Հայաստան

Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին

Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայտնում ենք, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի մայիսի 31-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)»։ Ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:10 - 30 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

20:30- 24 ժամով կասեցվել է «Տիտան» սուպերմարկետների ցանցի 2 մասնաճյուղի աշխատանքը։ Սուպերմարկետներում արձանագրվել են ջերմաչափման եւ դրա գրանցամայանների վարման թերություններ, տարեցների սպասարկման կոնկրետ ժամերի եւ վիրուսի վերաբերյալ տեղեկատվական պաստառների/թերթիկների բացակայություն, հերթերի կառավարման խնդիրներ եւ կուտակումներ։20:10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝  համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր մահերի կապակցությամբ:19:30- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ապրիլի 2-ին ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդերի սպասարկման ուղղությամբ, ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքում է: Վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում՝ 80: Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր: [ԲԿ տնօրեն] |news.am|19:15- Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են։ [Նիկոլ Փաշինյան] |armtimes.com|19:10- Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Կոչ եմ անում կրել դիմակներ․ դրանք կարող են կյանքեր փրկել։ Այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ [Նիկոլ Փաշինյան] |panarmenian.net|12:20 - «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է։ [ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |news.am|   11:46 -Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով. 29.05.2020 դրությամբ` ⛔️24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, ✅ իրականացվել է 17572 ստուգում։ [ՀՀ Կառավարություն]   11:02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է: [ԱՆ]   11:00 - Թարմացվել է 29.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 8676 (+460)Առողջացածներ - 3297 (+10)Փաստացի բուժվողներ - 5214Ընդհանուր թեստեր - 56042Մահվան ելքեր - 120 (+7)Մահվան ելքեր այլ պատճառով –45 (+1) [ԱՆ]   10:26 - 🚐Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկվել է 62 տրանսպորտային միջոց, կազմվել է 12 արձանագրություն:[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   9:35 - Առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29,30,31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00 - 15:00: Թիվ 1 ,8,17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։➡️Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության։[Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն]   9:08 - 🚌 Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները երեկ ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Որեւէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։ Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]   9:04 -❗️👩🏻‍⚕️Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։ Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։ [Արսեն Թորոսյան]
22:55 - 29 մայիսի, 2020
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե
 |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: «Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ, որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք՝ մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել», — ասել է Գամկղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:
22:58 - 28 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

23:00- Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք։ Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն։ Եթե   այն մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել։ [Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Գամկղրելիձե] |aliq.ge|19:10- OpenDemocracy-ն պարզել է, որ ամերիկացի հարկատուների փողերով Հայաստանում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին։  Կայքը՝ Medmedia.am-ը, հիմադրվել է անցած տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ՀԿ-ներին տրվող դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որի նպատակն է «նպաստել ժողովրդավարությանը», և դրանց չափսը կարող է հասնել տարեկան $50,000-ի։ Մայիսին կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցցանցերում։ |media.am| 17։59- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՃՈ աշխատակիցները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում , եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի։ Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: 9 միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին,  1-ի դեպքում բացակայել է սրահի աշխահանիչ հեղուկը:   16։55- Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել։ [Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]   16։24- ՍԱՏՄ-ի մասնագետ-տեսուչները մայիսի 21-ից 26-ը մշտադիտարկում են անցկացրել Երևանի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:  Խախտումներ հայտնաբերվել են 14 մանկապարտեզներում. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար։   15։57- Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում մայիսի 26-ի դրությամբ շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել 12 հազար 200 հարկ վճարող տնտեսվարողի։ Միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: |armtimes.com|   15։49- Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից: Մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից: Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Հորդորում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ [Քաղավիացիայի կոմիտե]   15։20-  Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։ [Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան]   14։20-  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վարակված աշխատակիցները և նրանց հետ շփված անձինք մեկուսացվել են: Վարակակիրների շրջանում դատավորներ չկան։ Վարակի 3 դեպք էլ հաստատվել է Վճռաբեկ դատարանում։ |news.am|   13։24- Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ն առողջացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   12։47- ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի  մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից: Ունենք առողջացման 11 նոր դեպք: Կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   12։33-  Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Ավելի վաղ մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ էր իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական էր եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: |24news.am|   10։53- Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ [ԱՆ]   09։17- Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: ՀՀ վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ: [Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]   01։03- Ծանր վիճակում պացիենտ՝ 271Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18 [Արսեն Թորոսյան   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20
22:55 - 28 մայիսի, 2020
Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա: Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:
19:30 - 28 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 (թարմացվող)

22:52-  Լրատվականներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, նյութ է հրապարակել՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ երկու փոխնախարար վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ Այս առնչությամբ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մեկնաբանություն է խնդրել արտաքին գերատեսչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ ԱԳՆ երկու փոխնախարարներից ոչ ոք նոր տիպի կորոնավիրուսով վարակված չէ։21:20- Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է, մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաև տանը։ [Արսեն Թորոսյան]21:15- Պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը: [Արայիկ Հարությունյան]20:40- Անդրադառնալով մանկատան երեխաների վիճակին՝ Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ վարակը երեխաների համար ավելի քիչ է վտանգ ներկայացնում։ Այնուամենայնիվ, հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ, որպեսզի տեղի ունենա մշտական հսկողություն եւ կարիքի դեպքում՝ հոպիտալիզացիա։ |Armtimes.com|20:00-  ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պաշտոնապես հերքում են այն տեղեկությունը, թե, իբր, պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պարզապես, ընտանիքի անդամը վերջին շրջանում թոքի վիրահատություն է տարել և առաջացել էր հետվիրահատական բարդություն: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]17։38- ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքով կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, ով այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ  ինքնամեկուսացված են։ |news.am|   16։44- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։ Հուշագրի նպատակը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը: [Սոցապնախարարություն]   16։19- Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ ու ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի: |armenpress.am|   15։32- Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։ [Ոստիկանություն]   15։21- Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ [Ոստիկանություն]   14։17- Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 245 պացիենտ։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղե։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   14։06- ԱԱՏՄ աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։ Ժամանակավոր` 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կլինիկաներ եւ այլն։ [ԱԱՏՄ]   12։55- Պետական օժանդակության 19-րդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Ծրագրի շահառու են այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում: [ՀՀ կառավարություն]   12։17- Ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։ Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից  կազմվել է 240 արձանագրություն։ Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման  կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ։Այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր։ [Ոստիկանապետ Արմեն Սարգսյան]   12։00- Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում  290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը։ [Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան]   11։35- Նախ ուզում եմ արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք ,ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք հիվանդացության մեր ցուցանիշները հասցնել զրոյի։ Կորոնավիրուսի ցուցանիշները նվազեցնելու համար պետք է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն պարբերաբար ախտահանել ձեռքերը։ [Նիկոլ Փաշինյան]   11։24- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   10։55-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   11։00- Թարմացվել է 27.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7774 (+372)Առողջացածներ - 3255 (+35)Փաստացի բուժվողներ -4377Ընդհանուր թեստեր - 53678Մահվան ելքեր - 98 (+7)Մահվան ելքեր այլ պատճառով –44 (+5) [ ԱՆ]   09։55- Ի պատասխան «Ժամանակ» թերթի՝ «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման  ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։ [Կոտայքի մարզպետարան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20
22:53 - 27 մայիսի, 2020
Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ

Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20 ամյակը: Ստորև ներկայացնում ենք Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստի զրույցը Հայաստանում ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանի հետ: -Շնորհակալություն, որ այս բավական բարդ ժամանակաշրջանում ժամանակ գտաք զրույցի համար: Ինչպե՞ս եք: - Այո, շատ անսովոր ժամանակներ են, ոչ միայն համալսարանի, նաև Հայաստանում և աշխարհում բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչը մեզանից պահանջում է ադապտացվել այս բարդ իրավիճակին: Ես կուզեի նախ և առաջ շնորհակալություն հայտնել պալատին՝ այս նախաձեռնության համար: Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը աշխատում է իր անդամ-կազմակերպությունների հետ, մեզ թույլ տալիս արտահայտվել, երբ ասելիք ունենք, բայց նաև մտքեր է առաջ բերում, սատարում, և ես շնորհակալությունս եմ հայտնում պալատին և իր տնօրենին: - Մենք ենք ձեզ շնորհակալ, Ժան-Մարկ: Հինգ տարի է՝ Հայաստանում եք, և հինգ տարի է, որ աջակցում և սատարում եք ֆրանս-հայկական համայնքին: Խոսենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասին, որն արդեն քսան տարի գործում է: Հայաստանում ֆրանսիական համալսարան   Պատմությունն իսկապես հետաքրքիր է: Համալսարանի սկիզբը գալիս է առևտրաարդյունաբերական պալատից` Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի և հայաստանյան կապերի միջոցով․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերի ստեղծման առաջին տարրերն այդտեղից են: Սկզբում՝ ավելի շատ մասնագիտացման քան դիպլոմային տիպի դասընթացներով, հետագայում շատ արագ հասկացան, որ կարիք կա ստեղծել ավելի ստրուկտուրացված կառույց: Հիմքեր դրվեցին համալսարան ստեղծելու համար: Պետք է հիշել, որ դեսպան Հենրի Կյունին մեծ ջանքեր է գործադրել սրա կայացման համար: Շատ արագ այս համալսարանը դիրքավորվեց՝ որպես միջպետական համագործակցության գործիք, քանի որ մենք Ֆրանսիական համալսարան ենք Հայաստանում և ունենք կրկնակի հավաստագիր: Մեր կառույցի հոգաբարձուների խորհուրդը կիսով չափ կազմված է ֆրանսիական դիվանագիտական կառուցվածքից, կիսով չափ՝ հայկական դիվանագիտական կառուցվածքից: Գաղափարն էր ստեղծել մի գործիք, որը թույլ կտար ձևավորել, կրթել հայ երիտասարդներին՝ ֆրանսիական կրթական մոտեցմամբ, բայց ոչ թե նրանց հետագայում Ֆրանսիա ուղարկելու համար, ինչը նշված էր կանոնադրության սկզբնական տարբերակում, այլ որ այդ երիտասարդները հետագայում ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Քսան տարի հետո կարող ենք նշել, որ մեր շրջանավարտների իննսուն տոկոսից ավելին Հայաստանում են, և քսան տարի առաջ մեր առջև դրված ոչ այդքան հեշտ առաքելությունը, որը հիմա ավելի ենք զարգացնում, կարողացել ենք իրականացնել: - Ասում են, որ ձեր համալսարանի շրջանավարտներն ամենապահանջվածն են Հայաստանում: Տնտեսության վրա կրթական համակարգի ազդեցության ուղղակի ցուցիչ է սա: - Ես մի քիչ այլ կերպ եմ ասում: Հայաստանում կան որակյալ բարձրագույն կրթական օջախներ: Ֆրանսիական համալսարանը դրանցից մեկն է: Վստահորեն կասեմ, որ այս համալսարանն ավարտող ուսանողները զարգացրել են որակներ և ունակություններ, որոնք մի փոքր տարբեր են, քան մյուս համալսարանների շրջանավարտներինը, և դրա շնորհիվ նրանք տարբերվում են աշխատաշուկայում: Այս տեսակետից կարող եմ ասել, որ, այո՛, մեր շրջանավարտները պահանջված են, քանի որ ֆրանսիական կրթական գործընթացը, որը չորս կամ վեց տարի է տևում՝ կախված ուսանողի բակալավրի կամ մագիստրոսի ծրագրից, նրանց սովորեցրել է մտածել այլ կերպ: Կրթական համակարգերի տարբերությունը   - Որո՞նք են ֆրանսիական և հայկական կրթական համակարգերի տարբերությունները: - Ես կասեի, որ դա ուսանողից մտածել կարողանալ պահանջն է: Ֆրանսիական մանկավարժության սկզբունքը բացարձակապես հիմնված չէ անգիր անելու վրա: Այն ուղղված է գիտելիք և ունակություններ ստանալուն, որոնք հետագայում պիտի օգտագործվեն խնդիրներ լուծելու համար: Այսինքն՝ ունակությունների օգտագործման մոտեցումը լրիվ տարբեր է: Ես միշտ հետևում եմ, որ քննությունը որևէ թեմայի նույնությամբ կրկնողությունը կամ պատճենը չլինի, այլ որ աշխատեն վերլուծել, քննադատել, որ ունակությունները ծառայեն խնդիրների լուծմանը: Կարող է սկզբում աննշան թվալ, սակայն հավատացնում եմ, որ երբ դուք չորս տարի սովորում եք ձեր ունակություններն օգտագործել այսկերպ, դա հիմնովին փոխում է ձեր հետագա պահվածքը աշխատաշուկայում Քննադատել կարողանալն այնքան էլ հեշտ չէ, երբ դուրս ես գալիս պոստսովետական կրթական համակարգից: Ուսուցչին քննադատելու փաստն անգամ՝ քննադատել բառի դրական իմաստով, այսինքն՝ կարողանալ հակադրել որևէ գաղափար, վերլուծել, համեմատել․․․ սրանք բաներ են, որ բնականորեն չեն ստացվում, և եթե դուք չեք աշխատում խթանել այս ունակությունները, դուք պրոցեսի միջոցով ստանում եք այլ մտածելակերպով մարդիկ: Ֆրանսիական համալսարանի ուսանողները կարողանում են աշխատել արդյունավետ, խորքային, արագ, և սա կրթական պրոցեսից է բխում: Ինչպես ես հաճախ բացատրում եմ ծնողներին՝ դուք մեզ վստահում եք ձեր երեխաներին 17-18 տարեկանում՝ մինչև 25-26 տարեկան` կախված ստացվող դիպլոմից: Մեզ վստահված առաքելությունն է նրանց տալ ունակություններ, բայց նաև սովորեցնել կարողանալ շարունակաբար զարգանալ՝ միշտ ունենալով հարցեր տալու, քննելու ռեֆլեքսը, և շարունակաբար զարգանալ: Սա կարևոր է: - 5 տարի ղեկավարում եք Ֆրանսիական համալսարանը, ձեր գործունեությունը իրական success story է, դա վկայում են ձեր ուսանողները, ծնողները, գործընկերները: Ինչպիսի՞ն էր համալսարանը մինչ ձեզ: Ինչ նորամուծություն բերեցիք դուք, և ո՞րն է ձեր կառավարման ոճը: - Սա բարդ հարց է, որին հեշտությամբ չեմ պատասխանի: Համալսարանը 20 տարեկան է, ինձանից առաջ ունեցել է 4 ռեկտոր: Այս համալսարանի ամենաերկար կառավարած ռեկտորն եմ: Սովորաբար ռեկտորը կառավարում է 2 կամ 3 տարի, ես արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, ինչը նշանակալից է: Երբ եկա, համալսարանն արդեն երկար աշխատանք էր հատկացրել իր ուսումնական ծրագրերը հիմնելուն: Երբ գալիս ես Հայաստան, շատ արագ հայտնաբերում ես, որ շատ մարդիկ և կառույցներ այստեղ ապրում են օր օրի, այսինքն՝ որևէ երկարատև հեռանկար հիմնականում չկա: Ապրում ենք, փորձում ենք զարգացնել, դա կստացվի, կամ կդադարի… Մինչդեռ ռեկտորից սպասվում է միջին տևողության կամ երկարատև հեռանկարի նշագծում: Այս հինգ տարիների ընթացքում մենք հիմնականում աշխատել ենք արժևորել արդեն եղածը, և, ամենակարևորը, այն հեռանկարային դարձնել: Հաջորդ տասը տարիների ընթացքում ո՞ւր ենք ուզում գնալ, ինչպե՞ս ենք ուզում դիրքավորել այս կառույցը: Ես սովորություն ունեմ ասել, որ ղեկավարի դերն է կարողանալ գեղեցիկ պատմություն պատմել, քանզի երբ պատմությունը գեղեցիկ է, երբ մարդիկ վստահում են, անմիջապես մի փոքրիկ լույս է վառվում հեռվում և մենք տեսնում ենք այն ուղղությունը, ուր բոլորս ուղևորվում ենք: Եվ եթե նույնիսկ հաստատ չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրելու՝ այդ նպատակին հասնելու համար, մի բան հաստատ է՝ ամեն օր ավելի ենք մոտենում մեր ծրագրածին: Անդամակցումն այսկերպ է, և կարծում եմ, որ ղեկավարը պիտի գեղեցիկ և վստահելի պատմություն պատմի, և այդ ժամանակ ձեր աշխատակիցները, ձեր ուսանողները, գործընկերները, սկսում են հասկանալ, որ դա իրականացվող է, և եթե դա իրականացվող է, ամեն մեկը սկսում է իր մասնակցությունը բերել` նպատակին հասնելու համար: Կարծում եմ՝ սա առաջին որակն է, որ ռեկտորը կամ ղեկավարը պիտի ունենա: Ֆրանսիական Համալսարանը Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է   - Կուզեի մի փոքրիկ հավելում անել․ առևտրաարդյունաբերական պալատներում, լինի դա Հայաստանում կամ այլուր, չեն պատկերացնում, որ համալսարանը գործընկերություն է: Համալսարանը գործընկերություն է: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տնտեսական կառույց է, որն ամեն ամիս վճարում է 60 հիմնական աշխատավարձ, 250 բանախոսերի աշխատավարձ․ սա իսկական տնտեսական միավոր է, որն ունի իր ֆինանսական, կադրային, ներդրումային, ամորտիզացման սահմանափակումները: Եվ հիմնականում համալսարանի ռեկտորին պատկերացնում են որպես գիտնական, սակայն համալսարանի ռեկտորը պիտի լինի և՛ գիտնական, և՛ հիմնարկի ղեկավար։ Այս տեսանկյունից է նաև, որ Ֆրանսիական Համալսարանը հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է, որովհետև եթե նայում ենք մեր գործունեությանը բացառապես տնտեսական տեսանկյունից, սա գործընկերություն է, այնպիսին, ինչպիսին են մյուս բոլոր հայկական գործընկերությունները: - Բացի այդ՝ տնտեսության զարգացման վրա շատ զգալի ազդեցույթուն ունի այս կամ այն կրթական սիստեմի ընտրությունը, որը ձևավորում է աշխատաշուկա մտնող մարդկանց: - Միանշանակ: Սա կարևոր հարց է։ Երբ հանդիպում եմ ծնողներին, որոնք պատրաստվում են մեզ վստահել իրենց երեխաներին, մեր ապագա ուսանողներին, միշտ ասում եմ, որ մեր գործը նրանց դիպլոմ տալը չէ: Համալսարանի նպատակը ոչ թե դիպլոմ, այլ մասնագիտացում տալն է: Այսինքն՝ ուսանողին տրամադրել անհրաժեշտ բոլոր գործիքները, որ նա հետագայում աշխատանք ունենա: Ունենալ դիպլոմ և այն ցուցադրելը իմաստ չունի, պետք չէ սևեռվել դիպլոմի գաղափարի վրա, համալսարանի իմաստը դա չէ: Իմաստն այն է, որ իրենց երեխաներին մեզ վստահող ծնողների հետ ունեցած պայմանագրի արդյունքում մենք արել ենք ամեն ինչ, որ ուսանողը ավարտելուց հետո մասնագիտացում և աշխատանք ունենա: Եվ այստեղ է, որ տեսլականի տարբերությունն ակնհայտ է: Եթե ձեր հեռանկարը դիպլոմն է, դուք չունենք նույն կապը տնտեսական իրականության հետ, ինչ երբ ձեր հեռանկարը մասնագիտացումն է: Դուք չունեք կապը նաև պետական մակարդակով մտահոգության հետ, որն է՝ սպասարկել այս կամ այն ոլորտում անհրաժեշտ մասնագիտացումները և կառուցվածքները ձեր երկրում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերն է, անշուշտ, ուղեկցել մեր կառավարության տնտեսական զարգացումն ու առաջնայնությունները: Մենք պետք է լինենք խիստ համահունչ, այսինքն՝ պետք է հասկանանք կառավարության, կրթության ու գիտության նախարարության խնդիրներն ու տնտեսական նպատակները, և մեր առաքելությունն է հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ, որ սպասարկենք այդ տնտեսությանը: Հայաստանի տնտեսության երեք հիմնական սյուներն են գյուղատնտեսությունը, տուրիզմն ու նորագույն տեխնոլոգիաների ոլորտները: Սա է պատճառր, որ եթե առաջ մենք հիմնականում կրթում էինք իրավաբաններ և կառավարողներ, արդեն երկու տարի է՝ ունենք ՏՏ ոլորտի մասնաճյուղ, որը այս ոլորտում կսատարի հայկական տնտեսությունը: Սրա կարիքը կա, որովհետև այս ոլորտը զարգանում է, և եթե չլինեն ներքին ռեսուրսներ և հմտություններ, այն սահմանափակված կլինի իր զարգացման հնարավորություններում: Եվ այստեղ ևս համալսարանի դերը անշուշտ մանկավարժական է, բայց նաև տնտեսական: Կրթական նորամուծություն   Կրթական նորամուծությունը կարևոր թեմա է, համալսարանները պետք է կանխատեսեն և նորամուծություններ անեն: Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, համագործակցելով ԹՈՒՄՈ-ի հետ, մենք այսօր զարգացնում ենք մի նախագիծ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Եվրոպական Միության ֆինանսավորած նոր կենտրոնի կառուցման ծրագիր է: Սա ինձ համար շատ կարևոր գործ է: Նորամուծության հիմնական գաղափարն է ուսանողներին թույլ տալ աշխատել իրական նախագծի վրա: Այն է, ինչ անում ենք, այդ կենտրոնում ձևովորվող ԹՈՒՄՈ-ի նախագծերում: Շատ արագ՝ առաջին կուրսից արդեն, ուսանողները առնչվում են իրական ծրագրի կառավարման հետ: Կյանքում ամեն բան կառավարման հմտություններ է պահանջում: Դուք իրավաբան եք, մարկետոլոգ, թե ղեկավար՝ պետք է կարողանաք ծրագիր կառավարել: Հասկանալ ծրագիրը, ներգրավվել, հասկանալ ձեր տեղը, ծրագրի կարևորությունը, ինչպես նորամուծություն բերել, ներմուծել ձեր հմտությունները, սա շատ կարևոր է, սա մաթեմատիկական կամ իրավագիտական գիտելիքներից այլ է, սա թույլ է տալիս կարողանալ հասկանալ, թե ինչ են սպասում ձեզանից աշխատաշուկա մտնելու առաջին պահերից արդեն: - Խոսելով խոստման և տեսլականի մասին՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը բաց է, ես գիտեմ, որ դուք վերջերս ունեցաք ճգնաժամային իրավիճակում ընդունելության բացում, ինչը շատ ուշագրավ էր, որովհետև դուք ինքներդ դիմավորեցիք առաջին երեք ուսանողներին, սա ավանդո՞ւյթ է: - Սա ավանդույթ է: Ռեկտորը դիմավորում է ընդունելության մրցույթին գրանցվող առաջին ուսանողներին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը փոքր է, մենք քսան-երեսուն հազար ուսանող չունենք: Այս չափը թույլ է տալիս մեծ հասանելիություն ունենալ ուսանողների և ադմինիստրատիվ մարմնի, ուսանողների և ռեկտորի միջև: Ես սովորություն ունեմ բարևել մեր ուսանողներին միջանցքներում, մի քանի բառ փոխանակել նրանց հետ: Ուսանողները և շրջանավարտները ինքնաբուխ գալիս են դեպի մեզ, շնորհակալ են արված աշխատանքի համար, այնպես որ՝ այո, ողջունել ուսանողներին, դիմավորել նրանց ընդունելության պահին, սա կարևոր է: Ի դեպ՝ ընդունելությունը համալսարանի հիմնական փուլերից է: Եթե ընդունելության ժամանակ թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով միջակ ընտրություն անենք, սա իր ազդեցությունն է ունենալու տնտեսական ողջ մեքենայի վրա: Համալսարանի գործունեության առաջին փուլը իր կրթական ծրագրերի որակը լուսաբանելն է, տարվա ընթացքում հետաքրքրված ընտանիքներին ընդունելն ու բոլոր հարցերին պատասխանելն է, որպեսզի կարողանանք ունենալ լավագույն ընտրությունը ընդունելության ժամանակ, թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով: Ֆրանսիական համալսարանը մեծ քանակով ուսանողներ չի փնտրում, մենք ունենք ուսանողների մեզ անհրաժեշտ քանակը, սակայն ընդունելության մրցույթը նպատակ ունի ընտրել ամենամոտիվացվածներին, որոնք 4, 6 կամ 8 տարի, եթե դոկտորական են պաշտպանելու, պիտի սովորեն: Հպարտ եմ, որովհետև ես եմ բացել դոկտորական ֆակուլտետը, և առաջին թեզը, որ պիտի պաշտպանվի, հունիսի 19-ին է՝ այս տարի: Թեզը մարկետինգի ոլորտում է, Գոհար Սարգսյանն է, որը կլինի մեր առաջին դոկտորը, որն ամբողջովին ձևավորվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: Քանի որ մենք համաճարակային իրավիճակում ենք, ինտերնացիոնալ հանձնաժողովը նրան կլսի հեռավորության վրա, իսկ Գոհարն ու ես, քանի որ ես էլ եմ ժյուրիի անդամ, կլինենք այստեղ՝ Հայաստանում, Ֆրանսիական համալսարանից կապ կհաստատենք դրսի՝ մասնավորապես Ֆրանսիայում ժյուրիի անդամների հետ: - Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադի՞ր է: - Մեզ միշտ տալիս են այս հարցը, որովհետև մենք ֆրանսիական համալսարան ենք և հարցն օրինական է: Ես հարցը հակառակ կողմից եմ բերում․ եթե ստիպված լինեի պարտադրել ֆրանսերենի իմացությունը ընդունելության ժամանակ, ես ոչ մի ուսանող չէի ունենա: Այնպես որ, ֆրանսերենի իմացությունը ընդունվելիս պարտադիր չէ, սակայն ֆրանսերենին տիրապետելն անհրաժեշտ է դիպլոմ ստանալու համար: Այսինքն՝ նույնիսկ եթե բարեհաջող հանձնում եք ձեր բոլոր առարկաները, բայց չունեք ֆրանսերենի իմացության բավարար մակարդակ, որը B2 մակարդակն է, դուք չեք կարող դիպլոմ ստանալ: Այնպես որ աշխատում ենք, լեզվի ժամեր ենք տրամադրում, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, 5 լեզու, որոնք ուսուցանում ենք համալսարանում, ուսանողները կարող են սովորել չորսը, մենք մեծ նշանակություն ենք տալիս լեզուների իմացությանը, և ֆրանսերենը պարտադիր է ավարտելու համար: Կարծում եմ՝ աշխարհում միակ ֆրանսիական համալսարանն ենք, որտեղ կարելի է ընդունվել առանց ֆրանսերենի իմացության: Տնտեսական մոդելը հետաքրքիր է: Այսինքն՝ հնարավոր է հիմնել ֆրանսիական համալսարան մի երկրում ոչ թե ֆրանկոֆոն հիմունքի վրա, այլ այն սկզբունքով, որ ֆրանսիական մշակույթը կուսուցանվի ցիկլի ընթացքում և կյուրացվի պահանջված B2 մակարդակով՝ վերջում: Այսինքն՝ սա թույլ է տալիս ունենալ ֆրանսիական համալսարան ոչ միայն ֆրանկոֆոն երկրներում, ինչպիսին են օրինակ Աֆրիկյան երկրները, այլ այլուր ևս: Եթե մենք ֆրանկոֆոնիան պարտադրեինք այստեղ, Հայաստանում… վստահաբար հայերը ֆրանկոֆիլ են, կա բարեկամության շատ երկար պատմություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ դարերից եկող, և դա՝ անկախ Եղեռնից, դրանից առաջ էլ, եթե մենք պարտադրեինք ֆրանսերենի իմացությունը, կարծում եմ՝ հնարավոր չէր լինի ունենալ այս համալսարանը: - Մենք մի անգամ զրուցեցինք ձեզ հետ այն յուրահատուկ եռակողմ հարաբերության մասին, որը ներդրված է Ֆրանսիական համալսարանի կրթական տեսլականում: Դա համալսարան-ուսանող-ընտանիք հարաբերությունն է: Այդպե՞ս է: - Այո, դա այդպես է: Ես սովորաբար համալսարանի մոտեցումն եմ այդպես ներկայացնում: Երբ ուսանողը ընտրում է համալսարանը, ես ասում եմ որ սա եռակողմ պայմանագիր է: Ուսանողն է ընտրում համալսարանը, բայց այս ընտրությունից չենք կարող տարանջատել ընտանիքն ու համալսարանը: Եվ այս պայմանագրում իրավունքներն ու պարտավորվածություններն ընդհանուր են: Ես միշտ համարել եմ, որ ընտանիքը մեզ վստահում է իր երեխային: Մեր առաջնային պարտավորվածությունն է, որպես համալսարան, ինչպես արդեն ասացի, ապահովել այն ամենն ինչ անհրաժեշտ է նրա մասնագիտացման համար: Ընտանիքը, իր հերթին, ուղեկցում է երեխային՝ տրամադրելով լավագույն պայմանները՝ կրթական ծրագիրը հաղթահարելուն օգնելով, իսկ ուսանողը պիտի գիտակցի, որ առանց մեծ քանակությամբ աշխատանք կատարելու պատրաստակամության չեն ընդունվում Ֆրանսիական համալսարան: Դասաժամերը շատ են, պրոցեսը` ինտենսիվ: Ուսանողները սովորաբար որոշակի հպարտությամբ ասում են, որ տառապել են Ֆրանսիական համալսարանում: Այո, ես համոզված եմ որ այս համալսարանում սովորելը դժվար է: Սակայն երբ անցնում ենք այս էտապներով, և հասնում ենք դիպլոմին և արհեստավարժությանը, մեծ հպարտության զգացողություն կա: Զգացողությունը, որ աշխատանքն ու համառությունը տալիս են սպասված արդյունքը, շատ բավարարող է: Վերջերս մեր շրջանավարտներից մեկը սոցիալական հարթակում պատմել էր իր փորձի մասին: Նա ավարտեց մեր համալսարանը, հետո գնաց Վրաստան, Ռուսաստան, հիմա աշխատում է Լոնդոնում։ Նա ասում էր, որ համալսարանում պահանջվող ներգրավվածությունն ու աշխատանքի քանակը ձեզ անասելի հզոր հմտություններ են տալիս հետագայում պայքարելու, ձեր լավագույնը իրականացնելու և նպատակներին հասնելու համար: Սա այն է, ինչ անգլիացիներն անվանում են soft skills, այն հմտությունները, դիպլոմից զատ, որ դուք ստանում եք, և որոնք հենց այն առավելությունն են, որ դուք ունեք այլոց նկատմամբ, քանի որ դուք ձևավորվել եք, պարապել եք, հասկացել եք ներդրված ջանքերի հետադարձ արդյունքը: Այնպես որ՝ սա եռակողմ պայմանագիր է, մենք պարտավորվում ենք հնարավոր լավագույնն անել, ընտանիքը պարտավորվում է հնարավորինս սատարել երեխային, և ուսանողն էլ պարտավորվում է ջանադրաբար աշխատել, չկեղծել, և լիովին համապատասխանել համալսարանի պահանջներին: Երբ երեք կողմն էլ կատարում են իրենց պարտավորվածությունը, արդյունքը բավական լավն է լինում: Տեսլականի մասին   Հեռանկարը ձեռք է բերվում փորձով, համատեքստի և իրավիճակների օբյեկտիվ վերլուծության, նաև` արտաքին փորձագիտության միջոցով: Չեք կարող մի երկրի զարգացման տեսլական ունենալ, եթե չեք ճամփորդել, չեք տեսել այլ երկրներ: Երբ ուրիշ երկիր ես գնում, առաջին բանը, որ ակնհայտ է դառնում, ընկալման տեսանկյան տարբերությունն է: Հինգ տարի առաջ Ֆրանսիայից մեկնեցի Կովկաս՝ աշխատելու: Կովկասի, Արևելքի, նախկին սովետական երկրների դիտարկման իմ տեսանկյունը տարբեր է, Եվրոպայի, Ֆրանսիայի դիտարկման տեսանկյունը՝ ևս, մենք նույն համատեքստում չենք: Եթե ուզում ես ռազմավարական տեսլական ունենալ, պետք է ժամանակ տրամադրել, դուրս գալ հարմարավետության տարածքից, որ հնարավորինս ամենակառուցողական և օբյեկտիվ դիտակետն ունենալ: Հետո, ես նաև հաճախ ասում եմ, որ տեսլականը խոչընդոտների դաշտում փոխզիջումն է: Եթե Հայաստանում այդքան հեշտ լիներ գտնել լուծումներ, դա վաղուց արդեն արվել էր: Ամենը փոխզիջում է: Պիտի գտնել փոխզիջման միջոցով խոչընդոտները վերացնելու ուղղությունը:Ուղղություն, որը վստահելի և հավանական կլինի, որը դուք ընդունակ եք բացատրել, և որը հաղթահարելով՝ պիտի ընդունակ լինեք նաև վերաձևակերպել ձեր վերլուծությունը: Հարմարավետության տարածքից դուրս գալ   Հարմարավետության տարածքից դուրս գալն անհրաժեշտ է, որ ավելի հասուն ընկալում ունենաս: Երբ հեռանամ Հայաստանից, հեռանալու եմ սեպտեմբերին, ինձ հետ շատ բաներ կտանեմ: Բայց ամենից առաջ լրիվ այլ վերլուծություն, քան այն, որ կունենայի, եթե մնայի Ֆրանսիայում կամ Եվրոպայում: Սա կարևոր է: Սոցիոլոգիան կարևոր է: Բոլոր որոշումները, որ դուք ընդունում եք, չեն կարող լինել կտրված տեղանքի սոցիոլոգիական իրականությունից: Այն ինչ ընդունելի և համակերպվելի է մի տեղում, ընդունելի և համակերպվելի չէ մեկ այլ տեղում : Եվ այդ ջանքը պիտի գործադրվի, ձեր վերլուծության սոցիոլոգիայից դուրս գալ և փորձել այն հարմարացնել և տեղակայել այնտեղ, որտեղ եք : Ինչպես եմ զարգացնում, ինչպես եմ պահպանում իմ մշակույթը, իմ ինքնությունը, ինչպես եմ իմ բոլոր հարաբերությունները, ներքին և արտաքին, ծառայեցնում ի շահ զարգացման: Եվ կրթության դերը այս ամենում, եթե խորքային մտածենք, ահռելի է: Քանզի կրթությունն է պահպանելու, հնարավոր դարձնելու և զարգացնելու այս երկրի աճը: Մենք դերակատարներից մեկն ենք, և որպես ռեկտոր՝ պետք է պատկերացնեմ, կանխատեսեմ, թե ինչի վրա է պետք աշխատել: Երբ բացում ենք կրթական նոր ծրագիր, անհրաժեշտ է 4 կամ 6 տարի, որ ուսանողը վերջնական կրթություն ստանա: Եթե ես չկանխատեսեմ, 4-6 տարի ուշացումով կարձագանքեմ շուկայի պահանջին: Պետք է ուշադիր լինել, հետևել, զգալ իրականությունը, և երբեմն ռիսկի դիմել: Սա ևս ղեկավարի հմտություններից մեկն է: - Շատ է խոսվում ներդրումների մասին, որոնց կարիքը Հայաստանն ունի: Հարց` ինչո՞ւ ներդրնել Հայաստանում: - Միանշանակ չեմ կարող պատասխանել այս հարցին: Իմ փորձն ինձ ցույց է տալիս, որ այստեղի շրջանավարտները փայլուն են: Հայաստանը ուղեղների հսկայական ռեզերվ ունի: Պետք է սա կապիտալիզացնել: Ներդրողները չեն գա Հայաստան, եթե չիմանան, որ տեղում կան այն ուղեղները, որ հնարավոր կդարձնեն իրենց ներդրման զարգացումն ու արդյունքը: Էնպես որ, կապիտալիզացնենք ուղեղները, զարգացնենք, ներդրումների համար․ սա է լինելու գրավչության գործոններից մեկը: ՏՏ ոլորտը սրա վառ օրինակն է: Այսօր ներդրումները խիստ սահմանափակ են, որովհետև մենք պատրաստ չենք ուղեկցել այդ ներդրումները տեղացի երիտասարդ մասնագետ-շրջանավարտներով: Այնպես որ՝ ուղեղների կապիտալիզացումը լավ ներդրում է, անենք այն: - Շնորհակալություն, Ժան-Մարկ Լավեստ, այս զրույցի համար, ինչպես նաև այն ողջ սիրո և աշխատանքի, որ դուք տվել եք Հայաստանին: - Ես եմ շնորհակալ, պալատին, ձեզ, Արուսյակ, ես կարծում եմ, որ Հայաստանը հսկայական պոտենցիալով երկիր է՝ Ֆրանսիայի հետ սերտորեն փոխկապակցված: Կարծեմ՝ հայկական արքա Լևոն 6-րդն է հանգչում Փարիզում՝ ֆրանսիացի արքաների հետ, եթե չեմ սխալվում, ինչը վկայում է մեր կապերի կարևորությունն ու ամրությունը: Մենք եկանք Հայաստան՝ առանց այն ճանաչելու, ու կմեկնենք այստեղից բազում պատկերներով ու ճանաչմամբ, և մեծ բավականությամբ կվերադառնանք, որ վերագտնենք մեր ուսանողներին և ընկերներին, որ կթողնենք այստեղ: Շնորհակալություն։ Ամբողջական զրույցը՝ ստորեւ․
17:52 - 27 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)

20:35- Լոռու մարզում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 70 դեպք: Վարակված քաղաքացիներից 54-ը բուժվել ու դուրս են գրել: Մյուսները շարունակում են իրենց բուժումը: Ինքնամեկուսացված է մոտ 100  քաղաքացի, թիվը պարբերաբար փոփոխվում է: [մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |Armtimes.com|20:28- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 8 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված է։20:25- «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝Երևան-Լիոն-Երևան,Երևան-Թել Ավիվ-Երևան,Երևան-Վորոնեժ-Երևան,Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:20:20- Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով: Մինչդեռ, պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց: Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Քննարկվել է թեստավորման քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխությունների հավանականությունը: Չի բացառվում, որ այդ գործում կներգրավվեն մասնավոր թեստավորող լաբորատորիաներ: [Տիգրան Ավինյան]19:35- Պարետատան նիստում քննարկել ու չենք բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը: Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ որոշ բանկավայրերի նման, օրինակ՝ ինչպես արվեց Սևանում, Արենիում: Ամեն ջանք, սակայն ներդնելու ենք, որ համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք։ Չի լինի տնտեսական սահմանափակում։ [Տիգրան Ավինյան]19:11- Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրու՞մ են դիմակ, թե՞ ոչ։ Եվ երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ։ [Նիկոլ Փաշինյան]19:10- Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այսօր արդեն կսկվեն են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով՝ կանոնների պահպանման վերաբերյալ։ [Նիկոլ Փաշինյան]16։58- ԱԱՏՄ-ի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։ Վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։   16։48- Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված։ [ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ] |tert.am|   16։42- Այսօր 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտների աշխատանքը։ Տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը): Տնտեսվարողների ցանկը։   15։21-  Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   15։18- Երևանում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ [Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյան] |armenpress.am|   15։13-  «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։ Վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։ |hetq.am|   13։37- Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման առողջապահության նախարարություն: Ըստ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի՝ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: |armenpress.am|   13։11- Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: |armenpress.am|   11։39- ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:  «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: |armenpress.am|   11։29- Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։ Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել։ [Արարատ Միրզոյան]   10։59- Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ասաց նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը: Կորոնավիրուսի թեստ է հանձնել նաեւ ինքը՝ Մեժլումյանը. դրա պատասխանը դեռեւս չի ստացվել:  Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանի պաշտպաններն են: |armtimes.com|   10։52-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։51- Թարմացվել է 26.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7402 (+289)Առողջացածներ - 3220 (+75)Փաստացի բուժվողներ -4052Ընդհանուր թեստեր - 52554Մահվան ելքեր - 91 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –39 [ԱՆ]   09։41- Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ին դիմակների կրման վերաբերյալ նոր որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման՝ - ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:- Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի ևձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:   08։56- ՀՀ բոլոր մարզերում ԱԱՏՄ իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: [Հայկական միասնական տեցեկատվական կենտրոն]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 
22:43 - 26 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)

20:15- մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե] 20:12- Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. վաղը նշանակված նիստը կհետաձգվի։ |Armtimes.com|20:02- Առաջիկա ոչ աշխատանքային օրերին կան կանախտեսումներ, որ մարդիկ մեծ խմբերով կարող են հավաքվել, ինչ-որ տեղեր գնալ: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ հավաքույթներ չկազմակերպել, մնալ տանը: Պահպանել նշված կանոները, դրանք չեն փոխվում, կրել դիմակ, առանց ախտահանված ձեռքերի չդիպնել դեմքին, պահպանել սոցիալական հեռավորությունը: [Նիկոլ Փաշինյան] |Armtimes.com|19:09- Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին՝ ցավոք, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Մեր և մեր գործընկերների առողջությանը հետևելով՝ այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով։ [Հանրային հեռուստաընկերություն]17։50- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102) [ Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյան]   17։03- Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված մշտադիտարկման արդյունքում՝ ՀՀ պարետի «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել: [Կրթության տեսչական մարմին]   16։57- Սասունցի Դավիթ կայարանում երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։ Մայիսի 25-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ խախտումները շտկվել են՝ բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել են ախտահանիչ նյութերը։ Տնօրենությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկօրյա ժամանակահատվածում։ [ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին]   16։39- ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի 46 օբեկտների աշխատանքը։ Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: Հանրային սննդի օբեկտների ցանկը։   16։07-  Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետարան]   14։43- Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   14։08- Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ դիմակների գնի մասին] |tert.am|   13։19- Պարետատան նիստին երեկ քննարկել ենք, և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |armenpress.am|   12։57-  Նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման և Հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ԱՀ կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, ԱՀն կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 25.05.2020թ. ժամը 10:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8666.8 հազ. դրամ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   11։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի: [Արարատի մարզպետարան]   11։39-  ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Մայիսի 22-24-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 3521 վարակազերծում, որից 2415-ը՝ մարզերում, 1106-ը՝ Երևանում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻՆ]   11։10- Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է ընդհանուր 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերը 13-են, մահացություն չի գրանցվել: [Արցախ/ տեղեկատվական շտաբ]   10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։53- Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։   09։11- Պարետը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակումներ մտցնել․ սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, սահմանել համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20
23:18 - 25 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20 (թարմացվող)

16։20- Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։ [մարզպետ Գնել Սանոսյան]   11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]   10։53- Թարմացվել է 24.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 6661 (+359)Առողջացածներ - 3064 (+128)Փաստացի բուժվողներ -3483 (+226)Ընդհանուր թեստեր - 50397 (+1317)Մահվան ելքեր - 81 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –33 (+1) [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․05․20
18:10 - 24 մայիսի, 2020
Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 19։00-ին։«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի։Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/armembrus/posts/1121730824878720?__tn__=-R ։Հաշվառումը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 16։00-ին»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
10:35 - 24 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

22:54- Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ.Բելգիա` 795Իսպանիա`612Իտալիա` 539Մեծ Բրիտանիա` 536Ֆրանսիա` 432Շվեդիա` 389Նիդեռլանդներ` 338Իռլանդիա` 329ԱՄՆ` 294.Համաշխարհային միջին` 43Հայաստան` 24 [Արսեն Թորոսյան]22:00- Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ [Արսեն Թորոսյան]19:13- Կորոնավիրուսային վարակի հաղթահարման հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]14։54 - Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը արվում է նաև պատերազմների ժամանակ։ Երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը։ Չի բացառվում, որ այս թվերի տեմպի պահպանման ժամանակ մենք գնանք դրան, բայց ամեն ինչ անում ենք դրան չհասնելու համար։ Օրինակ ավելացնում ենք մահճակալային ֆոնդերը։ [Արսեն Թորոսյան]   14։35 - Կրկնավարակի դեպք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հանգում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ առնվազն մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ [Արսեն Թորոսյան]   14։29 - Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։Այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14։28 - Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|   13։56 - Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): [  Վրաստանում ՀՀ դեսպանություն]   13։37 - Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական   փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն  լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ  է լինելու։Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ, բացի այդ կա նաև մեթոդաբանության տարբերություն։ [Արսեն Թորոսյանը՝ Վրաստանի վարակի ցուցանիշների մասին]   13։31 - Գեղարքունիքի մարզում մայիս ամսվա ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենինը՝ մայիսի 14-ից: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: [Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյան] |armenpress.am|   13։05 - Կորեայում բնակվող, մուտքի երկարաժամկետ արտոնագիր ունեցող  բոլոր օտարերկրացիները ԿՀ-ից  մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և ԿՀ վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: [Ճապոնիայում ՀՀ Դեսպանություն]   12։43 - Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |tert.am|   12։21 - Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան   11: 02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։   11: 00 - Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5928 (+322)Առողջացածներ - 2874 (+293)Փաստացի բուժվողներ -2952Ընդհանուր թեստեր - 47654Մահվան ելքեր - 74 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –28 (+) [ԱՆ]   11:00 - #Արցախ Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 33Առողջացածներ - 8Մեկուսացվածներ -69Ընդհանուր թեստերավորված - 669[Արցախի տեղեկատվական շտաբ]   10։50 - Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:[ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյան]
23:00 - 22 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

18:45- Նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:20- Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։ Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |Panorama.am|18։02- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: մՄայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: [ՊԵԿ]   17։45-  Միացյալ Նահանգները ՀՀ-ին հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: |tert.am|   17։31- Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: |armenpress.am|   17։16-  Նորքի տուն ինտերնատի՝ իվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: |news.am|   17։06- Կոտայքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։52-  Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։38- ԱԱՏՄ պետի հանձնարարականով` պետի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։ [ԱԱՏՄ]   16։06- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]   14։18- Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  |armenpress.am|   13։42- Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար։ [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների համար ծախսված գումարի վերաբերյալ] |armtimes.com|   12։21- Վարակված է 270 երեխա(մինչև 18 տարեկան), որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ  ոչ մեկի մոտ չկա։ Վարակված է 23 հղի, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։   [Արսեն Թորոսյան]   11։52- Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։37- Հավանաբար վաղվանից  մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական  որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ [Արսեն Թորոսյան]   11։29-   Երկեվա դրությամբ ծանր  վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝  63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ [Արսեն Թորոսյան]   11։20- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է․ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Բաթոյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը բացասական է եղել։ |armenpress.am|   10։42- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։  Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։  Պետք է խստագույն  միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։ Իրավիճակն ավելի լուրջ է,  քան մենք պատկերացնում ենք։ [Նիկոլ Փաշինյան]   10։50-  Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։37- Թարմացվել է 21.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5606 (+335)Առողջացածներ - 2581 (+162)Փաստացի բուժվողներ -2928Ընդհանուր թեստեր - 45822Մահվան ելքեր - 70 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 [ԱՆ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20
21:15 - 21 մայիսի, 2020