, սա ԱԺ ամբիոնը չէ»,-ասաց Ավինյանը։ Հոկոբյանը հարցրեց՝ հետո՞։ «Հետո՝ էդ, բան ունեք ասելու հարցի վերաբերյալ՝ խնդրեմ»,-շարունակեց Տիգրան Ավինյանը։ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ իր ասածը ՔՊ-ի ավագանու թիմի լեգիտիմության մասին է, քանի որ ի հայտը են եկել հանգամանքներ, մասնավորապես այն, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում քաղաքացիների կամքին հակառակ անհայտ գումարներ են մուտքագրվել Տիգրան Ավինյանի նախընտրական հիմնադրամին։  
13:47 - 13 փետրվարի, 2024