ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով |armenpress.am|

Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում: Հանդիպումները սկսվելու են ժամը 11:30-ին՝ Արագածավանից: Կուսակցությունը լինելու է նաև Արտենիում, Թալինում, Օշականում, Ծաղկահովիտում, Ալագյազում: Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրից «ՔՊ» կուսակցությունը քայլերթով ուղևորվելու է քաղաքի հրապարակ: Երեկոյան 19:00-ին Աշտարակի հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ժամը 11:00-ին հանրահավաք կիրականացնի Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում, այնուհետև 13:30-ին հանդիպում կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպումները սկսելու են ժամը 10:30-ին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտից: Սկզբում տեղի կունենա հանդիպում լրագրողների հետ: Ժամը 12:00-ին կուսակցության անդամները կլինեն Զորավար Անդրանիկի փողոցում, այնուհետև 15:00-ին՝ Արարատյան մասիվում: 16:00-ին նրանք կլինեն Գրիգոր Ասատրյան փողոցում (Շիրակ հանրախանութ) և 17:00-ին՝ Տիչինայի փողոցով դեպի Ա-2 թաղամաս:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկելու է ժամը 15:00-ին՝ Սևան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք կլինեն Գավառում: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետև շրջելու են տարբեր գյուղերով: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին՝ ժամը 18.00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կներկայացնի իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:  «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Երևանում, այս անգամ մեկնարկելու են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջելու են Երևանի տարբեր փողոցներով: Ժամը 13։00-ին Մաշտոցի պուրակից «Հանրապետություն» կուսակցության անդամները՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, կշարժվեն դեպի Արմավիրի մարզ` Էջմիածին և Արմավիր քաղաքներ։ Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձևաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով կներկայացնի իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ կհանդիպի «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը: 
09:15 - 08 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:  Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am| 21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]   17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]   17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|   17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող  եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|   16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։   16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]   15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|   15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|   14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|   13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]   13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։   13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]   12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք  է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]   12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]   12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|   12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] 11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]   11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]   10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․1.  Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։2.  Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։3.  Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։4.  Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]   10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]   10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]   09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]   09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:10 - 07 հունիսի, 2021
Անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր. Արման Աբովյան

Անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր. Արման Աբովյան

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ասուլիսի ընթացքում Արման Աբովյնաը  ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ՀՀ անվտանգային համակարգին։ Իր խոսքում Աբովյանը մասնավորապես ասաց․ «Հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է Հայաստանի Հանրապետության, մեր բոլորի առջև դա անվտանգությունն է, այսօրվա Հայաստանում նվազագույնը՝ շատ վատ վիճակում է։ Բոլոր այն համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին Հայաստանի անվտանգությունը ՝ քայքայված են։ Իհարկե, պետք է լինել իրատես և պետք է դուրս գալ բոլոր հորինված գաղափարներից և հասկանալ շատ պարզ մի իրողություն, առաջնայինը մենք պետք  է վերականգնենք մեր հարաբերությունները  մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։ Մենք շատ հստակ և պարզ նշում ենք մեր ծրագրի մեջ, որ ամենակարևորը՝  մեր հարաբերություններն են ՌԴ-ի հետ, այս պարագայում անվտանգության ոլորտում, պետք  է մաքսիմալ ընդլայնվեն, որքան հնարավոր է։ Դրա հետ մեկտեղ նաև անհրաժեշտություն ենք տեսնում Ռուսաստանի Դաշնության հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը կլինի ավելի արդիական և ավելի լավ կհամապատասխանի բոլոր այն իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ Դրա հետ մեկտեղ պետք  նշել շատ կարևոր մի բան, մեր գերնպատակը եղել է, կա ու մնում է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի անվտանգությունը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Նորություն չեմ ասում, դա եղել է մեր գործունեության առաջնահերթությունը։ Այսօր առկա է նաև  Արցախի տարածքի անվտանգության  և տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը։ Այո, պետք է նշեմ, որ մենք դիտարկում ենք, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի խաղաղ, բանակցային ճանապարհով, բայց եթե մենք չունենանք հզոր անվտանագային համակարգ, ապա խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը, մեր գոյության հարցը չի լուծվի։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ եթե դու չունես հզոր բանակ, ապա դու չունես ոչինչ, որովհետև առանց բանակի , առանց հզոր բանակի երկիրը պարզապես դատապարտված է նվազագույնը միշտ լինել ծանր իրավիճակում՝ բոլոր առուևմներով։ Մենք նախատեսում ենք բանակի կտրուկ և որքան հնարավոր է արագ արդիականացում, բանակը պետք է համալրվի և որքան հնարավոր է շուտ, ամենանոր և գերժամանակակից զինատեսակներով։ Անցյալ պատերազմը ցույց տվեց, որ բոլորիս առաջ մեծ ծավալի աշխատանք է կանգնած և մենք ուղղակի պարտավոր ենք բոլոր ռեսուրսները ներդնենք բանակի մարտունակության վերականգնման համար։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, դա նշանակում է, որ բանակայինների սոցիալական և բոլոր մյուս  ապահովությունները պետք էլինեն ամենաբարձր մակարդակում։ Սկսած աշխատավարձից, վերջացրած սոցիալական ապահովմամբ։ Ինչ վերաբերում է միջազգային բլոկին, կրկին նորություն չեմ ասի, մենք պետք  է զարգացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ։ Ինչպես նշեցի առաջնայինը իհարկե ՌԴ-ն է։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է գտնենք նոր, ինչու ոչ ավելի կրեատիվ տարբերակներ համագործակցության՝ բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնց մեջ մենք ներգրավված ենք։ Իհարկե, չեմ կարող չընդգծել սփյուռքի դերակատարությունը։ Սփյուռքը չպետք է լինի անտեսված , լինի լոկ ֆինանսական միջոցների հայթայթման միջոց։ Սփյուռքը կա և  շարունակում  է մնալ այն ֆունդամենտներից մեկը, որի վրա կառուցվում են թե՛ ՀՀ անվտանգությունը, թե՛ Արցախի անվտանգությունը, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի զարգացումը։ Այս կոնտեքստում կարևոր է նշել, որ Սփյուռքի դերակատարման բարձրացումը պետք է լինի առաջնահերթություններից մեկը։ Դրա հետ մեկտեղ մենք երբեք չենք հակադրվում այն միջազգային կառուցների հետ, որոնց մեջ մենք ներգրավված չենք, եթե մենք մի միջազգային կազմակերպության  անդամ ենք դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունների հետ հակադրվում ենք։ Այն ֆորմատները, որոնց մեջ մենք գտնվում ենք գոյություն ունի անհրաժեշտություն այդ ֆորմատների ներքո մեր դերակատարության կտրուկ բարձրացումը։ Այլ կերպ ամբողջ կոմպլեքսը, թե՛ արտաքին հարաբերությունների, թե՛ անվտանգության ապահովել չի լինի»։ 
13:16 - 07 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում: «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։ Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանից: 17:00-ից Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հանդիպում   քաղաքացիների հետ. 19:30 Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի դահլիճ.  20:00-ից քայլերթ Էրեբունի Մասիվում
12:40 - 07 հունիսի, 2021
Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակի-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելը իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով: Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան:
11:49 - 07 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները  |armenpress.am|

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները |armenpress.am|

armenpress.am:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններիօգտին։ Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը: Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
11:10 - 29 մայիսի, 2021
Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|

Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբավյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու ԲՀԿ ընտրացուցակում չկան առանցքային դեմքերը, Աբովյանը պատասխանեց՝ գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն, և եթե կուսակցությունը, քաղաքական ուժը ուզում է լինել լիարժեք, պետք է միշտ փոփոխություններ լինեն։ «Պետք է ճանապարհ հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձևաչափով չեն ներգրավվել այս ցուցակի մեջ, ապա խնդրում եմ «մութ սենյակում սև կատու չփնտրել»։ Գոյություն ունի պարզ գաղափար՝ մենք մեր գործընկերների հետ, ԲՀԿ անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա։ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի վերաբերյալ հարցին`վերջինս առհասարակ չկա՞ ցուցակում, թե առաջին տասնյակում չէ, Աբովյանն արձագանքեց՝ նա չի ներառվել։ Աբովյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ ցուցակում 90-ից ավել, մինչև 100 թեկնածու կա։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
16:45 - 26 մայիսի, 2021
Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու և ձևավորելու իշխանություն. Արման Աբովյան |tert.am|

Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու և ձևավորելու իշխանություն. Արման Աբովյան |tert.am|

tert.am: Պետք է հասկանանք մի բան՝ թուրք խուժանը մտել է մեր տարածք, որի մասին մենք զգուշացնում էինք, ասում՝ անխուսափելի է, մտնելու է, որովհետև ինքը իրագործում է որոշակի նախագիծ, որի հիմնական նպատակը ՀՀ-ի մասնատումն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Շանտաժիստը մտել է մեր տարածք և հիմա նախապայմաններ է դնում, եթե ինչ -որ մի քաղաքական համակարգ ենթարկվում է շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժը, թե ոչ։ Չի դադարելու պարզ պատճառով՝ թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը նպատակ չունեն բարելավվելու Հայաստանի և Արցախի հետ իրենց հարաբերությունները, իրենք նպատակ չունեն տարածաշրջանում որոշակի դրական, դեպի կայունություն տանող քայլեր կատարելու: Եվ որքան ՀՀ իշխանությունները խոսում են դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին և ասում՝ եթե դա չլինի, զորքը չեն հանի, այդքան մեր իրավիճակը ավելի է ծանրանում»,- ընդգծեց նա: Դիտարկմանը, թե այս ամենը նաև կապված է ՀԱՊԿ-ի վարկանշի հետ, ստացվում է, որ Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմին է սադրում, այլ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Աբովյանն ասաց. «Ադրբեջանը և Թուրքիան գնում են լարվածության գեներացման, որը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին: Թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը շարժվում են հիմնական դերակատարի տեսլականի ներքո, Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, եթե մենք կարծում ենք, թե ՀԱՊԿ-ն դա չի հասկանում, մենք սխալվում ենք: Այստեղ տեղի է ունենում տարածաշրջանային խաղ, և այդ խաղում մենք չպետք է լինենք լոկ դիտորդ կամ քաղաքական միավոր, որը ենթադրվում է, որ պետք է լինի ռազմական ճնշման տակ»: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
12:57 - 26 մայիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում ԲՀԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները և ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով

Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում ԲՀԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները և ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուբքյան իր էջում գրում է․   «Սիրելի՛ հայրենակիցներ, Ես վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։ Մենք այսօր այլեւս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք եւ միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին եւ Արցախին այլեւս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։ Ես կա՛մ եւ մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, եւ հիմա շատ ավելի վճռական եւ ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ Ես կա՛մ եւ լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։ Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ։ Հավատացեք, այս տարիների իմ կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք։ Հ. Գ. Իմ լրագրող գործընկերներին. ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, եւ ո՛չ վաղը։ Դա եղել է իմ կենսագրության կարեւոր հատվածներից մեկը, որի հանդեպ ես հարգանք ունեմ»։
11:53 - 20 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

Նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Այս օրերին ԲՀԿ-ում ավարտին են մոտենում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները՝ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա տեղեկացրեց, որ Ծառուկյանն անձամբ է ղեկավարում նախապատրաստական աշխատանքները: «Այո՛, առանձին ոլորտների հետ կապված թեզերը, նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը»,- ասաց Տոնոյանը: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին իրենք գնում են հաղթելու հաստատակամությամբ: «Մենք գնում ենք հունիսի 20-ի ընտրություններին, բնականաբար, հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց Տոնոյանը: Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակում, ըստ Տոնոյանի, կորոշի ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
13:22 - 28 ապրիլի, 2021
ԲՀԿ-ն Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրի, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների. Միքայել Մելքումյան |tert.am|

ԲՀԿ-ն Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրի, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Նախնական նպատակն այն էր, որ մենք հասնեինք վարչապետի հրաժարականին, որը եղավ և որով իսկ պայմանավորված է արտահերթ ընտրություններ լինելու հանգամանքը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր շրջանակներ այժմ ակնկալում են, որ ընդդիմությունը վարչապետի թեկնածու կառաջադրի առաջիկա նիստերին, քանի որ հայտնի է, որ մայիսի 3-ին վարչապետի ընտրության  հարցն է քննարկվելու: Նրա խոսքով՝ այդ առումով, պետք է գնան հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների իրականացմանը: Դիտարկմանը՝ սա նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո 2 անգամ էլ ԲՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, Մելքումյանը պատասխանեց.  «Ես ասացի այն, ինչ ասացի, այսինքն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, թե ոնց, ինչ, ընթացակարգերն արդեն թելադրում են: ԲՀԿ-ն ցուցակի հարց չի քննարկում, դեռ վաղ է: Մենք արդեն քննարկել ենք, և վերահաստատում ենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ և դրան գնալն էլ ինքնանպատակ չի: Նախորդիվ հաստատել ենք, և հիմա պնդում ենք, որ վերջին 15 տարվա ընթացքում, լինելով  մշտապես պառլամենտում ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով 2-րդ քաղաքական ուժը, մի շարք ուժեր գնացին ու եկան, բայց մենք մնացինք մեր տեղում»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով, թե թիմն ում հետ և ինչ ծրագրով է գնում ընտրությունների։  «Այս փաստը վերահաստատում է, որ մենք պետք է գնանք հաղթելու, դա լինելու է, և ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- ասաց Մելքումյանը:
13:11 - 27 ապրիլի, 2021