«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա․ «Պատիվ ունեմ» խմբակցություն

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա․ «Պատիվ ունեմ» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ․ «Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկն է։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են և անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով չկա որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետևաբար, այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։ Անդրադառնալով նախագծում բերված երկրորդ հիմնավորմանը՝ համաձայն որի հանձնաժողովի ՀՀ ՄԻՊ թեկնածուների ընտրության նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնությանը, բացարձակ զրպարտություն է։ Իշխող քաղաքական ուժի կողմից բերված այն փաստարկը, թե Թագուհի Թովմասյանի կողմից տվյալ նիստի ժամանակ դրսևորած «անգործությունը» հասանելի է հրապարակային բաց աղբյուրներում առկա տեսանյութերում աբսուրդի ժանրից է, քանի որ այդ տեսանյութերը, ընդհակառակը, ապացույցն են այն բանի, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հանձնաժողովի նիստը վարել է պրոֆեսիոնալ, առանց էմոցիաների, իր հնարավորության և լիազորությունների շրջանակներում փորձել է կառավարել բոլոր այն սադրանքներն ու խուլիգանական վարքագիծը, որոնք իրականացվել են ինչպես հանձնաժողովի անդամ հանդիսացող, այնպես էլ նիստին պարզապես ներկա գտնվող ՔՊ-ական պատգամավորների կողմից, և այդ մթնոլորտում նիստը հասցրել է տրամաբանական ավարտին՝ անցկացնելով համապատասխան քվեարկությունը: Թագուհի Թովմասյանը՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից ի վեր ամենայն պատասխանատվությամբ ու զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոֆեսիոնալիզմով կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակներում լինելով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանը։ Այն երեք ամիսների ընթացքում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը թափուր էր, և իշխող քաղաքական ուժը չէր կարողանում նոր թեկնածու առաջադրել, Թագուհի Թովմասյանը բազմաթիվ դրվագներով ծառայել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանք և որպես խորհրդարանական օմբուդսմեն։ Լինելով պառլամենտական երկրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ խորհրդարանական խողովակներով միջազգային գործընկերների հետ հանդիպումներին և նամակագրություններում Թագուհի Թովմասյանը մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և ստեղծված անվտանգային խնդիրներին՝ կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական և շուտափույթ գործողությունների իրականացումը։ Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է. Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։ Այս ապօրինի որոշման ընդունման դեպքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձևի ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու»։
12:19 - 11 հուլիսի, 2023
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում
 |aysor.am|

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նախագիծը ներկայացրեց Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։ «Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշել էր Ռուբինյանը։  Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
12:09 - 11 հուլիսի, 2023
Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․ Թագուհի Թովմասյան

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր պաշտոնավարման թեմային։ «7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետության համար անկարող բանակցող, 2 տարի Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննարկում է իմ՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ես չեմ կարող մասնակցել ԱԺ նիստին: Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը: Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, եւ որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք: Մյուս կողմից ընդգծեմ նաև, որ «ԱԺ կանոնակարգ»-ը չի պարտադրում մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համար և ֆիզիկապես նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում: Ավելին, վստահաբար չի տուժել ՄԻՊ հանձնաժողովի գործունեությունը, որը, ամենատարբեր հարցումներով, ամենաակտիվ հանձնաժողովներից մեկն է կամ հենց առաջինն է ՀՀ ԱԺ-ում: Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին: Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և ԱԺ համապատասխան բաժնում, և իմ աշխատասենյակում, և մարզերում: 372 քաղաքացու նամակին՝ պատասխանել: Բազմաթիվ այցեր եմ ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: 1300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության և ժողովրդի խախտված իրավունքների մասին: Եւ այս պայմաններում ՔՊ-ականները գրում են, թե հանձնաժողովի գործունեությունը տուժել է: Ինչ վերաբերում է նախագծի մյուս «հիմնավորմանը», ապա ասեմ, որ ես չի կարող ՄԻՊ թեկնածուի ընտրության օրն արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ որևէ հայտարարություն անել այնպես, ինչպես չկարողացա զսպել խուլիգանական վարքագիծ դրսևորած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները: Ես պարզապես չէի կարող որեւէ մեկի բերանը ձեռքով փակել, թեեւ Էդգար Ղազարյանից ուղիղ եթերում պահանջեցի ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից: Իհարկե, ՔՊ-ականների 40-հոգանոց ներկայությունը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում արդեն վկայում էր այն մասին, որ ՔՊ-ն ինձ թիրախավորել է և պլաններ ունի: Ուստի, այսօրվա նիստն անակնկալ չէ ինձ համար: Անակնկալն այն համառ անտարբերությունն է, որը ցուցաբերվում է մարդու իրավունքների բացահայտ խախտումների նկատմամբ իրավապահների կողմից: * ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 2-ին թքեց Կարեն Մկրտչյանի վրա, մինչ օրս անպատիժ է:* Հուլիսի 4-ին ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ընդդիմադիր թեկնածուի լեզուն և ականջները, դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս անպատիժ է:* Հովիկ Աղազարյանը ապրիլի 17-ին համացանցում հայհոյեց կանանց, բողոքարկեցին, մինչ օրս անպատիժ է: Ու այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել... Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովիմիակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն: Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ: Հ. Գ. Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»,- գրել է պատգամավորը:
10:10 - 11 հուլիսի, 2023
Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին
 |news.am|

Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին |news.am|

news.am: Մենակ Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետեւ Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ  ունենք լրջագույն խնդիրներ խրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մարդիկ Արցախում ունեն մանկական կերի խնդիր, տակդիրի խնդիր: Այսինքն ունենք հումանիտար լրջագույն ճգնաժամ, իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ առավոտից սաղավարտներով զինված եկել է ընդդիմությանը քննադատելու անհեթեթ պատճառաբանությամբ: Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ ՀՀ սահմանին, եւ միջազգային հանրության հետ աշխատանքում, որ ահազանգենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ: Հայաստանի սուվերեն տարածքը վտանգված է ամեն օր, 24 ժամ: Մենք կարծես հարմարվել ենք Արցախի շրջափակմանը: Նույնիսկ եթե Կարմիր խաչի՝ հիվանդներին տեղափոխելը վերականգնվել է, ես դա համարում եմ մեղմ ասած, ոչ բավարար: Դա նշանակում է 1-2 մարդ փրկել, բայց 120 հազար մարդու կյանք այսօր վտանգված է»,-ասաց նա: Թովմասյանի խոսքով, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ՌԴ-ն այն երկիրն է, որը երաշխավորել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը եւ ՌԴ նախագահը ստորագրել է այն. «Իսկ հայտարարության մեջ գրված է, որ պետք է Լաչինի միջանցքը գործի անխափոն, երկկողմանի եւ  դրա երաշխավորը ՌԴ-ն է: Այսինքն միայն կոչ անելը, այս դեպքում,  խիստ  անբավարար է, պետք են կոնկրետ գործիքակազմերի կիրառում, խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, եւ դա պետք է անեին առաջին օրվանից, ոչ թե թողնեին, որ ադրբեջանցիները էնտեղ սկաներ են դրել, սարքեր են դրել եւ այլն: Ռուս խաղաղապահները պարտավոր են դա անել»:  
15:40 - 26 հունիսի, 2023
Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ տասը դեպքով ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել՝ ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում, սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ շուրջ տասն անգամ ԳՇ պետի ու Արցախի նախագահի խոսքերը հակասել են իրար։ Մամիջանյանի համար տարակուսելի է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ նա ասում է, որ նոյեմբերի 9-ից մեկ-երկու օր անց վերադարձել է աշխատանքի։ «Նոյեմբերի 9-ից հետո ոչ ոք չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր մեկ-երկու օր։ Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ՝ քո ստորագրած փաստաթղթից հետո»,- զարմացած հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը։
13:51 - 21 հունիսի, 2023
Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան
 |aysor.am|

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան |aysor.am|

aysor.am: Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանը: «2020-ի նոյեմբերի 12-ին  20 հազարի մասին է ասել, 25-ին 30 հազար զինվոր էր փրկում, իսկ հիմա, պարզվեց՝ 25 հազար: Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Դա նաև երևում է իր գործողությունների հետագծից»,-նշեց պատգամավորը: Մամիջանյանն անդրադարձավ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին․«Գիտեք, որ մեր կուսակցությունից մասնակցում էր Էդուարդ Շարմազանովը և ինքը՝ պարոն Շարմազանովը, իր գրառումներում և հարցազրույցներում դրա մասին բազմիցս ասել է, բայց ես ևս մեկ անգամ կկրկնեմ: Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր, իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին կամ Սյունիքով միջանցքի տրամադրումը:Սկսենք Շուշիի թեմայից. Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Անցնենք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին: Այդ տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու  է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է: Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը պարզապես ստում է: Այդ օրը  Շուշիի պահպանմամբ  հրադադարի հնարավորություն կար»: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի  ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ, ըստ Մամիջանյանի, նույն բանն է նախատեսվում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ պետք է ճանապարհի տրամադրում իրականացվի.«Այսինքն՝ երկու կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»:
13:05 - 21 հունիսի, 2023
Քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ․ հայտարարություն

Քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում են ստորև․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք. 1. Քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։ 2. Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում եւ ձեւավորվել են կամ ընդդիմության, կամ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները։ 3. Համապարփակ, ամբողջական եւ հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ եւ համաչափությամբ հանձնաժողով ձեւավորելու համար ընդդիմությունը հադես էր եկել նոր որակի եւ կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձեւավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվեց իշխանությունների կողմից։ 4. Նախապես հայտարարված Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը, որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում, անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը։ 5. Փաշինյանի հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնությունը, շտապողականությունը պայմանավորված է քաղաքական շահարկումների նպատակով ձեւավորված եւ ժամկետները երկարաձգած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտով եւ ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին։ 6. Մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։ Հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ։ Առ այդ, այս եւ նախկինում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաեւ նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության եւ անձամբ Փաշինյանի կողմից հետեւողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»։
15:53 - 19 հունիսի, 2023
Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին չի հետաքրքրում, թե իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուի օգտին: Երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած թեկնածու Անահիտ Սարգսյանի թեկնածության քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում: «Այսինքն՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատը, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք: Այսինքն՝ դուք հարցերին չեք նայում բովանդակային առումով, բոլոր որոշումները դիտարկում եք քաղաքական պրիզմայով, ինչն, իհարկե, ձեր իրավունքն է: Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»,-հարցրեց Թունյանը: Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել: «Թե ինչպես դուք նրան կքվեարկեք, ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց, համենայնդեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,-ասաց Մամիջանյանը: Իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին կողմ չքվեարկելուն՝ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այն օրենքները, որոնք իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են մեծ բացթողումներով, որ իրենց համար ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ Մամիջանյանը գիտի, որ թեկնածուն կընտրվի, եթե իշխանական ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի: «Հետևաբար, ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: Ձեր ասածից բխում է, որ դա Ձեզ չի հետաքրքրում»,-հարցրեց Ռուբինյանը: Մամիջանյանը կրկնեց՝ ՀՀ-ին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում: «Ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում, կարծում եմ, երբեք չեմ առաջացրել: Եվ, եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում: Իրոք ակնկալիք ունեի՞ք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն: Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,-ասաց Մամիջանյանը: Ռուբինյանը կրկնեց հարցը՝ արդյոք Մամիջանյանին հետաքրքրո՞ւմ է իրենց ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: «Ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ որպես կոմպետենտ մասնագետ կկարողանա իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար: Իսկ թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,-պատասխանեց Մամիջանյանը: Ռուբինյանն էլ, դիմելով թեկնածուին, ասաց. «Ավելի լավ էր՝ Ձեզ չներկայացներ Հայկ Մամիջանյանը, ինչն ի դեպ, չի նշանակում, թե մենք որոշում ունենք Ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը Ձեզ ներկայացնելու լինի, խորհուրդ կտամ՝ այլ մարդ լինի: Կարծում եմ՝ մյուս անգամ այլ մարդու կամ խմբակցության պետք է ընտրեք»:
11:25 - 14 հունիսի, 2023
«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին: Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։ Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ «Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։
10:42 - 14 հունիսի, 2023
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ Այս մասին տեղեկացնում ենք Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն շտաբի հավաքարար Ն. Մ-ի հետ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար՝ Նորամարգ համայնքի մի շարք բնակիչներին մեկ ձայնի դիմաց տվել էր 15 հազարական դրամ կաշառք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Շտաբի պետ Վ. Հ.-ն  Շտաբի հավաքարար Ն. Մ.-ի հետ, իսկ վերջինս նաև Նորամարգ համայնքի բնակիչներ Է. Կ.-ի և Ի. Ա.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ 645 հազար դրամի չափով կաշառք են տվել Նորամարգ համայնքի մի շարք ընտրողների։ Հսկող դատախազի որոշմամբ, Հատուկ քննչական ծառայությունում (Հակակոռուպցիոն կոմիտե) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2021 հուլիսի 19-ին Շտաբի պետ Վ. Հ. -ին, Շտաբի հավաքարար Ն. Մ-ին, Նորամարգ համայնքի բնակիչներ Է. Կ. -ին և Ի. Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): 2021 թվականի հունիսի 19-ին Վ. Հ․-ն ձերբակալվել էր, հունիսի 23-ին՝ կալանավորվել, իսկ Ն. Մ-ի, Է. Կ.-ի և Ի. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատախազը 2021 թվականի հուլիսի 19-ին հաստատել է մեղադրյալներ Վ. Հ.-ի, Ն. Մ.-ի, Է. Կ-ի և Ի. Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2023 թվականի մայիսի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ. Վ. Հ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիներ Ն.Մ.-ն, Է.Կ.-ն և Ի.Ա.-ն դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որոշում է կայացրել Ն. Մ.-ի, Է. Կ.-ի և Ի. Ա.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականությամբ։ Նախաքննության ընթացքում հայտնաբերված և առգրավված ընտրակաշառքի՝ 15 հազար, 14 հազար, 10 հազար, 60 հազար դրամ գումարները դատարանի դատավճռով ենթակա է բռնագրավման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 01 հունիսի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան
 |azatutyun.am|

Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք խաղաղության հեռանկար առաջարկվող նախագծով՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայց հայերի անվտանգության մեխանիզմներ, որոնք քննարկվում են, ըստ վարչապետի: Մամիջանյան. - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, մեխանիզմների մասին խոսելով, ինչ-որ համաներման մասին էր խոսում: Մի անվտանգության երաշխիք կա Արցախի հայերի, Արցախի քաղաքացիների համար, դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, մնացած բոլորը ֆիկցիա է: Հիշեցնեմ, որ երբ մի քանի ամիս առաջ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ ասում էր, որ մենք զարմացած էինք, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Բաքուն որոշեց տանի, այսպես կոչված, ինտեգրացիայի տրամաբանության մեջ, հերթական սուտն է, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ միակ ձևը, որ ինքը պատրաստվում է բանակցել Արցախի հետ, հենց այդ տրամաբանությունն է, այնպես որ ոչ մի հումանիտար կամ նմանօրինակ բանակցությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող: Հաջորդը՝ բոլոր այն մարդիկ, ովքեր գովերգում-պաշտպանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունը կամ Արցախի քաղաքացիների, Արցախի հայերի ինչ-որ շատ եթերային, դեռևս չբացատրված միջազգային երաշխիքների միջոցով անվտանգության ապահովումն Ադրբեջանում, նախ, Ադրբեջանն առհասարակ իր քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովել չի կարող, ուր մնաց հայերի: Երկրորդ՝ բոլոր այն երեսփոխանները Ազգային ժողովում, ինչու չէ նաև մյուս պաշտոնյաները, ովքեր հրապարակային կողմ են արտահայտվում դրան, ես ակնկալում եմ, որ եթե վատագույն սցենարը գնա և Փաշինյանի բանակցածով ամեն ինչ առաջնորդվի, ապա իրենք հիմիկվանից պիտի հայտարարեն, որ գնալու են Ադրբեջանի կազմում ապրեն: Ես այլ քաղաքականության ձև չգիտեմ: «Ազատություն». - Ալիևը գուցե իր ներքին լսարանի համար է այդ ամենն ասում, որովհետև վարչապետն այսօր անուղղակի հակադարձեց խորհրդարանում, ասաց, որ եվրոպացիներից պարզաբանումներ են պահանջելու, ինքը ուրեմն բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարվում է: Մամիջանյան. - Այն, ինչ որ այսօր խորհրդարանում հնչեցրել է Փաշինյանը նույնիսկ մոտ չի կարող լինել համարժեքությամբ Ալևի ասածներին, թուլություն ցույց տալու պարագայում կամ ամեն ինչը պատրաստ եմ տալ մենակ թե... սեփական ճակատագիրը, ցավոք սրտի, այս պարագայում նաև ժողովրդի ճակատագիրը հանձնել մյուսների որոշմանը միշտ վատ ավարտ է ունենում, որովհետև Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվելու, Հայաստանի մարզերից երևի միայն Լոռիի նկատմամբ իրենք կեղծ տարածքային պահանջներ չեն ներկայացնելու: «Ազատություն». - Կարծում եք Բրյուսելում քննարկվե՞լ է այս հարցը՝ պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը Արցախի, որովհետև Շառլ Միշելն ասում էր, որ արցախահայերի իրավունքներ քննարկվել են: Մամիջանյան. - Բանակցվում է Արցախն Ադրբեջանի կազմում, դա չի ենթադրում որևէ պետական ինստիտուտների առկայություն, որևէ ինքնավարության մակարդակ, եթե հետևեք Ադրբեջանի իրավական փոփոխությունները վերջին 5, նույնիսկ 10 տարիների, ապա դա տեսանելի է: Ցանկացած դառը դեղահաբ փորձում են ինչ-որ քաղցր նյութով պատել, դա խաբկանք է, չի լինելու ոչինչ ինքնավարության մասին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:28 - 29 մայիսի, 2023
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով: Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը: Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում: Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը: Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»:
10:10 - 29 մայիսի, 2023
Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան
 |armeniasputnik.am|

Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Նիկոլ Փաշինյանը խաբում է, երբ ասում է, թե պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Դա փաստ է, որը հերքել չենք կարող»,- նշեց Մամիջանյանը։ Նա վստահեցնում է` ՀՀ վարչապետը խաբում է նաև այն ժամանակ, երբ ասում է, թե կարող է 29.8 ք/կմ տարածքը պահել, որովհետև թշնամու ախորժակը սահմանափակել չի լինում։ Մամիջանյանը նաև անդրադարձավ օրեր առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ–ական պատգամավորներից մեկի այն խոսքերին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի հանձնման մասին, բայց չեն խոսում նրանից, որ 29.8 ք/կմ տարածքը ֆիքսված է։ «Դա նույն միտքն է, որ Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու գան, ասեն` բա ինչի չեք գովում, որ Սարյան փողոցը պահեցինք»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է միջազգայնորեն ապահովվող անվտանգության երաշխիքներին, նա բոլոր այն ՔՊ–ական պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտնվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կազմում լինելուն, առաջարկեց գնալ և այդ երաշխիքներով ապրել այնտեղ։
13:34 - 25 մայիսի, 2023
Ես կրում եմ պատասխանատվությունը, որ դեռ չկա համազգային կոնսոլիդացիա՝ իշխանափոխության հետ կապված․ Մամիջանյան |armenpress.am|

Ես կրում եմ պատասխանատվությունը, որ դեռ չկա համազգային կոնսոլիդացիա՝ իշխանափոխության հետ կապված․ Մամիջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իր համար էական է իշխանափոխությունը, սակայն այդ հարցում դեռևս չկա համազգային կոնսոլիդացիա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  «Ես կրում եմ պատասխանատվությունը նրա համար, որ դեռևս չկա համազգային կոնսոլիդացիա իշխանափոխության հետ կապված, ես պատրաստ եմ դա ասել, միևնույն ժամանակ ընկալել սեփական սխալները և դրանք հետագայում շտկել։ Ինչ վերաբերվում է պայքարի նոր փուլին, յուրաքանչյուր մարդ իր տեղում Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում կարող է պայքարի օջախ հանդիսանալ։ Անկեղծ ասեմ, ես դրան իրապես հավատում եմ։ Իշխանության գործողություններին կարող են վնասել թե անհատների ակցիաները, թե մեծ, փողոցային, հանրային լայնամասշտաբ ակցիաները։ Դրանք բոլորը շատ կարևոր են և բոլորը պետք է իրականացվեն»,- ընդգծեց Մամիջանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս հայտարարել է և հաստատել է, որ իր համար էական է իշխանափոխությունը։ «Մենք իշխանություն չենք ուզում, մենք իշխանության համար պայքար չենք անում։ Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդուն, որը կարող է իշխանության համար պայքարել, երբ  Արցախի հարցն է զոհասեղանին ։ Անձնակենտրոն մոտեցումների հետ կապված էլ «Հանրապետական» կուսակցությունը աջակցել է բոլոր առողջ քաղաքական և հասարակա-քաղաքական ուժերին, որոնք գոնե առաջին հայացքից անկեղծ են եղել իշխանափոխության հարցում»,- եզրափակեց Մամիջանյանը։
13:06 - 23 մայիսի, 2023
Վաշինգտոնից հետո կողմերը խոսում են անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան |armeniasputnik.am|

Վաշինգտոնից հետո կողմերը խոսում են անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո խոսակցություններ են ի հայտ եկել իրավիճակի անկանխատեսելի զարգացման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։ «Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, արձանագրումների ձևով ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել, ինչքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել։ Դրան հաջորդած ժամանակահավածում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, ավելին` կողմերը որոշակի զգուշավորությամբ, բայց խոսում են նոր հնարավոր անկանխատեսելի իրադարձությունների մասին»,– նշեց Աբրահամյանը։ Նրա խոսքով` այսօր մի իրավիճակ է, երբ Ադրբեջանը Հայաստանի «գլխին» բավականին մաքսիմալիստական օրակարգ է «իջեցրել», որը ենթադրում է Արցախի հանձնումը, և ոչ միայն։ Պատգամավորն ուշադրություն հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Բաքուն համաձայն չէ անգամ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարմանը։ Աբրահամյանը նշեց` Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի տարածքների օկուպացիայի «լեգիտիմացմանը»։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նոր տարածքներ, ընդ որում՝ խոսքը միայն 8 գյուղի մասին չէ։ «Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկացած գնով փորձում է միջանցք ստեղծել»,– նկատեց Աբրահամյանը։ Նրա կարծիքով` Ադրբեջանի ներկայիս պահանջները ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումը. եթե նախկինում իշխանությունները հանրությանը փորձում էին հրամցնել, թե Արցախի հանձնմամբ լուծում են Հայաստանի հարցը, ապա հիմա պարզ է, որ Արցախն ընդամենը դարպաս է Հայաստան մտնելու համար։ «Առաջիկայում, ցավոք, մեզ սպասվում են նոր, ծանր իրադարձություններ։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ այս իշխանությունները չունեն համապատասխան կամք դիմակայելու առկա մարտահրավերներին։ Ավելին` իրենց քայլերով առավել բարենպաստ դաշտ է ձևավորվում ադրբեջանական նոր ագրեսիայի համար»,– կարծում է պատգամավորը։
17:20 - 08 մայիսի, 2023