ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան Է տեւում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը |armenpress.am|
armenpress.am: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է հինգ - վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում:
ԱՀԿ-ն վկայակոչում Է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները: Ընդգծվում Է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում Է հինգ - վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող Է տեւել «զրցոյից մինչեւ 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել Էր երկուսից մինչեւ տասն օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:56 - 20 փետրվարի, 2020