Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը որոշիչ ճգնաժամ է անվանել մարդկության համար |armenpress.am|

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը որոշիչ ճգնաժամ է անվանել մարդկության համար |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այն աշխարհին շատ ցավալի դասեր տվեց»,- ասել է Գեբրեյեսուսը: Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր դասերից մեկն անհրաժեշտությունն է ունենալու նոր, հզոր համակարգեր և գործիքներ՝ ուսումնասիրելու, վերլուծելու և տարածելու տվյալներն այնպիսի հիվանդությունների բռնկման վերաբերյալ, որոնք մեծ ներուժ ունեն վերաճելու համաճարակների ու համավարակների: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ուրբանիզացման, անտառների վերացումը, կլիմայական փոփոխությունները մեծացնում  են կենդանիներից մարդկանց ինֆեկցիաների փոխանցման ռիսկը: Նա ընդգծել է, որ թեպետ վիրուսներն արագ են տարածվում, սակայն տեղեկատվությունը դրանց վերաբերյալ կարող է ավելի արագ տարածվել, և մարդիկ կկարողանան նախապատրաստվել ու փրկել կյանքեր:  
21:36 - 01 սեպտեմբերի, 2021
ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են տրամադրել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են տրամադրել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ

Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։    Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկել առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։   «Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը»,- նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակը հաղթահարելու ջանքերում:   «ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառցարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։ ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն կարևորել է առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար:   «Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, COVID-19-ի պատվաստաման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ,»- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:              
19:53 - 27 օգոստոսի, 2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը |armenpress.am|

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): ԱՀԿ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսի 5-ի Երևանի ժամանակով ժամը 20:08-ի դրությամբ, ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել կորոնավիրուսով 200 174 883 վարակվածների և 4 255 892 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում աճել է 658 630-ով, մահվան դեպքերը՝ 10 215-ով: ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակվածների և մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից: Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում ՝ 35 125 227, որին հաջորդում են Հնդկաստանը (31 812 114), Բրազիլիան (19 985 817), Ռուսաստանը (6 379 904), Ֆրանսիան (6 068 252), Մեծ Բրիտանիան (5 952 760), Թուրքիան (5 822 487), Արգենտինան (4 961 880), Կոլումբիան (4 807 979), Իսպանիան (4 545 184), Իտալիան (4 369 964) և Իրանը (4 019 084): Մահվան ելքերը ամենից շատ են ևս ԱՄՆ-ում՝ 609 613, երկրորդ տեղում Բրազիլիան է (558 432), երրորդում ՝ Հնդկաստանը (426 290), այնուհետև հաջորդում են Մեքսիկան (241 936), Պերուն (196 598), Ռուսաստանը (162 509), Մեծ Բրիտանիան (130 000), Իտալիան (128 136), Կոլումբիան (121 484), Ֆրանսիան (110 969), Արգենտինան (106 447) և Ինդոնեզիան (102 375):
22:23 - 05 օգոստոսի, 2021
ԱՀԿ-ում հայտնել են , որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է |armenpress.am|

ԱՀԿ-ում հայտնել են , որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է |armenpress.am|

armenpress.am: Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել Է 8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով: Ինչպես հուլիսի 28-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ընդամենն արձանագրվել են ախտահարման ավելի քան 3,8 միլիոն դեպք եւ 69 հազարից ավելի մահացու վախճան, ընդ որում մահացության առաձնապես ուժեղ աճ Է արձանագրվել Հարավ - արեւելյան Ասիայում, Հյուսիսայն եւ Հարավային Ամերիկայում: «Անցյալ շաբաթ (հուլիսի 19-ից մինչեւ 25-ը) հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվը գերազանել Է 3,8 միլիոնը, ինչը 8 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:- Միջին հաշվով օրական ստացվել են հաղորդումներ վարակման մոտավորապես 540 հազար դեպքերի մասին, մինչդեռ նախորդ շաբաթ օրական եղել Է 490 հազար»: Ըստ որում «կտրուկ աճել Է մահացու վախճանների քանակը». մահացել Է ավելի քան 69 հազար մարդ, ինչը 21 տոկոսով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ, երբ արձանագրվել Էր մահվան 56 հազարից ավելի դեպք: Հուլիսի 19-ից մինչեւ 25-ն աշխարհում հայտնաբերվել են 3 807 939 վարակվածներ եւ արձանագրվել Է 69 132 մահացու վախճան: Հուլիսի 25-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 193 657 729 դեպք եւ հիվանդների մահման 4 154 660 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել Է Աֆրիկայում (9 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (7 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (4 տոկոսով): Դրա հետ մեկտեղ դրա աճ Է արձանագրվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (30 տոկոսով), Արեւմտա - խաղաղօվկիանսյան տարաաշրջանում (25 տոկոսով) եւ Եվրոպայում (3 տոկոսով): Մահացությունն առանձնապես խիստ աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (30 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29 տոկոսով): Մահացու վախճանների քանակի նվազում Է նշվել Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 28 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 775 հազար վարակվածներ, մահացել Է 21 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (500 332): Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (324 334), Ինդոնեզիան (289 029), Մեծ Բրիտանիան (282 920) եւ Հնդկաստանը (265 836): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից այն Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո, ընդլայնել Է իր աշխարհագրությունը 124-ից մինչեւ 132 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:52 - 28 հուլիսի, 2021
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Նոր և ժամանակակից ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով ավելի բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքերի` թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Բացի այդ, թվային ռենտգեն սարքերը հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանելու, փնտրելու և բարձրորակ պատկերներ ուղարկելու, ինչպես նաև հիվանդության ընթացքին հեշտությամբ հետևելու։  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ ժամանակակից ռենտգեն սարքով վերազինված ռադիոլոգիայի կաբինետի բացմանը։ «COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահության համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատուցումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին»,- նշել է Անդրեա Վիկտորինը: «Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են և ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։ «ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի հենց սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապահության համակարգի հզորացմանը։ Նույնիսկ համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակի օգտագործվել հօգուտ Հայաստանի քաղաքացիների»,- ավելացրել է Ջենիֆեր Քոլինսը։    
23:16 - 27 հուլիսի, 2021
Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան |1lurer.am|

Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով:  Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը:  Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել: «Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք»,- ընդգծեց Ավանեսյանը:  Նա տեղեկացրեց, որ չինական պատվաստանյութը, որը կներմուծվի Հայաստան, նույնպես նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նախարարի պաշտոնակատարը կրկին վստահեցրեց՝ պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից:
11:53 - 29 ապրիլի, 2021