Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80 հազար 813-ի, նրանցից ապաքինվել են 64 հազար111-ը, մահացել Է 3176 մարդ: Ինչպես նշել են պետկոմիտեում, Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել Է հինգ մարդ, բոլորն Էլ Ուհանում: Նահանգում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 66 հազար 786-ի: Մահվան դեպքերը Հուբեյում անցած օրվա ընթացքում ավելացել են վեցով (բոլորն Էլ Ուհանում)՝ մինչեւ 3062: ապաքինվածների թիվն ավելացել Է 1255-ով՝ մինչեւ 51 հազար 553: Մյուս երկրներից կորոնավիրուսով վարակման բերովի դեպքերի ընդհանուր թվաքանակը Չինաստանում հասել Է 878-ի: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:19 - 13 մարտի, 2020
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել |azatutyun.am|

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել, այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը: Կառույցի տվյալներով՝ Հուբեյ նահանգում մեկ օրում առաջին անգամ արձանագրվել է տասից պակաս կորոնավիրուսի դեպք: Վարակի բռնկման օջախը համարվող Հուբեյում հինգշաբթի օրը չեղարկվել են տեղաշարժի որոշ սահմանափակումներ և՛ երկու քաղաքներում, և՛ երկու շրջաններում, մի շարք ընկերությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը: «Ընդհանուր առմամբ, համաճարակի գագաթնակետը հաղթահարվել է: Նոր դեպքերի աճը նվազում է», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80793 է, երեքշաբթի օրվա դրությամբ՝ 62793 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, ինչը բոլոր վարակվածների մոտ 80 տոկոսն է: Չորեքշաբթի օրը վարակի հետևանքով Չինաստանում մահացել է 11 հոգի, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3169:
16:35 - 12 մարտի, 2020
Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:    Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է: Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան: Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
17:47 - 06 մարտի, 2020
Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը: Հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայներ: Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝  նվազագույնը 1 տարի ժամկետով: Նաև կարգավորման առարկա են այն դեպքերը, երբ հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով և այդ պատիժը կրելուն մնացել է  6 ամսից ոչ պակաս ժամանակահատված: Պայմանագրով նախատեսված են հանձնման, մերժման պարտադիր և հայեցողական հիմքերը, հստակորեն ամրագրված է քաղաքացիների հանձնումը մերժելու դրույթը: Պայմանագիրը ստորագրվել է  2019-ի մայիսին 26-ին Երևանում:
12:20 - 06 մարտի, 2020
Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվել է հիվանդացածների գրեթե երկու երրորդը` ավելի քան 52 000 մարդ |tert.am|

Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվել է հիվանդացածների գրեթե երկու երրորդը` ավելի քան 52 000 մարդ |tert.am|

tert.am: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների 65%-ն արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներին: Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ: Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%: Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք: 
11:02 - 05 մարտի, 2020
Չինացի գիտնականները կորոնավիրուսի երկու մուտացիա են հայտնաբերել

Չինացի գիտնականները կորոնավիրուսի երկու մուտացիա են հայտնաբերել

Չինացի գիտնականները հայտարարել են, որ նոր տեսակի COVID-2019 վիրուսը մուտացիայի է ենթարկվել, ու այժմ առկա է երկու տեսակ՝ S-cov և L-cov։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է երեքշաբթի օրը National Science Review գիտական ամսագրում։ Ըստ գիտնականների՝ L-cov տեսակի վիրուսն ավելի վտանգավոր է, այն ավելի շուտ է տարածվում և ավելի մեծ վնաս հասցնում մարդու շնչառական համակարգին։ Վիրուսի տեսակների հիմնական տարբերությունները՝ L-cov • մահացության ավելի բարձր աստիճան,• ավելի ագրեսիվ է, ու սիմպտոմներն ավելի տեսանելի են,• ավելի հեշտ է պայքարել սիմպտոմների տեսանելիության պատճառով, • առավել տարածված էր Ուհանում, աշխարհում տարածվածությունը մի քանի անգամ ցածր է։ S-cov• մահացության աստիճանը շատ ավելի ցածր է, • սիմպոտմները կ՛ամ շատ քիչ են, կա՛մ ընդհանրապես բացակայում են, • տարածվում է ավելի արագ, քանի որ սիմպտոմատիկան շատ ավելի դժվար է նկատել, • հայտնի չէ, թե արդյո՞ք S-cov-ով վարակվածության դեպքում ձեռք է բերվում իմունիտետ L-cov տեսակի վարակի նկատմամբ, թե՞ ոչ։
10:56 - 05 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի: Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին: Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում: Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը: Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում: Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար: Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։
10:17 - 04 մարտի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Ներկայացնում ենք 2019թ․ դեկտեմբերի 31-ից 2020թ․ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում COVID-19 կորոնավիրուսի պաշտոնապես գրանցված դեպքերի վիճակագրությունը։   Մահվան դեպքերը 3 046-ն են Չինաստան- 2 912                                                        Հոնգ Կոնգ- 2, Իրան- 54                                                                       Հարավային Կորեա-22 Իտալիա-35                                                                   Ճապոնիա-5 Միջազգային փոխադրամիջոցների վրա Ճապոնիա-5                                                                 Ֆրանսիա-2 Ավստրալիա-1                                                              Թայվան-1 Թաիլանդ-1                                                                   ԱՄՆ-2 Սան Մարինո-1                                                            Ֆիլիպիններ-1 Վարակվածության դեպքեր գանցվել են հետևյալ մայրցամաքներում Աֆրկա Ալժիր-3, Եգիպտոս-2, Նիգերիա-1 Ասիա Չինաստան-80․026, Հոնգ Կոնգ-98, Մակաո-10, Հարավային Կորեա-4 212, Իրան-978, Ճապոնիա-254, Սինգապուր-106, Բահրեյն-47, Քուվեյթ-46, Թաիլանդ-43, Թայվան-40, Մալայզիա-29, Արաբական Միացյալ էմիրություններ-21, Իրաք-19, Վիետնամ-16, Իսրայել-10, Լիբանան-10, Օման-6, Պակիստան-4, Հնդկաստան-3, Ֆիլիպիններ-3, Քաթար-3, Ինդոնեզիա-2, Աֆղանստան-1, Կամբոջիա-1, Նեպալ-1, Շրի Լանկա-1 Ամերիկա ԱՄՆ-89, Կանադա-24, Էքվադոր-6, Մեքսիկա-5, Բրազիլիա-2, Դոմինիկյան Հանրապետություն-1 Եվրոպա Իտալիա-1 689, Ֆրանսիա-130, Գերմանիա-129, Իսպանիա-83, Միացյալ Թագավորություն-36, Շվեյցարիա-24, Նորվեգիա-19, Ավստրիա-14, Շվեդիա-14, Նիդերլանդներ-13, Սան Մարինո-8, Խորվաթիա-7, Հունաստան-7, Ֆինլանդիա-6, Դանիա-4, Ադրբեջան-3, Չեխայի Հանրապետություն-3, Վրաստան-3, Իսլանդիա-3, Ռումինիա-3, Բելգիա-2, Ռուսաստան-2, Հայաստան-1, Բելառուս-1, Էստոնիա-1, Իռլանդիա-1, Լիտվա-1, Լյուքսեմբուրգ-1, Մոնակո-1, Հյուսիասային Մակեդոնիա-1 Օվկեանիա Ավստրալիա-29, Նոր Զելանդիա-1    Միջազգային փոխադրումների ժամանակ Ճապոնիա-705
10:22 - 03 մարտի, 2020
Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն Էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակը, կազմել Է 65:Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը:Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:30 - 02 մարտի, 2020
Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում: այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իտալիայում երկու տեղ է բռնկումը և այն շատ տեղայնացված է: Մեծ քաղաքներում, եթե նույնիսկ կան շատ դեպքեր, ապա դրանք տեղայնացված են: Այսօրվա դրությամբ՝ Իտալիայի հետ կապված թռիչքները դադարեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այլ որոշում չի կարող չլինել: Ի դեպ, այդ սահմանափակումները ոչ միայն արտաքին գործընթացներին են վերաբերում, այլև ներքին: Դա վերաբերում է հանրային միջոցառումներին, դպրոցներին, մանկապարտեզներին և այլն: Մեզ համար կարևոր է հանրային առողջությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ամեն դեպքում որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված, այլ ոչ թե պահանջված: «Մենք կաշկանդված չենք սահմանափակումների հետ կապված որոշում ընդունելիս: Ինչպես դա արել ենք Չինաստանի դեպքում ազատ վիզային ռեժիմի հետ կապված, ինչպես արել ենք Իրանի դեպքում»,-  հավելեց նախարարը:
14:07 - 01 մարտի, 2020
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի, մահացել է 57 մարդ |azatutyun.am|

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի, մահացել է 57 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 հազար 664-ի՝ 47 երկրներում, մահացել է 57 մարդ, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 327 նոր դեպք է հաստատվել, որից 318-ը՝ վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 44 դեպք, այդ թվում 41-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 78 հազար 824-ի, որոնցից տվյալ պահին հիվանդ են 39 հազար 919-ը, ծանր վիճակում են 7 հազար 952-ը. 36 հազար 117 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 հազար 788-ը մահացել է։ Ինչպես և նախօրեին՝ անցած օրվա ընթացքում ևս Չինաստանի սահմաններից դուրս ավելի շատ նոր դեպքեր են գրանցվել, քան Չինաստանում:
09:44 - 28 փետրվարի, 2020