Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)

23։05- Ակնկալվում է Երեւանի մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: [Երեւանի քաղաքապետարան]22։50- Պատշաճ նախապատրաստվելու նպատակով՝ Երեւանում մանկապարտեզների աշխատանքները կվերսկսի մայիսի 20-ից Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: [Երեւանի քաղաքապետարան]21:27- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կառավարությունը առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր տեխնոլոգիաների որորտում գործող ընկերություններին։21:15- Ջուրը վարակի փոխանցման աղբյուր չէ, եթե քլորով մշակվի, որովհետև քլորը սպանում է բոլոր բակտերիաներն ու վիրուսները։ Իրականում ավելի քիչ փոխանցման աղբյուր է, քան մարզասրահի սարքերը։ [Արսեն Թորոսյանը՝ լողավազաններ այցելելու մասին]20:50- Վրաստանը մինչ այժմ 1 մլն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, մենք՝ 12 650 թեստ։  [Արսեն Թորոսյան]20:45- 934 մեկուսացված քաղաքացի ունենք։ [Արսեն Թորոսյան]20:42- Այս պահին Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]20:40- Մեր ծայրահեղ ծանր վիճակում եղած 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել, ունենք 46% մահացութուն և 54% առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի առնվազն սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-80%-ին չի հաջողվում փրկել։ [Արսեն Թորոսյան]20:35- Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով հիվանդ, եթե ավելի կոնկրետ, երեկ երեկոյի դրությամբ՝ 690, ծայրահեղ ծանր վիճակում է 32 հոգի, ծանր վիճակում՝ 65, և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին։ [Արսեն Թորոսյան]20:25- Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]20:24- Ստացվել են ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ։Նրանք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են : Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:33- Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]18:27- Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ):Մեզ հաջորդում են Ռուսաստանը (17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)։ [ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան]18:20- Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից առաջարկվել է կազմակերպել նրանց վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը, նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներն ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից։ [Ռոստովում ՀՀ գլխավոր Հյուպատոսություն]18:16- Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին: [ՀՖՖ]17:08- Արցախի ՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1002 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Մայիսի 12-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 370 տրանսպորտային միջոց։ [Արցախի ԱԻՊԾ]14:54- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում։ Առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտ տեղափոխվել է հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]12։42 -Թեստավորման համար նմուշառում է իրականացվել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում: Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։34 - Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս տնից պետք է պարտադիր ունենան դիմակ, բայց դա չի նշանակում, որ  եթե դուք զբոսնում եք բաց տարածքում և ձեր շուրջ ոչ ոք չկա, ուրեմն պետք է դիմակ կրեք։ Դիմակ պետք է կրել, եթե այցելել  եք հանրային վայրեր։ Դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը կախված է այն հանգամանքից, թե այդ պահին որտեղ եք գտնվում։ [ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան]    12։24 - Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։ Գումարները ժամանակին ստանալու նպատակով` ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.🔻 Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:🔻 Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:  [ՊԵԿ] Կարդալ ավելին։   12։00 - Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում անվտանգության կանոններ․🔸Արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Վերջինիս դեպքում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։ 🔸Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից դիմակ և ձեռնոց կրելու: 🔸Անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ 🔸Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։ [Պարետի որոշում]   11:33 - Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ժամանակ անվտանգության կանոններ․ 🔸Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: 🔸Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ🔸Բացառվում է ուղևորների նստեցումն առանց անհատական պաշտպանությանմիջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:  [Պարետի որոշում]   10։53 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։ [ԱՆ] 10։52 - Թարմացվել է 15.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4044 (+184)Առողջացածներ - 1666 (+94)Փաստացի բուժվողներ -2304Ընդհանուր թեստեր - 37476Մահվան ելքեր - 52 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –22 (+1) [ԱՆ]   10։40 -Մարմնամարզային օբյեկտների գործունեության ոլորտումCOVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ. 🔸 Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 60- 80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով: 🔸 Սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1հոգու առկայություն:🔸 Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուցառաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:🔸 Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուներիկուտակումները: [Պարետի որոշում]   10։33 - Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ. 🔸Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:🔸 Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:🔸 Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:🔸 Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբմիջոցառումների իրականացումը:🔸 Արգելվում է նարգիլեի օգտագործումը: [Պարետի որոշում]
23:50 - 15 մայիսի, 2020
Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար
 |armtimes.com|

Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռը իրականացրեց հերթական տարանցիկ չվերթը դեպի Երևան: Չվերթով Երևան են վերադառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտացուցակում ըստ համարակալման հերթագրված քաղաքացիները: Ի տարբերություն ապրիլ ամսվա ընթացքում կայացած նախորդ 7 չվերթների, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, (1300-ը անվճար հիմունքով), այս անգամ քաղաքացիները, որոշ բացառությամբ, իրենք են վճարել իրենց ավիատոմսերի համար: Դեսպանության մամուլի ծառայություն ուղղված հարցմանը, թե ավելի վաղ ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով է կազմակերպվել մոտ 1300 քաղաքացու անվճար տեղափոխումը դեպի Հայաստան, արդյո՞ք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրե՞լ են միջոցներ այդ նպատակի համար, մամուլի ծառայությունը պատասխանել է. «Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրություններում բազմիցս նշվել են ավիատոմսերի ձեռքբերման հարցում աջակցություն ցուցաբերած բարերարների, անհատների ու կառույցների անուններն ու անվանումները։ Որոշ աջակիցների անուններ, իրենց իսկ ցանկությամբ, չեն հրապարակվել։ Ավիատոմսերի ձեռքբերումը չի իրականացվել դեսպանության միջոցների հաշվին: Նշյալ ուղղությամբ աշխատանքների իրականացման համար պետական միջոցներ չեն հատկացվել»։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի ժամանակավոր կացարաններում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղավորել է ավելի քան 350 ՀՀ քաղաքացու, որոնց մի մասը կշարունակի մնալ հյուրատներում և սպասել առաջիկա չվերթներին դեպի Հայաստան: Հարցին, թե ՌԴ տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Մոսկվայում թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին կացարաններով, ինչպես նաև պարենային զամբյուղներով ապահովելու համար, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր բյուջեից որքա՞ն գումար է առանձնացրել և ծախսել մինչ այս պահը, մամուլի ծառայությունը մեկնաբանեց, որ սույն թվականի ապրիլի 23-ից սկսած՝ ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների ծախսերը հոգում է դեսպանությունը՝  համաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար իր բյուջեյում հատուկ նախատեսված միջոցներով:  Այս օրերի ընթացքում քաղաքացիների կացության վրա ծախսված գումարը կազմել է 675 հազար ՌԴ ռուբլի: Գումարը միանվագ ծախս չէ, քանզի, ինչպես արդեն նշվեց, հյուրատներում դեռ կան թռիչքի սպասող քաղաքացիներ: «Քաղաքացիների սննդի ապահովումը, ինչպես նաև պարենային զամբյուղի տրամադրումը մեծամասամբ հոգում է դեսպանությունը՝ իր միջոցների հաշվին։ Այս հարցում ևս աջակցություն ենք ստանում անհատ բարերարներից ու տարբեր կառույցներից, որոնք իրենց իսկ միջոցներով կազմերպելու են սննդի ձեռքբերումն ու տրամադրումը», -նշված է մամուլի ծառայության պատասխանում: Մոսկվա
19:50 - 15 մայիսի, 2020
Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորեց Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում ունեցան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը: Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր փոխանակեցին նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ:  ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին անդրադարձան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի:
15:30 - 15 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

23։30- Մայիսի 18-ից հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը: Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար: Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի: [Տիգրան Ավինյան] 21:08- Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]21:07- Ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]20:34- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին` ժամը 15։40-ին [ՀՀ ԱԳՆ]20:18- Ստեղծվելու են 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու ԱԻՆ ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը: [Արսեն Թորոսյան]19:59- Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք։ [Արսեն Թորոսյան]19:56- Մենք հազվագյուտ երկրներից ենք, որ մինչ օրս իրենց բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել են փակ հաստատություններում և չեն վտանգել մյուս քաղաքացիներին։  [Արսեն Թորոսյան]19:53- Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում։ [Արսեն Թորոսյան]19:45- Եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։  [Արսեն Թորոսյան]19:40- Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում։ Ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։ [Արսեն Թորոսյան]19:26- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 88 մլն 681 հազ. 654 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4225։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]19:22- Մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս: Կարծում եմ՝ ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան, և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր։  [Տիգրան Ավինյան] |tert.am|19:12- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են 1 մլրդ դրամից։ Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են, և կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու:  Ինչ վերաբերում է հաշվետվություններին, պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք միայն առողջապահական համակարգին են տրամադրվել: Երեկ հավելյալ 1 մլրդ դրամ փոխանցվել է ԱՆ-ին՝ ընթացիկ կարիքները սպասարկելու համար։ [Տիգրան Ավինյան] |tert.am|19:07- ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի:  [Վլադիմիր Պուտին] [ՌԻԱ Նովոստի] |tert.am|19:03- Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին։  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:52- Հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության:  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:48- Նախակրթարանները բացվում են նրա համար, որ աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում ևս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք՝ պարետի որոշման մեջ: Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել։ [Տիգրան Ավինյան] |Armtimes.com|18:47- Կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով են իրականացնում իրենց աշխատանքը, շարունակեն այդպես իրականացնել, որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է։ [Տիգրան Ավինյան]18:44- COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին:  Այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով:  [Տիգրան Ավինյան] |news.am|18:40- Թեպետ ճշգրիտ չեմ հիշում, սակայն դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը սկսվում է 100 հազար դրամից: Մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու: [Ավինյանը՝ պատգամավորի հարցին] |Armtimes.com|18:32- Արարատ Միրզոյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ  իրականացվող միջոցառումների վերաբերյալ:18:30- Հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նվազեցրել ենք՝ 20-ից հասցնելով 5-ի, դա վերաբերում է նաեւ եկեղեցիներին: [Տիգրան Ավինյան]18:29- Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18-ից։ [Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան]18:27- Հայաստան վերադարձող քաղաքացիներն ուղարկվելու են ինքնամեկուսացման։ Եվ էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, տուգանելու ենք այն անձանց, որոնք այդ ռեժիմը խախտում են։ [Տիգրան Ավինյան]18:03- Կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|17:40- Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան:  [Պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]|hetq.am|17:35- Մայիսի 15-ին կվերսկսվեն ՌԴ-ից դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մարտի 13-ից Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:  |armenpress.am|   17։25- Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար։ [Արսեն Թորոսյան]   17։17-  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին Կողմերը կարևորեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար: [ԱԳՆ]   16։50- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։14- Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով տարբեր սարքավորումների  և  թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։ [Տիգրան Ավինյան]   15։49- Նախատեսում ենք, որ մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը։ [ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]   15։46- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   15։29- ՀՀ 15 քաղաքացիներ, մի քանի օր է, գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։ Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]   15։10-  Այս պահի դրությամբ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ։  Այդ ծրագրերով շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1մլն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք։ Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական անձանց և մոտ 15500 իրավաբանական անձանց [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ] |pastinfo.am|   15։04- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն են ձեռք բերվել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: [Իրանում ՀՀ դեսպանություն]   14։35- Առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: [ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|   14։13- Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ [Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային 18-րդ միջոցառման մասին] |armenpress.am|   13։46- ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատախանը բացասական է։ Այս մասին ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ |hetq.am|   13։26- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: |armenpress.am|   12։50- Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ  Թորոսյանը ինքնամեկուսացված է։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։ Նա թեստ է հանձնել։   12։44- ԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:  ՏԿԵ նախարարությունում կան կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր։ |armenpress.am|   12։41- 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել,  այս պահին գնման գործընթացում է ևս 70 սարք։ Ներկա պարագայում պատրաստվածությունը գնալով մեծացնում ենք։ Ներկայումս մեր ռազմավարությունը այն է, որ  մեկուսացված քաղաքացիները տեղափոխվում էին հատուկ կարանտինային վայրեր։ Այսուհետ այդ հաստատություններ տեղափոխվելու են ասիմպտոմ վարակակիրները։   [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]   12։35- Անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից մայիսի 13-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր․▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   12։32- ՔԿՀ-ներում որևէ դատապարտված և կալանավորված անձի մոտ չկա վարակի հաստատված դեպք։ Դա վկայում է, որ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության  կողմից իրենց արդյունքը տալիս են։ Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր, հիմնականում  Վարդենիսի ՔԿՀ-ում՝ կա 8 դեպք։ Դրանցի հետո մի քանի կասկածելի դեպք են ունեցել, կատարվել են թեստավորումներ, որոնց պատասխանները դեռ ընթացքի մեջ են։ Մեկական դեպքեր են գրանցվել Սևանի և Հրազդանի ՔԿՀ-ներում։ [Ռուստամ Բադասյան]   12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։00- Կառավարությունն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով ` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու մասին որոշումը:    1։30- Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]   11։20- Այսօր ակտիվ դեպքերը 2217 են, բայց մեր 2217-ից մոտավորապես միայն 600-ն են , որոնք որևէ բուժօգնության կարիք ունեն։ Թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին։ Ընդ որում, մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կարող ենք համարել ասիմպտոմ, որովհետև նրանք նույնպես գրեթե խնդիրներ չունեն։  Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն  և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին, մենք ստիված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 6 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]   10։54- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։49- Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: |armenpress.am|   10։29-  ԱՀ-ում ԿԽՄԿ առաքելությունը նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ՝ օգնելով երեխաներին մասնակցել հեռավար ուսուցմանը և բաց չթողնել դասերն այս օրերին։ Սարքավորումները մի քանի ուսուցչի և շփման գծին մոտ տեղակայված 11 համայնքներում սոցիալապես անապահով և երեխաների խնամքի կենտրոնում ապրող աշակերտների համար են։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20
23:52 - 14 մայիսի, 2020
Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա 
 |tert.am|

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ: «Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:  
20:44 - 14 մայիսի, 2020
խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
15:29 - 14 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

23։16- Քանի դեռ կարողանում ենք հայտնաբերած բոլոր պացիենտներին վերահսկողության տակ պահել, մեծամասամբ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց շատ մոտ է օրը, երբ արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, որովհետեւ արդեն իմաստ չկա նրանց պահելու ինչ-որ տեղում։ Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք բուժական պրոցեսի վրա։ [Արսեն Թորոսյան]23։07- Եթե հունիս-հուլիսին, երբ շատ շոգ կլինի, չունենանք շատ հիվանդներ, հոկտեմբերից, նոյեմբերից՝ կախված եղանակից, ունենալու ենք կտրուկ աճեր։ Ամառվա ընթացքում պետք է պահենք նույն վարքագիծն ու կանոնները, որպեսզի աշնանն ու ձմռանը կառավարելի մեծացումներ ունենանք։ [Արսեն Թորոսյան]22։02- ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված է  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարվում է արակարգ դրության ռեժիմը երկարացնել 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը։21:02- Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: [ԱԱՏՄ]    20:56-  ԱՀ պարետի որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի` Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   20։16- Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: |armenpress.am|   19։53- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ապաքինվել է եւս 7 մարդ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   17։19- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության, ՏԿԵ նախարարությունների և  մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացնում է մարդասիրական գործառույթներ։ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։25- ՀՀ ՔԿՀ-ներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է  կորոնավիրուս։ 7-ն արդեն ապաքինվել է։ |armenpress.am|   16։18- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։  Նրանք տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։   14։33- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։28-Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։  Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նշանակում, որ պետք  է անկաշկանդ վարակենք և վարակվենք։ [Նիկոլ Փաշինյան]   14։02- Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]   13։56-  Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ: Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   13։09- Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]   12։34-  2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ |hetq.am|   12։07-  Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ |armenpress.am|   11։24- Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք  այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար։ [Նիկոլ Փաշինյան]   10։58- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։ [ԱՆ]   10։53- Թամացվել է 13.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3718 (+180)Առողջացածներ - 1500 (+70)Փաստացի բուժվողներ -2149Ընդհանուր թեստեր - 34766Մահվան ելքեր - 48(+1)Մահվան ելքեր այլ պատճառով –21[ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20
23:47 - 13 մայիսի, 2020
Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի եւ վստահության ամրապնդման համատեքստում: Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի (HDP) նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլին եւ Թոմ Ռայսը: Հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից:
17:34 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»: Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից: Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։  «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում: ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում: ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը: Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։ Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։ Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով: Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով: Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար: Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:32 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

23։56- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ստացվել է թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:46- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Ապաքինվել է 3 մարդ: [Գնել Սանոսյան]18:20- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց 168․am-ի տարածած լուրը, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։ Գևորգյանն ասաց, որ անձը, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստավորվել է, սպասում են պատասխանին։ |tert.am|17:55- Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դիվանագետները նշել են, որ, կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   17:14-  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը: Մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: [ՊԵԿ]   17:07-  Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16:57- Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը բուժօգնություն է ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ: |armenpress.am|    15:56-  ԱՀ Պարետի 12.05.2020թ. N 15 որոշմամբ սահմանվել են կազմակերպություններում նոր տեսակի կորոնովիրուսի կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   16:18- ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ [Բաբկեն Թունյան]   16:14-  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ |forrights.am|   14:45-  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։ [Շիրակի մարզպետարան]   14:42- Հնարավոր է՝ Հայաստանում սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։  Տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։ |armtimes.com|   12:43- ԱՀ Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացվել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Առ այսօր իրականացվել է 434 թեստավորում: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11։57- Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են  Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։ Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է 2020 թ․ մայիսի 18-ին։ [Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսություն]   10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։58- Թարմացվել է 12.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3538 (+146)Առողջացածներ - 1430 (+71)Փաստացի բուժվողներ -1970Ընդհանուր թեստեր - 32561Մահվան ելքեր -  47 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –17 [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20
23:56 - 12 մայիսի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:
17:56 - 12 մայիսի, 2020