Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Բաքուն հաստատել է նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը |hetq.am|

Բաքուն հաստատել է նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանային գոտում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական՝ թվով հինգերորդ նիստը»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ nոյեմբերի 30-ին պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:
19:22 - 23 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին վերսկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այս մասին հայտարարուլյիւն է տարաղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն խաթարում է գործընթացը։ Խաղաղության բանակցությունների այս փակուղային վիճակը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը:  Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշումներ կայացնեն ապագա հարաբերությունների վերաբերյալ: Երկու երկրները պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակության, ինչպես նաև փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական ​​սահմանին հանդիպելու որոշման համար», - ասված է հաղորդագրության մեջ։
17:00 - 21 նոյեմբերի, 2023
Բաքուն «հակասական» է որակում Հայաստանի վարչապետի հայտարարությունները ԵԱՀԿ ԽՎ-ում |azatutyun.am|

Բաքուն «հակասական» է որակում Հայաստանի վարչապետի հայտարարությունները ԵԱՀԿ ԽՎ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը «Խաղաղության և պետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագրի նախագիծը մեկնաբանելու, «ինչի ստորագրումը ձգձգում է արդեն երկու ամսից ավելի, և պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու փոխարեն Ադրբեջանի դեմ հայտարարություններով է հանդես գալիս», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն: Անդրադառնալով Երևանում երեկ մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Հայաստանի վարչապետի ելույթին, որում Նիկոլ Փաշինյանն ասել է, մասնավորապես, որ Ադրբեջանը չի հայտնել իր դիրքորոշումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար Եվրամիության միջնորդությամբ առաջարկված երեք սկզբունքների վերաբերյալ, Հաջիզադեն «հակասական» է որակել այն՝ պարզաբանելով. - «Հայտարարության կողքին, ըստ որի՝ երկու երկրների միջև կա համաձայնություն բազային սկզբունքների և սահմանների դեմարկացիայի վերաբերյալ, և որ Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային պահանջներ չունեն իրար նկատմամբ, Հայաստանի վարչապետը խոսում է մեր երկրի՝ Հայաստանի հետ պատերազմի պատրաստվելու մասին»: «Չնայած վերջին երեք տարիներին Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնություններին՝ կապված 5 բազային սկզբունքների, սահմանների դեմարկացիայի, հաղորդակցությունների բացման և խաղաղ համաձայնագրի ստորագրման հետ, Հայաստանն այդ գործընթացի խոչընդոտներ է հարուցել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Հաջիզադեն: Նրա հավաստմամբ՝ Հայաստանի վարչապետը «բացարձակապես անհիմն ներկայացնում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ հարազատ հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի ցանկությունը և այդ ուղղությամբ անցկացվող քարոզչությունը որպես «նախապատրաստում ագրեսիային»: Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է տարբեր միջազգային հարթակներում իր երկրի դեմ «զրպարտչական բնույթի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակելու» մեջ, կոչ արել հրաժարվել «խաղաղության հեռանկարները վտանգող հայտարարություններից և օգտվել տարածաշրջանի՝ խաղաղության և համագործակցության տարածքի վերածվելու ստեղծված պատմական հնարավորություններից»: «Հուսով ենք՝ Հայաստանը համարժեք կպատասխանի ադրբեջանական կողմի կոչերին՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և մոտ ժամանակներս խաղաղ համաձայնագրի ստորագրմանը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
12:48 - 19 նոյեմբերի, 2023
Հաջիզադեն քննադատում է Ստանոյի հայտարարությունը Ղարաբաղի մասին
 |azatutyun.am|

Հաջիզադեն քննադատում է Ստանոյի հայտարարությունը Ղարաբաղի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Պետեր Ստանոյի արտահայտած տեսակետները ԵՄ ներկայացուցչի կողմնակալ մոտեցման հերթական վկայությունն են»: Այդ մեկնաբանությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն: «Ցավալի է, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ ագրեսիվ Հայաստանը 30 տարի շարունակ ոտնահարել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ», - հայտարարել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, 44-օրյա պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 24-ժամյա «հակաահաբեկչական միջոցառումները» տեղի են ունեցել «Ադրբեջանի ինքնիշխան տարածքոմ»՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Նա պնդում է, որ «Ադրբեջանն օրինական ճանապարհով է վերականգնել իր ինքնիշխանությունը», և անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը: Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ հայկական զինված ուժերը, որոնք «շարունակել են ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում», վտանգի աղբյուր են եղել տարածաշրջանում, և բազմիցս կոչ է արել դրանք անհապաղ դուրս հանել: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների՝ իրենց անձնական որոշմամբ Հայաստան տեղափոխվելուն, ապա նրանց իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք համարում ենք միջամտություն Ադրբեջանի կողմից նախաձեռնված վերաինտեգրման գործընթացին»,- ասվում է փաստաթղթում: Ըստ Հաջիզադեի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», և այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության «իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն» Ադրբեջանի սահմանադրության համաձայն: «Եվս մեկ անգամ ընդգծում ենք Ադրբեջանի ամուր հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ծրագրին, այդ դիրքորոշումը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես խաղաղության համաձայնագրի նախաձեռնող մեր կատարած հետևողական քայլերով»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ «Արմենպրեսին» տված հարցազրույցում Ստանոն խոսել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։ «Մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք՝ նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»,- նշել էր նա։
10:52 - 18 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները
 |azatutyun.am|

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը: Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Արձագանքելով արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանն, այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն որդեգրած քաղաքականությանը, որը ներառում է մեր հանձնառությունն՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունն, անկախ ազգային կամ էթնիկական պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը»,- նշվում է հայտարարությունում: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ «Միջազգային դատարանը մերժել և անհիմն է համարել Ղարաբաղի տարածաշրջանից Ադրբեջանի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերելու մասին Հայաստանի անհիմն և ծիծաղելի պահանջը»,- նշում է ԱՀ ԱԳՆ-ն։ Ըստ Trend-ի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է նաև, որ միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հայցը կալանավորված անջատականների վերաբերյալ։
21:05 - 17 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին բանակցության կոչ է անում՝ անկախ դրա անցկացման վայրից |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին բանակցության կոչ է անում՝ անկախ դրա անցկացման վայրից |tert.am|

tert.am: Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարությանը, թե հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից։ «Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը»,- ասել է Միլլերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ Որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը:
09:20 - 17 նոյեմբերի, 2023
Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը

Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին՝ հայտարարելով, որ «նման պայմաններում հնարավոր չի համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը»։  Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե նման լսումներն ու ելույթները համարում են հարված Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված մեղադրանքները անհիմն են և խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։  Բաքուն նշում է՝ մինչ ԱՄՆ-ն խոսում է խաղաղության գործընթացի մասին, Հայաստանը երկու ամիս է, ինչ չի պատասխանում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։ ԱԳՆ-ից, պնդելով, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացին, նշել են, թե Ադրբետանը մշտապես հարգել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը վերահաստատել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե ԱՄՆ-ն, որը տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով խաթարում է տրասնորտային անվտանգության ոլորտում տարածաշրջանի երկրների ջանքերը։ «Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է այդ ջանքերը, տեղին չեն»,- նշել են ԱԳՆ-ից։  «Ինչ վերաբերում է 907-րդ բանաձեւի գործողության կասեցման վերաբերյալ Ջեյմս Օ՛Բրայընի նկատառմանը,  ապա, կարծես, ամերիկյան կողմը դարձյալ կրկնում է այն նույն սխալը, որն արել է 1992 թվականին, երբ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվեց այդ բանաձեւի օգնությամբ, չնայած նրան, որ այն ագրեսիայի ու օկուպացիայի բախված պետություն էր։ ԱՄՆ-ի կողմից նման անտարբեր գործողությունը, որը կայանում է 907-րդ բանաձեւը չեղարկելու ցանկություն չունենալու մեջ, անբարյացակամ քայլ է Ադրբեջանի հանդեպ»,- նշված է հաղորդագրության մեջ։  Արձագանքելով Ջեյմս Օ՛Բրայենի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե ԱՄՆ-ն խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնի, Բաքվից նշել են․ «Հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից․ նման պայմաններում մենք անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան: ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը։  Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանը միշտ գործելու է իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միաժամանակ, Ադրբեջանը վճռականորեն և համարժեք պատասխան կտա բոլոր այն բացասական քայլերին, որոնք հակասում են իր ազգային շահերին»,- նշված է ԱԳՆ հյատարարության մեջ։ 
15:56 - 16 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները
 |1lurer.am|

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի «մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: «Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Նա նաև նշել էր, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։
12:48 - 14 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

tert.am: Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։ Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։ «Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։  Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո, Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ներկայացրել էր ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը, այդ թվում՝ ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ։
10:47 - 13 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն»։ «Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։ «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։ «Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:21 - 12 նոյեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
 |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս ենք հաստատել մեր պատրաստակամությունը՝ տրամադրելու մոսկովյան հարթակը հետագա երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Գալուզինը: Նրա խոսքով՝ ռուսական կողմի պատրաստակամությունը հայ-ռուս-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մնում է անփոփոխ։ «Երբ մենք կպայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, ապա դրա մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Գալուզինը լրագրողներին։ Անցած ամիսներին Միխայիլ գալուզինն այցելել է Երևան և Բաքու և հայնդիպումներ է անցկացրել երկրու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ:
16:10 - 10 նոյեմբերի, 2023
Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները
 |tert.am|

Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները |tert.am|

tert.am: Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։ «Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և ստերով լի մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնակամ են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ հայկական կողմը կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները։ Նրա խոսքով՝ «Հայաստանի կողմից նման անհիմն պնդումները ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»։ Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:38 - 10 նոյեմբերի, 2023
«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին

 |factor.am|

«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Դրանում պաշտոնական Բաքուն շարունակում է արդարացնել միջազգային իրավունքի խախտմամբ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան ու հանցագործությունները։ Բաքուն նաև հայտարարել է, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «ընտրել է խաղաղ համաձայնության բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով սպառնալ խաղաղ գործընթացին»։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած ու հայկական ինքնիշխան տարածքներն օկուպացրած Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ մեղադրելով «ադրբեջանական 8 գյուղերի օկուպացիայի մեջ, որոնք Հայաստանը չի վերադարձրել»։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած հայերի էթնիկ զտումից հետո «բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրմանը, Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղության գործընթացում»։
13:27 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։ «Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը: Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 
22:26 - 04 նոյեմբերի, 2023
Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել

 |factor.am|

Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության, ինչպես նաև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանին վերաբերող հայտարարությունները Բաքվում դժգոհություն են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այսքան խստորեն չի խրախուսել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին»։ Նա նշել է, թե «ԱՄՆ-ը Հայաստանին ուղղորդել է սխալ ուղղությամբ, որպեսզի պաշտպանի անջատողականների անօրինական գործունեությունը, հնարավորություն ստեղծել նրանց ԱՄՆ այցերի համար, հատկացրել է ֆինանսական միջոցներ»։ «Ադրբեջանի դեմ ցանկացած նոր գործողություն չի բերի դրական արդյունքի, այդ գործողություններին կտրվի համարժեք պատասխան»,- ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Բլինքենը հայտարարել էր Հայաստանի տրվելիք ֆինանսական աջակցության մասին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքով պայմանավորված։ Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել էր իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։
18:41 - 02 նոյեմբերի, 2023