Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:51 - 20 ապրիլի, 2020
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի |hetq.am|

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ապրիլի 21-ին կվերադառնա հարկադիր արձակուրդից, որը պայմանավորված էր կորոնավիրուսի պանդեմիայի տարածմամբ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդուհանդերձ, խորհրդարանը որոշել է չանցկացնել բազմամարդ նիստեր։ Խորհրդարանն իր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի։  «Համայնքների պալատը պատմական քայլ է կատարում դեպի վիրտուալ գործընթացները։ Պատգամավորները, Համայնքների պալատի 700-ամյա պատմության մեջ առաջին անգամ, կկարողանան նախարարներին հարցեր տալ Zoom-ով»,- նշվում է բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայք էջում տարածված հաղորդագրության մեջ։ Համայնքների պալատի խոսնակ Լինդս Դոյլը հայտարարել է, որ սկզբում պատգամավորները կկարողանան լսել միայն վարչապետի և կառավարության անդամների հաշվետվությունները, այնուհետև հարցեր տալ։ Այդ սովորական, ամենշաբաթյա գործընթացին առցանց կարող են միաժամանակ մասնակցել Համայնքների պալատի 650 անդամներից 120-ը։ Եվս 50 պատգամավորներ կկարողանան նստել կանաչ նստարաններով հայտնի սրահում՝ խիստ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Թե ինչպես կազմակերպել ամբողջական աշխատանքը հեռահար կարգով, այդ թվում նաև օրենսդրական նախագծերի քննարկումը, ընդունումը, բանավեճերը և քննարկումները, Համայնքների պալատի ղեկավար կազմը դեռ չի որոշել։ Բրիտանական խորհրդարանի աշխատանքը հիմնականում թվայնացված է։ Բոլոր փաստաթղթերը օպերատիվ կերպով հայտնվում են խորհրդարանի կայք էջում, գրեթե բոլոր նիստերը և լսումները հեռարձակվում են առցանց, իսկ Hansard-ի փաստաթղթերի արխիվը հայտնի է ողջ աշխարհում։ Այդուհանդերձ, բրիտանական խորհրդարանի այս պալատում քվեարկությունը կատարվում է հին կարգով. պատգամավորները մեջք-մեջքի շարժվում են դեպի հիմնական սրահին կից սրահ, որտեղ առկա է երկու նախասրահ՝ կողմ և դեմ։ Յուրաքանչյուրը շարժվում է իր նախընտրած նախասրահի ուղղությամբ, իսկ կլերկները հաշվում են գլուխներով։ Սոցիալական հեռավորության պայմաններում նախասրահներում հավաքվել իհարկե չի կարելի, սակայն եթե Համայնքների պալատը մտածի ինչ-որ նորույթ, այն հեղափոխական կլինի կառույցի համար։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մարտի 26-ին մեկնել էր հարկադիր արձակուրդի։ Վերջինս պատմական իրադարձություն էր, քանի որ վերջին  300 տարիներին, երբ ստորին պալատը կազմակերպում է կանոնավոր նիստեր, այն երբեք չի կանգնեցրել իր աշխատանքը, բացառությամբ տոն օրերի, ընտրությունների և կառավարության ծրագրի նախապատրաստման ժամանակաշրջանի։ Բրիտանական խորհրդարանն աշխատել է նույնիսկ համաշխարհային պատերազմների օրերին։ Այդուհանդերձ պետք է նշել, որ աշխատանքները ոչ ամբողջությամբ են դադարեցվել։ Կանգնեցվել են միայն նիստերը, իսկ հանձնաժողովները շարունակել են աշխատել հեռահար սկզբունքով։ Օրինակ՝ ապրիլի 17-ին առողջապահության հարցերի հանձնաժողովը տեսազանգի միջոցով լսել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքին։
09:20 - 20 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 154 հազարը: Ապաքինվել է 574 հազար 403 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 190 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 002 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 397 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 352 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 108 հազար 692 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 576: Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 27 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Բրազիլիայում կա 34 հազար 222, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 31 հազար 927 հաստատված դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 6 հազար 302, այստեղ գրանցվել է մահացության 37 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 205 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2844: Իրաքում վարակվածների թիվը 1482 է, մահացության ցուցանիշը 81 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
12:04 - 18 ապրիլի, 2020
COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 170 հազար 99: Մահացության ցուցանիշը 17 հազար 756 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 72 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 194 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 688 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 272 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:24 - 14 ապրիլի, 2020
Մեծ Բրիտանիան վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 853 հազար 505-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 114 հազարը: Ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 166 հազար 831: Մահացության ցուցանիշը 17 հազար 209 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:  Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 71 հազար 686: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 474 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 29 հազար 647 է, Նիդերլանդներում՝ 25 հազար 587 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 415 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 257 դեպք կա, Ռուսաստանում` 15 հազար 770: ՌԴ-ում մահացել է 130 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 979 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1234: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:21 - 13 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)

18։34- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Վիրուսից վարակվածնե |armenpress.am|    18։05- Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։ |hetq.am|   17։56- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է: Տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge հատուկ կայքում: Վարակվածների թիվը 233 է: Վրաստանի ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից: Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370: 3 մահ է արձանագրվել: |aliq.ge|   15։49- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի, հայտնել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան, Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոն։ «Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, որոնցից 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 հազար մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` կորոնավիրուսից վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 308-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 251 է, հիվանդությունից ապաքինվել է 79 մարդ, մահացել` 73-ը։ |ria.ru||armenpress.am|15։37- Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության քարտուղար Մեթ Հենկոկը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 19 բուժաշխատող։ |The Independent|14։01- Իռլանդիան երկարեցնում է սահմանափակումների ռեժիմը՝ մինչև մայիսի 5-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Լեո Վարադկարը։ Արգելվում է բարերի, ռեստորանների ու ոչ առաջնային անհրաժեշտության պարագաների խանութների աշխատանքը, մարդկանց տեղաշարժը սահմանափակվում է տնից առավելագույնը 2 կմ հեռավորությամբ։ |reuters.com|12։51- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։ ««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն։ |armenpress.am|12։27- Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում: |aysor.am|12։02- Մոսկվայում նոր սահմանափակումներ են մտցվում։ Չեղյալ են հայտարարվում ապրիլի 22-ին ու 25-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակները։ Մյուս շաբաթվանից աստիճանաբար կսկսի մտցվել անցաթղթային ռեժիմ։ Կանգնեցվում է գրեթե բոլոր կազմակերպությունների ու ընկերություններհ աշխատանքը՝ բացառությամբ պետական հիմնարկների, բժշկական հաստատությունների, սննդի, բժշկական պարագաների, անհատական պաշտպանիչ միջոցների արտադրությունների, պաշտպանության, կենսական կարևորության ենթակառուցվածքների ու մթերային խանութների։ Միաժամանակ, բոլոր աշխատող ձեռնարկությունները պետք է նվազագույնի հասցնեն տեղում աշխատողների թիվը։ 11։21- Այնքան ժամանակ, քանի դեռ բավարար թվով մարդիկ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մենք պետք է սահամանփակենք նրա տարածումը։ Ճանապարհներից մեկը ախտահարված ու իրենց հետ շփված մարդկանց գտնելն է։ Սակայն այս քայլը շատ մեծ ներխուժում է մարդու անձնական կյանքի մեջ, ու մենք պետք է կարգավորումները մշակենք շատ զգույշ, որպեսզի ապահովենք հարգանքը մարդու իրավունքների ու օրենքի ուժի նկատմամբ։ [Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռիկ Դաեմսի հայտարարությունը]11։16- Այսօր մենք պայքարում են աննախադեպ ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսը լույսի արագությամբ խարխլել է մեր հասարակական ու տնտեսական կարգը ու այն չափի, որը մենք չէինք տեսել մեր կյանքում։ Ու մենք դեռ չենք կարող կանխորոշել, թե այն ինչքան կտևի ու որքան խորը կլինի։ Ամեն դեպքում, արդեն ակնհայտ է, որ համաշխարհային աճը 2020թ կլինի կտրուկ բացասական, ինչը դուք կտեսնեք մյուս շաբաթ հարապարակվելիք Աշխարհի տնտեսական քարտեզում։ Իրականում, մենք կանխատեսում ենք ամենխոշոր տնտեսական անկումը Մեծ ճգնաժամից հետո։ [Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար տնօրեն Կրիստալինա Գեորգիևա]
21:45 - 11 ապրիլի, 2020
COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 հազար 222: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:  Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ: Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 907 ընդհանուր, 42 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 336 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 66 հազար 220: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 51 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 218 դեպք կա, Ռուսաստանում` 10 հազար 131: ՌԴ-ում մահացել է 76 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910:  Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:58 - 10 ապրիլի, 2020
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մոտեցել է 8000-ի. CNN |tert.am|

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մոտեցել է 8000-ի. CNN |tert.am|

tert.am: Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը Միացյալ Թագավորության հիվանդանոցներում հասել է 7978-ի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: Նրա խոսքով՝ մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 881 դեպք է գրանցվել: Կորոնավարակակիրներ թիվը հասել է 65 077-ի, վարակման մեկօրյա ցուցանիշը կազմել է 4304 դեպք: Ռաաբը նշել է, որ չի խոսել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ իր պարտականությունները ստանձնելուց հետո: «Կարծում եմ՝ կարևոր է, որ գտնվելով ինտենսիվ խնամքի տակ՝ նա հնարավորություն ունենա կենտրոնանալու իր ապաքինման վրա: Մենք կառավարությունում կարգավորում ենք ամեն ինչ»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել կիրակի, նա երկուշաբթի օրվանից գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այսօր ավելի վաղ նրա խոսնակը հայտնել էր, որ վարչապետի վիճակը բարելավվում է, և նա լավ տրամադրություն ունի:
23:15 - 09 ապրիլի, 2020
Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք (BBC) |aysor.am|

Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք (BBC) |aysor.am|

aysor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը Հաղորդվում է, որ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ: Նրա խնդրանքով իրեն վարչապետի պաշտոնում կփոխարինի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: Կիրակի  55-ամյա Ջոնսոնը տեղափոխել են Սուրբ Թոմայի հիվանդանոց`կորոնավիրուսով վարակի ծանր ախտանիշներով: Անցած գիշերը հիվանդասենյակում անցկացրած Բորիս Ջոնսոնն ընդամենը մի քանի ժամ առաջ էր հայտնել, որ ոգով թարմ է և շարունակում է ղեկավարել կառավարության աշխատանքը:   Twitter-ի իր միկրոբլոգում 55-ամյա Ջոնսոնը գրել էր, որ կապի մեջ է իր թիմի հետ՝ շարունակելով համատեղ աշխատանքը վիրուսի դեմ պայքարում և հոգալով այն բանի համար, որ բոլորն անվտանգ լինեն:   Նա նաև շնորհակալություն էր հայտնել առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներին, որոնք  հոգ են տարել իրեն և այլ հիվանդների, նրանց փայլուն աշխատանքի համար:    «Դուք ամենալավն եք, ինչ կա Մեծ Բրիտանիայում», - գրել է նա:
00:11 - 07 ապրիլի, 2020