Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական օպերացիա իրականացնելիս պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն հայ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական օպերացիայի իրականացման ֆոնին մեզ համար առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խոսքն, իհարկե, հայկական բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ հիմա գլխավորը համոզելն է Երեւանին եւ Բաքվին ուժային մեթոդներից հրաժարվել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղում իրադրության կայունացման հարցում «ԱՄՆ-ի հերթի» մասին հարցին, ասել է, որ «այստեղ չի կարող որեւէ հերթ լինել, պետք են կոնկրետ  ջանքեր՝ հիմնված իրավական բազայի վրա»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն Ղարաբաղում իրադրությունը կայունացնելու համար։ «Այստեղ չպիտի լինի որեւէ հերթ։ Այստեղ պետք է լինեն կոնկրետ ջանքեր՝ հիմնված իրական, գիտակցված իրավական բազայի վրա, որը հնարավորություն կտա դուրս գալ խաղաղ կարգավորման։ Մեր տեսանկյունից՝ այդպիսի հնարավորություն կա։ Դրանք հենց այն պայմանավորվածություններն են, որոնց վրա հիմնվում են մեր գործողությունները։ Շարունակում ենք մեր շփումները ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ»,- ասել է Պեսկովը։
19:01 - 19 սեպտեմբերի, 2023
Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով |armenpress.am|

Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զսպվածության կոչ անելով երկու երկրներին։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, երկու կողմերին կոչ ենք անում զսպվածության դրսևորել և գործել երեք տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
11:49 - 15 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով
 |aravot.am|

Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով |aravot.am|

aravot.am: Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը որոշում կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, և ոչ թե ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով: «Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և հիմա ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, թերևս մեզ համար դա որոշում է, որը պահանջում է միանգամայն խորը վերլուծություն՝ հասկանալու համար՝ ինչու է Հայաստանը նման որոշում կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կիմաստավորի և կհասկանա»: «Բայց ամեն դեպքում այդ ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային շփման միջոցով»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ թեև «արևմտամետ վերլուծաբանները» խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, Մոսկվան այդ ուղղությամբ որևէ պաշտոնական ազդակ չի ստացել Հայաստանից: «Մենք բազմաթիվ դատողություններ են տեսել այդ թեմայով, այդ թվում, Հայաստանում գործող, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններ բազմիցս նման դատողություններ են արել: Բայց այդ առումով մենք որևէ պաշտոնական ազդակ չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի՝ Պեսկովը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ գծով: Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով, այնտեղ որոշ բաներ թեթևակի փոխվել են, դրա համար դա պետք է հստակեցնել: Դա եղել է Երևանի որոշումը»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը չունի մտավախություն՝ կորցնելու Հայաստանը որպես դաշնակից: Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ու Երևանը շարունակում են մնալ մոտ դաշնակիցներ: «Ոչ, մենք եղել ենք և հիմա էլ վստահ ենք, որ Հայաստանի հետ կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք լուծել պետք է երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերի տրամաբանությունը թելադրում է խորացնել մեր դաշնակցային և գործընկերային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:
15:36 - 11 սեպտեմբերի, 2023
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով
 |tert.am|

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ria.ru-ն:«Նախևառաջ այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը: Ամեն դեպքում դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է… մանրակրկիտ, հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովն ի պատասխան Կրեմլի մտահոգությունների մասին հարցին՝ կապված հայ-ամերիկյան զինուժի առաջիկա զորավարժությունների ֆոնին Ադրբեջանի կողմից պետության սահմանին զորք մտցնելու մասին Հայաստանի հայտարարությունների հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Նշենք նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես արձագանքել էր զորավարժություններին՝ նշելով, որ վարժանքների մասին տեղեկությունները հարուցում են մտահոգություն․ «Վարժանքների մասով անխոս այդպիսի լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խոր կվելլուծենք այդ լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել էր Պեսկովը։
14:03 - 07 սեպտեմբերի, 2023
«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, բայց չի կարելի համաձայնել Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ թեզերին։  «Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, հետևաբար չի կարող որևէ տեղ հեռանալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ Նա կոչ է արել չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում», և նրանց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ներդրում ունեն երկրի զարգացման մեջ։  Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր․ «Մեր ռուս գործընկերները շատ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրները «աշխատում են» մեզ հետ, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոցներ ձեռնարկի, բայց մենք իրենց ասում ենք մեր կարծիքը, որ ՌԴ-ն հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այստեղ չէ»։  
13:24 - 05 սեպտեմբերի, 2023
Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը»
 |tert.am|

Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը» |tert.am|

tert.am: Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Թուրքիան սկսել է թեքվել դեպի եվրոպամետ կուրս և կենտրոնանալ Արևմուտքի վրա։ «Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ... եթե իրերն իերնց անուններով կոչենք, ապա ոչ ոք չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին: Մեր թուրք գործընկերները, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոց կրեն», - ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ երեխ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացն առաջ տանելու մասին, Ստոկհոլմի անցամակցության թեման կապել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ։ «Նախ՝ ճանապարհ բացեք Թուրքիայի համար ԵՄ-ին միանալու համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի հետ: Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ»,- ասել էր Էրդողանը։ Մինչդեռ այսօր հայտնի է դարձել, որ Շվեդիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության վերականգնմանն ուղղված ջանքերին:Այս մասին Վիլնյուսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ 
14:44 - 11 հուլիսի, 2023
ՌԴ-ն ակնկալում է պարզաբանումներ ստանալ Թուրքիայից՝ «Ազովի» հրամանատարներին Կիևին վերադարձնելու առնչությամբ․ Պեսկով
 |armenpress.am|

ՌԴ-ն ակնկալում է պարզաբանումներ ստանալ Թուրքիայից՝ «Ազովի» հրամանատարներին Կիևին վերադարձնելու առնչությամբ․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ «Ինչ վերաբերում է «ազովցիների» ղեկավարների վերադարձին, ապա այո՛, սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսել ենք անել», - ընդգծել է Պեսկովը։ «Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և ավելին, այն վարում է բարձր և ամենաբարձր մակարդակի վրա: Մենք այս երկխոսության ուղիները կօգտագործենք, որպեսզի նախ՝ պարզաբանենք մեր դիրքորոշումը, և, իհարկե, այս իրավիճակը հաշվի կառնենք տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում», - հավելել է Կրեմլի խոսնակը։ Ռուսական կողմը, Թուրքիայի հետ երկխոսելով, ակնկալում է պարզաբանումներ ստանալ «Ազով» գնդի հրամանատարներին Կիև տեղափոխելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ «Իհարկե, մեր երկխոսության ընթացքում մենք ակնկալում ենք նաև կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ թուրքական կողմից, և մենք դա հաշվի կառնենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հետագա պայմանավորվածությունների դեպքում», - ասել է Պեսկովը։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա Թուրքիայի հետ գազային համատեղ հանգույց ստեղծելու ծրագրերի իրականացման վրա, և Մոսկվան մտադիր է շարունակել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ երկիր է վերադառնում «Ազով» գնդի 5 հրամանատարների հետ․ նրանք Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս գալուց հետո, պայմանավորվածությունների համաձայն, տեղափոխվել էին Թուրքիա և մինչև ռազմական գործողությունների ավարտը չպետք է վերադառնային Ուկրաինա։
17:01 - 10 հուլիսի, 2023
Պրիգոժինի դեմ քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս․ Պեսկով

Պրիգոժինի դեմ քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս․ Պեսկով

Պրիգոժինի դեմ քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա սակայն, չի հստակեցրել, թե Պրիգոժինը ինչ է անելու այնտեղ։ ««Վագներ»-ի մարտիկները, որոնք մասնակցել են այսօրվա իրադարձություններին, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի», - նշել է ՌԴ նախագահի խոսնակը։    Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
00:13 - 25 հունիսի, 2023
Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով

 |factor.am|

Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով |factor.am|

factor.am: Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։ Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
17:28 - 31 մայիսի, 2023
Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը |armenpress.am|

armenpress.am: Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ «Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում», - ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»: «Չնայած, ինչպես երեկ ասվեց հանդիպմանը, այժմ հանգամանքները շատ առումներով փոխվել են, և, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման», - ասել է Պեսկովը։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։  
15:01 - 26 մայիսի, 2023
Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
 |factor.am|

Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դրան մասնակցելու ենք Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը»,- ասել է Պեսկովը։ Նա հատկապես կարևորել է, որ նիստին առաջին անգամ անձամբ ներկա է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակապով միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարներ Շավքաթ Միրզոևը և Էմոմալի Ռահմոնը։ «Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի հրավերը։
13:39 - 25 մայիսի, 2023