Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Փաշինյանը Նիլս Անենի հանդիպմանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը

Փաշինյանը Նիլս Անենի հանդիպմանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը: Վարչապետի խոսքով` վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում: Նիլս Անենը նշել է, որ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները: Պարոն Անենը հավելել է, որ «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարի համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
19:03 - 22 նոյեմբերի, 2023
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Պարոն Նիլս Անենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիլս Անենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
17:34 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։ «Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը: Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 
22:26 - 04 նոյեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։  Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը։ Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման։ Դրանից առաջ Բերբոքը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
19:54 - 04 նոյեմբերի, 2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ
 |armenpress.am|

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝  որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։  
12:50 - 04 նոյեմբերի, 2023
Փաշինյանն ու Բերբոքը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ

Փաշինյանն ու Բերբոքը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:    Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում, շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, որ մենք շատ ենք կարևորում մեր երկկողմ հարաբերությունները Գերմանիայի հետ, ինչը կարևոր է ոչ միայն մեր երկողմ հարաբերությունների, այլև առավել լայն տեսանկյունից։ Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դիմնամիկա։ Կարծում եմ՝ Ձեր այցը դրա լավագույն արտահայտությունն է և վստահ եմ՝ մենք այսօր կունանանք իրական հնարավորություն քննարկելու մեր հարաբերությոններին վերաբերող բազմաթիվ հարցեր»։   Իր հերթին Անալենա Բերբոքն ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Սա մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ արդեն կարևոր հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, այսօր այցելել եմ նաև Ձեր խաղաղապահ առաքելությանը, լսել եմ հայկական և գերմանական զինված ուժերի միջև համագործակցության մասին, ինչը մեր սերտ համագործակցության կարևոր ցուցիչ է։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն ունենք այսքան խորքային մտքերի փոխանակություն ունենալ Ձեր կառավարության հետ այս դժվարին ժամանակներում, երբ այդքան կարևոր է համատեղ աշխատել Եվրոպական մայրցամաքի համար»։  Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ:    Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Անալենա Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան նախատեսում է Հայաստանին ավելի քան 9 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել:      Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:      Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:    Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը:    Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: 
21:48 - 03 նոյեմբերի, 2023
Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար
 |armenpress.am|

Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հիշեցրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Ցավոք, այսօր էլ առկա են  լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա: «Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- նշեց Միրզոյանը։
19:58 - 03 նոյեմբերի, 2023
Մեր տարածաշրջանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, աշխարհին էլ օգուտ կտա. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Մեր տարածաշրջանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, աշխարհին էլ օգուտ կտա. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> Տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։   «Մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և այն տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ամբողջ աշխարհին։ Այս ծրագիրը կարող է նաև խաղաղության յուրահատուկ գրավական դառնալ»,– ընդգծեց նա։   Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչությունն ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ՝ ոչնչացման սպառնալիքի ներքո լքել է իր բնօրրանը։   «ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ հայ ռամզագերիներ, ինչպես նաև ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք են պահվում»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` միայն այլ երկրների անկեղծ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ՀՀ–ն ունի քաղաքական կամք` գնալ խաղաղության հաստատմանը, և պետության մոտեցումները ներկայացված են Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում (երկու երկրի փոխադարձ տարածքային ճանաչում)։
19:07 - 03 նոյեմբերի, 2023
Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին
 |armenpress.am|

Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան Հայաստանին 9,3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ «Մենք Հայաստանում ենք մի ժամանակահատվածում, երբ երկրի ժողովուրդը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ։ Մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են այն պատկերները, որոնք մենք տեսանք․ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան՝ ընտանիքներ, որոնք լքում էին իրենց հայրենիքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր Լեռնային Ղարաբաղից այսքան շատ մարդկանց ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը և կապիտալ ներդրեց այդ մարդկանց աջակցելու համար, որն արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը բացեցիք և ձեր օգնությունն առաջարկեցիք բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ Լեռնային Ղարաբաղից։ Մենք ձեզ այս հարցում մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտարարեց Բերբոքը։
18:20 - 03 նոյեմբերի, 2023
ԵՄ մշտադիտարկման առաքելությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար. Բերբոք
 |1lurer.am|

ԵՄ մշտադիտարկման առաքելությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար. Բերբոք |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ի մշտադիտարկման առաքելության միջոցով մենք փորձում ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ մեր ներկայությամբ, մարդկանց հետ շփումների միջոցով հասնելու կայունության և վստահության: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: «Վստահելի խաղաղության բանակցությունների համար մենք՝ որպես Դաշնային կառավարություն, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ցանկանում ենք ամրապնդել ԵՄ առաքելության գործունեությունը, և ԵՄ-ի շրջանակում մենք կցանկանանք հասնել նրան, որ այս առաքելությունն ընդլայնվի»,- ասաց նա: Ըստ արտգործնախարար Բերբոքի՝ Գերմանիան կշարունակի իր հաձնառությունը առաքելության իրականացման հարցում: Նա նաև ընդգծեց՝ Գերմանիայի կարևոր է արձանագրել, որ ԵՄ-ն՝ հանձին այս առաքելության, չեզոք միջնորդ է Հայաստանում: «Նաև այս առաքելությունը պետք է շահեկան լինի Ադրբեջանի համար»,- ասաց Բերբոք:
18:18 - 03 նոյեմբերի, 2023
«Կարևոր այց է, թերևս պատմական». Երևանում է Գերմանիայի արտգործնախարարը
 |azatutyun.am|

«Կարևոր այց է, թերևս պատմական». Երևանում է Գերմանիայի արտգործնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, նա այստեղից մեկնելու է Բաքու։ Սա Բերբոքի Հայաստան ու Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան երկրորդ այցն է, գարնանը նա Վրաստանում էր։ Ըստ գերմանական DW-ի՝ ակնկալվում է, որ արտգործնախարարը կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, ինչպես նաև կհայտնի Եվրամիության պատրաստակամության մասին՝ ենթակառուցվածքային ներդրումներ կատարելու վերաբերյալ: «Գերմանիան և Եվրամիությունը ցանկանում են Հարավային Կովկասի երկրների հետ կառուցել այնպիսի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևակերպի մարդկանց ապագայի հետաքրքրությունները», - Երևան այցից առաջ այսօր հայտարարել է Բերբոքը։ Եվրամիությունը և մասնավորապես առանձին երկրներ Գերմանիան, Ֆրանսիան շարունակում են իրենց ջանքերը՝ վերսկսելու Երևանի ու Բաքվի միջևի ընդհատված բանակցությունները, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Բերբոքի այցը անվանելով պատմական։ «Կարևոր այց է, թերևս պատմական: Առաջին երկկողմ այցն է Գերմանիայի արտգործնախարարի: Նախկինում պարոն Շտայնմայերը ժամանել էր որպես ԵԱՀԿ նախագահող, ավելի շատ ԵԱՀԿ-ին էր վերաբերում այցը, դա նաև ցույց է տալիս Գերմանիայի նվիրվածությունը ներդնելու այդ գործընթացում՝ որպես ծանրակշիռ Եվրամիության անդամ», - ասաց Հովհաննիսյանը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից բացի Երևանում ի՞նչ հարցեր է քննարկելու Բերբոքը։ Այս այցից առաջ նա հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստել է կոնկրետ առաջարկներ անել տարածաշրջանին՝ ներառյալ Սև ծովով անցնող ստորջրյա հաղորդակցության մալուխի կառուցում՝ Եվրամիության Global Gateway ծրագրի շրջանակում, որի միայն այս բաղադրիչի արժեքը 45 միլիոն եվրո է։
17:31 - 03 նոյեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Անալենա Բերբոքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները առանձնակի հետաքրքրությամբ լսեցին գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տարածած հաղորդագրության մեջ:
17:27 - 03 նոյեմբերի, 2023