Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Սոցապն առաջարկել է չընդունել նվազագույն աշխատավարձը բարձրացնող՝ «Իմ քայլի» նախագիծը |panarmenian.net|

Սոցապն առաջարկել է չընդունել նվազագույն աշխատավարձը բարձրացնող՝ «Իմ քայլի» նախագիծը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի:Նշվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով այն, որ առաջարկության ընդունման դեպքում կաճեն եկամտային հարկով հարկման բազաները:ՀՀ-ում ներկայումս գործող նվազագույն ամսական աշխատավարձը, ներառյալ եկամտային հարկը կազմում է 71,400 դրամ:Համաձայն «Պետական պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից և գերազանցել 120%-ը: Ներկայումս գոծող բազային աշխատավարձը կազմում է 66,140 դրամ կամ նվազագույն աշխատավարձի 92.6 %-ը, ինչն էլ դրված է ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում:«Նվազագույն ամսական աշխատավարձը 63,000 դրամ, կամ ներառյալ եկամտային հարկը 84,400 դրամ սահմանելու դեպքում աճը կկազմի 18.2%: Պահպանելով հաշվարկի նույն ձևաչափը, ինչպես որ հաշվարկվել է ընթացիկ տարվա պետական բյուջեում աշխատավարձի ֆոնդը, այլ հավասար պայմաններում լրացուցիչ ծախսը տարեկան կկազմի մոտ 87.1 մլրդ դրամ (ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով հաշվարկված աշխատավարձի ֆոնդի՝ 478.8 մլրդ դրամի 18.2%-ը):Ընդ որում այն չի ներառում զինվորականների և ուսուցիչների ընթացիկ տարում նախատեսվող աշխատավարձի բարձրացումը», - ասվում է սոցապի որոշման նախագծում:
07:22 - 19 հունիսի, 2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» համաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» համաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» համաժողովին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթության ներկա վիճակը, ձեռքբերումներն ու զարգացման հնարավորությունները:Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրագործվող զբաղվածության ծրագրերը, կարևորել նաև մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների իրականացումը, ինչը խոցելի խմբերին հնարավորություն կտա մուտք գործել աշխատաշուկա։ Նա նշել է նաև, որ երբեմն բյուջետային սուղ միջոցներով իրականացվող ծրագրերը ի զորու չեն ամբողջովին լուծելու զբաղվածության խնդիրները, և այս առումով, սոցիալական ձեռնարկատիրությունը կարող է լրացնել այդ բացը։ Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև սոցիալական ձեռնարկատիրության բնագավառում հայաստանյան ուսուցանողների (թրեյներների) կարողությունների զարգացումը՝ համապատասխան մեթոդաբանության, գործիքակազմի և ուսուցողական ծրագրերի ապահովմամբ։ Այն նպատակ ունի նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու ոլորտային արժեքների ստեղծմանը։
11:42 - 17 հունիսի, 2019
Հայաստանում կստեղծվի Սոցիալական շտապօգնության համակարգ |armenpress.am|

Հայաստանում կստեղծվի Սոցիալական շտապօգնության համակարգ |armenpress.am|

armenpress.am։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է:Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, և թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները»,- ասել է փոխնախարարը:   Փոխնախարարը նշել է, որ ստեղծվելու է մի հարթակ, որտեղ ենթադրվում է սերտ համագործակցություն պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու անհատների միջև և որտեղ հնարավոր կլինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված հասցեագրել.«Բուն գործընթացը պատկերացնում ենք տարբեր կազմակերպությունների և անձանց ներգրավմամբ, իսկ տրվող աջակցությունը՝ ավելի համակարգված ձևով, որպեսզի ունենանք և՛ համաչափ բաշխում, և՛ կարիքների համաչափ հասցեագրում տարբեր բնակավայրերում: Սա կօգնի նաև արմատավորել փոխօգնության մշակույթը համայնքային մակարդակում, որը շատ կարևոր եմ համարում»:Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսվում է օգտագործման պիտանի մթերքի և այլ բնաիրային օգնության (օրինակ՝ կահույք, հագուստ) հավաքագրում, որը կբավարարի սահմանված անվտանգության չափանիշները. «Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաև այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք մարտական գործողությունների հետևանքով սոցիալական որոշակի ռիսկեր ունեն»,- հավելել է Ա. Մինասյանը:Պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ իրենց մասնակցության և գործառույթների վերաբերյալ հարցին, փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրում ներգրավվելիք կազմակերպությունները պետք է ցանկություն հայտնեն մասնակցելու աշխատանքներին, գրանցվեն, որից հետո հետագա գործողությունները կհամակարգվեն հարթակում: Իսկ համակարգի գործունեության վերահսկման ապահովման հարցի վերաբերյալ Ժ. Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է համակարգումը պատվիրակել՝ որպես առանձին գործառույթ. «Ունենալու ենք առնվազն հինգ հոգի, որոնց հիմնական գործունեությունը և աշխատանքը լինելու է սոցիալական շտապօգնության համակարգի գործարկումն ու վերահսկողությունը: Երբ համակարգը կզարգանա և իսկապես կդառնա փոխօգնության մշակույթ, նախարարության մասնակցությունը այլևս չի պահանջվի: Մենք ուղղակի հարթակը կհամակարգենք, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկատվության փոխանցում իրականացնել և կկարողանանք ուղղորդել այն կազմակերպություններին, որոնք ուզում են որոշակի աջակցություն ցուցաբերել անհատներին... Ու, քանի որ կա համակարգում և որակական նվազագույն պահանջներ, օրինակ՝ սննդամթերքի, բնաիրային օգնության և ծառայությունների վերաբերյալ, մենք նաև կերաշխավորենք, որ այդ աջակցությունը սահմանված մակարդակից ցածր չլինի: Այսինքն՝ պետությունը պետք է համակարգի և երաշխավորի նվազագույն որակակական չափանիշները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
08:18 - 05 հունիսի, 2019
Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակցի:Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, 2018թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից 2018թ. հունվարին իրականացված՝ 2014-ից 2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը և կից փաստաթղթերը:Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում 2018թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարից 2017թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636.400 ՀՀ դրամ գումար:Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով:Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:Նախաքննությունը շարունակվում է:
09:22 - 03 հունիսի, 2019
Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։ Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար: Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար։
20:49 - 04 մայիսի, 2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոքներ: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, դրանցում ներկայացված տվյալների հավաստիության ստուգման, ինչպես նաև՝ հետագա գործընթացները իրավական դաշտ բերելու ակնկալիքով՝ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ստացված դիմում-բողոքները և ունեցած մյուս փաստաթղթերը:  
08:10 - 27 մարտի, 2019