Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ-ն, ինչպես մինչև հիմա, կշարունակի ղեկավարվել Սահմանադրությամբ․ ՍԴ անդամ |24news.am|

ՍԴ-ն, ինչպես մինչև հիմա, կշարունակի ղեկավարվել Սահմանադրությամբ․ ՍԴ անդամ |24news.am|

24news.am։ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԺ–մ ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը:Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը երեք ՍԴ անդամների մասնակցության անհնարինությանը, որոնց թվում է նաեւ ինքը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն քննության առարկա չի դարձնում ցանկացած դիմում, որը ներկայացված է ոչ պատշաճ կարգով, եւ ոչ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Օրենքի տառի եւ պահանջների խախտմամբ են ներկայացված եւ ՍԴ-ն պարտավորություն չունի, անգամ եթե դա ներկայացնում է ՍԴ դատավորը։ Առավել եւս ՍԴ դատավորը պարտավոր է պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները, այդպիսի դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում, սահմանված ընթացակարգով եւ իր լիազորությունների շրջանակում։Այս դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հետեւաբար այդ հարցը բազմակողմանի քննության առարկա է դարձել, ՍԴ աշխատակարգային նիստում հարցը սահմանված կարգով ՍԴ նախագահը ներկայացրել է ՍԴ քննարկմանը: ՍԴ–ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ՝ քննության առնելով այն բոլորը, ինչ ներկայացրեցի, ՍԴ–ն փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ եւ, ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից, անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնել եւ դրա վերաբերյալ որոշում կայացնել»:Արեւիկ Պետրոսյանը Վահ Գրիգորյանին խորհուրդ տվեց իր աշխատանքով ոչ թե ճգնաժամ առաջացնել ՍԴ–ում կամ ճգնաժամ առաջացնելու փորձ կատարել, այլ իրականացներ Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված իր պարտականությունները, որ դրա ծանրաբեռնվածությունը չկրեին ՍԴ մյուս դատավորները իր փոխարեն, որ երկրում իշխանության այլ թեւերի, այդ թվում ԱԺ–ի, այդ թվում կառավարության համար խնդիրներ չառաջանան։Դիտարկմանը՝ ԱԺ-ն արդյո՞ք չի կարող ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արեւիկ Պետրոսյանը արձագանքեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ: Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ ՍԴ-ն ինչպես մինչեւ հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»:Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելքս Թոխյանի հատուկ կարծիքին, ով նշել էր, որ ՍԴ-ն շտապողականություն է դրսեւորել, եւ եթե այդպես չաներ, այլ որոշում կկայացվեր, նաեւ հատուկ կարծիք է ներկայացրել նաեւ ՍԴ դատավոր Դիլանյանը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Եթե հատուկ կարծիքները լինեին իրավական առումով այնքան հիմնավորված, փաստարկված, որ հիմք կհանդիսանային ՍԴ–ի համար հիմք որոշում կայացնելու ժամանակ, դրանք հիմք կդառնային»:Ինչ վերաբերում է նրան, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, «Թող հայտնի»՝ կարճ արձագանքեց նա։
11:29 - 17 սեպտեմբերի, 2019
Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները բարձր դատարանի որոշման առնչությամբ|azatutyun.am|

Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները բարձր դատարանի որոշման առնչությամբ|azatutyun.am|

azatutyun.am:Հրապարակվել են Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման առնչությամբ։ Ֆելիքս Թոխյանն իր հատուկ կարծիքում, մասնավորապես, գրել է. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ։ Խնդրի լուծումը ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված։ Համոզված եմ, որ սույն գործով բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն այս բարդ ու հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»։   Իսկ Արման Դիլանյանը գրել է. «Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի մասին՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթական է կարճման»։   Բարձր դատարանը քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:  
16:53 - 13 սեպտեմբերի, 2019
ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում |lragir.am|

ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Պարոն Վարդանյան, Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո տարբեր կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չեն այդ կառույցի և ղեկավարը, և անդամները։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ լեգիտիմ չեն ՍԴ-ի որոշումները։ Նախ՝ այս դիմումի ընդունման շեմը, իմ կարծիքով, չէր հաղթահարվել, և ՍԴ-ն այն չպետք է վարույթ ընդուներ։ Երկրորդ՝ այն հանգամանքը, որ ՍԴ-ն դիմումի առկայության պարագայում առ այն, որ որոշ դատավորներ ի վիճակի չեն քննելու այս գործը, այսինքն՝ անհնարին է նրանց մասնակցությունը գործի քննությանը, քանի դեռ դրան ՍԴ-ն չի անդրադարձել և այդ դատավորների մասնակցությամբ է այդ որոշումը կայացվել, զգալիորեն իջեցնում է վստահելիությունը այդ որոշման նկատմամբ՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը։ Ի՞նչ պետք է հաջորդի սրան, ի՞նչ անելիք ունի Ազգային ժողովն այս պայմաններում։ Խորհրդարանն ունի որոշակի լիազորություններ և քաղաքական, և իրավական դաշտում։ Մասնավորապես ՍԴ դատավորների նշանակման, ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ։ Մնացած հարցերը կախված են նրանից, թե ինչ իրավիճակի կբախվենք և որ ճանապարհով ենք շարժվելու։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկած երեք տարբերակները խորհրդարանը քննարկո՞ւմ է։  Այս հարցի հասցեատերը երևի թե ես չեմ, ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանի այդ հարցին։ Այն, որ Վահե Գրիգորյանի նամակը հասցեագրված է նաև ԱԺ-ին և մանրամասն ուսումնասիրվում է մեր կողմից, սա փաստ է։ Այն ուսումնասիրվել է։ Այդ առաջարկներից ո՞րն է ավելի ընդունելի։Վահե Գրիգորյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք քննարկման ենթակա են։Դուք ՍԴ խնդրի լուծման ի՞նչ տարբերակ ունեք։ Ես շատ տարբերակներ ունեմ, բայց դրանք մինչև չքննարկեմ իմ գործընկերների հետ, կարծում եմ՝ սխալ կլինի դրանց մասին բարձրաձայնելը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
06:19 - 12 սեպտեմբերի, 2019
Ե՞րբ ենք վերջ տալու այս շիլաշփոթին․ Արման Բաբաջանյանը՝ ՍԴ որոշումները ճանաչել-չճանաչելու մասին․ Տեսանյութ |factor.am|

Ե՞րբ ենք վերջ տալու այս շիլաշփոթին․ Արման Բաբաջանյանը՝ ՍԴ որոշումները ճանաչել-չճանաչելու մասին․ Տեսանյութ |factor.am|

factor.am։ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստանի և Դանիայի թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ այս հարցն անցել է պետական բոլոր ատյաններով, որևէ խնդիր չի առաջացել, ուստի կոչ է անում բոլորին կողմ քվեարկել այս նախագծին։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ սույն կոնվենցիայի վերաբերյալ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը․ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, հայտնի քրգործի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը որոշվել է չճանաչել, իսկ այդ նույն ՍԴ-ի կողմից վերը նշված կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ որոշումը պետք է ճանաչել։ Շարունակությունը՝ factor.am-ում
09:04 - 09 սեպտեմբերի, 2019
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցնելիս հաշվի են առնվել առաջարկությունները |shantnews.am|

ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցնելիս հաշվի են առնվել առաջարկությունները |shantnews.am|

shantnews.am: «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն, հայտնում է արդարադատության նախարարությունը: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները չեն օգտվում սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված իրավունքից: Նախագծով նախատեսվել է նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ստեղծում, որը կիրականացնի դատավորի հերթական և արտահերթ գնահատումը: Հավելենք նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը նախագծի լրամշակված տարբերակից հանվել է: Նախարարությունը ներկայացրել է նաև լրամշակված նախագծի նոր կարգավորումներն ու հրապարակել նաև նախագծի հին տարբերակը:
12:48 - 06 սեպտեմբերի, 2019
Ինչ է պետք իմանալ Քոչարյանի դիմումով ՍԴ-ի որոշման մասին |civilnet.am|

Ինչ է պետք իմանալ Քոչարյանի դիմումով ՍԴ-ի որոշման մասին |civilnet.am|

Ինչ է պետք իմանալ Քոչարյանի դիմումով ՍԴ-ի որոշման մասինՍահմանադրական դատարանն այսօր Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Քրեական դատավարության անվավեր ճանաչված 35-րդ հոդվածը սահմանում է այն, դեպքերը, որոնց պարագայում X անձի հանդեպ հարուցված քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, Օրինակ՝ ըստ նույն հոդվածի, քրեական գործը կարող է կարճվել, եթե բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա և այլն, ՍԴ-ն գտել է, որ այս հոդվածում չկա այնպիսի դրույթ, երբ օրինակ անձեռնմխելիություն ունեցող պաշտոնյաները (նախագահ, պատգամավոր և այլն) կարող են քրեական պատասխանատվությունից ազատվել՝ իրենց լիազորություններից բխող գործողություններ կատարելու հիմքով, ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդել է, որ «կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինս անձնական ազատության իրավունքը», Մինչդեռ Մարտի 1-ի գործով մեղադրյալների, այդ թվում` պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցվել «իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար», իսկ Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նման դեպքում «Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո», Ըստ դատախազության՝ «գործով ձեոք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ քաղաքական գործընթացներում զինված ուժերն օգտագործելու հրաման տալը, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմի պայմաններում դրա ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելը չի բխել ՀՀ Նախագահի կարգավիճակից, հետևաբար վերջինս սահմանադրական անձեռնմխելիությունից չի օգտվում» ․․․ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:16 - 04 սեպտեմբերի, 2019
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը |azatutyun.am|

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը |azatutyun.am|

azatutyun.am։ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց նաև, որ դատարանի երկու անդամներ հատուկ կարծիք են հայտնել:Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
11:38 - 04 սեպտեմբերի, 2019
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը |lragir.am|

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը |lragir.am|

lragir.am:  Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա ասաց, որ դատարանը խորհրդակցական սենյակում փակ քննարկումը շարունակում է: Ամենայն հավանականությամբ, վճիռը կընթերցվի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Ղազարյանն ասաց, որ ժամի մասին վաղը նախօրոք կտեղեկացնեն:Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր գրավոր ընթացակարգով քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ եթե ՍԴ-ն իրենց բոլոր փաստարկները հաշվի առնի, ապա Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և քրեական հետապնդում պետք է դադարեցվի:
11:57 - 03 սեպտեմբերի, 2019
ՍԴ-ն սկսում է Քոչարյանի դիմումի քննությունը |lragir.am|

ՍԴ-ն սկսում է Քոչարյանի դիմումի քննությունը |lragir.am|

lragir.am։ Այսօր՝ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կսկսի գրավոր ընթացակարգով քննել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այսինքն՝ ՍԴ-ն պետք է որոշի՝ որպես նախագահ լինելով անձեռնմխելի՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը հակասահմանադրական է, թե՞ ոչ: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, երեկ դատարանի երեք անդամների կողմնակալության հարցն էր բարձրացրել, որ նրանք չեն կարող նիստին մասնակցել: Այդ թվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց ՍԴ-ն Վահե Գրիգորյանի այս միջնոդրությունը չէր քննել: Հիշեցնենք, որ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր քննությունը մինչև սեպտեմբերի 3-ը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության հիմնավորմամբ:
06:59 - 03 սեպտեմբերի, 2019
ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա

ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։ Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3–ին ժամը 11։00–ին։Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննիօ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկորրդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
13:40 - 28 օգոստոսի, 2019
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

Վենետեիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը համապատասխանամ գրություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղարից: Այդ մասին ասվում է ՍԴ հայտարարության մեջ:«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»,-ասվում է ՍԴ հայտարարության մեջ:
12:05 - 22 օգոստոսի, 2019
Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը |armtimes.com|

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը |armtimes.com|

armtimes.com։ Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրության պահանջը: ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում: Նախորդ՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրությունը Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոն չէր սահմանում։ Այսինքն, ըստ էության, այդ պաշտոնը ստեղծվել եւ միանգամից թափուր է մնացել գործող՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018 թվականի ապրիլի 9-ից։ Այսինքն, սահմանված տասնօրյա ժամկետից անցել է արդեն մեկ տարուց ավելի, սակայն ՍԴ-ն չի ընտրել փոխնախագահ։Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը մեր զրույցում հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ թեպետ ինքը տեղեկություն չունի՝ ՍԴ-ում քանի անգամ է փոխնախագահի ընտրության փորձ արվել, բայց մինչեւ հիմա այդ պաշտոնի թափուր մնալը օրենքի խախտում է։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորը:Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Վոլոդյա Հովհաննիսյանը, որի լիազորությունները, սակայն, դադարել են 2018-ի հունիսի 15-ին՝ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով։ Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասը օրվա ընթացքում, անցկացվել է ՍԴ փոխնախագահի ընտրություն, սակայն ՍԴ փոխնախագահ չի ընտրվել․ թեկնածուներ Ալվինա Գյուլումյանից, Հրանտ Նազարյանից, Աշոտ Խաչատրյանից ոչ մեկը չի ստացել ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Դրանից հետո ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու չի առաջադրվել, ինչպես նաեւ որեւէ ինքնառաջադրում չի եղել, իսկ համաձայն ՍԴ մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանում ՍԴ փոխնախագահի ընտրությունը իրականացվում է այն ժամանակ, երբ առաջադրվել կամ ինքնառաջադրվել է ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու։Սահմանադրական դատարանից մեկնաբանեցին, թե ՍԴ փոխնախագահ ընտրած չլինելու դեպքում Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքի պահանջման չկատարման վերաբերյալ մեր ենթադրությունները հիմնազուրկ են, քանի որ ՍԴ փոխնախագահի ընտրությունը պայմանավորված է փոխնախագահի առնվազն մեկ թեկնածուի առաջադրման կամ ինքնառաջադրման փաստով, իսկ ՍԴ եւ նրա յուրաքանչյուր դատավորի անկախությունը, ի թիվս այլնի, ենթադրում է փոխնախագահի չընտրության գործընթացի իրականացում բացառապես կամավորության հիմունքներով․ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:40 - 22 օգոստոսի, 2019