Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին. Իդլիբում արդեն 16 թուրք զինվոր է զոհվել |azatutyun.am|

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին. Իդլիբում արդեն 16 թուրք զինվոր է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների: Սիրիայի կառավարական բանակը` ռուսների աջակցությամբ, տարեսկզբից պայքարում է Իդլիբը գրավելու համար, որը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: Թուրքիան, իր հերթին, աջակցում է Ասադի ընդդիմադիրներին: Երեկ, երբ Ասադի զորքերը` ռուսների օգնությամբ, փորձել են առաջ տանել դիրքերը, թուրքական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Իդլիբի շուրջ շարունակվող մարտերում թուրքական բանակի 16 զինվոր է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը` վիրավորվել: Էրդողանն ավելի վաղ պնդել էր, թե վրեժխնդիր են լինելու կորուստների համար, երեկ էլ պնդել է` Պուտինի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր դիրքորոշումը: Մարտին նախատեսված հանդիպմանը ներկա կլինեն նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները:
16:13 - 23 փետրվարի, 2020
Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների: Անկարան աջակցում է ընդդիմադիրներին, Մոսկվան՝ Սիրիայի նախագահ Ասադին, ով մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր է մղում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ռեջեփ Էրդողանը երեկ կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինն իր հերթին պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ինչպես նաև ընդգծել «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»: Երեկվա մարտերում թուրքական բանակը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են: Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր վրեժխնդիր լինել սեփական զինվորների ու դաշնակիցների համար, անկախ այն հանգամանքից՝ ով կլինի հարձակման հեղինակը:
15:51 - 22 փետրվարի, 2020
Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:09 - 19 փետրվարի, 2020
Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
17:54 - 16 փետրվարի, 2020
Թրամփն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը |tert.am|

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու Լիբիայի ճգնաժամը:Այս մասին հայտնել են թուրք առաջնորդի վարչակազմից: «Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը զրույցի ընթացքում համաձայնություն են հայտնել, որ սիրիական զորքերի գրոհներն Իդլիբ նահանգում անթույլատրելի են, և կարծիք են փոխանակել առ այն, թե ինչպես պետք է վերջ դրվի այդ ճգնաժամին: Կողմերն ընդգծել են նաև Լիբիայում կայունության ապահովման կարևորությունը»,- ասվում է թուրքական վարչակազմի հայտարարության մեջ: Նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին բանակցություններ սկսել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու շուրջ:
11:38 - 16 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

tert.am: իրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով: Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում: «Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը: Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք: Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը:
10:23 - 16 փետրվարի, 2020
Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել: Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ: Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ: Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով:  Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով:
10:56 - 15 փետրվարի, 2020
Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո
 |tert.am|

Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո |tert.am|

tert.am: Թուրքիան պատասխան կրակ է բացել սիրիական Իդլիբում տեղակայված դիրքերի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ հարվածներ էին հասցվել թուրքական դիտակետերին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչին: Վերջինս նշել է, որ Թուրքիան պատասխանել է այդ հարձակմանը՝ թշնամական թիրախների ամբողջական ոչնչացման նպատակով՝ վրեժ լուծելու զոհված զինվորների համար: Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետի ուղղությամբ բացված կրակի հետևանքով մահացել է թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ինտենսիվ հրետակոծությունն իրականացվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:
18:37 - 10 փետրվարի, 2020