Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
10:45 - 24 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է  Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։
10:59 - 23 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ

«ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։ Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- նշված է ԱՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
11:29 - 22 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Ս: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։ Ինչպես  տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։ Ըստ աղբյուրի՝ Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։ Երկուշաբթի Բաբայանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Երկուշաբթի նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ Դավիթ Բաբայանի հետ Վաշինգտոնում են գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
17:28 - 18 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ

Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։ Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:22 - 17 սեպտեմբերի, 2022
Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Դավիթ Բաբայան. - Արցախը չի կարող լինել այդ խաղաղության պայմանագրի գինը, եթե չի լինում Արցախը, այնուհետև շատ-շատ վատ բաներ են տեղի ունենում, դրա համար ինքը այդ պայմանագրի մեջ...., բնական է, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակներից մեկը դա է, որ մենք ինքներս ճանաչենք Ադրբեջանի մաս: Դրանով կբարոյազրկվենք, դրանով կկորցնենք մեր սկզբունքայնությունը, դրանով կվերածվենք օբյեկտի և ավելի վատ կարգավիճակ կստանանք, իսկ այս իրավիճակում և այսպիսի տարածաշրջանում պատկերացնում եք` ինչ է լինում նման երկրների հետ: «Ազատություն». - Դուք նկատի ունեք, որ եթե կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և Արցախի մասին հիշատակում չլինի այնտեղ: Բաբայան. - Արցախը չպետք է մտնի այդ տարածքային ամբողջականության մեջ, չգիտեմ՝ ոնց է դա ձևակերպվելու, այսինքն ձևեր կան, դա արդեն տեխնիկական խնդիր է: Սկզբունքայինը պետք է այն լինի, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, թե չէ իսկապես ես նույնիսկ չեմ պատկերացնում դրանից հետո մենք ինքներս մեզ ինչ պետք է կոչենք: «Ազատություն». - Պարոն Բաբայան, դրա տարբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, հարցի առկախումը, բայց դա որքանո՞վ է կայուն, ասենք, գրվում է, որ 5-10 տարի չենք անդրադառնալու կարգավիճակին, մինչև ժողովուրդները տրամադրվեն հաշտության, համակեցության: Բաբայան. - Անկախ ամեն ինչից, նախևառաջ չպետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, սա կատաստրոֆա է լինելու, սա նախևառաջ Հայաստանի Հանրապետության համար մահվան դատավճիռ է լինելու որպես պետություն, սա ճեղքելու է հայոց միասնականությունը՝ առանց այն էլ խարխլված՝ սփյուռք, Արցախ, մայր Հայաստան: Սա բերելու է անկանխատեսելի զարգացումների: Սկզբունքային պետք է լինենք: Ի՞նչ է, Թուրքիան ծանր վիճակում չէ՞ր 1920-21 թվականներին, թե՞ Ադրբեջանը ծանր վիճակում չէր 1994 թվականին, թե՞ շատ ու շատ այլ երկրներ ծանր իրավիճակում չէին և կարողացել են հաղթահարել այդ ամենը: Հաղթահարում ես, երբ ունես հստակ սկզբունքային մոտեցում, երբ գիտես՝ սա է քո ճակատագիրը և դու պետք է ըստ այդմ շարժվես, որովհետև այլ տարբերակ մենք չունենք: «Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք տեսնում արցախցիների իրավունքների ամրագրումը, այսինքն, դա ի՞նչ է նշանակում, որ հիմա Երևանն անընդհատ ասում է՝ էդտեղից սկսենք և կբխի կարգավիճակը: Բաբայան. - Արցախցիների իրավունքները և այլն, իհարկե, սա լավ տերմինաբանություն է, բայց ոչ այս հակամարտության համար, որովհետև Արցախն ինքը ինչ-որ մի ամորֆ հասկացություն չէ, սա ինչ-որ մի անհասկանալի ժողովուրդ չէ, պետություն կա, 30 տարի այդ պետականությունը զարգացել է: Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ համակենտրոնացման ճամբարներում այդ խեղճ ու կրակ մարդիկ իրավունքներ և ազատություններ չունեի՞ն, իհարկե ունեին, նրանք ունեին իրավունք, ասենք, օրը 20 րոպե քնել և ազատ էին այդ քնի ժամանակ ինչ երազ ուզում էին տեսնել: Իսկ ի՞նչ է դա տալիս, այսինքն, մենք պետություն ենք, մենք մեր իրավունքները և անքակտելի իրավունքները, նույն ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամ իրականացրել ենք: «Ազատություն». - Ձեզ հաճախ քննադատում են, որ իրատես չեք, երբ խոսում եք անկախության մասին: Բաբայան. - Իսկ ի՞նչ է նշանակում՝ իրատես չենք: Ընդհակառակը՝ մենք ամենաիրատեսն ենք, իսկ ո՞վ է ասել, որ դա հեշտ գործընթաց է, ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ դժբախտաբար, Արցախի պարագայում գերակշռող են աշխարհաքաղաքական հաշվարկները, ոչ թե որ մենք արժանի չենք անկախության պատմական, իրավական, բարոյական տեսակետից: Ոչ, մենք ոչ մի բանով չենք զիջում Կոսովոյին, մնացած երկրներին, բայց երբեք չենք խաբում, ասում ենք՝ «ժողովուրդ ջան, սա բարդ է, բայց միանգամայն իրատեսական է»: Հիմա ի՞նչ անենք, հանձնվե՞նք: «Ազատություն». - Պաշտպանության բանակն Արցախից դուրս բերելու պահանջ է հնչեցնում Ադրբեջանը նաև նոյեմբերյան փաստաթուղթը վկայակոչելով, Դուք Հայաստանի վարչապետի հետ համաձա՞յն եք, որ եթե ռուսական կողմը և Բաքուն ստանձնեն պարտավորություն, որ շփման գծում լարում չի լինելու, կարելի է և հրաժարվել Արցախի զինուժի մարտական հերթափոխից: Բաբայան. - Հիմա եթե Բաքուն պատրաստ է չկրակել կամ չհարձակվել, Պաշտպանության բանակն իրեն ի՞նչ վնաս է տալիս, ի՞նչ վտանգ է ներկայացնում, դրա համար դա կոչվում է Պաշտպանության բանակ, հիմա մենք ի՞նչ անենք, զինաթափվենք և սպասենք, տեսնենք՝ Ադրբեջանը բա որ մի օր հարձակվե՞ց, ունե՞նք այդ վախի համար համապատասխան հիմքեր, իհարկե, ունենք: «Ազատություն». - Մինսկի խմբի ամերիկացի և ռուսաստանցի համանախագահներն են տարածաշրջանում, նրանք Լեռնային Ղարաբաղ գալո՞ւ են: Բաբայան. - Այս անգամ չեն գալու, ինչքան ես տեղյակ եմ, չնայած, որ Մինսկի խումբը զբաղվում է նաև այս հարցերով ու պետք է իրենք գան, սա իրենց աշխատանքի մի մասն է: «Ազատություն». - Պարոն Բաբայան, Հայաստանի տարածքո՞ւմ էլ հանդիպումներ նախատեսված չեն: Բաբայան. - Հուսով եմ, որ մի օր այդ հանդիպումները կլինեն Արցախում, եթե մինչ այդ միջանկյալ տարբերակ գտնվի Երևանում, պետք է քննարկել, բայց պետք է դա:
16:09 - 10 սեպտեմբերի, 2022
Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

 |armenpress.am|

Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են Հայ դատի հանձնախմբից։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 
12:39 - 02 սեպտեմբերի, 2022
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Դավիթ Բաբայան

Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ։ Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»: Երեկ Ալիեւն ասել է, թե «Ղարաբաղում ապրող հայերը պետք է  հասկանան, որ իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց։ Նրանք չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ»։
11:54 - 13 օգոստոսի, 2022
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։ Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- գրել է նա:
12:54 - 12 օգոստոսի, 2022
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գոհունակությամբ արձանագրել է, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։ «Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ»,- «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Բաբայանը: Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է  ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ։
22:47 - 05 օգոստոսի, 2022
«Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հստակ է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել». Դավիթ Բաբայան
 |168.am|

«Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հստակ է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել». Դավիթ Բաբայան |168.am|

168.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախում այսօր տիրող իրավիճակին, տեղեկացրեց՝  ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է։ «Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա հստակ է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել, նույն նպատակներն ու ծրագրերն ունի։ Շատ սառնասրտորեն պետք է մոտենանք այդ ամենին։ Պետք է հեռու մնանք դեմագոգներից, շահարկումներից, դժբախտաբար, մենք կրկին տեսնում ենք շահարկումներ տարբեր սոցիալական ցանցերում, սուտ հայրենասերների մի մեծ բանակ է կրկին ձևավորվում, սկսում են տարբեր բաներ գրել, ինչն անթույլատրելի է։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու»,- նշեց Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է կարծիքներին, որ ստեղծված իրավիճակում պետք է ավելացվի Արցախում ռուս խաղաղապահների թիվը, Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի համար իդեալական կլիներ, եթե խաղաղապահների թիվն ավելացվեր, սակայն այդ հարցը միայն ցանկություններով չէ։ «Այդ հարցի համար պետք է համապատասխան համաձայնություն լինի, միայն մեր ցանկությամբ չէ։ Հարցը պետք է ավելի լայն դիտարկենք, քանի որ խաղաղապահները Ռուսաստանն է այստեղ բերել, որը Մինսկի խմբի երկիր է, տարածաշրջանի համար պատասխանատվություն կրող ու հզոր երկիր։ Անկախ խաղաղապահների թվաքանակից, բնական է, որ նման հարձակումներն ու սադրանքներն ուղղված են նաև Ռուսաստանի դեմ, սա շատ պարզ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։  Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը․ նրա վիճակը բավարար է։ 
15:52 - 02 օգոստոսի, 2022
Իրավիճակը գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Իրավիճակը գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Արցախի սահմանային հատվածում տիրող իրավիճակին, նշել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա: «Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը: Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 
21:24 - 01 օգոստոսի, 2022