Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։

Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։

2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Որոշել ենք իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում․ Դավիթ Սանասարյան

Որոշել ենք իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում․ Դավիթ Սանասարյան

Քիչ առաջ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դատական համակարգի աշխատանքին։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք. դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։ Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։
16:18 - 22 մայիսի, 2019
Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան

Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան

aysor.am։ ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ասելով, թե առաջարկում է, որ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննելու մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Բայց եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում՝ բացառելով, որ իր կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի։  
08:37 - 08 մայիսի, 2019
Ենթադրում եմ, որ իմ դեմ ցուցմունք տալու համար ճնշումներ եղել են, որովհետև չեմ կարծում` իրենք անեին մի բան, որը իրականության հետ կապ չունի. Դ. Սանասարյան |tert.am|

Ենթադրում եմ, որ իմ դեմ ցուցմունք տալու համար ճնշումներ եղել են, որովհետև չեմ կարծում` իրենք անեին մի բան, որը իրականության հետ կապ չունի. Դ. Սանասարյան |tert.am|

tert.am: Քրեական գործի հետ կապված իմ սիրո բումերանգը հետ եկավ, և ժողովրդի զգալի մասն ասաց, որ չի հավատում նրան, ինչ տեղի է ունենում. «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը: «Ժողովուրդը շատ զգայուն է, շատ պրոցեսների ժամանակ բավականին լավ զգում է՝ ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, միգուցե ոչ լուրջ տրամաբանական հաշվարկներով, այլ ուղղակի վստահում են»,-ասաց նա: Դավիթ Սանասարյանը նշեց, որ ԱԱԾ-ում էլ կան լավ ծառայողներ, ճանաչում է պետության անվտանգության մասին մտածող լավ կադրերի, բայց այն, ինչ մասնավորապես իր գործի հետ է կապված, կապ չունի իրավական պրոցեսի հետ: Նա հաստատեց, որ գործը շինծու է: Սանասարյանը նշեց, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ չի կարող նախաքննական փակագծեր բացել և ասել, թե ով ինչու է ուզում գործ սարքել: «Տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, և մինչև լիազորությունների դադարեցնելը շատերը տուժել են, բայց պետությունը, վստահ եմ, շահել է»,-ասաց նա: Հարցին, թե ով պետք է իր դեմ գործ սարքի, ասաց, որ առաջարկում է մի քիչ էլ սպասել, թեև նշեց, որ ունեցել է հիմքեր՝ նման բան ասելու: Հարցին, թե քաղաքական շարժառիթներ կան, նա պատասխանեց, որ չի կարող ասել, բայց տարբեր շարժառիթներ կան: Այսքանից հետո Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի քննադատում երկրի վարչապետին, ընդհակառակը՝ սատարում է. «Առաջին անգամ կա օրինական լեգիտիմ իշխանություն, որը ընտրվել է ժողովրդի կողմից: Այս պարագայում ես, բնականաբար, այն հավատն ու հույսն ունեմ, որ մենք այլընտրանք չունենք, պետք է բռունցքվենք և տարիների ընթացքում կուտակված վատ երևույթները հանենք մեր միջից»,-ասաց նա և հավելեց, թե ինքը չի ասում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ կա նման բան անելու: Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն իրեն է ենթարկվում, Սանասարյանն արձագանքեց, որ ուղղակի Փաշինյանին առհասարակ ճիշտ չեն զեկուցել: «Ես էլ իմ ունեցած տվյալներն եմ զեկուցել, իսկ առհասարակ վարչապետը այստեղ չի կարող խառնվել, ակնկալիք էլ չունեմ, որ վարչապետն ասի, որ այսպես պետք է անենք կամ այնպես»,-ասաց նա և նշեց, որ վարչապետի հետ հանդիպել է և ներկայացրել այն ինֆորմացիաները, որոնց տիրապետում է: Հարցին, թե տեղեկություններ ունի, թե ովքեր են ցուցմունք տվել իր դեմ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ այո: «Այո, իհարկե գիտեմ, բայց ցուցմունքներ են տվել, որ իրականության հետ կապ չունեն, ես ունեմ փաստեր, որ կապ չունի, իսկ իրենք չունեն»,-ասաց նա:  
15:14 - 03 մայիսի, 2019
Սանասարյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք ԱԱԾ առանց վարչապետի գիտության գործ կհարուցե՞ր իր դեմ |aysor.am|

Սանասարյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք ԱԱԾ առանց վարչապետի գիտության գործ կհարուցե՞ր իր դեմ |aysor.am|

aysor.am։ «Երբ այս պրոցեսն ավարտվի, ես իմ գնահատականը կտամ՝ ճնշում կա, թե չէ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանի խոսքով՝ հիմնավոր կասկածներ ունի, սակայն առայժմ դրանք չի հայտարարի։ «Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանլ, թե էս քամին որտեղից է գալիս», - ասաց նա։Հարցին, թե առանց վարչապետին զեկուցելու իրեն մեղադրանք կառաջադվե՞ր, Սանասարյանը չպատասխանեց. արձագանքեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը։ «Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով», - ասաց փաստաբանը։Փաստաբանն ընդգծեց՝ հստակ երևում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում։ «Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ», - նշեց Արսեն Սարդարյանը։
10:20 - 30 ապրիլի, 2019
ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք. Դավիթ Սանասարյանի փաստաբաններ |aysor.am|

ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք. Դավիթ Սանասարյանի փաստաբաններ |aysor.am|

aysor.am։ Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերջինիս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ «Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - ասաց նա։ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասաց, թե այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար։ Փաստաբանն ասաց, թե կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ։ «Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասաց Արսեն Սարդարյանը։ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։ «Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի», - ասաց Սանասարյանը։
10:15 - 30 ապրիլի, 2019
Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար․ Դավիթ Սանասարյան |civilnet.am|

Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար․ Դավիթ Սանասարյան |civilnet.am|

civilnet.am: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը ասել է․  «Գիտեք, որ դատախազությունը մեմածամասամբ մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը տվել ենք»,- նշեց նա։ ՊՎԾ ղեկավարը նշեց, որ իրենք պնդում են, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտմամբ է անցկացվել հեմոդիալիզի պարագաների մրցույթը, երկու անգամ թանկ են վաճառում պետությանը, աշխատում են գերշահույթով։ Այս համատեքստում նա անդրադարձավ «Հետք» պարբերականի հրապարակմանը՝ «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերնագրով և նկատեց, որ խոսքը սրա մասին է, և եթե լինի մրցակցություն, պետությունն ավելի քիչ կվճարի։ «Երբ մեր առաջարկը բժշկական կենտրոնն ընդունել է, պետությունը մի մրցությի մասով 13 մլն դրամ է շահել։ Վանաձորի ԲԿ-ն չընդունեց մեր առաջարկը և նախորդ հունով շարժվեց, ինչի արդյունքում 30 տոկոս ավելի թանկ գնով տեղի ունեցան գնումները»,- ասաց Սանասարյանը։ «Ես վստահ եմ, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։ Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար։ Ասում եմ, որ այստեղ կա խնդիր»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։
09:48 - 30 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանի հետ հանդիպել եմ իմ նախաձեռնությամբ. Նա պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին.Արման Թաթոյան

Դավիթ Սանասարյանի հետ հանդիպել եմ իմ նախաձեռնությամբ. Նա պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին.Արման Թաթոյան

Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հանդիպել եմ նրա հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ հանդիպումը եղել է իր նախաձեռնությամբ: «Ես խոսել եմ Դավիթ Սանասարյանի հետ, նրա փաստաբանի հետ եւ գիտեմ, որ պատրաստվում են ինձ բողոք ներկայացնել: Երբ բողոք ներկայացնեն, ըստ այդմ, կնայենք ու կխոսենք»: Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այդ գործը կգնա դատարան, իրավունք ունե՞ր նա նման համոզմունք հայտնել, Թաթոյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշելով. «Ես նշեցի, որ ես այսպես, թե այնպես պրոցես սկսելու եմ, բայց պայմանավորվածություն եղավ, որ երբ բողոք լինի, պաշտպանն ավելի հստակ կարող է ներկայացնել իր պահանջը, ես էլ հետագայում հստակ կիմանամ իմ գործողությունները»:
11:52 - 29 ապրիլի, 2019
Սանասարյանի գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն․ Դատախազություն |azatutyun.am|

Սանասարյանի գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված ժամկետներում քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որի արդյունքում կայացված որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին: Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից։ Այս մասին փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը», - հավելեց Խաչատրյանը: Պաշտպանական կողմը միջնորդությամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել այլ քննչական ծառայություն։ Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը նախանցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանն ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:
11:40 - 29 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ |armtimes.com|

Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Պետական վերահսկողության ծառայության պետ, մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն քննարկման փուլում է: Պաշտպանական կողմը միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, եւ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն: Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակա աշխատակիցների՝ Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում: Ազգային անվտանգության ծառայության կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի: Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպաններն էլ պնդում են, որ գործը կարված է ու սարքված: Նշենք, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կազատվի կալանքից: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանը կալանավորվել էր փետրվարի 27-ին, կալանքի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 25-ին:Այս գործով բացի Ադյանից փետրվարին կալանավորվել էին նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանք նույնպես ազատ են արձակվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ազատման պատճառը Սանասարյանի դեմ տված ցուցմունքներ են, ինչը, սակայն, դեռ ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում: Սանասարյանը չի հերքել, որ քրեական գործի շրջանակում ինքն ու Սամվել Ադյանը առերեսվել են: Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին: - Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք նաեւ, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ: - Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ: - Ի՞նչ հանգամանքերի մասին է խոսքը: - Խոսքը վերաբերում է նրան, որ երբ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավեցին, նրա նկատմամբ ընտրեցին խափանման միջոց ստորագրություն, 7 օրվա ընթացքում նրանք պետք է որոշեին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը, մինչդեռ այնպիսի շտապողականություն էր դրսեւորվում, որ էլ որեւէ հանգամանք նշանակություն չուներ վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչ պատրաստ էր, մեղադրանքի ծավալուն որոշումը արդեն թղթապանակում դրված էր եւ իրենք անտեսեցին, որ մենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպաններս, միջնորդություն ներկայացրինք վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որոնք նաեւ հստակ ապացույց էին եւ նման պայմաններում չէր կարող Սանասարյանին մեղադրանք առաջադրվել: Բացի այդ, այլ ապացույցներ նույնպես ներկայացրինք, բայց դրանք ուղղակի շպրտվեցին մի կողմ: - Վկաները ՊՎԾ աշխատակիցնե՞ր էին: - Այո, նաեւ: Այսինքն՝ ակհայտ էր մեզ համար, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա եւ քննություն անել էլ չեն ցանկանում, այսինքն՝ միակողմանի, միայն որպեսզի ցուցմունքներ կորզեն ինչ-որ անձանցից եւ դրանով բավարարվեն: Բայց այն, որ Սանասարյանն էլ իր ապացույցները ուներ ներկայացնելու դա անտեսվում էր, ուղղակիորեն մի կողմ էր շպրտվում: - Կասկածանք առաջադրելուց հետո 7 օրվա ընթացքո՞ւմ են մեղադրանք առաջադել, թե՞ անմիջապես հետո: - Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն են մեղադրանք առաջադրել: Ժամը 17:00-ին գնացել ենք քննչական, ժամը 00:05-ին մեղադրանք են առաջադրել: - Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից: - Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց:   Ավելին՝ armtimes.com-ում։
07:28 - 29 ապրիլի, 2019
Առերեսում եղել է, բայց ոչ Դավիթ Սանասարյանի հետ. Փաստաբանները՝ քրեական գործի նախաքննության մասին |aysor.am|

Առերեսում եղել է, բայց ոչ Դավիթ Սանասարյանի հետ. Փաստաբանները՝ քրեական գործի նախաքննության մասին |aysor.am|

aysor.am։ Պետական վերահսկողական ծաառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննության շրջանակներում կատարվել են որոշակի քննչական գործողություններ, տեղեկացրեց Սանասարյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ «Այս մի քանի օրը որոշ դադար կա, քննչական գործողություն չի կատարվում։ Իրենք կարևորը իրենց գործը արեցին, այդ պահի դրությամբ հասան իրենց նպատակին՝ Սանասարյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրեցին ու նրա պաշտոնավարումը կասեցրին։ Մնացածը երևի թե այդքան էլ չեն կարևորում», - մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբանը։ Պետրոսյանը, սակայն, չմասնավորեցրեց՝ ինչ քննչական գործողություններ են իրականացվել։ Տիկին Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննչական գործողությունների շրջանակում առերեսում է կատարվել Գևորգ Խաչատրյանի և Դավիթ Սանասարյանի միջև, սակայն փաստաբանը չմանրամասնեց. «Ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել, թե մենք ինչ գործողություն ենք կատարել։ Դեռևս նախաքննություն է գնում։ Իհարկե, քննչական գործողություններ կատարվել են, բայց կոնկրետանալ չէի ցանկանա»։  Այս հարցի վերաբերյալ հստակություն մտցրեց Գևորգ Խաչատրյանի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ Գևորգ Խաչատրյանի հետ առերեսում կատարվել է, սակայն այդ անձը Դավիթ Սանասարյանը չի եղել։ Նախ փաստաբանը հերքեց տեղեկությունները, որ իր պաշտպանյալը համագործակցել է նախաքննական մարմնի հետ՝ դրանք որակելով «շուկայական խոսակցություններ» և հետո հավելեց. «Առերեսում եղել է որևէ մեկի հետ, բայց կոնկրետ Դավիթ Սանասարյանի հետ չի եղել։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Ում հետ որ եղել է քննչական գործողություն է, որի վերաբերյալ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»։ Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանը կտրականապես հրաժարվեց քրեական գործի ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել և ասաց, որ իր պաշտպանյալը չի ցանկանում լրատվամիջոցներին ներկայացնել որևէ բան այդ գործից։ «Դա նրա իրավունքն է, և ես պարտավոր եմ հարգել այն», - ասաց փաստաբանը։ Այս քրեական գործով Դավիթ Սանասարյանի մեղադրանքը համեմատաբար թեթև է. նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Իսկ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, իսկ քրեական գործը՝ սարքած։ «Մեղադրանքը պաշտպանում է մի գլխավոր դատախազ, որը մինչև հիմա քրեական հետանդման է ենթարկում Անդրիաս Ղուկասյանին։ Ոչինչ չունեմ նրան պատասխանելու։ Իմ կարծիքը նրա մասին անփոփոխ է, ինքը պետք է հեռանա այդ համակարգից», - ասաց փաստաբանը։
08:02 - 26 ապրիլի, 2019
Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի «կարված» լինելու մասին |aysor.am|

Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի «կարված» լինելու մասին |aysor.am|

aysor.am: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր վերաբերյալ քրեական գործի մասին լրագրողների հարցրին հրաժարվում էր պատասխանել։ «Քրեական գործի վերաբերյալ՝ ուզում է 360 աստիճան պտտվեք, վերադառնաք, ես նորից նույնն եմ ասելու։ Մեր քաղաքացիներին այսօր այդ գործը չի հետաքրքրում», - ասաց Դ.Սանասարյանը։ Նա նշեց, որ ինքը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է «շատ ուժեղ ու շատ ամուր»։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք կարող է մի երկիր ուժեղ լինել, որտեղ գործ են կարում, ինչպես պնդում են Սանասարյանի փաստաբանները։ Ի պատասխան Սանասարյանն ասաց. «Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել»։ Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե շաբաթ օրը կառավարական առանձնատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ է քննարկել: Սանասարյանը, սակայն, հրաժարվեց այդ հարցին պատասխանել։ Լրագրողի դիտարկմանը, թե նրա կողմնակիցները հայտարարում են, որ եթե Սանասարյանը արդարացվի, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրանք ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ Հայաստանի Հանրապետությունում արդարության կողմնակիցները»։ Հարցին, թե ինքը՝ Սանասարյանը համամի՞տ է նրանց հայտարարության հետ, Սանասարյանը պատասխանեց. «Ես այսօր եկել եմ այստեղ արդարություն եմ պահանջում»։  
08:57 - 24 ապրիլի, 2019